Թիմոթի Լիրի
Թիմոթի Լիրի անգլ.՝ Timothy Francis | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 22, 1920[1][2][3][…] |
| Ծննդավայր | Սփրինգֆիլդ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] |
| Վախճանվել է | մայիսի 31, 1996[5][1][2][…] (75 տարեկան) |
| Վախճանի վայր | Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Գերեզման | Celestis 01 |
| Մասնագիտություն | հոգեբան, գրող և դերասան |
| Լեզու | անգլերեն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Վաշինգտոնի պետական համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Ալաբամայի համալսարան և Սուրբ խաչ քոլեջ |
| Աշխատավայր | Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, կայսերական ընտանիքի հիմնադրամ և Հարվարդի համալսարան[6] |
| Ամուսին | Նենա ֆոն Շլեբրուգգե, անհայտ, անհայտ, Rosemary Woodruff Leary? և Barbara Chase? |
| Համատեղ ապրող | Joanna Harcourt-Smith?[7] |
| Զավակներ | Marlon Gobel?[7] |
Թիմոթի Ֆրենսիս Լիրի (անգլ.՝ Timothy Francis Leary, հոկտեմբերի 22, 1920[1][2][3][…], Սփրինգֆիլդ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - մայիսի 31, 1996[5][1][2][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի գրող, հոգեբան, փսիխոդելային պրեպարատների կիրառման ակտիվ ջատագով, դրանց հետազոտություններին ուղղված փորձարկումների նախաձեռնող անդամ[8][9], հոգեբանական ЭВМ թեստերի ծրագրային ապահովման մշակողը՝ առաջին ինդեքսավորողներից մեկը[10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմոթի Լիրին ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 22-ին Սփրինգֆիլդում (Մասաչուսեթս)։ Կրթություն է ստացել Ալաբամայի Բերկլիի համալսարանում։ 1960 թվականի գարնանից դասավանդել է Հարվարդի համալսարանում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1957 թվականին հրապարակել է միջանձնային հարաբերությունների մասին իր պսիխոդիագնոստիկ մեթոդիկան (անգլ.՝ The Interpersonal Diagnosis of Personality)[11], այսպես կոչված «Լիրիի շրջան» (անգլ.՝ Leary Circle) կամ «Լիրիի թեսթը»[12], որը սահմանվում է որպես «անձի երկչափ ներկայացում, որը կազմակերպված է երկու հիմնական առանցքների շուրջ»[13] և որը մինչ օրս օգտագործվում է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից։
Լիրին իր սկանդալային ճանաչումը ձեռք է բերել փսիխոդելիկների ազդեցությունը մարդու փսիխիկայի և նյարդային համակարգի վրա ուսումնասիրության շնորհիվ, որը վեճերի առիթ է տվել։ Պսիխոդելիկները (և առաջին հերթին ЛСД) օրենքից դուրս են հայտարվել, երբ նրա ուսումնասիրություններն իրենց գագաթնակետին էին հասել[14]։ Լիրին ստիպված է եղել փորձերը դադարեցնել, բայց նա չի պատրաստվել հրաժարվել պսիխոդելիկներից և հանուն հետազոտությունների զոհաբերվել է մասնագիտական կարիերան և ակադեմիական գիտնականի հեղինակությունը։
Լիրիի այս սկանդալային համբավը հանգեցրել է նրա վաստակը լռության մատնելուն հոգեբանության այն ոլորտներում, որոնք հետագայում սկսեցին ասոցիացվել բոլորովին այլ անունների հետ։ Այսպես, նրա անունը պետք է արդարացիորեն լիներ Ռոջերսի, Բախի, Պերլզի, Բերնի և խմբակային թերապիայի այլ պիոներների անունների շարքում։ Կոմունիկացիոն խաղերի տեսության հիմունքները, նույնպես ի սկզբանե մշակել է Լիրին, իսկ այս տեսությունը հայտնի է դարձել Էրիկ Բերնի փոփոխված տարբերակով[15]։
