Ժակ Անրի Բեռնարդեն դը Սեն Պիեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ Անրի Բեռնարդեն դը Սեն Պիեռ
ֆր.՝ Jacques-Henri Bernardin de Saint-Pierre
Ծնվել էհունվարի 19, 1737(1737-01-19)[1][2][3][…]
ԾննդավայրՀավր, Ֆրանսիայի թագավորություն
Վախճանվել էհունվարի 21, 1814(1814-01-21)[1][2][4][…] (77 տարեկան)
Վախճանի վայրÉragny, Առաջին ֆրանսիական կայսրություն
ԳերեզմանՊեր Լաշեզ[5][6]
Մասնագիտությունgeographical engineer (military cartographer), վիպասան, բուսաբան և գրող
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՍտորին Նորմանդիայի համալսարան, Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց (1760)[7] և Պիեռ Կոռնելի դպրոց
Գրական ուղղություններԼուսավորականություն և Q2380458?
Ուշագրավ աշխատանքներՊոլ և Վիրժինի
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[8]
ԱմուսինՖելիսիե Դիդո և Désirée de Pelleporc?
ԶավակներՎիրժինիա դը Սեն Պիեռ, Պոլ դը Սեն Պիեռ և Bernardin de Saint-Pierre?
Ժակ Անրի Բեռնարդեն դը Սեն Պիեռ Վիքիքաղվածքում
 Jacques-Henri Bernardin de Saint-Pierre Վիքիպահեստում

Ժակ Անրի Բեռնարդեն դը Սեն Պիեռ (ֆր.՝ Jacques-Henri Bernardin de Saint-Pierre, հունվարի 19, 1737(1737-01-19)[1][2][3][…], Հավր, Ֆրանսիայի թագավորություն - հունվարի 21, 1814(1814-01-21)[1][2][4][…], Éragny, Առաջին ֆրանսիական կայսրություն), ֆրանսիացի վիպասան, գրող և բուսաբան, որը առավել հայտնի է իր 1788 թվականին գրված «Պոլ և Վիրժինի» վեպով, որը հիմա որոշ դեպքերում անտեսված և մոռացված է, սակայն 19–րդ դարում բավականին տարածված ստեղծագործություն էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասներկու տարեկանում նա կարդում է «Ռոբինզոն Կրուզոն» և իր հորեղբոր հետ գնում է ճանապարհորդելու Վեստ Ինդիայում, իսկ այնտեղից վերադառնալուց հետո սովորել է Փարիզի համալսարանում։ Հետո նա անդամագրվել է ֆրանսիական բանակ և մասնակակցել է Անգլիայի և Պրուսիայի դեմ մղվող Յոթամյա պատերազմին։

1768 թվականին նա մեկնեց Մավրիկիոս և սկսեց հետազոտել այնտեղի բույսերը։ Երեք տարի անց՝ 1771 թվականին, նա ծանոթացավ Ժան Ժակ Ռուսոյի հետ, ով դարձավ նրա ընկերը և միաժամանակ ուսուցիչը, նրանք հետազոտում էին Փարիզում և Փարիզի շրակայքում աճող բույսերը։ 1803 թվականին Սեն Պիեռը դարձավ Ֆրանսիական ակադեմիայի անդամ և այնտեղ մնաց մինչև իր մահը՝ 1814 թվականը։

Սեն Պիեռը բուսակերության քարոզիչ էր և ինքն էլ բուսակեր էր, և չնայած այն փաստին, որ նվիրյալ քրիստոնյա էր, նրա վրա մեծ ազդեցություն են թողել լուսավորության շրջանի ֆրանսիացի այնպիսի մտածողներ, ինչպիսիք են Վոլտերը և իր ուսուցիչ Ժան Ժակ Ռուսոն։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1773 — «Ճանապարհորդություն Իլ դը Ֆրանսում»[9]
  • 1784 — «Բնության էտյուդներ» (3 հատորով)[9]
  • 1787 — «Պոլ և Վիրժինի»[9]
  • 1788 — «Արկադիա»[9]
  • 1815 — «Բնության ներդաշնակությունները»[9] (3 հատորով)

Բեռնարդեն դը Սեն Պիեռը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հնդկաստանի տնակը (վիպակ)։ Բանասէր, 1851, №№ 1-6։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 406