Jump to content

Դափնիս և Քլոե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դափնիս և Քլոե
հին հունարեն՝ Δάφνις καὶ Χλόη և հին հունարեն՝ Ποιμενικά
Տեսակվեպ
Ժանրհովվերգություն
Ձևվեպ
ՀեղինակԼոնգոս
Երկիր Հունաստան
Բնագիր լեզուհին հունարեն
ՏեսարանԼեսբոս
ԿերպարներDaphnis?, Chloe? և Dorcon?
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/longus/daphnis/daphnis.html
 Daphnis and Chloe

Դափնիս և Քլոե (հուն․՝ Δάφνις καὶ Χλόη, Daphnis kai Chloē), Հռոմեական կայսրությունում գրված հին հունական վեպ, մ.թ.ա 2-րդ դարի հույն վիպագիր Լոնգոսի[1] միակ հայտնի ստեղծագործությունն է։

Վեպի ժամանակը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժան-Պեր Կորտո, Դափնիս և Քլոե

Հստակ հայտնի չէ, թե երբ է հրապարակ եկել «Դափնիս և Քլոե» վեպը։ Գրականության պատմաբաններից ոմանք վեպի ժամանակը համարում են մ. թ. 400 թվականը, իսկ ոմանք՝ մ. թ. 200-362 թվականները։ Այս կարծիքի հեղինակը՝ Կոնդրատևը, հիմնվում է այն բանի վրա, որ բյուզանդական կայսր Հուլիանոսը իր «Միրուքի թշնամի» աշխատության մեջ ակնարկում է Լոնգոսին, իսկ Հուլիանոսի հիշյալ աշխատությունը գրվել է մ. թ. 362 թվականին։ Երկրորդ հիմքն այն է, որ վեպի մեջ կան տեղեր, որոնք վերցված են Լուկիանոսի ժամանակակից գրող Ալկիփրոնի նամակներից, իսկ Լուկիանոսը ապրել է 125-200 թվականների ժամանակամիջոցում[2]։

«Դափնիս և Քլոե» վեպը հովվերգություն է։ Իրադարձությունները տեղի են ունենում հունական Լեսբոս կղզում, որտեղ գիտնականների ենթադրությամբ ապրել է հեղինակը։

Վեպը գրավել է խոշոր տեղ գրականության մեջ։ Ինչպես յուրաքանչյուր հովվերգություն, Լոնգոսի այս վեպի մեջ էլ բնությունը և գյուղական կյանքի հրապույրը գրավում է կենտրոնական տեղ։ Լոնգոսի գյուղը հրապուրիչ է բոլոր կողմերով։ Այդ գյուղը չգիտի աղքատություն, մարդիկ ապրում են առատության մեջ՝ մեղրով, որսի մսով, անհոգ, ուրախ, չկա կռիվ, շահագործում, բզկտում, ամեն տեղ տիրում է սեր և անխռով կյանք։ Լոնգոսի վեպն առաջ է բերում կենդանի հետաքրքրություն. գրված է պարզ, առանց սեթևեթանքի, կենդանի, կան գեղեցիկ նկարագրություններ, ինչպես Դրիասի պարտեզը, ձմեռը և գարունը գյուղում։ Վեպն արտացոլում է ժամանակի բարքերը, կենցաղը՝ ավազակային հարձակումներ, կռիվ, նավաբեկում, աղջիկ փախցնել, բարքերի պարզություն, որ հասնում է ծայրահեղության։ Վեպի մեջ արտացոլվել են ժամանակի կյանքի սուր հակասությունները. մի կողմում նահապետական կյանք է, մյուս կողմից դրամանական փոխհարաբերություններ, բարքերի պարզություն։ Վեպի մեջ կան նաև անհավատալի, երևակայական տարրեր։ Լոնգոսի ոճը պարզ է, լեզուն սահուն, գրում է հակիրճ, վառ պատկերներով։ Գրականության պատմաբանների կատարած ուսումնասիրություններից երևում է, որ Լոնգոսի վեպի մեջ կան հետքեր Թեոկրիտեսից, Մոսոխոսից, Բիոնից, Վերգիլիոսից և նույնիսկ Հոմերոսից[2]։ Անատոլ Ֆրանսը նշում է, որ Լոնգոսը կրել է Անակրեոնի և Հոմերոսի ազդեցություննը։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ թե Անակրեոնը և թե Լոնգոսը մեծ չափով օգտագործել են ժողովրդական բանաստեղծությունը։ Նա մեծ հիացմունքով է արտահայտվում Լոնգոսի կերպարների մասին.