Ինքնադրսևորման և անձնական աճի նորարարական գաղափարները, որոնցով ներծծված են Լիրիի վաղ շրջանի աշխատանքները, համընկնում են հումանիստական հոգեբանության ճանաչված առաջնորդների՝ Մասլոուի, Ռոջերսի, Շառլոտա Բյուլերի նորարարությունների հետ։ Դրանց թվին պետք է դասել նաև Լիրիին։ Հավանաբար դա կապված է այն բանի հետ, որ Լիրին միայն նախանշում էր բազմաթիվ հեռանկարային միտումներ, իսկ հետո առանց ֆրոյդյան ինքնաբզկտման «քմծիծաղով» նայում էր, թե ուրիշներն ինչպես են դրանք վերցնում և մշակում։
Լիրին մեծ ժողովրդականություն է վայելել հիպիական շարժման ծաղկման շրջանում։ Ժամանակի ընթացքում մամուլում նրան անվանել են «ЛСД-գուրու»։ Լիրին ակտիվորեն պրոպագանդել է պսիխոդելիկները, հանդես եկել դասախոսություններով և գրել մարդկային գիտակցության սահմանների ընդլայնմանը նվիրված մի շարք գրքեր։
1972 թվականի ձերբակալություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
1965 թվականից Լիրին սկսել է օրենքի հետ խնդիրներ ունենալ․ նրան բազմիցս կալանավորել են թմրանյութ պահելու մեղադրանքով[16], մինչև 1969 թվականին ԱՄՆ գերագույն դատարանը բժիշկ Թիմոթի Լիրիին մեղավոր է ճանաչել մարիխուանայի հարկի գործով։ Իր անմեղության ճանաչման օրը Լիրին հայտարարել է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնի ընտրություններին իր մասնակցության մասին՝ դրանով իսկ մարտահրավեր նետելով Ռոնալդ Ռեյգանին։ Լիրիի նախընտրական քարոզարշավնն անցկացվել է «Հավաքվեք և երեկույթ կազմակերպենք» (անգլ․ Come together, join the party) կարգախոսի ներքո։ Իր հայտնի «Հավաքվենք միասին» («Come Together») երգը Ջոն Լենոնը գրել է հատուկ Լիրիի համար՝ հիմքում դնելով նրա նախընտրական կարգախոսը[17]։
1970 թվականի դրությամբ Թիմոթի Լիրին մարիխուանա պահելու համար դատապարտվել է ընդհանուր առմամաբ 38 տարի ազատազրկման։ Նրա կարծիքով դատապարտման այս ժամկետին նպաստել են նյարդավիրաբուժության և նյարդային համակարգի վերաիմաստավորման մասին իր գաղափարները։ Բանտարկելու վայրը որոշելու համար Լիրին պետք է անցներ տարբեր հոգեբանական մասնագիտական թեսթեր, որոնցից շատերը, այդ թվում «Լիրիի թեստը», հենց ինքն էր կազմել, հետևաբար նա հեշտությամբ ստեղծել է մարդու կերպար, որը լավագույնս համապատասխանում էր այգեպանի աշխատանքին[18]։ Դրա շնորհիվ նրան տեղափոխել են մեղմ ռեժիմի բանտում, որտեղ նա կատարել է տարածքների բարեկարգման և մաքրման աշխատանքներ, ինչից էլ օգտվելով՝ 1970 թվականի սեպտեմբերին Լիրին փախել է բանտից։
Հավերժ սիրո եղբայրությունը (The Brotherhood of Eternal Love) ամերիկյան հիպպիների կազմակերպությունը, որի ակունքներում կանգնածներից մեկն էլ Լիրին էր, «Օթերևութաբաններ» (Weathermen) տեռորիստական ձախ արմատական կազմակերպությանը վճարել է Լիրիին և նրա կնոջը ԱՄՆ-ից Ալժիր տեղափոխելու համար[19], որտեղ նրանց իրենց խնամակալության տակ են վերցրել «Սև հովազներ» սևամորթների ամերիկյան կուսակցության ղեկավարները՝ Էլդրիջ Քլիվերի գլխավորությամբ։ Սակայն Լիրին հայտարարել է, որ Քլիվերը ցանկացել է իրեն պատանդ վերցնել[20]։
1970 թվականին Լիրին կնոջ հետ տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ հանդիպում է ունեցել ЛСД «հայր» անունը ստացած Ալբերտ Հոֆմանի հետ, սակայն այնտեղ ապաստան չստանալով՝ ստիպված է եղել փախչել Աֆղանստան։
