Յուկիո Միսիմա
Յուկիո Միսիմա (ճապ.՝ 三島 由紀夫 Mishima Yukio) {{nihongo|Կիմիտակե Հիրաոկայի գրական կեղծանունն է|平岡 公威|Hiraoka Kimitake|extra=հունվարի 14, 1925[1][2][3][…], Տոկիո, Ճապոնիա - նոյեմբերի 25, 1970[4][1][2][…], Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի գրող, բանաստեղծ, երգերի հեղինակ, դերասան և ռեժիսոր։ Միսիման համարվում է 20-րդ դարի ճապոնացի հեղինակների մեջ ամենաճանաչվածը։ Նա 1968 թվականին համարվել է գրականության Նոբելյան մրցանակի հավակնորդ, սակայն մրցանակը ստանում է իր հայրենակից Յասունարի Կավաբատան[5]։ Նրա աշխատանքների մեջ են ներառնվում «Դիմակի խոստովանությունը» ու «Ոսկե տաճար» վեպերը, ինչպես նաև «Արև և պողպատ» ինքնակենսագրական էսսեն։ Նրա ավանգարդիզմը դրսևորվում է ժամանակակից և ավանդական էսթետիկական խառնուրդով, որը խախտեց մշակութային սահմանները` սեռականության, մահվան և քաղաքական փոփոխությունների շեշտադրմամբ[6]։ Միսիման ակտիվ է եղել, որպես ազգայնական և հիմնել է սեփական ոստիկանությունը։ Նա հիշվում է իր ծիսական ինքնասպանությամբ` անհաջող պետական հեղաշրջման փորձից հետո և հայտնի է որպես «Միսիմայի պատահար»։
Միսիման պաշտոնական մրցանակ է ստացել 1988 թվականին` ի պատիվ իր կյանքի ու աշխատանքի։
Կյանք և աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միսիման ծնվել է Յոցուայում` Տոկիոյի շրջանում (ներկայիս Սինձյուկույի շրջան)։ Նրա հայրը եղել է Ազուսա Հրաոկան` կառավարության պաշտոնյա, իսկ մայրը` Շիզուեն, Կաիսեի ակադեմիական դպրոցի 5-րդ տնօրենի դուստրն էր։ Շիզուեի հայրը` Քենզո Հաշին, եղել է չինական դասական տեքստերի թարգմանիչ։ Միսիմայի հայրական պապը և տատը եղել են Սադատարո Հիրաոկան և Նացուկո (ընտանիքի գրանցված անունը` Նացու) Հիրաոկան։ Նա ունեցել է փոքր քույր` Միցուկոն, որը բծավոր տիֆից մահացել է 1945 թվականին` 17 տարեկան հասակում, և փոքր եղբայր` Չիյուկին[7]։
Միսիման իր մանկության գերակշռող մասը անց է կացրել իր տատիկի` Նացուկոյի ներկայությամբ, ով վերցրել էր տղային` մի քանի տարի առանձնացնելով նրան մերձավոր ազգականներից[8]։ Նացուկոն եղել է Մացուդաիրա Յորիտակայի թոռը, որը Հիտաչի նահանգի ֆեոդալն էր և ծաղկեցրել էր Արիսուգավա Տարուհիտոյի ընտանիքը. նա պահպանել է զգալի ազնվական հավակնություններ, նույնիսկ այբ բանից հետո, երբ ամուսնացավ Միսիմայի պապիկի հետ` մի բյուրոկրատ, որը երկրի հյուսիսային սահմանի նորաբաց գաղութների վրա փորձել է իր բախտը և ի վերջո դարձավ Կարաֆուտոյի կուսակալության գեներալ-գնդապետը` Սախալին կղզում։ Իր տատիկի միջոցով Միսիման եղել է Իեյասու Տոկուգավայի անմիջական հետնորդը[9]։ Նացուկոն հակված է եղել բռնությանը և հիվանդագին բռնկումներին, որոնք երբեմն ակնարկվել են Միսիմայի աշխատանքներում[10]։ Օրինակ, երբ կենսագիրները Միսիմայի աշխատանքներում գրավչություն են նկատել դեպի մահը[11]։ Նացուկոն մինչև իր կյանքի վերջը Միսիմային ճոխություններ թույլ չի տվել, թույլ չի տվել զբաղվել սպորտով կամ խաղա այլ տղաների հետ. նա իր ժամանակը հիմնականում ծախսել է իր իգական սեռի զարմիկների և նրանց տիկնիկների հետ[10]։
Միսիման վերադառնում է իր անմիջական ընտանիք, երբ 12 տարեկան էր։ Նրա հայրը զինվորական կարգապահությունը ճաշակած մարդ էր, հետևաբար ընտրում է դաստիարակման այդ մարտավարությունը և երիտասարդ տղային արագ վազելուն է մարզեցնում։ Նա հաճախ ներխուժում էր Միսիմայի սենյակ և պատառոտում էր նրա ձեռագրերը։
