Փնտրելով Դորիին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դորիի որոնումներումից)
Փնտրելով Դորիին
անգլ.՝ Finding Dory[1]
Изображение логотипа
Տեսակհամակարգչային անիմացիա,
3D
Ժանրմուլտֆիլմ, կատակերգություն, արկածային, ընտանեկան
Թեմածնող-երեխա հարաբերություններ[2], անհետ կորած և anterograde amnesia?
Գործողության վայրԿալիֆոռնիա[1]
Շարքի մասն էՓնտրելով Նեմոյին[3] և «Pixar»-ի ֆիլմերի ցանկ
ՌեժիսորԷնդրյու Ստենտոն
Էնգլուս Մակլեին
ՍցենարիստԷնդրյու Ստենտոն
Վիկտորիա Ստրաուս
Բոբ Պիտերսոն
ՀնչյունավորումԷլեն Դեջեներես
Ալբերտ Բրուկս
Հայդեն Ռոլենս
Էդ Օ'Նիլ
Քեթլին Օլսոն
Թայ Բարել
Դայան Քիթոն
Յուջին Լևի
ՊրոդյուսերԼինդսի Քոլինզ
Ջոն Լասետեր
Բոբ Ռոուտ
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր[4]
Բեմադրող նկարիչԷնդրյու Ստենտոն
Վիկտորիա Ստրաուս
ԵրաժշտությունԹոմաս Նյուման[5]
ՕպերատորՋերեմի Լակսի[4] և Իեն Մեգիբեն[4]
ԽմբագիրAxel Geddes?[4]
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունPixar Animation Studios (արտադրող)
Walt Disney Pictures (տարածող)
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures
Տևողություն103 րոպե[6]
ՇարքՓնտրելով Նեմոյին[3] և «Pixar»-ի ֆիլմերի ցանկ
ՊրիկվելՓնտրելով Նեմոյին
Թվական2016
MPAA վարկանիշPG[4]
Բյուջե200 միլիոն դոլլար[7]
Շահույթ721.7 միլիոն դոլլար[8]
disney.com/FindingDory և movies.disney.com/finding-dory
Տեսահոլովակ

«Փնտրելով Դորիին» մուլտֆիլմը 2016 թվականին թողարկված ամերիկյան 3D համակարգչային անիմացիոն կատակերգություն, որն արտադրվել է Փիքսար անիմացիոն ստուդիայում և թողարկվել է Walt Disney Pictures-ի կողմից։ Ֆիլմի հիմքը հանդիսացել է 2003 թվականին թողարկված «Փնտրելով Նեմոյին» մուլտֆիլմը։ Էնդրյու Ստանտոնը, ով առաջին ֆիլմի ռեժիսորն էր, դարձավ ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը[9][10]։ Նրա հետ աշխատել են Անգուս Մակլենը և Բոբ Պիտերսոնը[11]։ Ֆիլմը հնչյունավորել են Էլեն Դեջեներեսը, Ալբերտ Բրուկսը, Հայդեն Ռոլենսը, Էդ Օ'Նիլը, Քեթլին Օլսոնը, Թայ Բարելը, Դայան Քիթոնը և Յուջին Լևին։