1972 թվականին հենց օդանավակայանում, ԱՄՆ Թմրանյութերի դեմ պայքարի դաշնային բյուրոյի անդամները, ձերբակալել են Լիրիին[21], վերադարձրել ԱՄՆ և բանտարկել, որտեղից արդեն օրինական հիմունքներով դուրս է եկել 1976 թվականին[21]։
Այն ժամանակվա լրատվամիջոցները և Թիմոթի Լիրիի մասին գրված հոդվածների որոշ հեղինակները նրա վաղաժամկետ ազատումը կապում էին դաշնային բյուրոյի հետ համագործակցության և իր փախուստը կազմակերպած ընկերների դեմ ցուցմունք տալու հետ[22][23]։
Ըստ ընկերներին ուղղված Թիմոթի Լիրիի բաց նամակի[24]՝ Լիրին երբեք չի թաքցրել ֆեդերալ բյուրոյի գործակալների հետ ունեցած զրույցների փաստը, որի մասին գրել է նաև ինքնակենսագրության մեջ, և ոչ մեկին իրական վնաս չի պատճառել։ Նա փախուստ կազմակերպող ընկերներին նախապես զգուշացրել է իր համագործակցության մասին։ Ի վերջո, նա ցուցմունք է տվել միայն նրանց դեմ, ովքեր վաղուց ընդհատակում են եղել կամ ում մեղքն անհնար էր ապացուցել։ Դա դուր չի եկել հատուկ ծառայություններին և նրան թողել են կալանքի տակ։ Սակայն նամակի հեղինակների պնդմամբ, նրա հետագա ազատումը կապված է եղել ոչ թե հետաքննության հետ համագործակցության, այլ Նիքսոնի անկման, ուոթերգեյթյան սկանդալի, ռադիկալ խմբերի հետ աշխատելիս ֆեդերալ բյուրոյի իր լիազորությունների չարաշահման և Կալիֆոռնիայի նահանգապետ Ռոնալդ Ռեյգանին Ջերի Բրաունի հետ փոխելու հետ[24]։
1980-ական թվականներին Լիրին տարվել է համակարգիչներով և նույնիսկ մի շարք ծրագրեր է ստեղծել։ 1989 թվականին որպես խորհրդատու մասնակցել է ամերիկյան սարսափ ֆիլմի՝ «Էլեկտրաշոկ» թրիլերի նկարահանման աշխատանքներին։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմոթի Լիրին մահացել է 1996 թվականի մայիսի 31-ին, շագանակագեղձի քաղցկեղից։ Մահամերձի խնդրանքով տեսագրվել է նրա մահանալու ընթացքը։ Մահվանից առաջ Լիրիի արտաբերած վերջին արտահայտությունը եղել է՝ «ինչո՞ւ ոչ»[25]։
1997 թվականի ապրիլի 21-ին «Պեգաս» թևավոր կրող հրթիռով Լիրիի աճյունից 7 գրամ ուղարկվել է Երկրի ուղեծիր, որտեղ այն մնացել է 6 տարի, մինչև այրվել է մթնոլորտում[26]։
Թիմոթի Լիրին կրիոնիկայի վաղեմի կողմնակից է եղել․ նա չէր հավատում, որ ապագայում հարություն է առնելու, բայց հավատում էր, որ կրիոնիկան կարևոր հնարավորություններ ունի, չնայած կարծում էր, որ այն ունի միայն «մեկ շանս հազարից»[27]։ Նա պայմանագիր էր կնքել կրիոնիկայի խոշոր մատակարարներից երկուսի հետ[28][29], բայց մահվանից քիչ առաջ փոխել էր միտքը և հրաժարվել է կրիոկոնսերվացվել[28]։

Արժևորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիրիի կենսագիրները նշում են, որ իր պայծառ ու հագեցած կյանքում նա կարողացել է միավորել հազարավոր կյանքեր, ներկայանալ բազմաթիվ կերպարներով։
Հայտնի է դարձել «Իրատես» (The Realist) ամսագրին տված հարցազրույցում Լիրիի արտահայտությունը․
| Յուրաքանչյուրն ստանում է այնպիսի Թիմոթի Լիրի, որին արժանի է։ |
Լիրիի հայացքները կիսել է անգլիացի գրող Օլդոս Հաքսլին, որը նույպես գիտակցության ընդլայնման տեսության կողմնակիցն էր։ Նրա ստեղծագործությունն ազդել է բազմաթիվ հայտնի մարդկանց հայացքների ձևավորման վրա, այդ թվում նաև Ռոբերտ Ուիլսոնի և Ռոբերտ Թուրմանի։ Ամերիկյան «Tool պոգ–ռոք» հայտնի խումբը իր համերգային ելույթներում՝ «Երրորդ աչք» («Third Eye») երգի կատարումից առաջ օգտագործել է Լիրիի ելույթի հետևյալ խոսքերով ձայնագրությունը․ «Ինքներդ մտածեք, կասկածեք հեղինակության վրա» («Think for yourself, question authority»)։
