Եվրո
Եվրո (տարադրամի կոդը՝ EUR), Եվրամիության 27 անդամներից 20-ի տարադրամը։ Եվրոյի սիմվոլը «€» նշանն է։ Մեկ եվրոն բաժանում է 100 ցենտի։
Եվրոն 320 միլիոն եվրոպացիների համար ընդհանուր դրամական միավոր է։ 2006 թվականի դեկտեմբերին կար 610 միլիարդ եվրո կանխիկ գումար, և այդ հանգամանքն էլ ամենաթանկարժեք դրամական միավորների շարքում եվրոն դարձրեց առաջատար, որը շրջանառվում է ամբողջ աշխարհում՝ անցնելով ԱՄՆ դոլարին։
Եվրոն ներկայացվել է համաշխարհային ֆինանսական շուկային որպես դրամական արժեք 1999 թվականին, իսկ 2002 թվականի հունվարի 1 շրջանառության դուրս եկան թղթադրամներ և մետաղադրամներ։ Եվրոն փոխարինեց եվրոպական դրամական միավորին (ԵԴՄ), որն օգտագործվում էր եվրոպական դրամական համակարգում 1979-1998 թվականներին 1։1 հարաբերությամբ։
Եվրոն կառավարվում է Եվրոպական կենտրոնական բանկի կողմից, որը գտնվում է Ֆրանկֆուրտում, և Կենտրոնական բանկերի եվրոպական համակարգի (ԿԲԵՀ) կողմից, որը բաղկացած է Եվրամիության անդամ-երկրների կենտրոնական բանկերից, անկախ այն բանից, թե տվյալ երկիրն ընդունել է եվրոն որպես ազգային դրամական արժեք, թե ոչ։ ԿԵԲ-ն հանդիսանում է անձեռնմխելի կենտրոնական բանկ, և նրան է պատկանում բացառիկ հնարավորություն կառավարելու եվրագոտում դրամային քաղաքականությունը։ ԿԲԵՀ-ը զբաղվում է թղթադրամների և մետաղադրամների տպմամբ ու արտադրությամբ, եվրագոտու երկրների միջև կանխիկ գումարների բաշխմամբ, ինչպես նաև ապահովում է եվրագոտում վճարման համակարգի ֆունկցիոնալությունը։
Եվրամիության անդամ բոլոր երկրներն իրավունք ունեն մտնել եվրագոտի, եթե վերջիններս բավարարում են կրեդիտային քաղաքականության որոշակի պահանջներին, իսկ Եվրամիության անդամ նոր երկրների համար եվրոյի գոտի մտնելը հանդիսանում է ԵՄ-ում լիովին ինտեգրման՝ ներգրավման ճանապարհի միանշանակ քայլ։
Եվրոյի բնութագրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լատինական տառերով գրվում է որպես Euro (մեծատառ կամ փոքրատառ՝ տարբեր լեզուներում գրությունը տարբեր է), հունարեն՝ ευρώ։ Եվրոպական Միության մի քանի երկրների լեզուներում Euro (ընդունված է պաշտոնական փաստաթղթերում, սակայն չի համապատասխանում լեզվի նորմերին) գրությունից բացի գոյություն ունեն նաև ազգային այլ տարբերակներ՝ լատին․՝ eiro, լատիշ․՝ eiro, լիտ.՝ euras, սլովեն.՝ evro, մալթ.՝ ewro, հունգ.՝ euró։ Բուլղարերեն կիրիլիցայով գրվածքով՝ евро։ Թղթադրամների վրա արժույթի անվանումը գրվում է լատինական կամ հունական փոքրատառերով, իսկ նոր սերիայի թղթադրամների վրա՝ կիրիլիցայով։ Անվանումը կարդացվում է տվյալ լեզվի ուղղագրությանը համապատասխան. հիմնականում դրա հիմքում ընկած է այն, թե այդ լեզվում ինչպես է արտասանվում Եվրոպա բառը. ֆրանսերեն արտասանվում է մոտավորապես՝ յորո, գերմաներեն՝ օյրո, իսպաներեն և իտալերեն՝ էուրո, անգլ.՝ յուրո և այլն։
Ռուսերենում այն արտասանվում է որպես եվրո։ Կանոնակարգող բառարանների համաձայն՝ այն արական սեռի բառ է, սակայն արտասանության մեջ հանդես է գալիս նաև որպես միջին սեռի բառ։
Եվրամիության շարքերում ընդգրկվելու նախաշեմին Բուլղարիան բարձրացրեց այն հարցը, թե իր թղթադրամների վրա նույնպես պիտի նշված լինի արժույթի անվան՝ կիրիլիցայով գրված տարբերակը[2]։ Եվրոպական Կենտրոնական Բանկը դեմ հանդես եկավ այդ նախաձեռնությանը, սակայն 2007 թվականին ստիպված էր համաձայնել Բուլղարիայի հետ՝ պնդելով, որ թղթադրամի վրա եվրո բառը չի փոփոխվելու՝ թղթադրամի արժեքը ներկայացնող թվի ըստ քերականական թվով համաձայնեցվելու համար.
Միության Սահմանադրությունը պահանջում է եվրո բառի միանման գրություն՝ ուղղական հոլովով ու եզակի թվով, Միության ու մասնակից երկրների պաշտոնական բոլոր փաստաթղթերում՝ հաշվի առնելով տարբեր այբուբենների գոյությունը։ ու ...Համայնքի օրենսդրությունը պահանջել է պաշտոնական փաստաթղթերում «եվրո» բառի միանման գրություն՝ ուղղական հոլովով, եզակի թվով[3]։Բնօրինակ տեքստ (անգլ.)…Community law requires a single spelling of the word “euro” in the nominative singular case in all Community and national legislative provisions, taking into account the existence of different alphabets.
2013 թվականին շրջանառության մեջ դրվեց նոր սերիայի առաջին թղթադրամը՝ 5 եվրո արժողությամբ, որի վրա անվանում գրված էր կիրիլիցայով՝ «ЕВРО»[4]։ 2014 թվականի սեպտեմբերի 23-ին շրջանառության մեջ դրվեց հաջորդ թղթադրամը՝ 10 եվրո[5]։
Երկրներ, որոնց դրամական միավորը եվրոն է
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսիա
- Գերմանիա
- Բելգիա
- Իսպանիա
- Նիդերլանդներ
- Իտալիա
- Սլովենիա
- Պորտուգալիա
- Հունաստան
- Ավստրիա
- Ֆինլանդիա
- Իռլանդիա
- Լուքսեմբուրգ
- Կիպրոս
- Սլովակիա
- Մալթա
- Էստոնիա
- Լատվիա
- Լիտվա
- Խորվաթիա
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://eur-lex.europa.eu/LexUriServ/LexUriServ.do?uri=OJ:C:2011:369:0001:0013:EN:PDF
- ↑ «На евро может появиться надпись кириллицей» (ռուսերեն). NEWSru.com. 16 հոկտեմբերի, 2007. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 14 октября 2008-ին.
- ↑ «Convergence Report — May 2007» (PDF) (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 14 октября 2008-ին.
- ↑ На новой купюре евро изобразят мифическую героиню Европу — русская служба БиБиСи
- ↑ «На банкноте 10 евро появилась надпись кириллицей». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 1-ին.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եվրո - Թղթադրամներ (անգլ.) (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրո» հոդվածին։ |
|
EUR ներկա փոխարժեքները | |
---|---|
e-money.am | AMD CAD CHF GBP JPY RUB USD |
Google Finance կայքից՝ | AMD CAD CHF GBP JPY RUB USD |
XE.com կայքից՝ | AMD CAD CHF GBP JPY RUB USD |
OANDA.com կայքից՝ | AMD CAD CHF GBP JPY RUB USD |
|