Մուլտֆիլմն ամնեզիա ունեցող Դորի ձկան մասին է, ով փնտրում է իր ծնողներին[12]։ Ճանապարհին նրան բռնում են և տանում Կալիֆոռնիայի հանրային ակվարիում, որտեղից Նեմոն և Մարլինը փորձում են նրան ազատել[13]։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Լոս Անջելեսի Էլ Կապիտան թատրոնում 2016 թվականի հունիսի 8-ին, իսկ ԱՄՆ-ում՝ հունիսի 17-ին[14]։ Այն արժանացել է շատ դրական արձագանքների և ունեցել 642.8 միլիոն դոլլար շահույթ[8]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին ֆիլմի դեպքերից մեկ տարի անց Դորին ցանկանում է հիշել իր ծնողներին։ Լսելով Պարոն Գրեյի՝ միգրացիայի վերաբերյալ դասախոսությունն այն մասին, թե տուն վերադառնալու համար ծովային կենդանիներն օգտագործում են բնազդները, Դորին որոշում է իր բնազդի միջոցով գտնել ծնողներին, ովքեր ապրում են Կալիֆոռնիա նահանգի Մորե Բայ քաղաքի մարգարտում։ Մարլինը սկզբում չի համաձայնում նրան թողնել օվկիանոսում մենակ, բայց հիշելով Նեմոյին ժամանակին կորցնելու և այդ ցավի մասին, նա ի վերջո համաձայնում է աջակցել։ Դորին, Նեմոն և Մարլինը միասին օվկիանոսով ուղևորվում են Կալիֆոռնիա։ Եռյակը հայտնվում է նավաբեկման գոտում, որտեղ նրանք ստիպված էին փախչել հսկա կաղամարից, ով համարյա սպանում էր Նեմոյին։ Մարլինը Դորիին է մեղադրում։ Դորին ստիպված մենակ է շարունակում ճանապարհը՝ հայտնվելով Կալիֆոռնիայի ծովային կյանքի ինստիտուտում։

Դորին այդ ինստիտուտում հանդիպում է յոթոտնանի կարմիր ութոտնուկի՝ Հենկին։ Հենկը նրան ասում է, որ այդտեղ գտնվող բոլոր ձկները պետք է տեղափոխեն Քլիվլենդ։ Քանի որ Հենկը վախենում էր վայրի աշխարհից, որովհետև այնտեղ շատ վտանգների է հանդիպել, նա նախընտրում էր ապրել անվտանգ ակվարիումում։ Ութոտնուկը համաձայնվում է օգնել նրան վերադառնալ իր ծնողների մոտ այն պայմանով, որ Դորին նրան կտա իր պիտակը, որով նշում էին ակվարիում տեղափոխելու ենթակա ձկներին։ Օգնության համար նա նաև դիմում իր ընկերներ կետ Դեսթինիին և բևեռային դելֆին Բեյլիին։ Հասնելով իր հին տուն՝ նա պարզում է, որ իր ցեղատեսակի ձկները գնացել են Քլիվլենդ։ Այդ ժամանակ Մարլինը և Նեմոն փորձում են փրկել Դորիին, նրանք օգնության համար դիմում են ծովառյուծներ Ֆլույքին և Ռուդերին, ովքեր նրանց ծանոթացնում են սևակտուց բադի՝ Բեքիի հետ։ Բեքին նրանց դույլով մտցնում է ինստիտուտ, Մարլին ու Նեմոն սկսում են փնտրել Դորիին։

Դորին հայտնվելով իր ցեղատեսակի ձկների ակվարիումում, պարզում է որ նրա ծնողները շատ շուտ եկել էին այդ ինստիտուտ նրան փնտրելու համար, բայց չգտնելով հետ են վերադարձել։ Մարլինը և Նեմոն փորձում են նրան օգնել, բայց Դորին կրկին մենակ է մնում օվկիանոսում։ Դորին տեսնում է խխունջների երկար շարք և գնում է դրանց ուղղությամբ, ինչի արդյունքում գտնում է իր ծնողներին՝ Ջենիին և Չարլիին։ Նրանք Դորիին ասում են, որ երկար ժամանակ նրան փնտրել են ինստիտում, բայց որոնումները ապարդյուն էին, և նրանք որոշեցին շարել խխունջներ, որպեսզի Դորին կարողանա գտնել նրանց։ Դորին շատ է ուրախանում իր ընտանիքին գտնելու առիթով, սակայն հանկարծակի հիշում է, որ նա պետք է փրկի Նեմոյին և Մարլինին։