Մարտին Պաժն (ֆրանսերեն՝ Martin Page) իր «Նրա մանկության ճպուռը»[30] գրքի 97-98 էջերի սկզբում այսպես է հիշատակում Թիմոթի Լիրի մասին․
| Աշնան սկզբին ЛСД հիպպիական հայր Թիմոթի Լիրին ռեպորտաժից իմանալով, որ նա խնդրել է սառեցնել իր գլուխը մահվանից հետո, և ամենուր ուղարկել իր արյան սրվակները՝ հուսալով, որ մի օր հարություն կառնի կամ կկլոնավորվի, Զորան լուռ կատաղության մեջ էր, քանի որ ցնցված էր նրա հիմարությամբ և անձի պաշտամունքի մոլուցքով։ Նա [Զորան], կարծես լայնամասշտաբ ռազմական գործողություն մշակող գեներալ լիներ, նա կախել էր քարտեզ, որի վրա դրոշներով նշում էր այն վայրերը, որտեղ պահվում էր Լիրիի արյունը[31]։ |
Լիրիի մոխիրը բաժանվել է նաև ընկերներին և ընտանիքի անդամներին։ 2015 թվականին Սյուզան Սարանդոնը Լիրիի մոխիրների մի մասը բերել է Burning Man փառատոն, որը տեղի է ունենում Նեվադա նահանգում, փառատոնի ընթացքում կառուցված Բլեք Ռոք Սիթի ժամանակավոր թեմատիկ քաղաքում։ Նա մոխիրը դրել է այնտեղ որպես գեղարվեստական ինստալյացիա։ Մոխիրն այրվել է սարքավորումների հետ միասին, 2015 թվականի սեպտեմբերի 6-ին[32]։
Ֆիլմաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ֆիլմ | Տարի | Անուն | Բնօրինակ անվանում | Դեր |
|---|---|---|---|---|
| Վավերագրական | 1996 թվական | Թիմոթի Լիրին մահացած | Timothy Leary’s dead | |
| Վավերագրական | 1997 թվական | Թիմոթի Լիրիի վերջին ճանապարհորդությունը | Timothy Leary’s Last Trip | |
| Գեղարվեստական | 1981 թվական | Չիլի և Չոնգի լավ երազները | Cheech & Chong’s Nice Dreams | ինքն իր դերում |
| Գեղարվեստական | 1989 թվական | Դետեկտիվ գործակալություն՝ «Լուսնային լույս», «Լուսնային խավարում» սերիա | հարսանիքի քահանան | |
| Գեղարվեստական | 1989 թվական | Հանկարծակի զարթոնք | ինքն իր դերում | |
| Գեղարվեստական | 1989 թվական | Էլեկտրաշոկ | հեռուտահաղորդավար | |
| Գեղարվեստական | 1991 թվական | Թեդ և Վեներա | դատավոր Ուլյամ Կոնվերս | |
| Գեղարվեստական | 1992 թվական | Գերուժ | սերիա «The Luddite Crusade» | ոստիկանության կոմիսար Պֆիստեր |
| Գեղարվեստական | 1992 թվական | Ճանապարհային երազանքներ | Սալվադոր | |
| Գեղարվեստական | 1992 թվական | Խլամ | ինքն իր դերում | |
| Գեղարվեստական | 1994 թվական | Բրիսկո Կաունտ կրտսերի արկածները | սերիա «Stagecoach» | դոկտոր Միլո |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեն Գինզբերգ, Թիմոթի Լիրի
Ջոն Ս․ Լիլի, 1991 թվականինՄաքս Պարիշը Էլի Բադ Ֆրանցի դերում
Թիմոթի Լիրին՝ միստր Ջոնսի
«Գրկիր ինձ, հուզիր ինձ, համբուրիր ինձ» ֆիլմումԶգոնություն հակապատերազմական ակցիա PeaceWorks այգում․ ակտիվիստ Մակ Փիկ և Թիմոթի Լիրի, Սիեթլ, 1990 թվականի օգոստոսի 26 Թիմոթի Լիրին դասախոսությունների շրջագայության ընթացքում
Նյու Յորքի պետական համալսարան
Բուֆֆալո 1969 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
- 1 2 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118826247 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.nytimes.com/2019/04/04/obituaries/ralph-metzner-dead.html
- 1 2 Joanna Harcourt-Smith: Obituaries - Socialite who went on the run with Timothy Leary, the LSD advocate, and wrote a memoir about their psychedelic love story / T. Gallagher — London: Times Media, The Amalgamated Press, 2020. — ed. size: 440581 — ISSN 0140-0460; 0956-1382; 1363-7746