Դպրոցական տարիներ և առաջին աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեց տարեկանում Միսիման ընդունվում է իր հասակակիցների համար նախատեսված Գակուշուին էլիտար դպրոց[12]։ 12 տարեկան հասակում Միսիման սկսում է գրել իր առաջին պատմվածքները։ Նա որկրամոլորեն կարդում է ճապոնացի բազմաթիվ դասական գրողների գործերը, ինչպես նաև` Ռայմոն Ռադիգե, Օսկար Ուայլդ, Ռայներ Մարիա Ռիլկե և տարբեր այլ եվրոպացի գրողների ու նրանց բնագրերից կատարում է թարգմանություններ։ Նա սովորում է գերմաներեն, ֆրանսերեն ու անգլերեն։ Դպրոցում վեց տարի սովորելուց հետո, նա գրական հասարակության կողմից ընտրվեց խմբագրական խորհրդի ամենաերիտասարդ անդամ։ Միսիմային հրապուրում է ճապոնացի գրող Միչիզո Տաչիհարան (1914-39), որն իր հերթին փորձել է ստեղծել ճապոնական գրականության գնահատանքը` վականերով։ Միսիմայի առաջին հրապարակումները ներառնված են վակա ոճում, որից հետո նա իրեն փորձել է արձակ ոճում։
Նա հրավիրվել է Գակուշուին դպրոցական ամսագրի համար կարճ պատմվածք գրելու և ներկայացրել է Hanazakari no Mori (ճապ.՝ 花ざかりの森, «Անտառի լիարժեք ծաղկումը») պատմվածքը, որի մեջ պատմողը նկարագրում է, որ իր նախնիները ինչ-որ կերպ դեռևս ապրում են իր հետ։ Միսիմայի ուսուցիչները տպավորվում են այս պատմվածքից ու առաջարկում են այն ներկայացնել հանրահայտ Bungei-Bunka գրական ամսագրին։ Պատմվածքը գրված էր փոխաբերություններով ու աֆորիզմներով, որոնք հետագայում դարձան իր աշխատանքների անբաժան մասը և տպագրվում է 1944 թվականին` սահմանափակ քանակությամբ (4000 տարբերակ), որովհետև պատերազմական իրավիճակ էր ու թղթի պակաս կար։ Նրան հնարավոր արձագանքներից պաշտպանելու համար ուսուցիչները նրա համար հնարում են «Յուկիո Միսիմա» գրական կեղծանունը։
Միսիմայի Tabako (ճապ.՝ 煙草, «Ծխախոտ») պատմվածքը հրապարակվել է 1946 թվականին, որը նկարագրում էր որոշ արհամարհանքներ և անշնորքություններ Ռեգբի 15 ակումբի անդամների կողմից` մինչև որ նա հայտարարում է իր` գրական հասարակությանը պատկանելու փաստը։ Այդ վնասվածքները նրան 1954 թվականին Shi o Kaku Shōnen (ճապ.՝ 詩を書く少年, «Տղան, ով բանաստեղծություն էր գրում») պատմվածքի նյութն են հանդիսանում։
Միսիման Ճապոնիայի կայսերական բանակի կողմից ծանուցագիր է ստանում` Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու համար։ Իր բժշկական ստուգման ժամանակ, նա սառն է եղել և երիտասարդ բժիշկը լսելով նրա թոքերը սխալ ախտորոշում է տվել` տուբերկուլոզ, բայց Միսիման պիտանի էր ծառայությանը[13]։
Չնայած նրան, որ իր ավտորիտար հայրը արգելել էր գրել այլ պատմվածքներ, Միսիման շարունակում էր գիշերները գաղտնի գրել, ինչին օժանդակում և պաշտպանում էր մայրը, որը միշտ նրա նոր պատմվածքների առաջին ընթերցողն էր։ Օրվա ընթացքում հաճախելով դասախոսություններին և գիշերը գրելով` Միսիման 1947 թվականին ավարտում է Տոկիոյի համալսարանը։ Նա ստանում է ֆինանսների նախարարի պաշտոնական կոչում և ստեղծում է խոստումնալից կարիերա։ Այնուամենայնիվ, Միսիման իրեն այնքան է հյուծում, որ աշխատանքի առաջին տարում հայրը նրան համոզելով հանում է աշխատանքից, որպեսզի նա իրեն նվիրի միայն գրելուն։[փա՞ստ]
Հետպատերազմյան գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միսիման գրել է վեպեր, հանրաճանաչ սերիալային վեպեր, կարճ պատմվածքներ ու գրական էսսեներ, ինչպես նաև մեծ ճանաչում ունեցով պիեսներ, որոնք ցուցադրվել են Կաբուկի թատրոնում և ավանդական Նո դրամայի ժամանակակից տարբերակներ։ Միսիման 1945 թվականին գրում էMisaki nite no Monogatari (ճապ.՝ 岬にての物語, «Հրվանդանի պատմություն») կարճ պատմվածքը և շարունակում է ստեղծագործել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1946 թվականի հունվարին նա Կամակուրայում հյուրընկալվում է հռչակավոր գրող Յասանուրի Կավաբատային` իր հետ վերցնելով Chūsei (ճապ.՝ 中世, «Միջնադարում») և Tabako պատմվածքների ձեռագրերը, և Կավաբատայից խորհուրդներ ու աջակցություն է խնդրում։ 1946 թվականի հունիսին` հետևելով Կավաբատայի առաջարկություններին Tabako պատմվածքը հրապարակվում է Ningen (ճապ.՝ 人間, «Մարդկություն») նոր գրական ամսագրում։