Այս հովվուհին իր այծարածի հետ ամենագեղեցիկ, ամենաքնքուշ և ամենահմայիչ մարմնացումն է պատանեկության, որպիսին երբևէ ստեղծել է արվեստը։
- Անատոլ Ֆրանս[2]

Սա պատմություն է մի տղայի և աղջկա մասին, որոնց լքել են ծնված օրից։ Իրադարձությունները տեղի են ունենում Լեսբոս կղզու Միտիլինե քաղաքում։ Լամոն անունով մի այծարած գտնում է մի գեղեցիկ տղայի, որի հետ կային նշաններ։ Լամոնը երեխային տանում է իր տուն։ Նա իր կնոջ հետ որոշում է պահել երեխային և նրան անվանում են Դափնիս։ Դրիաս անունով մի գառնարած քարայրում գտնում է մի փոքրիկ աղջկա, որի հետ նույնպես նշաններ կային։ Նա ու իր կինը նույնպես որոշում են պահել աղջկան և նրան անվանում են Քլոե։ Երեխաները մեծանում ու դառնում են հովիվներ։ Նրանք արածեցնում էին հոտերը և միշտ միասին էին։ Տեսնելով Դափնիսին լողանալիս, ապա սրինգ նվագելիս՝ Քլոեն հասկանում է, որ Դափնիսը գեղեցիկ է։ Նա սկսում է տառապել՝ կարծելով, թե իր տառապանքի պատճառը լոգանքն է ու սրինգ նվագելը։ Նախրապան Դորկոնի հետ Դափնիսը վեճի է բռնվում, թե նրանցից ով է ավելի գեղեցիկ։ Հաղթանակը Քլոեի համբույր է։ Դափնիսը արժանանում է Քլոեի համբույրին։ Դափնիսը խայթված է Քլոեի համբույրից. չի ուտում, չի քնում, հոգոցներ է հանում։ Դափնիսն ու Քլոեն շարունակում են տառապել։ Նրանք գիտեին, որ մի բան էին ուզում, սակայն չգիտեին, թե ինչ։ Միայն գիտեին, որ տղային համբույրը կործանեց, իսկ աղջկան՝ լոգանքը։

Նրա շուրթերը վարդից նուրբ են, բերանը մեղրից քաղցր, բայց համբույրը մեղվի խայթոցից ցավոտ։ Հաճախ եմ համբուրել ուլերի, համբուրել նորածին շնիկների և Դորկոնի նվիրած հորթին։ Բայց այս համբույրը ուրիշ էր. շունչս կտրվում է, սիրտս դուրս է թռչում, հոգիս հալվում, սակայն, նորից եմ ուզում համբուրել։ Օ՜, չար հաղթանակ, նոր հիվանդություն, որի անունը չգիտեմ։
- Լոնգոս, Դափնիս և Քլոե[3]

Ծերունի Փիլետասը ասում է Դափնիսին ու Քլոեին, որ նրանք ընծայված են Էրոսին։ Իսկ Էրոսի դեմ միակ դեղը համբույրն է[4]։ Նրանք համբուրվում են՝ չիմանալով հետո ինչ անել։ Լիկենիոն անունով մի գեղեցիկ կին աչք է դնում Դափնիսի վրա։ Նա խաբում է Դափնիսին, տանում անտառի խորքը ու Դափնիսին սովորեցնում «սիրո գործերը»։ Լիկենիոնը զգուշացնում է Դափնիսին սովորածը չփորձել Քլոեի հետ, որովհետև Քլոեն արյան մեջ կհայտնվի և կճչա ցավից։

Դափնիսը ծեծի է ենթարկվում, ապա առևանգում են Քլոեին։ Նա ազատ է արձակվում Պանի օգնությամբ։ Բազում փեսացուներ են հայտնվում Քլոեի համար։ Դափնիսը երազ է տեսնում, որտեղ նիմփաները նրան պատմում են թաքցված գանձի մասին։ Դափնիսը գտնում է այն և Քլոեի հետ նշանվելու համար տալիս է Դրիասին։ Այդ ընթացքում Քլոեի երկրպագու Լամպիսն ու Դափնիսի երկրպագու Գնաթոնը փորձում են խոնչընդոտել նրանց միությանը, սակայն դա նրանց չի հաջողվում։ Վեպի վերջում հայտնվում են Դափնիսի և Քլոեի ծնողները, որոնք երեխաներին ճանաչում են իրենց նշաններից։ Դափնիսն ու Քլոեն ամուսնանում են և շարունակում ապրել հովիվների նման[4][5]։