Դեսթինին և Բեյլին փախչում են իրենց ակվարիումից, որպեսզի օգնեն Դորիին։ Դեսթինին իր պոչի միջոցով Դորիին թռցնում է օդ՝ բեռնատարին հասնելու համար։ Նրան հաջողվում է փրկել իր ընկերներին, բայց նա հետ է մնում, քանի որ բեռնատարի դուռը փակում են։ Դորին Հենկին համոզում է, որ բաց օվկիանոսում ապրելը այդքան էլ վատ չէ և Հենկը համաձայնում է նրան կրկին օգնել փախչել։ Միասին աշխատելով՝ նրանք կարողանում են հայտնվել օվկիանոսում՝ բեռնատարում գտնվող մյուս ձկների հետ։ Մարլինը, Նեմոն, Դորին, Հանկը, Դեսթինին և Բեյլն վերադառնում են իրենց բնակավայր՝ Մեծ Արգելախութ։

Հնչյունավորող կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլեն Դեջեներես - Դորի[15][Ն 1]
  • Ալբերտ Բրուկսը - Մարլին[15]
  • Հայդեն Ռոլենս - Նեմո[17]
  • Էդ Օ Նիլ - Հենկ[18][19]
  • Կեթլին Օլսոն - Դեսթինի[18][20][21]
  • Թայ Բարել - Բեյլի[15]
  • Դայան Քիթոն - Ջենի[15]
  • Յուջին Լևի - Չարլի[15]
  • Իդրիս Էլբա[22] - Ֆլյուք[23]
  • Դոմինիկ Ուեսթ[22] - Ռուդեր[23]
  • Բոբ Պիտերսոն - Պարոն Ռեյ[24]
  • Էնդրյու Ստանտոն - Քրաշ (կրիա)[25]
  • Բենետ Դաման - Սքուիրտ (կրիայի տղան)[26]
  • Քեյթ Մաքկինոն - Ինեզ[26]
  • Բիլ Հեդեր - Նեդ[26]
  • Սիգուրնի Ուիվեր - ինքն իրեն՝ ծովային կյանքի ինստիտուտում[27]
  • Ալեքսանդր Գոուլդ - ուղևոր Կարլ[16][28]
  • Թորբին Խան Բուլոք - Բեքի[16]
  • Ջոն Ռատցենբերգեր - Բիլ[16]
  • Անգուս Մակլեն - աստղաձուկ[16]
  • Ուիլեմ Դեֆո - Գիլ[16]
  • Բրեդ Գարետ - Բլոթ[16]
  • Ալիսոն Ջենի - Փիչ[16]
  • Օսթին Փենդլեթոն - Գուրգլ[16]
  • Ստեֆեն Ռութ - Բաբլս[16]
  • Ուիքի Լևիս - Դեբ[16]
  • Ջերոմ Ռանֆթ - Ժակ[16]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսնեյը սկզբում որոշել էր նկարահանել մուլտֆիլմը, առանց Փիքսար ստուդայի՝ աշխատելով Circle 7 Animation-ի հետ։ Բայց 2006 թվականին այդ ստուդիան փակվեց[29][30][31]։

2012 թվականի հուլիսին հայտարարվեց, որ Էնդրյու Ստանտոնը պատրաստվում է նկարահանել «Նեմոյի որոնումներում» մուլտֆիլմի շարունակությունը[32], Վիկտորիա Ստրասը ասաց, որ այն կհրապարակվի 2016 թվականին[33]։ Սակայն Էնդրյու Ստանտոնը իր թվիթերյան գրառումում ասաց,որ պետք չէ հավատալ ամեն մի հրապարակմանը[34]։ Ըստ 2012 թվականի The Hollywood Reporter-ի հայտարարության, Էլեն Դեջեներեսը բանակցություններ է վարում Դիսնեյի հետ՝ Դորին հնչյունավորելու համար[35]։ 2013 թվականի փետրվարին Ստանտոնը հաստատեց, որ Ալբերտ Բրուկսը կհնչյունավորի Մարլինին[36][37]։

2015 թվականի նոյեմբերի 25-ին հաստատվեց,որ Էլեն Դեջեներեսը կհնչյունավորի Դորիին[38]։ «Էլեն Դեջեներսի շոու» հաղորդման ժամանակ Դեջեներեսը ասաց.

