Քիմ Ֆիլբի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քիմ Ֆիլբի
անգլ.՝ Kim Philby
Kim Philby.jpg
Ծնվել էհունվարի 1, 1912(1912-01-01)[1][2]
ԾննդավայրԱմբալա, Բրիտանական Հնդկաստան, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմայիսի 11, 1988(1988-05-11)[1][2] (76 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնիսլամ[3]
ԿրթությունԹրինիթի քոլեջ և Վեսմինստերի դպրոց
Մասնագիտությունհետախույզ և լրագրող
ԱշխատավայրՄեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության
ԱմուսինLitzi Friedmann և Rufina Pukhova
Ծնողներհայր՝ St John Philby
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան և Cross of the Military Merit - Red Decoration
ԱնդամությունՔեմբրիջյան հնգյակ
Kim Philby Վիքիպահեստում

Քիմ Ֆիլբի (անգլ.՝ Kim Philby, լրիվ անվանումը Հարոլդ Ադրիան Ռասել Ֆիլբի անգլ.՝ Harold Adrian Russell Philby, հունվարի 1, 1912(1912-01-01)[1][2], Ամբալա, Բրիտանական Հնդկաստան, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 11, 1988(1988-05-11)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), բրիտանական հետախուզության ղեկավարներից մեկը, կոմունիստ, 1933 թվականից խորհրդային հետախուզության լրտես[4]: Հայտնի բրիտանացի արաբագետ Հարրի Սենթ Ջոն Բրիջեր Ֆիլբիի որդին: Եղել է «Քեմբրիջյան հնգյակի» անդամներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլբիի գերեզմանը Մոսկվայի Կունցեվյան գերեզմանատանը:

Քիմ Ֆիլբին ծնվել է Բրիտանական Հնդկաստանում՝ ռաջայի կառավարությունում աշխատած բրիտանացի պետական գործչի ընտանիքում: Նրա հայրը Սենթ Ջոն Ֆիլբի երկար տարիներ աշխատել է Հնդկաստանի բրիտանական գաղութային վարչակազմում, այնուհետև զբաղվել է արևելագիտությամբ, հատկապես արաբագիտությամբ. «Լինելով եզակի մարդ, նա ընդունել է մահմեդականություն, որպես երկրորդ կին վերցրել սաուդյան ստրկուհու, երկար տարիներ ապրել բեդուինների ցեղերում, եղել թագավոր Իբն Սաուդի խորհրդականը»[5]: Քիմ Ֆիլբին եղել է Անգլիայի ամենահին տոհմերից մեկի շարունակողը: 19-րդ դարի վերջին նրա հորական պապը՝ Մոնթի Ֆիլբին, Բրիտանական Ցեյլոնում ունեցել է սուրճի պլանտացիանր, իսկ նրա կինը՝ Քվինթի Դունքանը (Քիմի տատը) եղել է Անգլիայում հայտնի զինվորականների տոհմից, որից ժամանակին սերել է ֆելդմարշալ Բեռնարդ Լոու Մոնտգոմերին[5]: «Քիմ» մականունը նրան տվել են ծնողները՝ ի պատիվ Ռեդյարդ Կիպլինգի համանուն վեպի հերոսի[5]: Նրան դաստիարակությամբ զբաղվել է տատը Անգլիայում: Գերազանցությամբ ավարտել է Վեսթմինսթերյան դպրոցը: 1929 թվականին ընդունվել է Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջ, որտեղ եղել է սոցիալիստական համայնքի անդամ: 1933 թվականին, հակաֆաշիստական պայքարի նպատակով, Փարիզում գործող ֆաշիզմից մազապուրծ եղած փախստականների կոմիտեի միջոցով, ժամանել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննա, որտեղ մասնակցել է ՄՕՊՌ-ի Վիեննայի մասնաճյուղի աշխատանքներին[5]: Կանխատեսելով ֆաշիստների կողմից ավստրիական իշխանության գրավումը՝ ավստրիական կոմկուսի ակտիվիստ Լիտցի Ֆրիդմանի հետ միասին վերադարձել է Անգլիա, որի հետ ամուսնացել է 1934 թվականի ապրիլին: 1934 թվականի հունիսի սկզբին հավաքագրվել է խորհրդային լրտես-անլեգալ Արնոլդ Դեյչի կողմից:

Այնուհետև աշխատել է «Թայմսում»: Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է թերթի թղթակիցը, միաժամանակ իրականացնելով խորհրդային հետախուզության առաջադրանքները: Վերջին անգամ Իսպանիա է գնացել 1937 թվականին, իսկ 1939 թվականի օգոստոսի սկզբին հետ վերադարձել Լոնդոն:

