Jump to content

Էնթոնի Բլանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնթոնի Բլանտ
անգլ.՝ Anthony Blunt
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 26, 1907(1907-09-26)[1][2][3][…]
ԾննդավայրԲորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 26, 1983(1983-03-26)[1][2][4][…] (75 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[5]
ԳերեզմանPutney Vale Cemetery[6]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԹրինիթի քոլեջ և Մարլբորոյի քոլեջ
ԵրկերThe Paintings of Nicolas Poussin. A Critical Catalogue?
Մասնագիտությունարվեստագետ, համալսարանի դասախոս, հետախույզ և ֆոնդապահ
ԱշխատավայրMI5, Թրինիթի քոլեջ, Լոնդոնի համալսարան և Կուրտոյի արվեստի ինստիտուտ
Ծնողներհայր՝ Arthur Stanley Vaughan Blunt?[7][5], մայր՝ Hilda Violet Master?[7][5]
Զբաղեցրած պաշտոններSurveyor of the Queen's Pictures?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՔեմբրիջյան հնգյակ, Ճանապարհորդների ակումբ և Գեղարվեստի ակադեմիա

Էնթոնի Ֆրեդերիկ Բլանտ (անգլ.՝ Anthony Frederick Blunt, սեպտեմբերի 26, 1907(1907-09-26)[1][2][3][…], Բորնմութ, Bournemouth, Christchurch and Poole, Դորսետ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 26, 1983(1983-03-26)[1][2][4][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5]), արվեստի բրիտանա-ամերիկացի պատմաբան և արվեստագետ, խորհրդային հետախուզության լրտես, 1939-1945 թվականներին եղել է MI5-ի լրտես։ Անդամակցել է հայտնի «Քեմբրիջյան հնգյակ» լրտեսական ցանցին։ Խորհրդային հետախուզության լրտես լինելու հանգամանքը հանրությանը հայտնի է դարձել 1979 թվականին, երբ այդ մասին հայտարարել է Մարգարետ Թետչերը։ Հակահետախուզությունը այդ մասին իմացել է շատ ավելի շուտ։ Տեղեկատվությունը գաղտնի է մնացել և Բլանտը ստացել է իմունիտետ՝ բրիտանական հետախուզության հետ համագործակցելու պայմանով։ 1945- 1973 թվականներին եղել է թագուհու պատկերասրահի պահապան։

Եղել է Նիկոլա Պուսենի արվեստի գիտակ։ 1967 թվականին գրել է մենագրություն, որը նվիրված է եղել վերջինիս ստեղծագործություններին։ Էնթոնի Բլանտը եղել է Լոնդոնի համալսարանի պրոֆեսոև և Բրիտանական ակադեմիայի անդամ (1950 թվական)[9]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հոգևորական-վիկարիոսի ընտանիքում։ Նրա մայրը՝ Հիլդա Վայոլեթ Մաստերը (Բլանտ) եղել է կոմս Սթրեթմորի բարեկամուհին։ Վերջինս եղել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի պապը` մոր Եղիսաբեթ Բոուզ Լայոնի հայրը[10][11]։ Այսինքն, Բլանտի ինքնության բացահայտման ժամանակ, նա եղել է Անգլիայի գործող միապետի մոտ ազգականը։

Մանկության մի զգալի մասը ընտանիքի հետ միասին անց է կացրել Ֆրանսիայում, որտեղ ծառայում էր նրա հայրը[12]։

1926 թվականին կրթաթոշակով ընդունվել է Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջի մաթեմատիկայի բաժին, սակայն 1929 թվականին հոր մահվան պատճառով դադարեցրել է ուսումը։ Ուսումը շարունակել է 1930-ական թվականներին[13]։

1935 թվականին ուսանողական խմբով մեկնել է ԽՍՀՄ[14]։

Հավաքագրվել է 1937 թվականին խորհրդային արտաքին հետախուզության գործակալ Արնոլդ Դեյչի կողմից[15]՝ Գայ Բյորջեսի միջնորդությամբ։ Իր հուշերում Բլանտը խորհրդային հետախուզության համար աշխատանքը անվանել է իր կյանքի ամենամեծ սխալներից մեկը[13][16][17]։ Նա նույնիսկ ցանկացել է դրա համար ինքնասպան լինել[13]։ Համարվում է «Քեմբրիջյան հնգյակի» անդամներից մեկը։ Նրա լրտեսական ծածկանունը եղել է Ջոնսոն (Johnson)[13]: Բլանտը երբեք չի եղել կոմկուսի անդամ[18]։