  • Քլոե-հերոսուհի
  • Դափնիս-հերոս
  • Դորկոն-Քլոեի երկրպագու
  • Դիոնիսոփանես-Դափնիսի իսկական հայրը
  • Դրիաս-Քլոեին որդեգրած մարդը/հայրը
  • Լամոն-Դափնիսին որդեգրած մարդը/հայրը
  • Էրոս-սիրո աստվածը
  • Լիկենիոն-Դափնիսին «սիրո գործերը» սովորեցրած կինը
  • Միրտալե-Լամոնի կինը և Դափնիսի մայրը
  • Նապե-Դրիասի կինը և Քլոեի մայրը
  • Գնաթոն-Դափնիսի միասեռական երկրպագուն
  • Փիլետաս-իմաստուն ծերունին, որը Դափնիսին ու Քլոեին հայտնում է սիրահարվածության մասին։ Առավել հայտնի է որպես Փիլետաս Կոսացի։
Լուիս Մարի-Ժեն Հերսեթ-Մադուիթ, Դափնիս և Քլոե, յուղաներկ կտավի վրա

Տեքստի պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 19-րդ դարի սկիզբը տեքստից գրեթե մեկ էջ պակասում էր։ Երբ Պոլ-Լուի Կուրիերը գնաց Իտալիա, գտավ ձեռագրի պակասող մասը Ֆլորենցիայի Լաուրենցիայի գրադարանում։ Դժբախտաբար, հենց որ նա արտագրեց ձեռագիրը, շուռ տվեց թանաքամանը և ամբողջ թանաքը լցվեց ձեռագրի վրա։ Իտալացի բանասերները բարկացած էին, հատկապես նրանք, ովքեր ուսումնասիրել էին ձեռագիրը և տվել նրա «ամենաճշգրիտ նկարագրությունը» (un'esattissima notizia):

Ազդեցությունները և մշակումները

[խմբագրել | խմբագրել կոդը]
19-րդ դարի շվեցարա-ֆրանսիացի նկարիչ Մարկ Գաբրիել Չարլզ Գլեյերի նկարը, որտեղ պատկերված է մի տեսարան Դափնիս և Քլոեից:

Դափնիսի և Քլոեի պատմությունը իր արձագանքն է գտել արվեստի տարբեր ճյուղերում։ Համարվում է, որ այն մոդել է դարձել ֆրանսիացի գրող Օնորե դե Յուրֆեի «Սիրեն» (ֆր.՝ La Sireine), շոտլանդացի գրող Ալան Ռեմզիի «Քնքուշ հովիվը», իտալացի հեղինակ Տորկվատո Տասսոյի «Ամինտա» ստեղծագործությունների համար։ Ֆրանսիացի գրող Ժակ Անրի Բեռնարդեն դը Սեն Պիեռի «Պոլ և Վիրժինի» վեպը նույնպես այս պատմության արձագանքն է։ Համարվում է, որ ճապոնացի գրող Յուկիո Միսիմայի 1952 թվականին գրված «Ալիքների ձայնը» (ճապ.՝ 潮騒, Shiosai) ստեղծագործությունը, որը հեղինակը գրել է Հունաստան կատարած այցից հետո, նույնպես ոգեշնչված է Դափնիսի և Քլոեի պատմությունից։ Դրա հիման վրա հիմնված նաև ֆրանսիացի գրող Գաբրիել Սիդոն Կոլեթի 1923 թվականին գրված «Կանաչ ցորեն» (ֆր.՝ Le Blé en herbe) ստեղծագործությունը[6]։

1987 թվականին նկարահանված «Արքայադուստր հարսնացուն» ֆիլմը նույնպես ունի նմանություններ Դափնիսի և Քլոեի պատմության հետ[7]։

Ֆրեդ Հոլանդ Դեյի նկարի լուսապատճենը, նկարում Էթել Ռիդն է՝ հագնված ինչպես Քլոեն:

Նկարչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարկ Շագալը ստեղծել է 42 գունավոր վիմանկարներ՝ հիմնված պատմության վրա։
  • Հեթի Նայլորը 2006 թվականին պատմությունը վերածել է 45 րոպեանոց ռադիոխաղի։

Հրատարակությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դափնիս և Քլոե» վեպը առաջին անգամ Եվրոպայում, որտեղ մինչ այդ անծանոթ է եղել, լույս է տեսել 1559 թվականին ֆրանսերեն թարգմանությամբ։ Ռուսերեն առաջին անգամ լույս է տեսել Մերեժովսկու թարգմանությամբ 1896 թվականին։ Սովետական իշխանության օրով լույս է տեսել 1935 թվականին Կենդրատևի ներածականով։ Հայերեն այն առաջին անգամ թարգմանվել է Աթենքում և լույս է տեսել 1927 թվականին Վահան Ագնիի հեղինակությամբ[2]։ 2011 թվականին գիրքը դարձյալ հայերեն հրատարակել է «Սարգիս Խաչենց-Փինթինֆո» հրատարակչությունը, հին հունարենից թարգմանությունը, առաջաբանն ու ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, պատկերազարդումները՝ Արտո Չաքմաքչյանի։

