Իվան Դուկե Մարկես
| Իվան Դուկե Մարկես Iván Duque Márquez | ||||
| Իվան Դուկե Մարկեսը 2018 թվականին | ||||
| ||||
|---|---|---|---|---|
| 2018, օգոստոսի 7 | ||||
| Կուսակցություն՝ | Centro Democrático? | |||
| Կրթություն՝ | Վաշինգտոնի ամերիկյան համալսարան, Ջորջթաունի համալսարան, Հարվարդի համալսարան և Sergio Arboleda University? (2000) | |||
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, գրող և իրավաբան | |||
| Դավանանք | կաթոլիկություն | |||
| Ծննդյան օր | օգոստոսի 1, 1976[1][2] (49 տարեկան) | |||
| Ծննդավայր | Բոգոտա, Կոլումբիա | |||
| Քաղաքացիություն | ||||
| Հայր | Iván Duque Escobar? | |||
| Մայր | Juliana Márquez Tono?[3] | |||
| Ամուսին | Maria Juliana Ruiz? | |||
| Կայք՝ | ivanduque.com | |||
| Պարգևներ | ||||
Իվան Դուկե Մարկես (իսպ.՝ Iván Duque Márquez, օգոստոսի 1, 1976[1][2], Բոգոտա, Կոլումբիա), կոլումբիացի պետական և քաղաքական գործիչ, 2018 թվականի օգոստոսի 7-ից՝ Կոլումբիայի նախագահ։ Նախկինում եղել է բարձրագույն օրենսդիր մարմնի սենատոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իվան Դուկե Մարտինեսը ծնվել է 1976 թվականի օգոստոսի 1-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում։ Նրա հայրը՝ Իվան Դուկե Էսկոբարը, Բելիսարիո Բետանկուր Կուարտասի նախագահության տարիներին եղել է Հանրապետական Կոլումբիայի բնական պաշարների և հանքային ռեսուրսների նախարարը, ինչպես նաև Անտյոկիայի երկրամասի նահանգապետը (1981-1982)։
Նախնական կրթությունն ստանալուց հետո ընդունվել է Կոլումբիայի Սերխիո Արբոլեդիի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որից հետո ուսումը շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Միացյալ Նահանգներում նախ և առաջ ուսանել է քաղաքամայր Վաշինգտոնի «Ամերիկյան համալսարան»-ում (տնտեսական իրավունքի բաժնում), այնուհետև նաև Ջորջթաունի համալսարանում և Հարվարդի համալսարանի բիզնես դպրոցում։
1999 թվականին դարձել է Կոլումբիայի ֆինանսների նախարար (հետագայում՝ նախագահ) Խուան Մանուել Սանտոսի գլխավոր խորհրդականը։ 2001-2013 թվականներին աշխատել է համաամերիկյան զարգացման բանկում։ Դրանից հետո աշխատել է որպես Կոլումբիայում, Պերուում և Էկվադորում ԱՄՆ պետքարտուղարի գլխավոր տեղակալ։ 2014 թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է բարձրագույն օրենսդիր մարմնի սենատոր։
2018 թվականի նախագահական ընտրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին պարզ դարձավ, որ Իվան Դուկե Մարկեսը կլինի Կոլումբիայի դեմոկրատական կենտրոն կուսակցության թեկնածուն հաջորդ տարում տեղի ունեցող նախագահական ընտրություններում։ 2018 թվականի նախագահական ընտրություններում Մարկեսը հավաքեց ձայերի 53,97%-ը՝ ընտրվելով Կոլումբիայի նախագահ[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ https://web.archive.org/web/20190331110202/https://www.las2orillas.co/duque-una-vida-en-fotos/
- 1 2 Iván Duque le entrega cuatro condecoraciones a Gustavo Petro — Noticias Caracol.
- ↑ Bolsonaro recebe presidente da Colômbia no Palácio do Planalto nesta terça-feira — G1.
- ↑ Concessão de alvarás a entidades agraciadas — Diário da República.
- ↑ Declaración conjunta del Presidente Iván Duque durante su visita de Estado a Perú — Government of Colombia.
- ↑ Duque y Abinader se condecoran mutuamente y sus gobiernos firman 6 documentos — Listín Diario.
- ↑ S. Korea, Colombia Agree To Expand Cooperation For Post-COVID Economic Recovery — (untranslated).
- ↑ 2022 Wilson Award Honorees — Woodrow Wilson International Center for Scholars.
- ↑ «Իվան Դուկե Մարկեսը հաղթեց Կոլումբիայի նախագահական ընտրություններում» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.

