Էդվարդ Ֆիցջերալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդվարդ Ֆիցջերալդ
Ծննդյան անունանգլ.՝ Edward Marlborough Purcell
Ծնվել էմարտի 31, 1809(1809-03-31)[1][2][3][…]
ԾննդավայրWoodbridge, Արևելյան Սուֆոլք, Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էհունիսի 14, 1883(1883-06-14)[1][2][3][…] (74 տարեկան)
Վախճանի վայրԼոուստոֆտ, Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]
ԳերեզմանBoulge[5]
Մասնագիտությունթարգմանիչ, բանաստեղծ, գրող, արվեստագետ, գծանկարիչ և փաստաբան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[6][7][3][…]
ԿրթությունԹրինիթի քոլեջ
Ժանրերպոեզիա
ԱմուսինLucy Barton?
Изображение автографа
 Edward FitzGerald (poet) Վիքիպահեստում

Էդվարդ Ֆիցջերալդ, (անգլ.՝ Edward FitzGerald, մարտի 31, 1809(1809-03-31)[1][2][3][…], Woodbridge, Արևելյան Սուֆոլք, Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունիսի 14, 1883(1883-06-14)[1][2][3][…], Լոուստոֆտ, Սուֆոլք, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]), անգլիացի բանաստեղծ, որն առավել հայտնի է Օմար Խայամի քառատող ռուբայաթների թարգմանությամբ (անգլ.՝ The Rubaiyat of Omar Khayyam:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Ֆիցջերալդը, ի ծնե` Էդվարդ Պերսել, ծնվել է 1809 թվականին, Վուդբրիջում` Բրեդֆիլդ Հուսում, Սաֆոլկ։ 1818 թվականին նրա հայրը` Ջոն Պերսելը, վերցրել է իր կնոջ ընտանիքի` Ֆիցջերալդների, անունը և զինանշանը։ Անվան փոփոխությունը տեղի է ունեցել կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Ֆիցջերալդի մայրը ժառանգել է իր երկրորդ կարողությունը։ Նախկինում նա հորաքրոջից ստացել էր ավելի քան կես միլիոն ֆունտ, իսկ 1818 թվականին կյանքից հեռացել է նրա հայրը, որը նրան թողել է շատ ավելին, քան նախորդ գումարը։ Ֆիցջերալդները Անգլիայի ամենահարուստ ընտանիքներից մեկն են եղել։ Ավելի ուշ Էդվարդ Ֆիցջերալդն ասել է, որ իր բոլոր հարազատները խելագար են եղել. ավելին, նա ինքն էլ եղել է խելագար, համենայն դեպս նա գիտեր այդ մասին։

1816 թվականին ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա և բնակվել ինչպես Սեն Ժերմենում, այնպես էլ Փարիզում, բայց 1818 թվականին՝ մայրական կողմում վերոհիշյալ պապի մահից հետո, ընտանիքը ստիպված է եղել վերադառնալ Անգլիա։ 1821 թվականին Էդվարդին ուղարկել են Բերի Սենթ-Էդմունդսի դպրոց։ 1826 թվականին նա ընդունվել է Քեմբրիջի Սուրբ Երրորդության քոլեջ, որտեղ ծանոթացել է Ուիլյամ Թեքերեյի և Ուիլյամ Թոմփսոնի հետ։ Չնայած նրա ծանոթների շարքում կային «Քեմբրիջի առաքյալների» շատ անդամներ, այդ թվում նաև ինքը՝ Ալֆրեդ Թեննիսոնը, սակայն Ֆիցջերալդն ինքը հրավեր չի ստացել՝ միանալու այս հեղինակավոր խմբին։

1830 թվականին Ֆիցջերալդը գնացել է Փարիզ, բայց 1831 թվականին նա բնակվել է մի ֆերմայում, որը գտնվում էր Նեյզբիի ճակատամարտի վայրում։ Ընտանեկան բարեկեցությունը նրան թույլ է տվել վարել կիրթ շռայլակյացի կյանք։ Նա երբեք ոչ մի տեղ չի աշխատել։ Հայրենի Սաֆոլկ վերադառնալուց հետո իրեն աննկատ է պահել՝ չլքելով կոմսության սահմանները մեկ կամ երկու շաբաթից ավելի։ Մինչև 1835 թվականը Ֆիցջերալդը բնակվել է Ուերսթեդում. նույն թվականին բանաստեղծը բնակություն է հաստատել Բուլջում՝ Վուդբրիջի մերձակայքում, որտեղ բնակվել է մինչև 1853 թվականը։