Ես այս օրվան սպասել եմ շատ, շատ, շատ, շատ երկար։ Ես գիտեմ, որ Փիքսարի աշխատակիցները զբաղված են «Խաղալիքների պատմություն 16» մուլտֆիլմի ստեղծումով։ Բայց այնդքան ժամանակը, որի ընթացքում նրանք ստեղծում էին մուլտֆիլմը իրոք մեծ գնահատականի է արժանի։ Սյուժեն ուղղակի հիանալի էր ու ես միանգամից սիրեցի Դորիի կերպարը[38]։

2016 թվականին, իր հարցազրույցում Ստանտոնը ակնարկեց, թե ինչի մասին է լինելու ֆիլմը[39][40][41][42]։ 2013 թվականի սեպտեմբերի 15-ին հայտարարեցին, որ ֆիլմը կթողարկվի 2016 թվականի հունիսի 7-ին[43][44]։

2015 թվականի օգոստոսին Դիսնեյը հայտարարեց, որ Նեմոյին կհնչյունավորի Հայդեն Ռոլենսը[17][45]։ Նաև հայտարարվեց, որ Հենկին կհնչյունավորի Էդ Օ Նիլը[17]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Finding Dory: Original Motion Picture Soundtrack
Թոմաս Նյումանի սաունդթրեք
Թողարկվածհունիսի 17, 2016
Ձայնագրված2015-16
Ժանրսաունդթրեք
Տևողություն68:20
Լեզուանգլերեն
ԼեյբլWalt Disney
ՊրոդյուսերԼինդսի Քոլինս[46]

Finding Dory: Original Motion Picture Soundtrack մուլտֆիլմի սաունդթրեքային ալբոմն է, որի կոմպոզիտորը Թոմաս Նյումանն է[5]։ Թողարկվել է 2016 թվականի հունիսի 17-ին[47]։

2016 թվականի մայիսի 20-ին Սիա Ֆուրլերը կատարեց Նաթ Քինգ Քոլի «Unforgettable» երգը՝ «Էլեն Դեջեներեսի շոու»-ի ժամանակ և որոշ ժամանակ անց հայտարարվեց, որ այն կդառնա ֆիլմի սաունդթրեքը։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փնտրելով Դորիին» ֆիլմի պրեմերիան տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 8-ին՝ Լոս Անջելեսի Էլ Կապիտան թատրոնում, իսկ հունիսի 17-ին՝ ԱՄՆ-ում[9][10][48]։ 2016 թվականի ապրիլին հայտարարվեց, որ ֆիլմի սկզբից առաջ կցուցադրվի Ալան Բարիլարոյի կարճամետրաժ «Սրինգահար» ֆիմը[49]։ Հունիսի 18-ին ՄԹ-ում ֆիլմը ցուցադրվեց Եդինբուրգի միջազգային կինոփառատոնում[50][51]։

Ընդունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2016 թվականի հունիսի 19-ի տվյալների, ֆիլմը ունեցավ 135.1 միլիոն դոլլար շահույթ՝ Հյուսիսային Ամերիկայում և 50.7 միլիոն դոլլար՝ ԱՄՆ-ից դուրս, կազմելով 642.8 միլիոն դոլլար[8][52]։

Հյուսիսային Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում և Կանդայում ֆիլմի պրեմերիան տեղի է ունեցել հունիսի 17-ին, այդ օրը ֆիլմ շահույթը կազմեց 110–120 միլիոն դոլլար[53][54][55][56][57][58]։ Այն բոլոր կինոթատրոններում արժանացել է դրական կարծիքների[55][59][60][61][62][63]։ Ամենամեծ շահույթը ֆիլմը ունեցավ հենց ԱՄՆ-ում[64]։ Ֆիլմի պրեմերիան նաև Դիսնեյի երկրորդ ամենամեծ բացման արարողությունն էր՝ առաջինը Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը ֆիլմի պրեմերիան էր[52][65]։ Այն դարձավ 2016 թվականի չորրորդ անիմացիոն ֆիլմը և հինգերորդ ֆիլմը, որի շահույթը գերազանցել է 100 միլիոն դոլլարը[66]։ Այն հունիս ամսվա երկրորդ լավագույն ֆիլմն էր՝ առաջինը «Աշխարհը յուրայի դարաշրջանում» ֆիլմ է[67][68][69]։

