Դոնալդ Մաքլեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնալդ Մաքլեյն
անգլ.՝ Donald Duart Maclean
Դիմանկար
Ծնվել էմայիսի 25, 1913(1913-05-25)[1][2][3]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմարտի 6, 1983(1983-03-06) (69 տարեկան) կամ մարտի 11, 1983(1983-03-11)[4] (69 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԹրինիթի Հոլ, St Ronan's School? և Gresham's School?
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունդիվանագետ
ԱշխատավայրMI5, His Majesty's Diplomatic Service? և Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտ
ԱմուսինMelinda Marling?[5]
Ծնողներհայր՝ Դոնալդ Մաքքլեյն[5], մայր՝ Gwendoline Margaret Devitt?[5]
ԿուսակցությունԽՄԿԿ և Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԱնդամությունՔեմբրիջյան հնգյակ և Ճանապարհորդների ակումբ
 Donald Duart Maclean Վիքիպահեստում

Դոնալդ Մաքլեյն[6][7] (հայտնի է նաև Մարկ Պետրովիչ Ֆրեյզեր անվամբ, ի ծնե Դոնալդ Դյուարթ Մաքլեյն, անգլ.՝ Donald Duart Maclean; «Հոմերոս»[8], մայիսի 25, 1913(1913-05-25)[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 6, 1983(1983-03-06) կամ մարտի 11, 1983(1983-03-11)[4], Մոսկվա, ԽՍՀՄ), բրիտանացի դիվանագետ, խորհրդային հետախուզության նախկին լրտես, «Քեմբրիջյան հնգյակի» անդամներից մեկը։

1932 թվականից եղել է Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցության անդամ։ 1956 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ[6]։ Պատմական գիտությունների դոկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնալդ Դյուարթ Մաքլեյնը ծնվել է 1913 թվականի մայիսի 25-ին՝ Դոնալդ Մաքլեյնի ընտանիքում (1864-1932)։ Վերջինս եղել է բրիտանացի քաղաքական գործիչ, ով անդամակցել է Մեծ Բրիտանիայի լիբերալիստական կուսակցությանը և 1931- 1932 թվականներին եղել է Անգլիայի լուսավորության նախարար։

1931—1933 թվականներին սովորել է Քեմբրիջի Թրինիթի Հոլ քոլեջի ժամանակակից լեզուների ֆակուլտետում։ 1933—1934 թվականներին սովորել է Լոնդոնի համալսարանում։ Եղել է Գերմանիայի և Ֆրանսիայի հարցերով մասնագետ։

1934 թվականի օգոստոսից, իր ուսանողական ընկերոջ Քիմ Ֆիլբիի միջնորդությամբ, սկսել է համագործակցել խորհրդային հետախուզության հետ։ Նա հետագայում իր որոշումը բացատրել է ֆաշիզմի ահագնացող վտանգով[6]։ Համալսարանում իր կրթությունն ավարտելուց հետո՝ նրան խորհուրդ են տվել դուրս գալ կուսակցությունից և աշխատել Մեծ Բրիտանիայի արտաքին գոծերի նախարարությունում։

1934 թվականից անցել է դիվանագիտական ծառայության։ 1930-ական թվականների վերջին, մինչև Փարիզ մեկնելը, նրա կապավորը եղել է Քիթի Հարրիսը[9]։ 1938 թվականին Մաքլեյնը նշանակվել է Փարիզում բրիտանական դեսպանատան քարտուղար։

1939 թվականին Փարիզում կատարած աշխատանքի ժամանակ ծանոթացել է ամերիկացի Մելինդա Մարլինգի հետ, ում հետ ամուսնացել է 1940 թվականի հունիսի 10-ին։

1940 թվականին, դեսպանատան էվակուացիայից հետո, Մաքլեյնը Փարիզից տեղափոխվել է Վաշինգտոն՝ նշանակվելով դեսպանատան քարտուղար։ Նա նաև ղեկավարել է միջուկային հետազոտության կոմիտեն և մուտք ունեցել ամերիկյան ատոմային ծրագրի փաստաթղթերին։ 1941 թվականին խորհրդային փախստական Վալտեր Կրիվիցկին բրիտանական հետախուզությանը հայտնել է, որ գոյություն ունի «խլուրդ», ում վկայություններից կարելի էր հասկանալ, որ խոսքը Մաքլեյնի մասին է։ 1944 թվականին Մաքլեյնը նշանակվել է Վաշինգտոնում անգլիական դեսպանատան առաջին քարտուղար։ 1948 թվականից Մաքլեյնը աշխատել է Կահիրեում բրիտանական դեսպանատան խորհրդականի պաշտոնում։ 1950 թվականին նա պաշտոնի բարձրացում է ունեցել՝ նշանակվելով Ֆորին օֆիսի ամերիկյան դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում։ Մուտք է ունեցել միջուկային ծրագրի գաղտնի տեղեկատվությանը։