1860 թվականին նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆարլինգեյ հոլլ, որտեղ նրանք մնացել մինչև 1873 թվականին Վուդբրիջ քաղաք տեղափոխվելը. դրանից հետո և մինչև իր մահը Ֆիցջերալդը բնակվել է իր տանը, որը կոչվում էր Լիթլ Գրանջ։ Ֆիցջերալդը այս ժամանակի մեծ մասը նվիրել է ծաղիկներին, երաժշտությանը և գրականությանը։ Ընկերները ՝ Թեննիսոնը և Թեքերեյը, գերազանցել են նրան գրական ոլորտում, և երկար ժամանակ Ֆիցջերալդը ցանկություն չի ունեցել մրցելու նրանց գրական հաջողությունների դեմ։

1851 թվականին հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Էվֆրանոր», պլատոնական երկխոսություն, որը ծնվել է Քեմբրիջում երջանիկ օրերի հիշողություններից։ Դրան հաջորդել է 1852 թվականին «Պոլոնիուսի», հրատարակությունը. գիրքը «աֆորիզմների և ժամանակակից պատմությունների» ժողովածու էր, որի մի մասը պատկանում էր նրան, իսկ մնացած մասը փոխառված էր անգլիական դասականներից։

1850 թվականին Էլմսեթում Ֆիցջերալդն սկսել է ուսումնասիրել իսպանական պոեզիան, իսկ 1853 թվականին՝ Օքսֆորդի համալսարանում՝ պարսկական գրականությունը պրոֆեսոր Էդվարդ Բայլս Քաուելի հետ։

1856 թվականի նոյեմբերի 4-ին նա ամուսնացել է Լյուսիի՝ քվակեր բանաստեղծ Բեռնարդ Բարթոնի դստեր հետ. 1849 թվականին նա խոստացել էր Բեռնարդին, որը գտնվում էր մահվան մահճում, որ ինքը հոգ կտանի դստեր մասին, և ամուսնությունը այս խոստման արդյունքն էր։ Ամուսնությունը բացարձակ աղետալի էր, ըստ երևույթին՝ Էդվարդի միասեռական հակումների պատճառով, քանի որ նրանք բաժանվել են մի քանի ամիս անց, չնայած այն բանին, որ երկար տարիներ ճանաչել են միմյանց, այդ թվում ՝ միասին աշխատելով գրքի վրա, որը պատմում էր 1849 թվականին Լյուսիի հոր գործունեության մասին։

Տարօրինակություններ և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիցջերալդ անձի մասին գործնականում ոչինչ հայտնի չէր մինչև 1889 թվականը, երբ Ու. Ալդիս Ռայթը՝ նրա մերձավոր ընկերը և կտակակատարը, հրատարակել է նրա «Նամակները և գրական ժառանգությունը» երեք հատորով։ Դրան հաջորդել է «Ֆաննի Քիմբլի նամակներ» գիրքը։ Այս նամակները ցույց են տվել, որ Ֆիցջերալդը սրամիտ, գունագեղ լեզվով, հաճելի մարդ է եղել։ Լինելով ամենահամեստ գրողներից մեկը` Ֆիցջերալդը, սակայն, իր արտառոց անհատականությամբ աստիճանաբար ազդել է անգլիական գեղարվեստական գրականության վրա, ինչը, մասնավորապես, ակնհայտ դարձավ 1890-1900 թվականներին։

Ֆիցջերալդի զգացմունքային կյանքը բարդ է եղել։ Նա անչափ մտերիմ է եղել իր ընկերներից շատերի հետ. նրանց թվում էր Ուիլյամ Բրաունին, որը տասնվեց տարեկան էր, երբ հանդիպել է Ֆիցջերալդին։ Ձիասպորտի վթարի պատճառով Բրաունիի վաղաժամ մահը Էդուարդի համար մեծ ողբերգություն է եղել։ Հետագայում նա շատ մոտ է եղել ձկնորս Ջոզեֆ Ֆլետչերի հետ։