Մինչև պատերազմի սկիզբը Բլանտը հավաքագրել էր ամերիկացի Մայքլ Սթրայթին։ Հետագայում, Սթրայթը եղել է ամերիկյան «Նյու Ռիփաբլիք» լիբերալ շաբաթաթերթի սեփականատերը և գլխավոր խմբագիրը, այնուհետև Արվեստի և գրականության ազգային ֆոնդի նախագահը[14]։

1939 թվականին[19] ծառայության է անցել բրիտանական MI5-ի հակահետախուզության վարչությունում։ Կապիտանի կոչումով Նորմանդիայում մասնակցել է զորքերի իջեցմանը։ Արիության համար, որը ցուցաբերել է անգլիական էքսպեդիցիոն կորպուսի նահանջի ժամանակ, ստացել է «Պատվո Լեգեոնի շքանշան»։ 1940 թվականի աշնանից Բլանտը դարձել է անգլիական հետախուզության ղեկավարներից մեկի՝ բրիգադիր Ալենի օգնականը, ով զբաղվել է բանակի անվտանգության և ռազմական արդյունաբերության հարցերով։ Այդ ժամանակ անգլիական հետախուզությունը կարողացել է հավաքագրել Անաստաս Միկոյանի ապարատի աշխատողներից մեկին, ով արժեքավոր տեղեկատվություն է փոխանցել Մոսկվայում անգլիական ռեզիդենտին։ Բլանտը օգնել է խորհրդային հետախուզությանը՝ բացահայտելու լրտեսին։

1945 թվականին դարձել է Մեծ Բրիտանիայի Ջորջ VI թագավորի խորհրդական և իրականացրել հատուկ հանձնարարականներ, որոնք կապված էին անգլիական թագի և բարեկամ դինաստիաների շահերի հետ։ Դրա համար 1947 թվականին Էնթոնի Բլանտը ստացել է Թագավորական Վիկտորիանական շքանշան, իսկ 1948 թվականին՝ արքայազն Նասսաու Օրանացու հոլանդական շքանշան։ Համարվում է, որ Բլանտը խորհրդային հետախուզությանը չի տրամադրել թագավորական ընտանիքին առնչվող փաստաթղթեր։ Սակայն, բրիտանական կառավարությունում ունեցած իր մեծ կապերը օգտագործել է՝ ստանալու քաղաքական տեղեկատվություն, որոնք հետագայում փոխանցվել են Մոսկվային։ Դոնալդ Մաքլեյնի և Գայ Բյորջեսի գաղտնազերծվելուց հետո՝ MI5-ի կասկածի տակ ընկել է նաև Բլանտը, չնայած այն հանգամանքին, որ 1956 թվականին դարձել էր Թագավորական Վիկտորիանական շքանշանակիր և ստացել է ազնվականի «սըր» կոչումը (փաստաթղթերում նշվել է «սըր Էնթոնի»)։

1951 թվականին Լոնդոն խորհրդային ռեզիդենտ Յուրի Մոդինը Բլանտին առաջարկել է փախչել ԽՍՀՄ, որը վերջինս կտրուկ մերժել է։ Նա նշել է․ «Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես է ապրում ձեր ազգը և ինձ համար այդպիսի կյանքը անտանելի և անիմաստ է»[18]։ Դրանից հետո խորհրդային հետախուզությունը դադարեցրել է նրա հետ հարաբերությունները[18]։

1964 թվականին, MI5-ին ուղղված նամակի մեջ, Բլանտը անձամբ խոստովանել է խորհրդային հետախուզության հետ իր ունեցած կապերի մասին[20][21]։ Իմունիտետի ստացման խոստման փոխարեն, նրա իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել։ Սակայն, նրա լրտեսական կարիերան գաղտնի է մնացել, ընդհուպ մինչև 1979 թվականի նոյեմբեր, երբ վարչապետ Մարգարետ Թետչերը, համայնքների պալատում իր ճառի ժամանակ, հայտարարել է այդ մասին։ Այդ ժամանակ էլ Բլանտը զրկվել է ասպետական կոչումից։ Իմունիտետի վերաբերյալ պայմանավորվածությունը շարունակել է գործել։ Բլանտը չի ենթարկվել հետապնդումների և շարունակել է զբաղվել գիտությամբ։

Հետաքրքրական է, որ գաղտնազերծումից հետո նա ստացել է աջակցության ավելի քան 200 նամակ և միայն 6 բացասական արձագանքներ։ Նա նշել է, որ ցնցված է այդ փաստից[13]։

Իսայա Բեռլինի առաջարկությամբ Լոնդոնի համալսարանի ասամբլեան Բլանտին չի զրկել պրոֆեսորի կոչումից, որպեսզի խուսափի գիտական աստիճանների զրոյացման խորհրդային պրակտիկային նմանվելուց[14]։