1951 թվականին Քիմ Ֆիլբին զգուշացրել է Մաքլեյնին, որ նրան և Գայ Բյորջեսին գաղտնազերծել են։ Մաքլեյնը և Բյորջեսը անօրինական ճանապարհով տեղափոխվել են ԽՍՀՄ։ ԽՍՀՄ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Ս.Դ. Իգնատևի որոշմամբ «անվտանգության նպատակներից ելնելով» նրանք ուղարկվել են Սամարա, որը փակ էր արտասահմանցիների համար[10]։ Նրանք վերցրել էին Մարկ Պետրովիչ Ֆրեզեր (Մաքլյենը) և Ջիմ Անդրեևիչ Էլիոթ (Բյորջեսը) կեղծանունները։ Մաքլեյնը սկսել է աշխատել անգլերենի ուսուցիչ Սամարայի պետական սոցիալ-հումանիտար ակադեմիայում[11]։ 1952 թվականի հուլիսի 28-ին Մարկ Պետրովիչը նամակով խնդրել է իրեն նշանակել տեղի համալսարանի անգլերենի դասախոսի պաշտոնում[12]։ Նա կարծում էր, որ «ռուսները պետք է իմանան անգլերենը, քանի որ նախատեսվող համաշխարհային հեղափոխությունը պետք է ավարտվեր անգլերենով»[12]։

1955 թվականի ամռանից ապրել է Մոսկվայում։ Միևնույն տարում սկսել է աշխատել «Մեժդունարոդնայա ժիզն» ամսագրում՝ հանդես գալով Ս. Մոդզաևսկի կեղծանունով։

Լյուդմիլա Չյորնայայի վկայությամբ, ԽՍՀՄ-ում կյանքի առաջին տարիներին Մաքլեյնը չարաշահել է ալկոհոլը, սակայն մի քանի տարի անց կարողացել է հաղթահարել այդ կախվածությունը[7]։

1961 թվականինց, մինչ իր մահը, Մաքլեյնը աշխատել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Նրա կողմից կազմվել է մի քանի խոշոր աշխատանքներ, որոնք վերաբերում էին միջազգային հարաբերությունների տարբեր խնդիրներին։ «Անգլիայի արտաքին քաղաքականությունը Սուեզից հետո» վերնագրով մենագրության համար, որը հրապարակվել է ԽՍՀՄ-ում, Անգլիայում և ԱՄՆ-ում, նրան տրվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1969 թվականին Մաքլեյնը պաշտպանել է ատենախոսություն՝ «Ժամանակակից Անգլիայի արտաքին քաղաքականության խնդիրները» վերնագրով։

Կյանքի վերջին տարիներին տառապել է քաղցկեղով։ 1983 թվականին Դոնալդ Մաքլեյնը մահացել է սրտի կաթվածից։ Ավելի ուշ, նրա աճյունով սափորը վերադարձվել է հայրենիք, որտեղ մինչև 1985 թվականը պահվել է ընտանեկան դամբարանում։ 1985 թվականին նրա որդին հոր աճյունը տեղափոխել է ԱՄՆ, որտեղ բնակվում էր Մաքլեյնի ընտանիքը։

Խորհրդային արտաքին հետախուզության հետ համագործակցության տարիներին Մաքլեյնը մեծ քանակությամբ գաղտնի փաստաթղթեր և նյութեր է տրամադրել ՊԱԿ-ին, այդ թվում նաև Անգլիայի ԱԳՆ-ի և օտարերկրյա երկրներում բրիտանական դեսպանատների հետ գաղտնագրված գրագրությունը, նախարարների կաբինետի նիստերի սղագրությունները, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ատոմային ծրագրերին վերաբերող նյութեր։ Վերջինի վերաբերյալ նյութերը փոխանցվել են 1941 թվականի սեպտեմբերին և լուրջ ազդեցություն է ունեցել ԽՍՀՄ-ում միջուկային զենքի ստեղծման գործընթացում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Kindred Britain
  6. 6,0 6,1 6,2 Пётр Черкасов (2003 թ․ մայիսի 21). «Вторая жизнь "Гомера"». Официальный сайт Служба внешней разведки Российской Федерации. Москва: Известия.Ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին. «16 июня 1972 года он направляет в дирекцию ИМЭМО заявление следующего содержания: «Прошу впредь числить меня под фамилией Маклэйн Дональд Дональдович». В последний раз подписывается как Фрейзер. 19 июня заместитель директора Института Е. М. Примаков издает приказ, в котором говорится: „Ст. научного сотрудника ФРЕЙЗЕРА Марка Петровича впредь числить под фамилией, именем и отчеством МАКЛЭЙН Дональд Дональдович"»
  7. 7,0 7,1 Черная, 2005
  8. Евдокимов, 2003
  9. Михаил Лейбельман (2009 թ․ հունիսի 25). «Богини разведки XX века». Kackad.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին. «Пришлось специально прикрепить к нему Китти. Он ежедневно приносил многие документы, она фотографировала их, и после отправляла в Центр.»
  10. Хумарьян, 2004
  11. Кожин, Внукова, 2008
  12. 12,0 12,1 «Кембриджская пятерка». Самарский государственный университет. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոնալդ Մաքլեյն» հոդվածին։
Քեմբրիջյան հնգյակ

Քիմ Ֆիլբի Դոնալդ Մաքլեյն Գայ Բյորջես Էնթոնի Բլանտ Ջոն Քերնքրոս