Եղեգի դոդոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եղեգի դոդոշ
Եղեգի դոդոշ (արու)
Եղեգի դոդոշ (արու)
Եղեգի դոդոշ (էգ)
Եղեգի դոդոշ (էգ)
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Երկկենցաղներ (Amphibia)
Կարգ Անպոչ երկկենցաղներ (Anura)
Ընտանիք Դոդոշներ (Bufonidae)
Ցեղ Rhinella
Տեսակ Եղեգի դոդոշ (R. marina)
Միջազգային անվանում
Rhinella marina
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Եղեգի դոդոշ[1][2] (լատ.՝ Rhinella marina), անպոչ երկկենցաղ՝ դոդոշների ընտանիքից, ծնունդով Հարավային և Կենտրոնական Ամերիկայից:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղեգի դոդոշն ամենախոշոր դոդոշներից երկրորդն է (ամենամեծը՝ Բլոմբերգի դոդոշ). նրա մարմնի երկարությունը հասնում է 24 սմ-ի (սովորաբար՝ 15-17 սմ), քաշը՝ ավելի քան մեկ կիլոգրամ: Արուները մի փոքր ավելի փոքր են, քան էգերը: Մաշկը շատ եղջրացած է, գորտնուկապատ: Գունավորումը վառ չէ՝ վերևում մուգ շագանակագույն կամ մեծ մուգ մոխրագույն բծերով, որովայնը՝ դեղնավուն, շատ հաճախ՝ շագանակագույն բծերով: Բնորոշ են գլխի կողքերի մեծ հարականջային գեղձերը, որոնք թույն են արտադրում, և ենթաաչքային ոսկրային խոռոչները: Մաշկային թաղանթները միայն հետևի թաթերի վրա են: Մյուս գիշերային տեսակների նման՝ եղեգի դոդոշն ունի հորիզոնական ակնագունդ:

Եղեգի դոդոշը հանդիպում է ավազոտ ափամերձ ջրամբարներից մինչև արևադարձային անտառներ և մանգրովների թփեր: Ի տարբերություն մյուս երկկենցաղների՝ նա մշտապես հանդիպում է գետերի գետաբերանների աղի ջրերում և կղզիներում:

Դրա համար ստացել է իր գիտական անվանումը՝ Bufo marinus, ծովային դոդոշ։

Չոր, եղջրացած մաշկը պիտանի չէ նյութափոխանակության համար, այդ պատճառով նրա թոքերը երկկենցաղների մեջ ամենազարգացածներից են: Եղեգի դոդոշը կարող է գոյատևել նույնիսկ մարմնի ջրի պաշարների մինչև 50% կորստի դեպքում: Ինչպես բոլոր դոդոշները, նա նախընտրում է ցերեկն անցկացնել ապաստարաններում՝ որսի դուրս գալով մթնշաղին: Հիմնականում միայնակ է ապրում: Շարժվում է կարճ, արագ ցատկերով: Պաշտպանողական դիրք զբաղեցնելով՝ փքվում է: Հասուն եղեգի դոդոշները ավար են դառնում կոկորդիլոսների, քաղցրահամ ջրերի լանգուստների, ջրային առնետների, ագռավների, ձկնկուլների և այլ կենդանիների համար, որոնք անընկալունակ են նրա թույնի նկատմամբ: Շերեփուկներով սնվում են ճպուռները, ջրային բզեզները, որոշ կրիաներ և օձեր: Շատ գիշատիչներ ուտում են միայն դոդոշի լեզուն կամ որովայնը, որը պարունակում է ավելի քիչ թունավոր ներքին օրգաններ:

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղեգի դոդոշի բնական արեալը ձգվում է Տեխասի Ռիո Գրանդե գետից մինչև Կենտրոնական Ամազոն և հյուսիսարևելյան Պերու: Բացի այդ, վնասատու միջատների դեմ պայքարի համար հատուկ բերվել է Ավստրալիայի արևելյան ափ (հիմնականում արևելյան Քվինսլենդ և Նոր Հարավային Ուելսի ափ), Հարավային Ֆլորիդա, Պապուա Նոր Գվինեա, Ֆիլիպիններ, ճապոնական Օգասավարա և Ռյուկյու կղզիներ և Կարիբյան ու խաղաղօվկիանոսյան բազմաթիվ կղզիներ՝ ներառյալ Հավայան կղզիները (1935 թվականին) և Ֆիջին: Նա կարող է ապրել 5-40 °C ջերմաստիճանում:

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն եղեգի դոդոշներն ամենակեր են, ինչը բնորոշ չէ դոդոշներին. նրանք սնվում են հոդվածոտանիներով և անողնաշարավորներով (մեղուներ, բզեզներ, հազարոտնուկներ, խավարասերներ, ծղրիդներ, մրջյուններ, խխունջներ), ինչպես նաև այլ երկկենցաղներով, փոքրիկ մողեսներով և մկան չափի թռչնակներով և ձագերով: Չեն խորշում թափոններից: Ծովափերին սնվում են ծովախեցգետնով և մեդուզայով: Կերի բացակայության դեպքում կարող են միմյանց ուտել:

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղեգի դոդոշի բազմացում հիմնականում տեղի է ունենում անձրևային եղանակին, երբ ձևավորվում են ժամանակավոր ջրամբարներ (հունիս-հոկտեմբեր): Արուները հավաքվում են կանգնած կամ դանդաղ շարժվող ջրերի մոտ և բարձր մռլտոցի նման ձայներով կանչում էգերին: Մի սեզոնի ընթացքում էգը 4000-35000 գորտնկիթ է դնում: Բեղնավորված և ձվադրված գորտնկիթների նկատմամբ խնամք չի տարվում: Ինկուբացիան տևում է 2-7 օր: Ինչպես գորտնկիթները, այնպես էլ շերեփուկները թունավոր են մարդկանց և կենդանիների մեծամասնության համար: Մետամորֆոզից հետո այդ հատկությունը վերանում է՝ մինչև հարականջային գեղձի զարգացումը:

Եղեգի դոդոշների շերեփուկները սև են և չափահաս դոդոշներից անհամեմատ փոքր: Նրանք սնվում են ջրիմուռներով և այլ ջրային բույսերով, որոնք ծամում են ատամների հինգ շարքերով: Խոշոր շերեփուկները երբեմն ուտում են ուրիշ եղեգի դոդոշների գորտնկիթները: Մետամորֆոզը տեղի է ունենում ձվից դուրս գալուց 2-4 շաբաթ հետո (կախված սննդից և ջրի ջերմաստիճանից): Դոդոշները, մետամորֆոզը նոր անցած, նույնպես շատ փոքր են՝ ընդամենը 1-1,5 սմ: Մետամորֆոզից հետո երիտասարդ դոդոշները լքում են ջրամբարը և երբեմն մեծ քանակությամբ կուտակվում ափին: Սեռական հասունություն տեղի է ունենում 1-1,5 տարեկան հասակում: Բնության մեջ ապրում են մինչև 10 տարի, իսկ անազատության մեջ՝ 15 տարի: Գորտնկիթից դուրս եկած դոդոշների միայն 0,5 % -ն է ապրում մինչև սեռահասուն տարիքը:

Թույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղեգի գորտը թունավոր է կյանքի բոլոր փուլերում: Հղիության ժամանակ նրա գեղձերը արտազատում են կաթնագույն հեղուկ, որը բուֆոտոքսիններ է պարունակում. նա նույնիսկ կարող է դա «կրակել» գիշատչի վրա: Թույնը ուժեղ ներազդող է. ազդում է հիմնականում սրտի և նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով առատ թուք, ջղաձգություն, փսխում, առիթմիա, արյան ճնշման բարձրացում, երբեմն ժամանակավոր կաթված և մահ՝ սրտի կանգից: Թունավորման համար բավական է անգամ թունավոր գեղձերի հետ թույլ շփումը: Աչքերի, քթի և բերանի լորձաթաղանթի միջոցով ներթափանցած թույնը առաջացնում է սաստիկ ցավ, բորբոքում և ժամանակավոր կուրություն: Հարավային Ամերիկայի բնակչությունը ավանդաբար օգտագործում է այդ թույնը՝ թրջելով նետերի ծայրերը: Արևմտյան Կոլումբիայի չոկո հնդկացիները կթում էին թունավոր դոդոշներին՝ տեղավորելով բամբուկե խողովակների մեջ և կախելով խարույկի վրա, ապա արտազատված դեղին թույնը լցնում կերամիկական ամանի մեջ: Ավստրալիական ագռավը սովորել է շրջել դոդոշը, կտուցով հարվածելով ուտել՝ փակելով թունավոր գեղձերը:

Մարդու համար նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղեգի դոդոշ

Եղեգի գորտերին փորձել են բուծել շաքարեղեգի և բաթաթի դաշտերում՝ վնասատու միջատների ոչնչացման համար, ինչի արդյունքում նրանք լայնորեն տարածվել են իրենց բնական տարածքի սահմաններից դուրս և իրենք են վերածվել վնասատուների՝ դառնալով իրենց թույնի նկատմամաբ իմունիտետ չունեցող տեղի գիշատիչների թունավորման պատճառ և սննդի համար մրցակցելով տեղի երկկենցաղների հետ:

Եղեգի դոդոշը Ավստրալիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականի հունիսին Հավայան կղզիներից Ավստրալիա է բերվել 102 դոդոշ՝ շաքարեղեգի վնասատուների դեմ պայքարելու համար։ Անազատության մեջ նրանք հասցրել են բազմանալ և օգոստոսին ավելի քան 3000 երիտասարդ դոդոշ է բաց թողնվել Քվինսլենդ նահանգի հյուսիսում: Վնասատուների դեմ պայքարում դոդոշները անարդյունավետ էին (քանի որ նրանք մեկ այլ որս գտան), բայց արագ սկսեցին բազմանալ և տարածվել՝ 1978 թվականին հասնելով Նոր Հարավային Ուելսի սահմանները, իսկ 1984-ին ՝ հյուսիսային: Ներկայումս Ավստրալիայում այդ տեսակի տարածման սահմանն ամեն տարի 25 կմ-ով տեղաշարժվում է դեպի հարավ և արևմուտք[3]։

Մեծ քանակությամբ երկկենցաղները լրջորեն սպառնում են Ավստրալիայի կենսաբազմազանությանը[4]:

Ներկայումս եղեգի դոդոշը բացասական ազդեցություն ունի Ավստրալիայի կենդանական աշխարհի վրա՝ տեղի կենդանիներին ուտելով, դուրս մղելով և թունավորման պատճառ դառնալով: Նրան զոհ են դառնում տեղի երկկենցաղների ու մողեսների տեսակները, մանր պարկավորները, այդ թվում՝ հազվագյուտ տեսակներին պատկանող: Եղեգի դոդոշի տարածման հետ է կապված պտավոր պարկավոր կզաքիսների, ինչպես նաև խոշոր մողեսների և օձերի թվաքանակի անկումը (մահացու և վագրային օձեր, սև եքիդնա): Նրանք նաև կործանում են զատիկներին՝ ոչնչացնելով մեղուներին[3]։ Միևնույն ժամանակ, մի շարք տեսակներ հաջողությամբ որսում են դոդոշներին (դրանց թվում են ավստրալիական ագռավն ու սև ցինը): Եղեգի դոդոշի դեմ պայքարի մեթոդներ դեռ չեն մշակվել, չնայած առաջարկ կա այդ նպատակով օգտագործել մսի մրջյուններ (Iridomyrmex purpureus)[5]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենդանիների կյանքը: Հատոր 5: Երկկենցաղներ: Սողուններ / խմբ. Ա. Գ. Բաննակովի, գլխ. խմբ. Վ. Եվ. Սոկոլով: 2-րդ հրատ. М.. Կրթություն, 1985: Էջ 70 — 399
  2. Կենդանիների անվանումների հնգալեզու բառարան: Երկկենցաղներ և սողուններ|40 էջ
  3. 3,0 3,1 «Ճագարների պատերազմներ»։ Աշխարհի շուրջ։ 2014-03-30։ Վերցված է 2020-04-28 
  4. Դոդոշների որսի օր Ավստրալիայում
  5. «Ավստրալիայում դոդոշների սպանությանը կմիացնեն միջատակեր մրջյուններին»։ Lenta.ru։ 2009-03-31։ Վերցված է 2020-04-28