Գիրքը ունեցել է բազմաթիվ պատկերազարդ հրատարակություններ։ 1977 թվականի հրատարակությունը նկարազարդել է Մարկ Շագալը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ենթադրվում է, որ Լոնգոս անունը պարզապես ֆլորենտական մի ձեռագրում վեպի վերնագրի (Λεσβιακῶν ἐρωτικῶν λόγοι, Լեսբիական սիրո պատմություն) բաղադրիչներից մեկի սխալ մեկնության արդյունք է։
  2. 2,0 2,1 2,2 2,3 Ա. Առաքելյան, Հունական գրականության պատմություն, Երևան, «Լույս» հրատ., 1968, 629 էջ։
  3. Լոնգոս, Դափնիս և Քլոե, հին հունարենից թարգմանությունը, առաջաբանն ու ծանոթագրությունները՝ Գ. Մուրադյանի և Ա. Թոփչյանի, պատկերազարդումները՝ Արտո Չաքմաքչյանի, Երևան, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո», 2011, 196 էջ։
  4. 4,0 4,1 Longus; Xenophon of Ephesus (2009), Henderson, Jeffery (ed.), Anthia and Habrocomes (translation), Cambridge, Massachusetts: Harvard University Press, էջեր 69 & 127, ISBN 978-0-674-99633-5
  5. Blanchfield; Jones, Jamie; Lefler, Carrie. «Longus, Daphnis and Chloefirst1=Kelly». University of North Carolina, Wilmington. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
  6. Fischler, Alexander (1969). «Unity in Colette's Le Blé en Herbe». Modern Language Quarterly. 30: 248–264. doi:10.1215/00267929-30-2-248.
  7. Edelstein, Wendy (2009 թ․ մարտի 4). «In a Galaxy not all that far away...». UC Berkeley News. The University of California at Berkeley. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
  8. Arnold Haskell (ed.) 'Gala Performance' (Collins 1955) p226.
  9. «John Neumeier». The Hamburg Ballet. www.hamburgballett.de. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.
  10. «Les Ballets de Monte Carlo». Daphnis et Chloé. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 27-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակություններ

  • Columbani, Raphael; Henry Cuffe and Marcello Adriani (1598). Longi Pastoralium, de Daphnide & Chloë libri quatuor. Florence: Apud Philippum Iunctam. The first printed edition.
  • Courier, Paul Louis (1810). Contained a previously unknown passage, after the discovery of a new manuscript.
  • Athenian Society (1896). Longus, literally and completely translated from the Greek. Athens: Privately printed. Վերցված է 2007 թ․ հունիսի 22-ին. With English translation.
  • Edmonds, John Maxwell (1916). Daphnis & Chloe, by Longus; The Love Romances of Parthenius and Other Fragments. Loeb Classical Library. Cambridge, Massachusetts: Harvard University Press. ISBN 0-674-99076-5. With English translation revised from that of George Thornley.
  • Dalmeyda, Georges (1971) [1934]. Pastorales (Daphnis et Chloe) / Longus. Collection des universités de France. Paris: Belles Lettres. With French translation.
  • Viellefond, Jean-René (1987). Pastorales (Daphnis et Chloé) / Longus. Collection des universités de France. Paris: Belles Lettres. With French translation.
  • Reeve, Michael D. (1994) [1982]. Daphnis et Chloe / Longus. Bibliotheca scriptorum Graecorum et Romanorum Teubneriana (Editio correctior ed.). Stuttgart: Teubner. ISBN 3-8154-1932-8. Reeve's text is reprinted with the translation and commentary by Morgan (see below).

Անգլերեն թարգմանություններ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունարեն տեքստի հրատարակություններ

  • Longi Pastoralium de Daphnide et Chloe Libri IV Graece et Latine Ed. Christ. Guil. Mitscherlich, Biponti (Zweibrücken), 1794.
  • Longi Pastoralia First complete Greek text of Daphnis and Chloe, edited by P.-L. Courier, with a Latin translation by G. R. Lud. de Sinner. Paris, 1829.
  • Longi Pastoralia Greek text of Daphnis and Chloe with a Latin translation, edd. Seiler, Schaefer, Boissonade & Brunck. Leipzig, 1843.
  • Erotici Scriptores Paris, 1856. Longi Pastoralia, Greek text with Latin translation, edited by G A Hirschig, pp. 174–222.
  • Daphnis and Chloe The Bibliotheca Classica Selecta's 2006/07 edition of the Greek text with the French translation of Jacques Amyot revised, corrected and completed by P.-L. Courier.

Վերլուծություններ և այլ ուսումնասիրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դափնիս և Քլոե» հոդվածին։