Հյուսիսային Ամերիկայից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսային Ամերիկայից դուրս, այն թողարկվել է ավելի քան 29 երկրներում[69][69]։

Չինաստանում, առաջին շաբաթը այն ունեցավ 30 միլիոն շահույթ[69][70]։

Քննադատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փնտրելով Դորիին» ֆիլմը քննադատների կողմից արժանացել է դրական կարծիքների։ Rotten Tomatoes կայքում, 204 դիտորդների 95%-ի կողմից այն արժանացել է դրական կարծիքների, միջին գնահատմամբ այն 10 բլից ստացել է 7.7-ը։ Կայքի քննադատներից մեկ ասել է. «Ֆիլմը շատ զվարճալի էր և մտածելու տեղիք էր տալիս, այն հիանալի անիմացիոն ֆիլմ է և նախորդ մասի հիասքանչ շարունակություն»[71]։ Metacritic կայքում 100 բալից ստացել է 77-ը՝ հիմնված 48 դիտողների գնահատականի վրա[72][73]։

Uproxx ընկերության քննադատ Մարկ Ռայանը ֆիլմին դրական արձագանք տվեց, ասելով. «Ես երբեք չէի կարծում, որ կթողարկվի «Փնտրելով Նեմոյին» ֆիլմի շարունակությունը և ցանկանում եմ ասել, որ այս ֆիլմը ինձ ավելի շատ հաճույք պատճառեց, քան նախորդը։ Այն նույնիսկ ինձ ստիպեց լաց լինել»[74]։ Նյու Յորք Թայմս ամսագրի քննադատ Ա. Սկոտը ասաց, որ ֆիլմում բացակայում է «շլացուցիչ ինքնատիպությունը», բայց ավելացրել է «այն ստեղծում է հաճելի մթնոլորտ և կա շատ լավ հումոր»[75]։ Variety ամսագրի խմբագիր Օուեն Գլեյբերմանը գրել է. «Սա այն ֆիլմն է, որը կարող է մեզ պարգևել անսահման ծիծաղ և արցունքներ»[76][77]։ Rolling Stone ամսագրի քննադատ Ջո Մորգենշտենը ֆիլմին 4 աստղից տվել է 3.5-ը և ասաց, որ ֆիլմը լի է հումորով և հուզիչ տեսարաններով, բայց նա սպասում էր ավելին[78]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սլոան Մուրեյը և Լուսիա Գեդես հնչյունավորել են Դորիի ավելի երիտասարդ հասակը[16]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Disney/Pixar’s Finding Dory to dive into theaters November 25, 2015: Ellen DeGeneres, the voice of the beloved blue tang fish in 2003’s Finding Nemo, shares plans for the all-new big-screen adventureBurbank: The Walt Disney Company, 2013.
  2. Finding Dory — 2016.
  3. 3,0 3,1 Mike Fleming Jr. 'John Carter' Helmer Andrew Stanton Dives Back Into Animation With 'Finding Nemo' Sequel // Deadline Hollywood — 2012.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Finding Dory Press KitThe Walt Disney Company.
  5. 5,0 5,1 Barcomb, James (2014 թ․ հունիսի 6). «Thomas Newman to score Finding Dory». The Whale. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  6. «AMC Theatres: Finding Dory». AMC Theatres. Վերցված է 2016 թ․ մայիսի 12-ին.
  7. Grover, Ronald. «Disney Banks on 'Finding Dory' Swimming Past Soggy Openings of Recent Movie Sequels». TheStreet.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Finding Dory (2016)». Box Office Mojo. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  9. 9,0 9,1 Kit, Borys (2012 թ․ հուլիսի 7). «Andrew Stanton to Direct Pixar's 'Finding Nemo' Sequel». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  10. 10,0 10,1 Farley, Christopher John (2013 թ․ ապրիլի 2). «Ellen DeGeneres to Star in 'Nemo' Sequel 'Finding Dory'». The Wall Street Journal. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  11. Isaac Feldberg (2014 թ․ հունիսի 11). «Angus MacLane Co-Directing Finding Dory With Andrew Stanton». We Got This Covered. Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
  12. Risley, Matt (2013 թ․ ապրիլի 2). «Pixar confirm Finding Nemo sequel». Total Film. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  13. Zeitchik, Steven (2013 թ․ ապրիլի 2). «Ellen DeGeneres' 'Nemo' sequel, 'Finding Dory,' set for 2015». Los Angeles Times. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
  14. Keegan, Rebecca (2013 թ․ սեպտեմբերի 18). «'The Good Dinosaur' moved to 2015, leaving Pixar with no 2014 film». The Los Angeles Times. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 Schillaci, Sophie (2013 թ․ օգոստոսի 9). «D23: Disney Sets Voice Casts for 'Finding Dory,' 'Inside Out' and 'Good Dinosaur'». The Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 «Finding Dory Press Kit» (PDF). wdsmediafile.com. The Walt Disney Studios. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  17. 17,0 17,1 17,2 G. Macy, Seth (2015 թ․ օգոստոսի 14). «D23 2015: New Details on Finding Nemo Sequel Plot Revealed». Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
  18. 18,0 18,1 «D23: 'Finding Dory' Cast Adds Ed O'Neill, Ty Burrell and Kaitlin Olson». Variety. 2015 թ․ օգոստոսի 14. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
  19. Tartaglione, Nancy (2015 թ․ մայիսի 20). «Disney/Pixar Spotlight On 'Finding Dory', 'Good Dinosaur' & More Charms Cannes». Deadline. Վերցված է 2015 թ․ մայիսի 20-ին.
  20. Made Man (2013 թ․ նոյեմբերի 25). «It's Always Sunny in Kaitlin Olson's World». YouTube. Event occurs at 17:05. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 25-ին.
  21. Topel, Fred (2013 թ․ սեպտեմբերի 3). «Exclusive Interview: Kaitlin Olson On It's Always Sunny in Philadelphia». Fan. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 23-ին.
  22. 22,0 22,1 Han, Angie (2014 թ․ սեպտեմբերի 11). «'Finding Dory' Reunites Two Favorites From 'The Wire'». /Film. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.
  23. 23,0 23,1 Alexander, Bryan (2016 թ․ մարտի 29). «Sea lions and loons and otters! 'Finding Dory' adds ocean creatures». USA Today. Վերցված է 2016 թ․ մարտի 29-ին.
  24. Brett Bodner. «'Finding Dory' Trailer Released; 4 Things You May Have Missed In The First Video For 'Finding Nemo' Sequel». International Business Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  25. Mike Sampson. «'Finding Dory' Trailer: You Can Go Home Again». ScreenCrush. Վերցված է 2016 թ․ մարտի 2-ին.
  26. 26,0 26,1 26,2 Robinson, Will (2016 թ․ մարտի 30). «Finding Dory features a Wire reunion in its newly announced cast». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ մարտի 31-ին.
  27. Franich, Darren (2016 թ․ ապրիլի 13). «Disney plays first 27 minutes of Finding Dory at Cinemacon». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
  28. Snetiker, Marc (2016 թ․ ապրիլի 10). «Finding Dory: The genius secret of how Pixar cast its Nemo sequel». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  29. Armstrong, Josh (2012 թ․ մարտի 5). «Bob Hilgenberg and Rob Muir on the Rise and Fall of Disney's Circle 7 Animation». Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
  30. Hill, Jim (2005 թ․ օգոստոսի 7). «The Skinny on Circle Seven». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
  31. Fischer, Russ. «Behind The Scenes at Circle 7, the Short-Lived Studio Created to Sequelize Pixar». /Film. Վերցված է 2016 թ․ մարտի 18-ին.
  32. «'John Carter' Helmer Andrew Stanton Dives Back Into Animation With 'Finding Nemo' Sequel». Deadline.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
  33. Kit, Borys (2012 թ․ հուլիսի 17). «Andrew Stanton to Direct Pixar's 'Finding Nemo' Sequel». The Hollywood Reporter. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին.
  34. Stanton, Andrew. «@andrewstanton». Twitter. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 23-ին.