- ↑ «Timothy Leary». psychology.fas.harvard.edu (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Timothy Leary». Biography (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Тимоти Лири. «Семь языков бога». Литмир - электронная библиотека (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Leary, Timothy (1957). Interpersonal diagnosis of personality: a functional theory and methodology.
- ↑ Leary, Timothy, 1920-1996. (2004, ©1957). Interpersonal diagnosis of personality : a functional theory and methodology for personality evaluation. Eugene, OR: Resource Publications. ISBN 1-59244-776-7. OCLC 57757860.
{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ Larsen, Randy J. (2008). Personality psychology : domains of knowledge about human nature (Third edition ed.). Boston: McGraw Hill. ISBN 0-07-353190-1. OCLC 71223447.
{{cite book}}:|edition=has extra text (օգնություն) - ↑ «"Legend of a Mind"Timothy Leary & LSD» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
{{cite web}}: Text "The Pop History Dig" ignored (օգնություն) - ↑ Mansnerus, Laura (1996 թ․ հունիսի 1). «Timothy Leary, Pied Piper Of Psychedelic 60's, Dies at 75» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Leary Arrested On Drug Charge». web.archive.org. 2017 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
{{cite web}}: Text "News" ignored (օգնություն); Text "The Harvard Crimson" ignored (օգնություն) - ↑ critic, Robert Fontenot Robert Fontenot Jr is an entertainment; Rock, Journalist Focusing on Classic; roll; Fontenot, published nationally for more than 25 years our editorial process Robert. «The Beatles Songs: "Come Together"». LiveAbout (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «RE/Search Publications -- Pranks! -- Timothy Leary». web.archive.org. 2005 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Brian Flanagan» (անգլերեն). 2020 թ․ հունիսի 22. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «International Standard Book Number» (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- 1 2 Sante, Review by Luc (2006 թ․ հունիսի 25). «The Nutty Professor» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Тимоти Лири :: Статьи». leary.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «BBC News». news.bbc.co.uk. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
{{cite web}}: Text "Americas" ignored (օգնություն); Text "Timothy Leary was FBI informer" ignored (օգնություն) - 1 2 «Timothy Leary». leary.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Me». web.archive.org. 2016 թ․ մարտի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Simons, Marlise (1997 թ․ ապրիլի 22). «A Final Turn-On Lifts Timothy Leary Off» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Darwin, Mike (1988 թ․ սեպտեմբեր). «Dr. Leary Joins Up...». Alcor Life Extension Foundation. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 24-ին.
