Սիդոն-Գաբրիել Կոլեթը ծնվել է 1873 թ․ հունվարի 28-ին պատերազմի հերոս և հարկահավաք Ժյուլ-Ժոզեֆ Կոլեթի և նրա կին՝ Ադել Էվգենի Սիդոնի ընտանիքում, Բուրգունդիայի Յոն նահանգի Սեն Սովյոր ան Պյուիզե գյուղում։ Սկզբում ընտանիքը եղել է ապահովված, սակայն ֆինանսական վատ կառավարումը էապես կրճատեց ընտանիքի եկամուտները։ 6-17 տարեկան հասակում Կոլեթը հաճախել է հանրային դպրոց։ Նա ուներ զարմիկ՝ Ժնեվյեն, ում հետ բավական մոտ էր։
1893 թ․ Կոլեթն ամուսնանում է հայտնի գրող, հրապարակախոսԱնրի Գոթյե-Վիլարի (1859-1931) հետ, ով օգտագործում էր Վիլլի Ֆրանսիացի։ Ահա այս կեղծանունի տակ էլ տպագրվեցին Կոլեթի առաջին չորս ստեղծագործությունները՝ չորս «Կլոդինի պատմվածքները»՝ «Կլոդինը դպրոցում», «Կլոդինը Փարիզում», «Կլոդինի ամուսնությունը», «Կլոդինը հեռանում է»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 510)։