Գաբրիել Սիդոն Կոլեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաբրիել Սիդոն Կոլեթ
ֆր.՝ Sidonie-Gabrielle Colette
Colette - photo Henri Manuel.jpg
Ծննդյան անունֆր.՝ Sidonie-Gabrielle Colette[1]
Ծնվել էհունվարի 28, 1873(1873-01-28)[2][3][3][…]
ԾննդավայրՍեն Սովյոր ան Պյուիզե
Վախճանվել էօգոստոսի 3, 1954(1954-08-03)[3][3][4][…] (81 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ, Ֆրանսիա[5]
ԳերեզմանՊեր Լաշեզ[6]
Գրական անունColette
Մասնագիտությունվիպասան, Գրպանային գրող, լրագրող, գրող, լիբրետիստ, սցենարիստ, վիպասան, դրամատուրգ, արձակագիր և դերասանուհի
Լեզուֆրանսերեն
Ազգությունֆրանսիացիներ
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Ուշագրավ աշխատանքներGigi? և La Chatte?
ԱնդամակցությունԳոնկուրյան ակադեմիա[1] և Ֆրանսերենի և գրականության Բելգիայի թագավորական ակադեմիա[7]
ԱշխատավայրLe Figaro
ՊարգևներՊատվո լեգեոնի շքանշանի ասպետ Պատվո լեգեոնի շքանշանի մեծ սրահ Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԱմուսինՄորիս Գոդեկե, Անրի Գոթյե-Վիլար և Անրի դը Ժուվենել
Համատեղ ապրողMathilde de Morny? և Bertrand de Jouvenel?
ԶավակներԿոլետ դը Ժուվենել[1]
Colette Willy (signature).svg
Գաբրիել Սիդոն Կոլեթ Վիքիքաղվածքում
Colette Վիքիպահեստում

Կոլեթ Գաբրիել Սիդոն (հունվարի 28, 1873(1873-01-28)[2][3][3][…], Սեն Սովյոր ան Պյուիզե - օգոստոսի 3, 1954(1954-08-03)[3][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի կին գրող, նամակագրուհի, հայտնի է նաև որպես դերասանուհի և լրագրողուհի։ Գոնկուրների ակադեմիայի անդամ (1944)։ 1948 թ․ առաջադրվել է Գրականության նոբելյան մրցանակին։ Սկզբում ստորագրել է Վիլլի (առաջին ամուսնու անունը) կեղծանունով։ Լավագույն ստեղծագործություններից են «Կլոդինի տունը» (1922), «Սիդո» (1930) վեպերը։ «Երեկոյան աստղ» (1946) օրագիրը գերմանաֆաշիստական զավթիչների կողմից Ֆրանսիայի օկուպացման և դիմադրության շարժման մասին է։ Լայն ճանաչում է ստացել «Ջիջի» վեպով, որի հիմք դարձավ 1958 թ․ նկարահանված համանուն ֆիլմի և 1973 թ․ բեմադրության համար։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիքը և ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդոն-Գաբրիել Կոլեթը ծնվել է 1873 թ․ հունվարի 28-ին պատերազմի հերոս և հարկահավաք Ժյուլ-Ժոզեֆ Կոլեթի և նրա կին՝ Ադել Էվգենի Սիդոնի ընտանիքում, Բուրգունդիայի Յոն նահանգի Սեն Սովյոր ան Պյուիզե գյուղում։ Սկզբում ընտանիքը եղել է ապահովված, սակայն ֆինանսական վատ կառավարումը էապես կրճատեց ընտանիքի եկամուտները: 6-17 տարեկան հասակում Կոլեթը հաճախել է հանրային դպրոց։ Նա ուներ զարմիկ՝ Ժնեվյեն, ում հետ բավական մոտ էր։

Վաղ տարիներ (1873-1912)[խմբագրել | խմբագրել կոդը]

1893 թ․ Կոլեթն ամուսնանում է հայտնի գրող, հրապարակախոս Անրի Գոթյե-Վիլարի (1859-1931) հետ, ով օգտագործում էր Վիլլի Ֆրանսիացի։ Ահա այս կեղծանունի տակ էլ տպագրվեցին Կոլեթի առաջին չորս ստեղծագործությունները՝ չորս «Կլոդինի պատմվածքները»՝ «Կլոդինը դպրոցում», «Կլոդինը Փարիզում», «Կլոդինի ամուսնությունը», «Կլոդինը հեռանում է»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 510 CC-BY-SA-icon-80x15.png