- 1 2 Coleman, Kate (2009 թ․ փետրվարի 18). «Acid Trips and Frozen Heads at San Francisco's Trippiest Party» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Mansnerus, Laura (1995 թ․ նոյեմբերի 26). «Conversations/Timothy Leary;At Death's Door, the Message Is Tune In, Turn On, Drop In» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Page, Martin. «La Libellule de ses huit ans». Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 3-ին. (ֆր.)
- ↑ Page, Martin, 1975-; Паж, Мартен. (2010). Стрекоза её детства. Moskva: AST. ISBN 978-5-17-065858-9. OCLC 656562904.
{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) (ռուս.) - ↑ Kimble, Lindsay (2015 թ․ սեպտեմբերի 7). «Susan Sarandon Takes the Ashes of Timothy Leary to Burning Man». People. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանքներ անգլերեն լեզվով
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Interpersonal Diagnosis of Personality. — 1957.
- The Psychedelic Experience: A Manual Based on the Tibetan Book of the Dead. — 1964.
- The Psychedelic Reader. — 1965.
- Psychedelic Prayers from the Tao Te Ching. — 1967.
- High Priest. — 1968.
- Politics of Ecstasy. — 1968.
- Jail Notes. — 1971.
- Confessions of a Hope Fiend. — 1973.
- Neurologic. — 1973.
- What Does WoMan Want? — 1976.
- Exo-Psychology. — 1977.
- Intelligence Agents. — 1979.
- The Game of Life. — 1979.
- Changing My Mind — Among Others. — 1982.
- Flashbacks. — 1983.
- Surfing the Conscious Nets. − 1995.
- Chaos & Cyberculture. — 1995.
Ռուսալեզու թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Переводы книги «The Psychedelic Experience: A Manual Based on the Tibetan Book of the Dead»:
- «Лири Т., Метцнер Р., Олперт Р. Психоделический опыт. Руководство на основе Тибетской книги мертвых [RTF]». www.twirpx.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.(չաշխատող հղում) пер. с англ. Г. А. Лубочкова. — Львов: Инициатива; К.: Ника-Центр, 2003. — 244 с. — (Серия «Новейшая психология»; вып. 4). — ISBN 966-521-203-6.
- Лири Т., Мецнер Р., Альперт Р. Практика приема психоделиков. Руководство, основанное на Тибетской Книге Мертвых.
- «История будущего - Лири Тимоти». www.e-reading-lib.com. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին. Киев: Янус Букс, 2000.(Это частичный перевод книги «The Game of Life».)
- Тимоти Лири. «Семь языков бога». Литмир - электронная библиотека (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.(Это частичный перевод книги «Chaos & Cyberculture».)
- «Лири Т., Стюарт М. и др. Технологии изменения сознания в деструктивных культах [DOC]». www.twirpx.com (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 1-ին.(չաշխատող հղում) Пер. с англ. / под ред. И. Митрофановой. — Санкт-Петербург: Экслибрис, 2002. — 224 с. — ISBN 5901620356.
Տես Նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիրիի թեստ (անգլ.՝ Interpersonal circumplex)
- Ճանաչողական ազատություն
- Հոգեբանության ուրվագծեր
- Իրականության թունելը
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիմոթի Լիրի» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||
- Հոկտեմբերի 22 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մայիսի 31 մահեր
- 1996 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Բերքլիի համալսարանի շրջանավարտներ
- Ալաբամայի համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի ծրագրավորողներ
- Ամերիկացի հասարակական գործիչներ
- Ամերիկացի հոգեբաններ
- Ամերիկացի փիլիսոփաներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Քաղցկեղից մահացածներ
- ԱՄՆ-ի իրավապաշտպաններ