Էֆտանազիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էյտանազիաից)

Էյտանազիա[1], էֆթանազիա կամ էվթանազիա (հունարեն՝ ευθανασία - լավ մահ), անբուժելի հիվանդությամբ տառապող մարդուն՝ ցավերից ազատելու համար կյանքից զրկելն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էֆտանազիայի ներկա վիճակն ամբողջ աշխարհում.      Էֆտանազիան թույլատրված է      Թույլատրված է պասիվ էֆտանազիա      Ադմինիստրատիվ միավորներում կան էֆտանազիայի մասին օրենքներ:      Էֆտանազիան արգելված է:

Առաջինը «էֆտանազիա» տերմինը օգտագործել է Ֆրենսիս Բեկոնը XVI դարում՝ «լավ մահ» իմաստով։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը էֆտանազիան մի շարք եվրոպական երկրներում մեծ տարածում ուներ սակայն նացիստների որոշակի գործողությունները վարկաբեկեցին այն։ Հայտնի անձանցից էր Զիգմունդ Ֆրոյդը, որ 1939 թվականի սեպտեմբերի 23-ին, իր Լոնդոնյան բնակարանում բժիշկ Շուրի օգնությամբ էֆտանազիա կատարեց, որպեսզի չտառապի քաղցկեղի ցավերից։ ԱՄՆ-ում 1989-1998 թվականներին բժիշկ Ջեք Գևորգյանը օգտագործելով իր ստեղծած «մերսիտրոն» սարքը (թույնի մահացու քանակ ներարկող սարք) 130 հոգու օգնել է վերջ տալ կյանքին։ Էֆտանազիա կիրառելու համար 1999 թվականին Ջեք Գևորգյանը դատապարտվեց 10-ից 25 տարվա ազատազրկման (ազատվել է 2007 թվականին)։ Ներկայումս Էֆտանազիան օրինականացված է եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես, Բենիլյուքսի պետություններում, Շվեյցարիայում, իսկ Ֆրանսիայում, Իտալիայում ու Մեծ Բրիտանիայում մահացու հիվանդ մարդկանց թույլ են տալիս հրաժարվել բուժումից։

Էյտանազիայի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնանում են էյտանազիայի երկու տեսակ՝ պասիվ և ակտիվ։ Պասիվ է համարվում, երբ մահացու հիվանդին դիտավորյալ դադարեցնում են դեղամիջոցներ տալ։ Ակտիվ է համարվում հիվանդին մահացու դեղամիջոց ներարկելը կամ մահ առաջացնող ուրիշ գործողություններ, որոնց արդյունքում վրա է հասնում անցավ և արագ մահ։

Գոյություն ունեն նաև էֆտանազիայի կամավոր և ոչ կամավոր տեսակները։ Կամավոր էֆտանազիան իրականացվում է հիվանդի համաձայնությամբ, կամ նախապես ձևակերպված իրավական պայմանվորվածությամբ (նախատեսված է անդարձ կոմայի դեպքում)։ Ոչ կամավոր էֆտանազիան իրականացվում է անկախ հիվանդի կամքից, եթե նա անգիտակից է և անկարող է իր կամքը արտահայտել։

Մեր ժամանակների էյտանազիայի դեպքերից է իսպանացի ծովային Ռամոն Սամպեդրոյի էյտանազիան, ում կյանքի հիմն վրա իսպանացի ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարը նկարահանել է «Ծովը ներսում» ֆիլմը, որտեղ Ռամոնին վարպետորեն մարմնավորել է դերասան Խավիեր Բարդեմը։ Ֆիլմը բազմաթիվ կինոմրցանակներ է ստացել ամբողջ աշխարհում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ардашева Н. А. Эвтаназия как метод искусственного прерывания жизни: правовые условия // Рос. юрид. журн, 1996. — 1. — С. 71-80;
  • Акопов В. И. Этические, правовые и медицинские проблемы эвтаназии // Медицинское право и этика, 2000. — 1. — С. 47-55;
  • Ворона В. А. Право на евтаназію як складова права людини на життя / В. А. Ворона // Право України. -Київ, 2010, N 5.-С.199-205
  • Дмитриев Ю. А. Конституционное право человека в Российской Федерации на осуществление эвтаназии // Право и политика, 2000. — 7. — С.127-130;
  • Дмитриев Ю. А., Шленева Е. В. Право человека в Российской Федерации на осуществление эвтаназии // Государство и право, 2000. — 11. — С. 52-59;
  • Капинус О. С. Эвтаназия как социально-правовое явление: монография. — М.: Буквоед, 2006;
  • Лаврин А. П. Хроники Харона. Энциклопедия смерти. — Н.: Сибирское университетское издательство, 2009;
  • Рыбин В. А. Эвтаназия. Медицина. Культура: Философские основания современного социокультурного кризиса в медико-антропологическом аспекте. 2009.
  • Капинус О. С. Эвтаназия в свете права на жизнь: монография. — М.: ИД Камерон, 2006.
  • Дж. Рейчелс «Активная и пассивная эвтаназия» // Этическая мысль: Науч.-публицист. чтения. 1990.
  • Фут Ф. Эвтаназия // Философские науки. № 6, 1990, с. 63-80
  • Терри Пратчетт. Открытое письмо об эвтаназии. Перевод в ЖЖ
  • Быкова С., Юдин Б., Ясная Л. Эвтаназия: мнение врачей. — «Человек», № 2, 1994, с. 148.
  • «Право умирающего человека на прекращение жизни». — JAMA, октябрь,1992, с. 48.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]