Ռուբայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռուբայի (հոգնակի թվով՝ «ռուբայաթ» - քառյակ), պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին, Նիզամին, Ռումին, Սաադին[1], իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մելս Սանթոյան, Գրականագիտական բառարան, Ե., 2009, էջ 213: