Լատվիական լատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լատվիական լատ
5 լատ, 1992 թվական
5 լատ, 1992 թվական
ISO 4217 կոդ AMD
Երկիր Լատվիա Լատվիա
Պաշտոնական
օգտագործում
Լատվիա Լատվիա
Կազմված է 100 սանտիմից
Մետաղադրամներ 1, 2, 5, 10, 20, 50 սանտիմ,
1, 2 լատ
Թղթադրամներ 5, 10, 20, 50, 100 և 500 լատ

Լատվիական լատ (լատիշ․՝ lats, հոգնակի թվով՝ lati), Լատվիայի արժույթ 1922-1941 և 1933-2013 թվականներին։ Անկախության վերականգնումից հետո՝ 1992 թվականի մայիսի 7-ին, որպես վճարման ժամանակավոր միջոց ներմուծվել է լատվիական ռուբլին։ 1992 թվականի հուլիսի 20-ից այն հռչակվել է վճարման օրինական միակ միջոցը Լատվիայում։ Լատը շրջանառության մեջ է եղել 1993 թվականի մարտի 5-ից մինչև 2014 թվականի հունվարի 14-ը։ Լատվիական ռուբլին լատով է փոխարինվել 200 ։ 1 հարաբերությամբ և շրջանառության մեջ է եղել մինչև 1993 թվականի հունիսի 28-ը։

Լատվիական 1 լատը (համարժեք է 100 սանտիմի, լատիշ․՝ santīms): Շրջանառվել են 1, 2, 5, 10, 20 և 50 սանտիմ, 1 և 2 լատ արժողությամբ մետաղադրամներ, 5, 10, 20, 50, 100 և 500 լատ արժողությամբ թղթադրամներ։ Թողարկվել են հուշադրամներ թանկարժեք ու ոչ թանկարժեք մետաղներից։

2014 թվականի հունվարի 1-ին Լատվիան մտել է Եվրամիության կազմի մեջ։ Նույն թվականի հունվարի 1-14 զուգահեռաբար շրջանառության մեջ են եղել լատն ու եվրոն։ Փոխարժեքը հաստատվել է 0,702804 լատ մեկ եվրոյի դիմաց[1]։

Կիպրոսի ֆունտից ու Մալթայի լիրայի փոխարինումից հետո լատվիական լատը դարձել է Եվրոպայի «ամենածանր» արժույթը (մրցակցության մեջ է մնացել անգլիական ֆունտ ստերլինգի հետ). 2013 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով ֆունտ ստերլինգի կուրսը լատից ցածր է եղել մոտ 70 դրամով։ Լատվիական արժույթի ամենախոշոր թղթադրամը՝ 500 լատը, համապատասխանել է ռուսական 32.5 հազար ռուբլուն, որը զիջել է միայն շվեյցարական 1.000 ֆրանկին և սինգապուրյան 10.000 դոլարին[2]։

Հին լատ (1922-1941)[խմբագրել | խմբագրել կոդը]

1919 թվականի մարտի 22-ին թողարկվել են լատվիական ռուբլին ու կոպեկները։

1922 թվականի օգոստոսի 3-ին ազգային արժույթ է հռչակվել լատը, որի թողարկման իրավունքը վերապահվել է Լատվիայի բանկին, որը հիմնադրվել է 1922 թվականի սեպտեմբերի 7-ին։

1922-1941 թվականներին Լատվիայի առաջին հանրապետության շրջանառության մեջ են եղել

  • մետաղադրամներ՝ 1, 2, 5, 10, 20 և 50 սանտիմ, 1, 2 և 5 լատ արժողությամբ
  • թղթադրամներ՝ 5, 10, 20, 25, 50, 100 և 500 լատ արժողությամբ։

Երբ 1940 թվականի օգոստոսի 5-ին Լատվիան մտել է ԽՍՀՄ կազմի մեջ, լատը շարունակվել է որոշ ժամանակ շրջանառվել։ 1940 թվականի նոյեմբերի 24-ից միևնույն ժամանակ շրջանառվել են խորհրդային ռուբլին ու լատը` փոխարինվելով 1:1 հարաբերակցությամբ։ 1941 թվականի մարտի 25-ին լատը վերջնականապես փոխարինվել է ռուբլով։ 1940 թվականին Լատվիայի բանկը դարձել է ԽՍՀՄ պետբանկի մասնաճյուղը։

Նոր լատ (1992-2013)[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականի հուլիսի 31-ին սկսվել է Լատվիայի` որպես անկախ պետության դրամավարկային համակարգի գործարկումը։

1992 թվականի մայիսի 7-ին ներմուծվել է լատվիական ռուբլին՝ խորհրդայինի նկատմամբ 1:1 հարաբերակցությամբ («ռուբլիս» կամ «ռեպշեկ»՝ Լատվիայի բանկի նախագահ Էյնար Ռեպշեի անունով)[3]։ Արդեն 1992 թվականի հուլիսի 20-ին խորհրդային ռուբլու գործածությունը ռուբլիսի հետ կասեցվել է, իսկ 1992 թվականի օգոստոսի 7-ին Լատվիայի բանկը պաշտոնապես գնանշել է խորհրդային ռուբլին` այն վերահաշվարկելով դոլարի գնանշմամբ։ Դեկտեմբերին մեկ ռուբլիսն արժեցել է 2.5 խորհրդային ռուբլի[4]։

Կուրսի նվազումը շարունակվել է ընդհուպ մինչև 1993 թվականը, երբ ներմուծվել է լատը (փախանակման կուրսը եղել է 1 լատ 200 ռուբլիսի դիմաց)[4]։

Փոխանակման համար նախատեսված մետաղադրամներն ի հայտ են եկել 1992 թվականին։ Դրանք արտադրվել են Գերմանիայում։ 1 սանտիմը հատվել է Նորվեգիայում, ոսկե 100 լատը և արագիլի պատկերով 1 լատը՝ Ֆինլանդիայում, իսկ 2 լատ անվանական արժողությամբ մետաղադրամները՝ Անգլիայում։

1992-2013 թվականների մետաղադրամների նմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Անվանական արժեք Նյութ Տրամագիծ
(մմ)
Հաստություն
(մմ)
Զանգված
(գ)
Եզր Թողարկման
տարեթվեր
1santims 2005.png 1 սանտիմ պղինձ/պողպատ/պղինձ 15,65 1,1 1,6 հարթ 1992 1997 2003
2005 2007 2008
2santimi 2006.png 2 սանտիմ 17 1,2 1,9 1992 2000 2006
2007 2009
5santimi 2006.png 5 սանտիմ պղինձ+ցինկ+նիկել 18,5 1,3 2,5 1992 2006 2007
2009
10santimu 1992.png 10 սանտիմ 19,9 1,4 3,25 1992 2008
20santimu 1992.png 20 սանտիմ 21,5 1,5 4 1992 2007 2009
50santimu 1992.png 50 սանտիմ մելքիոր 18,8 1,7 3,5 կտրատված 1992 2007 2009
1Lats salmon.png 1 լատ 21,75 1,8 4,8 հարթ
գրությամբ
LATVIJAS BANKA
1992 2007 2008
2Lati 1992.png 2 лата 24,35 1,8 6 կտրատված
գրոթւյամբ
LATVIJAS BANKA
1992
2Lati 1999.png օղակ։ մելքիոր
կենտրոն։ պղինձ+ցինկ+նիկել
26,3 2,4 9,5 1999 2003 2009
Պատկերի մասշտաբ — 3,0 պիքսել 1 մմ-ում

1 լատ մետաղադրամները փոփոխված դիզայնով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսկե մետաղադրամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկեր Արժողություն Թողարկման տարեթիվ Մետաղ Տրամագիծ, մմ Հաստութոյւն, մմ Զանգված, գ Եզր
100Lats-gold.png 100 լատ 1998 ոսկի-999 24,00 16,2 ընդհատումներով-
մակաշերտավոր

Հուշադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լատվիայի բանկը թողարկել է հուշադրամներ թանկարժեք (ոսկուց՝ 1, 5, 10, 20, 100 լատ անվանական արժեքով, արծաթից՝ 1, 5, 10, 20 անվանական արժեքով, երկու մետաղներից՝ 1 լատ անվանական արժեքով) ու ոչ թանկարժեք մետաղներից (մելքիորից՝ 1 և 2 լատ անվանական արժեքով)` սկսած 1993 թվականից, երբ թողարկվել է պետականության 75-ամյակին նվիրված 3 հուշադրամ։ Քանի որ 2014 թվականից Լատվիան անցել է եվրոյի, հուշադրամները սկսել են թողարկվել այդ արժույթով։

Պայմանավորևված այն հանգամանքով, որ երկիրը չի ունեցել իր սեփական դրամահատարանը, դրանք թողարկվել են արտասահմանում։

2014 թվականի ապրիլի դրությամբ թողարկվել է 99 տեսակ դրամ, այդ թվում՝ երեքը մելքիորից, 88-ը՝ 925 հարգի արծաթից, 3-ը՝ 583 հարգի ոսկուց, 7-ը՝ 99 հարգի ոսկուց և 3-ը՝ երկու մետաղներից (արծաթ և նիոբիում

Թղթադրամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր թղթադրամներն ունեցել են նույն չափը՝ 130×65 մմ։ 500 լատ անվանական արժեքով թղթադրամի վրա պատկերված է աղջիկ, որի բնորդը Լատվիայի Պետհրատի արժեքավոր թղթերի բաժնի աշխատակից Զելմա Բրաուերեն է[5]։

Պատկեր Անվանական արժեք
(լատ)
Հիմնական գույներ Նկարագրություն Տպագրության տարեթվեր[6]
Դիմերես Դարձերես Դիմերես Դարձերես
Latvia-2007-Bill-5-Obverse.jpg Latvia-2007-Bill-5-Reverse.jpg 5 կանաչ կաղնի փորագրություն փայտի վրա 1992 1996 2001
2006 2007 2009
Latvia-2008-Bill-10-Obverse.jpg Latvia-2008-Bill-10-Reverse.jpg 10 մանուշակագույն բնապատկեր Դաուգավա գետով
Դաուգավաս Լոկի այգում
նետ ու աղեղի տեսքով զարդ 1992 2000 2008
Latvia-2007-Bill-20-Obverse.jpg Latvia-2007-Bill-20-Reverse.jpg 20 շագանակագույն ավանդական թանգարան կտավ 1992 2004 2007
2009
Latvia-1992-Bill-50-Obverse.jpg Latvia-1992-Bill-50-Reverse.jpg 50 երկնագույն առագաստանավ Ռիգայի պատմական զինանշան
Հին քաղաքի ֆոնին
1992
Latvia-1992-Bill-100-Obverse.jpg Latvia-1992-Bill-100-Reverse.jpg 100 կարմիր գրող և հասարակական գործիչ
Կրիշյանիս Բարոն (1835—1923)
Լիելվարդե 1992 2007
Latvia-1992-Bill-500-Obverse.jpg Latvia-1992-Bill-500-Reverse.jpg 500 շագանակագույն
գորշ
ազգային գլխարկով աղջիկ

(Միլդա)

ազգային զարդարանք 1992 2008
Պատկերների մասշտաբը — 1,0 պիքսել 1 մմ-ում։

Արժույթային կուրսի ռեժիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականի փետրվարի 12-ին Լատվիայի բանկը ամրագրել է լատի կուրսը «Պարտառության հատուկ իրավունքների» (Special Drawing Rights, SDR) արժույթային զամբյուղի նկատմամբ. Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկային միավորն ունեցել է 0,7997 LVL = 1 SDR հարաբերությունը[7]։ 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ լատը եվրոյի նկատմամբ ունեցել է հետևյալ հարաբերակցությունը՝ 0,702804 LVL = 1 EUR, որն անփոփոխ է մնացել, մինչև Լատվիան ընդունել է համաեվրոպական արժույթը։ Այս խնդրի լուծման համար 2005 թվականի մայիսի 2-ից լատը ներառվել է «Արժույթային կուրսերի եվրոպական մեխանիզմում» (անգլ.՝ European Exchange Rate Mechanism, ERM)[8]: Պաշտոնապես այս մեխամիզմում ներառված արժույթը չի կարող ֆիքսված չափից շեղվել 15 %-ից ավելի։ Լատի դեպքում այն երբեք 1 %-ից ավել չի կազմել։ Այլ արժույթների կուրսը լատի նկատմամբ կախված է եղել այդ արժույթների՝ եվրոյի նկատմամբ դրսևորած փոփոխություններից[9]։

Մինչև 2014 թվականի հունվարը Լատվիայում ազգային արժույթի կուրսը պահելու համար դե-ֆակտո կիրառվել է Արժութային խորհրդի ռեժիմը, քանի որ փոխանակման կուրսը կառուցված էր այն եղանակով, որ գումարի բազան ապահովվել է արժույթի մաքուր ակտիվներով 100 %-ի մակարդակում[10]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сейм Латвии поддержал введение в стране евро | РИА Новости
  2. «Официальные курсы валют ЦБ РФ»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-18-ին։ Վերցված է 2013-02-24 
  3. Андрей Кудирка (7 мая 2016)։ «7 мая 1992 года: в Латвии ввели репшик» (ռուսերեն)։ Gorod.lv։ Վերցված է 2019-04-01 
  4. 4,0 4,1 «Лату исполнилось 20 лет»։ Бизнес & Балтия. Латвия։ arhiv.bb.lv։ 5 марта 2013։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-01-ին։ Վերցված է 2019-04-01 
  5. «Banknotes of the Bank of Latvia»։ Bank of Latvia։ Վերցված է հունվարի 2, 2018 
  6. «Banknotes of the Bank of Latvia»։ Արխիվացված է օրիգինալից 2011-12-31-ին։ Վերցված է 2012-01-26 
  7. Лат привязался к падению, dp.ru
  8. МВФ, 2011, De Facto Classification of Exchange Rate Regimes and Monetary Policy Frameworks
  9. Прощай, корзина! Здравствуй, евро!, DELFI
  10. Урюпина А. А. Инфляция в странах Балтии / Российский внешнеэкономический вестник, 2009 № 2