Տարիների ընթացքում Ֆիցջերալդը գնալով հիասթափվել է քրիստոնեությունից և, ի վերջո, ամբողջովին դադարել է եկեղեցի գնալուց։ Սա գրավել է տեղի պաստորի ուշադրությունը, որը որոշել այցելել Ֆիցջերալդին։ Ասում են, որ Ֆիցջերալդը տեղեկացրել է հովվին, որ եկեղեցին լքելու իր որոշումը երկար և ծանր մտածմունքների արդյունք է։ Երբ պաստորն սկսել է բողոքել, Ֆիցջերալդը ցույց է տվել նրան դուռը և ասել. «Սը՛ր, Դուք պետք է հասկանաք, որ իմ տարիքում մարդը շատ է մտածում նման բաների մասին։ Ես մտածում եմ, որ կարող եմ ասել, որ ես դրանց մասին մտածել եմ այնքան շատ, որքան Դուք։ Կրկնակի այցի կարիք չկա»։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ գրական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1853 թվականին Ֆիցջերալդը ազատ թարգմանությամբ հրատարակել է «Կալդերոնի վեց դրամաները»։ Հետագայում նա անդրադարձել է արևելագիտությանը և 1856 թվականին Ջոն Միլթոնի բանաստեղծության մեջ անանուն հրապարակել է Ջամիի ստեղծագործություններից մեկը։ 1857 թվականի մարտին Ասիական հասարակություն կազմակերպության (Կալկաթա) գրադարանում անգլիացի սանսկրիտաբան Էդվարդ Կաուելը գտել է Օմար Խայամի պարսկերեն քառյակների ժողովածուն և ուղարկել է դրանք Ֆիցջերալդին։ Հենց այդ ժամանակ է, որ անունը, որի հետ նա այդքան պետք է զուգորդվեր, հայտնվել է նրա նամակագրության մեջ. «Հաֆեզը և Օմար Խայամը հնչում են ինչպես իսկական մետաղը»։ 1859 թվականի հունվարի 15-ին անանուն փոքրիկ բրոշյուր է հրապարակվել «Օմար Խայամի ռուբայաթներ» անունով։ Սկզբնապես ոչ աշխարհում, ոչ էլ Ֆիցջերալդի ընկերների շրջապատում պոեմը որևէ ուշադրություն չի գրավել։ Հրատարակիչը թույլատրել է դնել այն չորսպենսանոց կամ նույնիսկ (ինչպես հետագայում պարծեցել է նա) մեկպենսանոց գրքերի դարակում։

Սակայն 1869 թվականին այն հայտնաբերել է Դանթե Գաբրիել Ռոսսետտին, իսկ նրան հաջորդել են Սուինբյորնը և լորդ Հյութոնը։ «Ռուբայաթները» աստիճանաբար դարձել են հայտնի, սակայն միայն 1868 թվականին է Ֆիցջերալդը համարձակվել թողարկել երկրորդ, էականորեն վերանայված հրատարակությունը։ 1865 թվականին հրատարակել է «Ագամենոնի» տարբերակներից մեկը և Կալդերոնի պիեսներին ևս երկուսը։ 1880-1881 թվականներին նա մասնավոր կերպով հրապարակել է Էդիպի երկու ողբերգությունների թարգմանությունները։ Նա ձեռագիր թողել է Աթթարի «Թռչունների խուրհուրդ» ստեղծագործությունը։ Այս վերջին թարգմանությունը Ֆիցջերալդն անվանել է «Հայացք թռչնի թռիչքի բարձրությունից թռչունների խորհրդարանին»՝ պարսկական բնօրինակը թարգմանելով (մոտ 4500 տող) ու պարզեցնելով այն դարձրել է 1500 տող, այս թարգմանությունը բնութագրվել է որպես հազվագյուտ գլուխգործոց։

1861 թվականին և դրանից հետո Ֆիցջերալդը տարվել է ծովերով։ 1863 թվականին նա գնել է «Սկանդալ» զբոսանավը, իսկ 1867-ին դարձել է «Meum and Tuum» ծովատառեխի ձկնորսական փոքր նավի համասեփականատեր։

Նա մահացել է 1883 թվականին քնած ժամանակ և հուղարկավորվել է Բուլջում։ Նրա խոսքերով՝ ինքը եղել է. «ծույլ մարդ, որի ընկերությունն ավելի շատ նման էր սիրո»։ 1885 թվականին ի շնորհիվ նրա մասին Թեննիսոնի գրած «Տիրեսիաս և այլ բանաստեղծություններ» գրքի՝ նա դարձել է ավելի հայտնի՝ ինչ-որ տեղ հիշեցնելով «Հին Ֆիտց» բանաստեղծությունը։