  35. Rose, Lacey (2012 թ․ օգոստոսի 21). «Ellen DeGeneres in Talks to Return for 'Finding Nemo' Sequel (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
  36. Keegan, Rebecca (2012 թ․ սեպտեմբերի 8). «Director Andrew Stanton looks back on 'John Carter's' rocky path». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  37. Fleming Jr., Mike (2013 թ․ փետրվարի 12). «Albert Brooks Hooks Deal To Reprise In 'Finding Nemo 2′». Deadline.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  38. 38,0 38,1 Zakarin, Jordan (2013 թ․ ապրիլի 2). «Pixar's 'Finding Nemo' Sequel Titled 'Finding Dory,' Set for 2015». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
  39. Keegan, Rebecca (2013 թ․ հուլիսի 5). «With 'Despicable Me 2' and more, movies revisit the sequel debate». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 7-ին.
  40. Draskovic, Marina (2016 թ․ հունիսի 17). «Director Andrew Stanton Brings Dory Back». D23.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  41. Kaufman, Amy (2013 թ․ օգոստոսի 9). «'Blackfish' gives Pixar second thoughts on 'Finding Dory' plot». The Los Angeles Times. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  42. Barnes, Brooks (2013 թ․ օգոստոսի 9). «'Finding Nemo' Sequel Is Altered in Response to Orcas Documentary». The New York Times. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
  43. «Pixar Skips 2014 as 'The Good Dinosaur' Shifts to 2015 and 'Finding Dory' to 2016 | /Film». Slashfilm.com. 2013 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 24-ին.
  44. Angie Han (2014 թ․ հունիսի 11). «Pixar Updates: 'Finding Dory' Gets Co-Director, More 'Inside Out' Details Revealed». /FilmVariety (magazine). Վերցված է 2014 թ․ հուլիսի 10-ին.
  45. «Finding Nemo star loses his character's voice». BBC News. 2013 թ․ մարտի 27. Վերցված է 2013 թ․ մարտի 27-ին.
  46. Kit B. Andrew Stanton to Direct Pixar's 'Finding Nemo' Sequel // The Hollywood Reporter / J. MinLA: Penske Media Corporation, 2012. — ISSN 0018-3660
  47. «'Finding Dory' Soundtrack Details». Film Music Reporter. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  48. Lang, Brent (2015 թ․ ապրիլի 6). «'Captain America: Civil War,' 'Star Wars: Rogue One' Secure Imax Release as Part of Disney Deal». Variety. Վերցված է 2016 թ․ փետրվարի 23-ին.
  49. Giardina, Carolyn (2016 թ․ ապրիլի 7). «Pixar's New Short, 'Piper,' Has a Painterly Look and Adrian Belew Score». Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  50. «Programme». Edinburgh International Film Festival. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  51. «'Finding Dory' to Have U.K. Premiere at Edinburgh Film Festival». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  52. 52,0 52,1 Scott Mendelson (2016 թ․ հունիսի 19). «Box Office: 'Finding Dory' Swims To Record $136 Million Weekend». Forbes. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  53. Brent Lang (2016 թ․ հունիսի 6). «'Finding Dory' Could Be Pixar's Biggest Opening». Variety. Վերցված է 2016 թ․ հունիսի 7-ին.
  54. Lang, Brent (2016 թ․ հուլիսի 7). «Box Office: 'Conjuring 2' to Ward Off 'Warcraft,' 'Now You See Me 2'». Variety.
  55. 55,0 55,1 Anthony D'Alessandro (2016 թ․ հունիսի 14). «'Finding Dory' To Have Shark-Size Appetite At Weekend B.O.; Second Best Opening This Summer After 'Civil War' – Preview». Deadline.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  56. Pamela McClintock (2016 թ․ հունիսի 15). «Box-Office Preview: 'Finding Dory' Set to Swim Past $100M in U.S. Bow». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  57. Boxoffice Staff (2016 թ․ հունիսի 3). «Long Range Forecast: 'Jason Bourne', 'Bad Moms' & 'Nerve'». BoxOffice Pro. Վերցված է 2016 թ․ հունիսի 6-ին.
