Կուրտոյի արվեստի ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կուրտոյի արվեստի ինստիտուտ
անգլ.՝ Courtauld Institute of Art
Somerset House, Strand.jpg
Տեսակհասարակական համալսարան
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունԼոնդոն
ՎայրԼոնդոն
Մասն էԼոնդոնի համալսարան
Պատկանում էԼոնդոնի համալսարան
Ղեկավարության նստավայրԼոնդոն
Հիմնադրված է1932
ՀիմնադիրՍամուել Կուրտոյ
Կոորդինատներ: 51°30′39″ հս․ լ. 0°7′2″ ամ. ե. / 51.51083° հս․. լ. 0.11722° ավ. ե. / 51.51083; 0.11722
Կայքcourtauld.ac.uk


Կուրտոյի արվեստի ինստիտուտ (անգլ.՝ Courtauld Institute of Art), արվեստի պատմության ինստիտուտ, գտնվում է Լոնդոնյան համալսարանի հարևանությամբ, և ունի արվեստի գործերի և կտավների իր սեփական հավաքածուն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրտո ինստիտուտը հիմնադրվել է 1932 թվականին, տեքստիլ արտադրող և արվեստի կոլեկցիոներ Սամուել Կուրտոյի կողմից, նրան այդ գործում օգնել են դիվանագետ Արթուր Լին և արվեստի պատմաբան Ռոբերտ Ուիլը։ Ի շնորհիվ Կուրտոյի ֆինանսական հնարավորությունների այստեղ հիմնական արվեստանոցում ավելի շատ համալրել են ֆրանսիական արվեստի գլուխգործոցներով։ Կուրտոյի մահից հետո, ինստիտուտը պաշտոնապես հայտարարվում է նրա տունը, որի ճարտարապետն էր անգլիացի հանրահայտ Ռոբերտ Ադամը, որն այդ կառույցը անվանել է Փորթման Սկվեր (անգլ.՝ Portman Square), որը նաև նրա շտաբ-բնակարանն էր եղել։ Ֆրանսիական իմպրեսիոնիզմ Սամուել Կուրտոն 1934 թվականին իր արվեստի թանգարանը համալրեց XX դարի սկզբների լավագույն գործերով։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Կուրտոյի արվեստանոցի ինստիտուտային ֆոնդի բաժնի պետ հիմնականում դարձան հին վարպետները. Պիտեր Բրեյգել Ավագ, Լուկաս Կրանախ Ավագ, Պիտեր Պաուլ Ռուբենս, Ջովաննի Բատիստա Տիեպոլո, Քվինտեն Մասեյս և Անտոնիս վան Դեյքը: 1989 թվականին Կուրտոյի արվեստի ինստիտուտը տեղափոխվեց Սոմերսեթ հաուս, որտեղ շատ վաղ անցյալում տեղակայված էր Թագավորական նկարչության ակադեմիան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուրտո ինստիտուտի պատկերասրահը միշտ էլ բաց է բոլոր մարդկանց առջև։ Սոմերսեթ հաուսը գտնվում է Սթրենդում, ոչ այդքան հեռու Լոնդոնի ազգային պատկերասրահում: Ինստիտուտը ավելի բարձրակարգ համալրումների շնորհիվ այստեղ հիմնականում ցուցադրվում են ընտանեկան նկարներ ու կտավներ։ Այս ինստիտուտն ունի իր սեփական հսկա գրադարանը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերենով
  • Dennis Farr, William Bradford: The Northern Landscape: Flemish, Dutch and British Drawings from the Courtauld Collection London 1986 ISBN 0862940753
  • Dennis Farr: 100 Masterpieces from the Courtauld Collections London 1987 ISBN 0853315345
  • William Bradford, Helen Braham: Master Drawings from the Courtauld Collections London 1992 ISBN 0904563065
  • John House: Impressionism for England, Samuel Courtauld as Patron and Collector London 1994 ISBN 0300061285
  • Shulamith Behr: The 20th Century at the Courtauld Institute Gallery London 2002 ISBN 1903470072