«Օմար Խայամի ռուբայաթներ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիցջերալդը ցրված ռուբայիները, որոնք ակնհայտորեն պատկանում էին տարբեր ժամանակների տարբեր հեղինակների, սակայն երկար ժամանակ վերագրվում էին Օմար Խամային, միացրել է իր տեսակի մեջ մի պոեմի մեջ, դրանց հաղորդել է անթերի տեսք և թեմատիկ տրամաբանություն՝ լուսաբացից սկսվող և մայրամուտով ավարտվող։

1859 թվականից սկսած, Ֆիցջերալդը վավերացրել է «Օմար Խայամի ռուբայաթների» թարգմանության (անգլ.՝ The Rubaiyat of Omar Khayyam) 4 հրատարակության և ևս մեկ հրատարակություն նրա մահվանից հետո։ Դրանցից 3-ը (առաջինը, երկրորդը և հինգերորդը) զգալիորեն տարբերվում են միմյանցից, երկրորդը և երրորդը գրեթե նույնն են, ինչ չորրորդը և հինգերորդը։ Առաջինը և հինգերորդը հրապարկվել են գրեթե հավասար քանակությամբ և հավասարապես հաճախ ընդգրկվել են անթոլոգիաներում։

A Book of Verses underneath the Bough,
A Jug of Wine, a Loaf of Bread—and Thou
Beside me singing in the Wilderness—
Oh, Wilderness were Paradise enow!

Վերևում տրված hինգերորդ հրատարակությունից XI բանաստեղծությունը տարբերվում է առաջին հրատարակության համապատասխան հատվածից, որն ունի հետևյալ տեսքը՝ «Here with a Loaf of Bread beneath the bough/A Flask of Wine, a Book of Verse—and Thou»: Կան նաև այլ անհամապատասխանություններ։ LXIX բանաստեղծությունը առավել հայտնի է այն տեսքով, որով ներկայացված է առաջին հրատարակությունում։

'Tis all a Chequer-board of Nights and Days
Where Destiny with Men for Pieces plays:
Hither and thither moves, and mates, and slays,
And one by one back in the Closet lays.

Հինգերորդ հրատարակությունը ավելի քիչ պաշտոնական է. «But helpless Pieces of the Game He plays/Upon this Chequer-board of Nights and Days»

Ֆիցջերալդյան «Ռուբայաթները» ուշագրավ են նրանով, որ նրանցում հաճախակի և համատարած են ակնարկները անգլիական դասականներին (Շեքսպիր, Չոսեր, «Ընդհանուր աղոթքների գիրք»)։ Տեղյակ լինելով հնագույն պոեզիայի հոմոէրոտիկ կողմի մասին՝ Ֆիցջերալդը ոչ մի անգամ իր գրքում չի հիշատակել կանանց մասին[8]։

20-րդ դարի սկզբին Ֆիցջերալդի պոեմը ճանաչում է ձեռք բերել վիկտորյանական պոեզիայի այլ պոեմներից։ Միայն մոդեռնիզմի լուսաբացին է հանրությունը գիտակցել, թե նա ինչքան է այն ընդլայնել անգլերեն բանաստեղծություններում թույլատրելիի սահմանները։ Այս գործի հանդեպ ընթերցողների հետաքրքրության անկումն սկսել է նկատվել դարի երկրորդ կեսին։

«Ռուբայաթի» հայտնիության ցուցանիշներից մեկն այն է, որ «Օքսֆորդի մեջբերումների բառարան» գրքի հինգերորդ հրատարակության 107 բանաստեղծություններից ամբողջությամբ մեջբերվում է 43 բանաստեղծություն և շատ առանձին տողեր և հատվածներ տրվում են լրացուցիչ։ LI բանաստեղծությունը նույնպես բավականին հայտնի է, որում ասվում է.

The Moving Finger writes; and, having writ,
Moves on; nor all your Piety nor Wit
Shall lure it back to cancel half a Line,
Nor all your Tears wash out a Word of it.