  58. Dave McNary (2016 թ․ հունիսի 17). «'Finding Dory' Set to Break Record for Biggest Animated Film Opening With $130 Million». Variety. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  59. BoxOfficeStaff (2016 թ․ հունիսի 16). «Fandango: 'Finding Dory' Surpasses 'Minions' As Top Pre-Selling Animated Film of All Time». BoxOffice. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  60. Rebecca Ford (2016 թ․ հունիսի 17). «Box Office: 'Finding Dory' Lands Strong $9.2 Million Thursday». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  61. Scott Mendelson (2016 թ․ հունիսի 17). «'Finding Dory' Box Office: A Record $9.2M Thursday For The Pixar Sequel». Forbes. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  62. Scott Mendelson (2016 թ․ հունիսի 18). «Pixar's 'Finding Dory' Finds Record-Crushing $55 Million Friday (Box Office)». Forbes. Վերցված է 2016 թ․ հունիսի 18-ին.
  63. Brad Brevet (2016 թ․ հունիսի 16). «'Finding Dory' Set to Break the Animated Opening Weekend Record». Box Office Mojo. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
  64. «"Finding Dory" breaks record for opening of animated film». Associated Press. 2016 թ․ հունիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  65. «BUENA VISTA All-time Openings». Box Office Mojo. 2016 թ․ հունիսի 20. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  66. Anthony D'Alessandro (2016 թ․ հունիսի 19). «'Dory's Record Animated Pic $136M+ Opening Is Also Second Best For June After 'Jurassic World'». Deadline.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  67. «TOP OPENING WEEKENDS BY MONTH — JUNE». Box Office Mojo. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  68. Brad Brevet (2016 թ․ հունիսի 19). «'Finding Dory' Drowns Animated Box Office Records With $136 Million Opening». Box Office Mojo. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  69. 69,0 69,1 69,2 69,3 Nancy Tartaglione (2016 թ․ հունիսի 19). «'Finding Dory' Splashes Out With $50M Offshore Opening; 'Warcraft' Crosses $200M In China – Intl Box Office Update». Deadline.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  70. Jonathan Papish (2016 թ․ հունիսի 17). «On Screen China: Despite Upstream Struggle, Pixar's 'Dory' Could Haul It In». China Film Insider. Վերցված է 2016 թ․ հունիսի 17-ին.
  71. «Finding Dory (2016)». Rotten Tomatoes. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  72. «Finding Dory reviews». Metacritic. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  73. «CinemaScore». cinemascore.com.
  74. Ryan, Mike (2016 թ․ հունիսի 15). «'Finding Dory' Is Just About As Good As 'Finding Nemo' And Will Probably Make You Cry». Uproxx. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  75. Scott, A.O. (2016 թ․ հունիսի 15). «Review: In 'Finding Dory,' a Forgetful Fish and a Warm Celebration of Differences». The New York Times. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  76. Gleiberman, Owen (2016 թ․ հունիսի 10). «Film Review: 'Finding Dory'». Variety. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  77. Morgenstern, Joe (2016 թ․ հունիսի 16). «'Finding Dory' Review: Winning by Losing Once Again». The Wall Street Journal. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  78. Travers, Peter (2016 թ․ հունիսի 14). «'Finding Dory' Review». Rolling Stone. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փնտրելով Դորիին» հոդվածին։