1939-1974 թվականներին Բլանտը եղել է Լոնդոնի համալսարանի արվեստի պատմության պրոֆեսոր, դասախոս[9]։

1945 թվականից եղել է Լոնդոնի համալսարանին կից գործող Կուրտոյի արվեստի ինստիտուտի փոխտնօրեն[14], իսկ արդեն 1947-1974 թվականներին եղել է նույն ինստիտուտի տնօրեն[9]։

Մահացել է ինֆարկից[18]։ Համաձայն կտակի, նրա աճյունը թափվել է Մալբորոյի դաշտերում, որտեղ Բլանտը սովորել է դպրոցական տարիներին[11]։

Պարգևատրվել է խորհրդային մարտական շքանշանով[22]։

1979 թվականից մինչ իր կյանքի վերջը աշխատել է իր հիշողությունների վրա։ Այնուհետ դրանք, կնիքված տեսքով, պահպանության են հանձնվել Բրիտանական գրադարանին։ Նրա ձեռագրերի հրապարակման վրա արգելք է դրված եղել շուրջ մեկ քառորդ դար, ընդհուպ մինչև 2009 թվականը, երբ հրատարկվել են վերջինիս հուշերը[13]։

2001-2002 թվականիներին թողարկվել է Բլանտի կենսագրությունը, որի հեղինակն է Միրանդա Քարտերը։ Գիրքը կոչվում է «Էնթոնի Բլանտ․ նրա կյանքերը» (Miranda Carter. Anthony Blunt: His Lives), որի վրա հեղինակը աշխատել է 1994 թվականից։

1947 թվականին Էնթոնի Բլանտը արժանացել է Թագավորական Վիկտորիանական շքանշանի ասպետի կոչմանը[23], իսկ 1956 թվականին՝ ասպետ կոմանդորի կոչմանը[24]։ 1979 թվականին թագուհու հրամանով զրկվել է այդ կոչումներից[25]։

1948 թվականին դարձել «Պատվո Լեգեոնի շքանշանի» շքանշանակակիր, իսկ 1958 թվականին՝ Նասսաու Օրանացու շքանշանի շքանշանակակիր[26]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  6. Find A Grave — 1996.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Kindred Britain
  8. https://www.legifrance.gouv.fr/jorf/jo/id/JORFCONT000000019135
  9. 9,0 9,1 9,2 «Deceased Fellows — British Academy». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  10. George Smith
  11. 11,0 11,1 Родственник короля Великобритании работал на советскую разведку — Российская газета
  12. «Маневры». Маневры. Энтони Блант: член великолепной пятерки. Органы. русских военных gay-парней под руководством Автора
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 Новости NEWSru.com :: Вышли мемуары советского шпиона Бланта, хранившиеся в запечатанном контейнере 25 лет
  14. 14,0 14,1 14,2 14,3 Жанна Долгополова: Маски Энтони Бланта (Чайка. Номер 18 (34) от 16 сентября 2002 г.) | Журнал «Чайка»
  15. «Сайт СВР». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
  16. БиБиСи-видео: Самая большая ошибка советского шпиона
  17. BBC Russian — Лента новостей — Советский разведчик Блант сожалеет о своей деятельности в мемуарах
  18. 18,0 18,1 18,2 18,3 Журнальный зал | Miranda Carter. Anthony Blunt: His Lives. (Миранда Картер. Энтони Блант: Его жизни)
  19. [https://web.archive.org/web/20070118032119/http://www.vestnik.com/issues/97/0916/win/kashlin.htm Արխիվացված 2007-01-18 Wayback Machine Рафаил КАШЛИНСКИЙ: АНГЛИЙСКИЕ АРИСТОКРАТЫ НА СЛУЖБЕ У КГБ [WIN]]
  20. Кембриджская пятерка: документы британской разведки — BBC Русская служба
  21. Объекты шпионажа | Публикации | Вокруг Света
  22. Анатолий Горский на передовой внешней разведки / Спецслужбы / Независимая газета
  23. «Supplement 37977, page2577». The London Gazette. 6 июня 1947. Վերցված է 21 июля 2017-ին.
  24. «Supplement 40787, page 3103». The London Gazette. 25 мая 1956. Վերցված է 21 июля 2017-ին.
  25. «Supplement 48005, page 14427». The London Gazette. 15 ноября 1979. Վերցված է 21 июля 2017-ին.
  26. Geoffrey Handley-Taylor Authors of Wales today. — Eddison Press Ltd, 1972. — С. 17. — 76 с.
Քեմբրիջյան հնգյակ

Քիմ Ֆիլբի Դոնալդ Մաքլեյն Գայ Բյորջես Էնթոնի Բլանտ Ջոն Քերնքրոս