Գայ Բյորջես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գայ Բյորջես
Burgess-maclean.JPG
Ծնվել էապրիլի 16, 1911(1911-04-16)[1][2]
ԾննդավայրԴևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էօգոստոսի 30, 1963(1963-08-30)[3][4][1][2][5] (52 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԿրթությունԻթըն քոլեջ, Թրինիթի քոլեջ, Lockers Park School? և Բրիտանիայի թագավորական նավատոմի քոլեջ
Մասնագիտությունհետախույզ և լրագրող
ԱշխատավայրՄեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության, Քեմբրիջի համալսարան և BBC
Քաղաքական կուսակցությունՄեծ Բրիտանիայի կոմունիստական կուսակցություն
ԱնդամությունՔեմբրիջյան հնգյակ
Guy Burgess Վիքիպահեստում

Գայ Բյորջես (անգլ.՝ Guy Francis De Moncy Burgess, ապրիլի 16, 1911(1911-04-16)[1][2], Դևոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 30, 1963(1963-08-30)[3][4][1][2][5], Մոսկվա, ԽՍՀՄ), «ԲիԲիՍիի» հաղորդավար, անգլիական MI5-ի և ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կրկնակի լրտես։ Եղել է Քեմբրիջյան հնգյակի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1911 թվականին Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Դեվոնպորտ քաղաքում՝ նավատորմի սպա Մալքոլմ Քինգսֆորդ դե Մոնսի Բյորջեսի և Էվելին Մերիի ընտանիքում։ Սովորել է Իթըն քոլեջում, այնուհետև հոր օրինակով սովորել է Դարթմութի թագավորական ռազմածովային նավատորմի «Բրիտանիա» ակադեմիայում։

1934 թվականին ավարտել է Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջը, որտեղ անդամակցել է «Քեմբրիջի առաքյալներ» փակ ինտելեկտուալ խմբին, որի անդամները հայտնի են եղել իրենց մարքսիստական հայացքներով։ Այդ ժամանակ նա արդեն ծանոթ է եղել «Քեմբրիջյան հնգյակի» մյուս մասնակիցների և խորհրդային հետախույզ Արնոլդ Դեյչի հետ, ով և հավաքագրել է Բյորջեսին և համակարգել նրա աշխատանքը Մոսկվայի հետ։ Նույն տարում սկսել է թաքցնել իր ձախ հայացքները և անդամակցել Անգլո-գերմանական պրոնացիստական կազմակերպությանը։ Այս կազմակերպության անդամ է եղել նաև Քիմ Ֆիլբին։

Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է գնդապետ Ջոն Մաքնամարի օգնականի պաշտոնում։ 1936-1944 թվականներին աշխատել է «ԲիԲիՍիում»։ Թողարկել է «Շաբաթը Վեսթմինսթերում» հաղորդաշարը։ 1939-1941 թվականներին համատեղությամբ աշխատել է MI5-ի քարոզչության բաժնում։ 1944 թվականին աշխատանքի է ընդունվել Միացյալ թագավորության արտաքին գործերի նախարարությունում։

Լոնդոնում Բյորջեսը ապրել է Չեսթեր սքվերում, այնուհետ Բենթինք փողոցում, որտեղ Էնթոնի Բլանտի հետ միասին վարձակալել է իրենց համալսարանական ընկերոջ Վիկտոր Ռոթշիլդի բնակարանը։ Բարոն Ռոթշիլդին պատկանող բնակարանը պատերազմի տարիներին Լոնդոնում բոհեմական կյանքի հայտնի կենտրոն էր։ Եվ չնայած, որ և Բյորջեսը, և Բլանտը եղել են համասեռամոլներ, Բլանտը իր հուշերում գրել է, որ իրենք չեն ունեցել «սեռական կապ»[6][7]։

1947 թվականին ուղարկվել է Վաշինգտոն և նշանակվել Նորին մեծության դեսպանատան երկրորդ քարտուղարի պաշտոնում։

1951 թվականի մարտին Վաշինգտոնում հանդիպել է Մայքլ Սթրեյթի հետ։ Այդ ժամանակ Ֆիլբին զգուշացրել է Բյորջեսին և Դոնալդ Մաքլեյնին, որ նրանք կասկածի տակ են և, ամենայն հավանականությամբ, կբացահայտվեն մոտ ժամանակներում։ 1951 թվականի մայիսին երկուսն էլ լքել են Անգլիան և ուղևորվել Կույբիշև։ 1956 թվականին Բյորջեսին թույլատրել են բնակվել Մոսկվայում։ Նա ստացել է խորհրդային անձնագիր՝ Ջիմ Էլիոթ անվամբ[8]: Նույն տարվա օգոստոսին Մոսկվա է ժամանել Թոմ Դրիբերգը՝ Բյորջեսից հարցազրույց վերցնելու նպատակով։

Բյորջեսը չի հարմարվել խորհրդային կյանքին և լինելով ալկոհոլիկ 1963 թվականին մահացել ալկոհոլիզմից։ Մահացածի վերջին կամքի համաձայն, նրա աճյունը փոխանցվել է Բրիտանիայում ապրող իր հարազատներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lownie Andrew. Stalin’s Englshman: The Lives of Guy Burgess, London: Hodder and Stoughton, 2015. ISBN 978-1473627369.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեմբրիջյան հնգյակ

Քիմ Ֆիլբի Դոնալդ Մաքլեյն Գայ Բյորջես Էնթոնի Բլանտ Ջոն Քերնքրոս