Ժան Մոնե
Ժան Մոնե ֆր.՝ Jamonet | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1888[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոնյակ[4] |
Մահացել է | մարտի 16, 1979[1][2][3][…] (90 տարեկան) |
Մահվան վայր | The Jean Monnet House, Բազոշ սյուր Գիոն |
Գերեզման | Պանթեոն (Փարիզ) |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Եվրոպական քոլեջ |
Մասնագիտություն | դիվանագետ, տնտեսագետ, քաղաքական գործիչ, Ֆրանսիական դիմադրության մարտիկ և գործարար |
Ամուսին | Սիլվիա դը Բոնդինի |
Զբաղեցրած պաշտոններ | Ածխի և պողպատի եվրոպական համայնքի նախագահ |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Jean Monnet Վիքիպահեստում |
Ժան Օմեր Մարի Գաբրիել Մոնե (ֆր.՝ Jean Omer Marie Gabriel Monnet, նոյեմբերի 9, 1888[1][2][3][…], Կոնյակ[4] - մարտի 16, 1979[1][2][3][…], The Jean Monnet House, Բազոշ սյուր Գիոն), ֆրանսիացի հանրահայտ միջազգային գործիչ է, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆրանսիական պլանավորման ջատագովներից և Եվրոպական միության հիմնադիր հայրերից մեկը։ Հանդիսացել է ատլանտիզմի, ազատ ապրանքաշրջանառության և ազգային-պետությունների վերացման խթանող՝ ի օգուտ Դաշնային Եվրոպայի՝ ԱՄՆ-ի մոդելի հիման վրա։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկություն և աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան Մոնեն ծնվել է 1888 թվականի նոյեմբերի 9-ին՝ Կոնյակում (Ֆրանսիա)՝ կոնյակի առևտրականների ընտանիքում։ Կարիերան սկսել է ընտանեկան ձեռնարկությունում։ Մինչ բակալավրիատ ընդունվելը՝ ուսումն ընդհատում է 16 տարեկանում՝ հայրական ձեռնարկությունում աշխատելու նպատակով։ Երկու տարի անց տեղափոխվում է Լոնդոն, այնուհետև բազմաթիվ անգամ ճամփորդում Հյուսիսային Ամերիկայով մեկ՝ ընտանեկան ձեռնարկության համար գործընկերներ ձեռք բերելու նպատակով։ Ճամփորդության ընթացքում կատարելագործում է անգլերենի իմացությունը։
Առաջին համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1914 թվականին, Մարնի ճակատամարտից հետո, Մոնեն հանդիպում է ունենում Ռընե Վիվիանիի Խորհրդի հետ, որն այդժամ գտնվում էր Բորդոյում։ Նրան հաջողվում է վերջինիս բացատրելու շնորհիվ ստեղծել անհրաժեշտ ֆրանս-բրիտանական բևեռ՝ նպարեղենի, զինմթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների արդյունավետ տեղափոխման համար։ Առևտրի նախարար Էտիեն Կլեմանտելի հորդորով 26-ամյա Մոնեն միանում է դեպի Լոնդոն ուղևորվող Առևտրի նախարարության պատվիրակությանը։ 1916-18 թթ. ընթացքում ստանձնում է դաշնակիցների ստեղծած Տնտեսական համակարգման հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որը լուծարվում է 1919 թվականին՝ ամերիկացիների ճնշումների հետևանքում։
Երկու պատերազմների դադարի ընթացքում
[խմբագրել | խմբագրել կոդը]1919 թվականին Մոնեն Ազգերի լիգայի ստեղծման հեղինակներից մեկն էր։ Առաքելություններ է իրականացրել Սիլեզիայում, Ավստրիայում, Լեհաստանում և Ռումինիայում։ 1920 թվականին՝ 32 տարեկան հասակում, նշանակվում է նորահայտ միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ։
1923 թվականին լքում է պաշտոնը՝ դժվարությունների առաջ կանգնած հայրական ձեռնարկությանն օգնելու նպատակով։ Աշխատում է Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, ուր հիմնում և համանախագահում է Բանկամերիկանան՝ Սան Ֆրանցիսկոյում գտնվող մի մեծ ամերիկյան բանկ։ Նույն տարում ծանոթանում է Սիլվիա դը Բոնդինիի հետ և ամուսնանում Մոսկվայում՝ 1934 թվականին։ 1934-36 թթ. ընթացքում աշխատում է Չինաստանում՝ որպես Չան Կայշիի խորհրդական։
