Ջոն Քերնքրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոն Քերնքրոս
անգլ.՝ John Cairncross
Джон Кернкросс.jpg
Ծնվել էհուլիսի 25, 1913(1913-07-25)[1][2]
ԾննդավայրLesmahagow, South Lanarkshire, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 8, 1995(1995-10-08)[1][2] (82 տարեկանում)
Մահվան վայրԱնգլիա, Միացյալ Թագավորություն[1]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԳլազգոյի համալսարան և Թրինիթի քոլեջ
Մասնագիտությունմաթեմատիկոս, գրող, հետախույզ, կրկնակի գործակալ, թարգմանիչ, համալսարանի պրոֆեսոր և գրական քննադատ
ԱշխատավայրՄեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության, Her Majesty's Civil Service?, Քեյզի արևմտյան ռեզերվային համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարան, ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն, ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարություն և Italian National Labor Bank?
Քաղաքական կուսակցությունՄեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն
ԱնդամությունՔեմբրիջյան հնգյակ և Ճանապարհորդների ակումբ

Ջոն Քերնքրոս (անգլ.՝ John Cairncross; հուլիսի 25, 1913(1913-07-25)[1][2], Lesmahagow, South Lanarkshire, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 8, 1995(1995-10-08)[1][2], Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական հետախուզության սպա, ով աշխատել է նաև խորհրդային հետախուզության համար[3]։ Մինչև 1990 թվականը համարվում էր «Քեմբրիջյան հնգյակի» հավանական հինգերորդ անդամը, մինչև նրա ինքնությունը չբացահայտեց խորհրդային փախստակ Օլեգ Գորդիևսկին, ով ԽՍՀՄ-ից փախել էր Մեծ Բրիտանիա։

Ավարտելով Քեմբրիջի համալսարանը՝ Քերնքրոսը աշխատանքի է անցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունում։ 1937 թվականին անցել է Մեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցության շարքերը։ 1942 թվականին ծառայության է անցել Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայությունում, որտեղ մուտք է ունեցել դեպի գաղտնագրման և գաղտնազերծման տեխնիկաները։ Աշխատելով գաղտնի Բլեթչլի պարկ ռադիոհետախուզական կենտրոնում, նա ստացված տեղեկությունները փոխանցել է ԽՍՀՄ-ին։

Օլեգ Գորդիևսկին նշում է․ «Շոտլանդացի Ջոն Քերնքրոսը եղել է հակահետախուզությունում և ունեցել է որսված գերմանական հաղորդագրությունների բազմաթիվ տվյալներ։ Եվ չնայած անգլիացիները իրենք տրամադրում էին Խորհրդային Միությանը ռազմական տեղեկատվությունը, սակայն ինֆորմացիայի մի մասը նրանք չէին տրամադրում։ Այդ գործն իր վրա էր վերցրել Քերնքրոսը և որսման բաժնում աշխատող Լեո Լոնգը, ով հավաքագրվել էր Քերնքրոսի կողմից»[4]:

Բրիտանական հետախուզության կարծիքով[5], հենց այն տվյալները, որոնք փոխանցել էր Քերնքրոսը Մոսկվային՝ ատոմային զենքի ոլորտում ամերիկյան և բրիտանական հետազոտությունների մասին, ընկած են եղել խորհրդային միջուկային ծրագրի հիմքում։

Այն բանից հետո, երբ 1951 թվականին MI5-ի հակահետախուզությունը ներկայացրեց հանցանշանները, Քերնքրոսը խոստովանեց, որ աշխատել է Խորհրդային Միության համար։ Այդուհանդերձ, նա քրեական պատիժ չի ստացել, ինչի արդյունքում հանրության լայն զանգվածները մեղադրեցին կառավարությանը՝ նշելով, որ կառավարությունը գաղտնի մասնակցություն է ունեցել տվյալների փոխանցման գործընթացին։ «Քեմբրիջյան հնգյակի» հինգերորդ անդամի ինքնությունը մնաց անապացույց մինչև 1990 թվականը, երբ ՊԱԿ-ի փախստակ Գորդիևսկին հայտարարեց, որ այդ մարդը եղել է Ջոն Քերնքրոսը։

Իր խոստովանությունից հետո՝ Քերնքրոսը տեղափոխվել է Հռոմ, որտեղ, մինչև թոշակի անցնելը, աշխատել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունում։ Այնուհետև տեղափոխվել է Ֆրանսիայի հարավ, որտեղ էլ մահացել է 1995 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119356546 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Джон Кернкросс»։ Служба внешней разведки Российской Федерации։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-21-ին։ Վերցված է 2010-8-8 
  4. Штирлиц
  5. The Cambridge spy ring // Би-би-си. — BBC News, 13 сентября 1999.
Քեմբրիջյան հնգյակ

Քիմ Ֆիլբի Դոնալդ Մաքլեյն Գայ Բյորջես Էնթոնի Բլանտ Ջոն Քերնքրոս