Պոեմի տողերն ու արտահայտութունները օգտագործվել են բազմաթիվ գրական ստեղծագործությունների անուններում, որոնցից են Նևիլ Շյութի «Շախմատի տախտակ», Ջեյմս Միչեների «Գարնանային հրդեհներ» և Ագաթա Քրիստիի «Ցուցամատ»։ Յուջին Օ'Նիլի «Օ՜, երիտասարդությունն» առանց ուղղակի մեջբերման ակնարկում է «Ռուբայաթը»։ Պատրանքի հատվածներ կան նաև Օ' Հենրիի պատմություններում. Սակի կեղծանունը դրա ապացույցն է։ 1925 թվականին Բիլլի Ռոուզի և Օլա Դուբինի հայտնի «Սուրճի բաժակը, սենդվիչը և դու» երգը վերաբերում է վերը թվարկված հատվածներից առաջինին։

«Ռուբայաթի» ծաղրանմանակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումորիստները հաճախ են ծաղրերգության նպատակով օգտագործել Ֆիցջերալդի թարգմանությունները։

  • Ջ. Դաֆան «Օհոու Դրիյամի ռուբայիներում» օգտագործել է բնօրինակը՝ որպեսզի չոր օրենքով ստեղծի երգիծանք։
  • Օլիվեր Հերֆորդի «Պարսկական կատվի ռուբայիներ» գրքում, որը հրատարակվել է 1904 թվականին, պատկերազարդվել է կատվի պատմություն, որն ընդօրինակում է բնօրինակ բանաստեղծությունները։
  • Գելեթ Բուրգեսի (1866-1951) «Օմար Կայենի ռուբայիներ» ստեղծագործությունը գրական և հրատարակչական բիզնեսի դատապարտումն էր։
  • Ուոլես Իրվինի «Օմար Խայամ կրտսերի ռուբայիներ» գիրքը հավակնում է այն բանին, որ այն համարվում է «մանգո-բորնեզյան» թարգմանությունը. գիրքը պատմում է Օմար Խայամի որդու՝ Օմար կրտսերի արկածների մասին, որը չի հիշատակվում բնօրինակում, և որը Պարսկաստանից արտագաղթում է Բորնեո։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Եթե դուք կարողանաք ինձ ապացուցել, որ մի հրաշք է կատարվել, ես կհավատամ, որ դա արդար Աստված է, որը մեզ անիծել է այն բանի համար, որ կինը խնձոր է կերել»։
  • «Գիտությունը բացահայտում է վիպասք, շատ ավելի մեծ, քան «Իլիականը»։ Այսօրը լի է փաստերի նոր բացահայտումներով, որոնք ավելի նշանակալի են մարդկության հոգու և ապագայի տեսանկյունից, քան սխոլաստիկների ուսումնասիրություններն ու գործերը։ Կավի և կրաքարի մեջ մի քանի ոսկրային մնացորդները այնքան մեծ հեռանկար են բացել անցյալի ուսումնասիրության համար, քան թույլ է տվել հնդիկների երևակայությունը իրենց աստվածների համար։ Ժամանակի այս տեսլականը ոչ միայն զրկեց բանաստեղծներին անմահության հույսից, այն ինքնին ավելի հրաշալի է, քան Դանթեի և Միլթոնի բոլոր պատկերացումները»։
  • «Բարությունից, նույնիսկ «մեծ բարությունից», բարություն չեն փնտրում. դա այն է, ինչը ես սովորել եմ ծերության ժամանակ»։
  • «Ես լիովին կողմ եմ կարճ և զվարճալի կյանքին»։ (դամբանագիր)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 https://data.cerl.org/thesaurus/cnp00542043
  5. 5,0 5,1 5,2 5,3 https://www.findagrave.com/memorial/6826127
  6. Record #59091022 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  7. CONOR.Sl
  8. FitzGerald’s Rubáiyát of Omar Khayyám: Popularity and Neglect (eds. Adrian Poole, Christine van Ruymbeke, William H. Martin, Sandra Mason). Anthem Press, 2013. ISBN 9781783080717. Page 36.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Է. Ֆիցջերալդի «Օմար Խայամի ռուբայիների» թարգմանությունը ռուսերեն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 10-ին.
  • «Օմար Խայամի ռուբայիներ» Արխիվացված 2017-07-25 Wayback Machine (անգլ.)
  • Էդվարդ Ֆիցջերալդի կենսագրական տեղեկատվության թարգմանությունը՝ Ալեքսանդր Լուկյանովի(չաշխատող հղում)