1940 թվականին, Գայ Բյորջեսի անմիջական օգնությամբ, ծառայության է անցել Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայությունում (SIS) և մեկ տարի անց զբաղեցրել հակահետախուզության ղեկավարի տեղակալի պաշտոնը: 1944 թվականին Ֆիլբին դարձել է SIS-ի 9-րդ բաժնի ղեկավար, որը զբաղվում էր Մեծ Բրիտանիայում խորհրդային և կոմունիստական գործերով: Միայն պատերազմի ժամանակ Մոսկվային է փոխանցել 914 փաստաթղթեր[5]: Նշվում է, որ հենց Ֆիլբիի շնորհիվ է, որ խորհրդային հետախուզությանը հաջողվել է նվազեցնել կորուստները, որոնք կարող էին իրականանալ Էլիզաբեթ Բենթլիի մատնության արդյունքում. «ՀԴԲ-ին տված վկայությունից մեկ կամ երկու օր անց, Քիմ Ֆիլբին Մոսկվա է ուղարկել բոլոր այն անձանց ցուցակը, ում մատնել էր Էլիզաբեթը»[6]: 1947-1949 թվականներին Ստամբուլում գլխավորել է բրիտանական ռեզիդենտուրան, իսկ 1949-1951 թվականներին գլխավորել է Վաշինգտոնում բրիտանական ռեզիդենտուրան, որտեղ կապեր է հաստատել ԿՀՎ-ի և ՀԴԲ-ի ղեկավարության հետ: Նա համակարգել է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում կոմունիստական սպառնալիքի դեմ պայքարը:

1951 թվականին բացահայտվել են «Քեմբրիջյան հնգյակի» երկու անդամները՝ Դոնալդ Մաքլեյնը և Գայ Բյորջեսը: Ֆիլբին զգուշացրել է նրանց հնարավոր վտանգի մասին, սակայն ինքը նույնպես ընկել է կասկածի տակ: 1952 թվականի նոյեմբերին նրան հարցաքննել է բրիտանական MI 5-ի հակահետախուզությունը, սակայն հանցանշանների բացակայության պատճառով ազատ է արձակվել: Ֆիլբին շարունակել է ծառայությունը մինչև 1955 թվականը, երբ անցել է թոշակի:

Սակայն, արդեն 1956 թվականին նրան դարձյալ ծառայության են վերցնում Նորին մեծության գաղտնի ծառայությունում, այս անգամ Գաղտնի հետախուզական ծառայությունում[7]: «The Observer» թերթի և «The Economist» ամսագրի թղթակցի անվան տակ մեկնել է Բեյրութ:

1963 թվականի հունվարի 23-ին Ֆիլբին ոչ օրինական ճանապարհով մեկնել է ԽՍՀՄ, որտեղ մինչև կյանքի վերջը բնակվել է Մոսկվայում՝ Կիևսկայա մետրոյի կայարանից և Մոսկվա գետից ոչ շատ հեռու գտնվող բնակարանում: Նա ապրել է անձնական թոշակի հաշվին՝ «Ֆյոդորով» և «Մարտինս» ազգանուններով: Հազվադեպ ներգրավվել է խորհրդային դիվանագետների և հատուկ ծառայությունների աշխատանքներին՝ խորհրդատվության նպատակով: Ամուսնացել է ԳԱԱ աշխատակից Ռուֆինա Պուխովայի հետ (ծնված 1932 թվականին):

Հետագայում, Պուխովան նշել է, որ Ֆիլբին խիստ հիասթափվել է խորհրդային իրականությունից[8]: Նա չարաշահել է ալկոհոլը, տառապել է դեպրեսիայից և (Պուխովայի խոսքերով) փորձել ինքնասպանություն գործել[9]:

Մահվանից ոչ շատ առաջ, 1988 թվականին Ֆիլբին իր մոսկովյան բնակարանոմ ՊԱԿ-ի թույլտվությամբ հարցազրույց է տվել անգլիացի գրող և հրապարակախոս Ֆիլիպ Նայթլիին: Հարցազրույցը հրապարակվել է 1988 թվականի գարնանը լոնդոնյան The Sunday Times թերթում: Նայթլիի տպավորությամբ, փախստակը ապրել է բնակարանում, որը նա անվանել է Մոսկվայի լավագույն բնակարաններից մեկը: Նախկինում բնակարանը պատկանել է ԽՍՀՄ ԱԳՆ բարձր պաշտոնյաներից մեկին: Երբ դիվանագետը տեղափոխվել է նոր բնակարան, ՊԱԿ-ը միանգամից բնակարանը առաջարկել է Ֆիլբիին. «Ես միանգամից հավանեցի բնակարանը, — նշել է լրտեսը հարցազրույցի ժամանակ, — չնայած որ բնակարանը գտնվում է Մոսկվայի կենտրոնում, այստեղ չափազանց լուռ է, կարծես քաղաքից դուրս է գտնվում: Պատուհանները նայում են դեպի արևելք, արևմուտք և հարավ-արևմուտք, այնպես որ ես ամբողջ օրը վայելում եմ արևը»:

Նշվում է, որ Ֆիլբիի բնակարանը, բրիտանական հատուկ ծառայությունների հնարավոր գողանալուց ելնելով, լավագույն կերպով պաշտպանված է եղել՝ ելնելով անվտանգությունից: Դեպի բնակարան մուտք դժվարանցանելի էր, շքամուտքը հսկվում էր: Հեռախոսագրքերում և Մոսկվայի բաժանորդների ցուցակներում Ֆիլբիի հեռախոսահամարը չի նշվել, նամակագրությունը իրականացվել է միայն Կենտրոնական փոստի միջոցով:

Ֆիլիպ Նայթլին պատմել է Ֆիլբի վերջին կացարանի մասին. «Մեծ նախասենյակից միջանցքը տանում է դեպի ամուսինների ննջասենյակ, հյուրերի ննջասենյակ, զուգարան, լոգարան, խոհանոց և հյուրասենյակ, որը զբաղեցնում է բնակարանի մեծ մասը: Հյուրասենյակից բացվում է դուռ դեպի աշխատասենյակ: Աշխատասենյակում կան գրասեղան, սեկրետեր, երկու աթոռ և մեծ սառնարան: Թուրքական գորգը և բրդե կարպետը ծածկում են հատակը: Գրապահարանում, որը զբաղեցնում է սենյակի երեք պատերը, գտնվում են Ֆիլբի գրքերը, որոնց թվաքանակը կազմում է շուրջ 12 000 կտոր գիրք»[10]:

Քիմ Ֆիլբին մահացել է 1988 թվականի մայիսի 11-ին: Թաղված է Մոսկվայի Կունցեևյան գերեզմանատանը:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քիմ Ֆիլբին պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի, Ազգերի բարեկամության մեդալներով և «Պետանվտանգության պատվավոր աշխատակից» շքանշանով։

Ռուֆինա Պուխովա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուֆինա Պուխովա (հաճախ նշվում է նաև Պուխովա-Ֆիլբի ազգանունը, ծնված սեպտեմբերի 1, 1932 թվական, Մոսկվա), «Քեմբրիջյան հնգյակի» անդամ խորհրդային հետախույզ Քիմ Ֆիլբիի չորրորդ և վերջին կինը։ Համարվում է Ֆիլբիի մոսկովյան կյանքի կենսագիրը։ Նա ծնվել է Մոսկվայում՝ ռուս հոր և լեհ մոր ընտանիքում։ Աշխատել է որպես սրբագրիչ և վերապրել Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ունեցել է քաղցկեղ։ 1971 թվականին ամուսնացել է Քիմ Ֆիլբիի հետ։ Ծանոթացել է Ֆիլբիի հետ այն ժամանակ, երբ նա արդեն փախել էր ԽՍՀՄ՝ Ջորջ Բլեյքի միջոցով։ Ֆիլբիի հետ ապրել է մինչև նրա մահը (1988 թվական)՝ Կիևյան կայարանի և Մոսկվա գետի մոտ գտնվող բնակարանում: Պուխովայի խոսքերով այդ տարիները հեշտ չեն եղել: Սկզբում ամուսինը խմել է, տառապել դեպրեսիայից և հիասթափվել խորհրդային ռեալ իրականությունից: Երբ Ֆիլբին մահացել է, այրին հերքել է ինքնասպանության մասին խոսակցությունները՝ նշելով, որ ամուսինը մահացել է սրտի կաթվածից: Իր հուշերում, որոնք հրապարակվել են ամուսնու մահից հետո, նա նկարագրել է տարիները, որոնք անց են կացրել միասին, նրա մոտիվները և գաղտնի մտքերը: Նաև տեքստում ներառվել են հուշեր, որոնք նախկինում չեն հրապարակվել Ֆիլբիի ինքնակենսագրական աշխատություններում:

Հիշողություններ, որոնք գրվել են Ռուֆինա Իվանովայի կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Island on the Sixth Floor (ներառվել է Քիմ Ֆիլբիի մասին պատմող ժողովածուում)
  • Քիմ Ֆիլբիի անձնական կյանքը. մոսկովյան տարիներ (The Private Life of Kim Philby: The Moscow Years) (2000).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Найтли Ф. Ким Филби — супершпион КГБ. — М.: Республика, 1992. — ISBN 5-250-01806-8
  • Филби К. Моя тайная война. — М.: Воениздат, 1980.
  • «Я шёл своим путём». Ким Филби в разведке и в жизни. — М.: Международные отношения, 1997. — ISBN 5-7133-0937-1
  • Долгополов Н. М. Ким Филби. — (Серия ЖЗЛ) — М.: Молодая гвардия, 2011.
  • Разведчик. Ким Филби. Человек - Воспоминания генерала Тодора Бояджиева, Сократ, 2015 г., 264 стр., 978-5-906350-34-3

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմբրիջյան հնգյակ

Քիմ Ֆիլբի Դոնալդ Մաքլեյն Գայ Բյորջես Էնթոնի Բլանտ Ջոն Քերնքրոս