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ձուլման նախագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]1938 թվականին Ֆրանսիա վերադառնալուց հետո հաջորդ տարվա դեկտեմբերից նախագահում է համակարգման կոմիտեն, որի նպատակը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ուժերի համատեղումն էր՝ սպառազինության համակարգման նպատակով[6]։ Չերչիլի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին նշանակվելուց հետո «Անգլո-ֆրանսիական միություն» վերնագրով նոտա է ուղարկում վերջինիս, որում համոզում է ֆրանս-անգլիական միության ստեղծման մասին գաղափարը՝ Գերմանիայի դեմ միահամուռ ուժերով պայքարելու նպատակով։ Սակայն 1940 թվականի հունիսի 14-ին գերմանական զորքերը մտնում են Փարիզ։ Այս ընթացքում Մոնեն ու Շառլ դը Գոլը հանդիպումներ են ունենում միմյանց հետ, որոնցից մեկն էլ կայանում է Մոնեի լոնդոնյան բնակարանում։
Զենքի առաքում
[խմբագրել | խմբագրել կոդը]1940 թվականի օգոստոսին Բրիտանական կառավարությունը Ժան Մոնեին գործուղում է ԱՄՆ՝ պատերազմի համար զինամթերի գնման համար բանակցություններ վարելու նպատակով։ Նա համոզում է Ռուզվելտի կառավարությանը։ «Հաղթանակի ծրագիր» անունը ստացած համակարգման գործողությունները, որով համակարգվում են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի գործողությունները՝ պատերազմում հաղթանակելու նպատակով, Մոնեն իր ներդրումն է ունենում[7].:
Միացյալ Եվրոպա
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականից սկսած պարզ է դառնում, որ Գերմանիան պատերազմից ավելի արագ է ապաքինվում, քան Ֆրանսիան և շուտով վրեժ կլուծի։ Սառը պատերազմի նախանշաններ են ի հայտ գալիս. Եվրոպայի կենտրոնը վտանգված էր դառնալու անկայության օջախ Արևելքի և Արևմուտքի միջև։
Ֆրանսիական կողմի նախաձեռնությունը տալիս է իր արդյունքները։ Ժան Մոնեն առանձին աշխատում է ածխի և պողպատի համատեղ նախագծի ուղղությամբ, որոնք այդ ժամանակ պատերազմի ռազմամթերքի հիմնական աղբյուրներն էին համարվում։ 1950 թվականի գարնանն իր ծրագիրն առաջարկում է Ռոբերտ Շումանին, ով ստանալով Գերմանիայի կանցլեր Կոնրադ Ադենաուերի համաձայնությունը, նույն տարվա մայիսի 9-ին արված հանդիսավոր հայտարարությամբ բոլոր հետաքրքրված երկրներին հրավիրում է համատեղ Եվրոպական դաշնության հիմքերը դնել։ 1951 թվականին կնքվում է Փարիզի համաձայնագիրը, որով ստեղծվում են Բարձր իշխանությունը, Վեցերի (հիմնադիր վեց երկրներ) ժողովը, Արդարադատության դատարանն ու Նախարարների խորհուրդը, որն ապահովում է անդամ-երկրների քաղաքականությունների ներդաշնակեցումը։ 1952-55 թթ. ընթացքում Ժան Մոնեն դառնում է Դաշնային Եվրոպայի՝ Ածխի և պողպատի եվրոպական համայնքի Բարձր իշխանության առաջին նախագահը։
Ժան Մոնեն հանդիսանում է նաև Եվրոպական միասնական շուկայի և Եվրատոմի նախագծերի ղեկավարներից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Biografisch Portaal — 2009.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Archives départementales de la Charente — 1886.
- ↑ Der Karlspreisträger 1953 Jean Monnet (գերմ.)
- ↑ (անգլերեն) Frederic J. Fransen, The supranational politics of Jean Monnet: ideas and origins of the European Community, p.15.
- ↑ Emmanuel Monick, Pour Mémoire, éd. Mesnil, 1970, p.67-68.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Жан МОННЕ. Отец Европы (ռուս.)
- Жан Моне (ռուս.)
- Программа Жан Монне (ռուս.)
- Программа Жан Монне Արխիվացված 2011-11-07 Wayback Machine (անգլ.)
- Инициатор Европы, Шуман или Монне? Декларация Шумана с аналитикой (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Մոնե» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 9 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Մարտի 16 մահեր
- 1979 մահեր
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Եվրոպական միության դիվանագետներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի տնտեսագետներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