1946 թվականին Միսիման սկսում է իր առաջին վեպը`Tōzoku (ճապ.՝ 盗賊, «Գողերը»), որը պատմություն է երկու արիստոկրատ երիտասարդների մասին, որոնք ինքնասպանությամբ են տարվում։ Դա հրապարակվում է 1948 թվականին, որից հետո Միսիման հայտնվում է երկրորդ հետպատերազմյան սերնդի գրողների շարքում։ Դրան հաջորդում է «Դիմակի խոստովանությունը», որտեղ ներկայացնում է մի երիտասարդ համասեռամոլի ինքնակենսագրություն, որը թաքնվում է դիմակի ետևում` հասարակությունից խուսափելու համար։ Այս վեպը բավականին հաջողված էր և 24 տարեկան հասակում կերտում է Միսիմայի փառքը։ 1949 թվականին Միսիման Kindai Bungaku-ում հրապարակում է էսսեների շարքը։
Նրա գրվածքները միջազգային ճանաչում են ձեռք բերում Եվրոպայում ու Ամերիկայում, և նրա ամենաճանաչված գործերը թարգմանվում են անգլերեն։ Միսիման ինտենսիվորեն շրջագայում է. 1952 թվականին այցելում է Հունաստան, որով նա հիացած էր մանուկ հասակից։ Նրա այցելության տպավորությունները հայտնվում են Shiosai (ճապ.՝ 潮騒, «Ալիքների ձայնը») պատմվածքում, որը հրապարակել է 1954 թվականին` ոգեշնչված հունական դիցաբանությունից։
Միսիման իր շատ աշխատանքներում ժամանակակից իրադարձություններ է ներառել։ «Ոսկե տաճարը» նա հրապարակել է 1956 թվականին, որում նկարագրվում է Կիոտոյում գտնվող հայտնի տաճարի հրդեհը։ Utage no ato ("Բանկետից հետո") գործը հրապարակել է 1960 թվականին, որում ուշադիր հետևում է քաղաքական գործիչ Հատիրո Արիտայի քարոզարշավին` Տոկիոյի քաղաքապետ դառնալու համար[14]։ 1962 թվականին Միսիման հրապարակում է իր ամենաավանգարդ աշխատանքը`Utsukushii hoshi ("Գեղեցիկ աստղ"), որը ժամանակ առ ժամանակ համարվում է որպես գիտական ֆանտաստիկա, բայց հրապարակվել է ի պատասխան քննադատների։
Միսիման երեք անգամ ստացել է գրականության Նոբելյան մրցանակ[15] և համարվում է տարբեր օտարերկրյա հրատարակությունների ֆավորիտը[16]։ Այնուամենայնիվ, 1968 թվականին իր վաղ դաստիարակ Կավաբատան Նոբելյան մրցանակ է նվաճում և Միսիման հասկանում է, որ իր հնարավորությունները տրվում են մեկ այն ճապոնացի գրողի[17]։
Դերակատարում և մոդելավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Միսիման նաև դերասան է եղել և մարմնավորել է Յասուզո Մասումուրայի 1960 թվականի ֆիլմի գլխավոր դերը` Afraid to Die. Նա խաղացել է նաև Yukoku (հենց իր ռեժիսորությամբ, 1966), Black Lizard (Կինձի Ֆուկասակուի ռեժիսորությամբ, 1968) և Hitokiri (Հիդեո Գոսյայի ռեժիսորությամբ, 1969) ֆիլմերում։ Afraid to Die ֆիլմի սաունդթրեքը կատարում է Միսիման (բառերը գրել է ինքը, երաժշտությունը` Շիչիրո Ֆուկազավայի)։
Միսիման Ba-ra-kei-ում ընտրվել է ֆոտոմոդել։ Ամերիկացի հեղինակ Դոնալդ Ռիչին կարճ համար է տվել Միսիմայի համար` ազդրերը փակող փաթթաշորով և զինված սրով, ձյան մեջ` Տամոցու Յատոյի մի նկարահանման համար[18]։
Հեղաշրջման փորձ և ինքնասպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1970 թվականի նոյեմբերի 25-ին Միսիման և Տատենոկայի չորս այլ անդամներ պատրվակով այցելում են Իչիգայա ճամբարի հրամանատարներին, որոնք Տոկիոյում գլխավորում էին արևելյան ճապոնական ինքնապաշտպանական ուժերը[19]։ Ներսում բարիկադներով սենյակ կար, որը կապված էր իր աթոռին։ Նախապատրաստելով հրովարտակը և իրենց պահանջների ցուցակը` Միսիման բարձրացավ պատշգամբ ու այդ մասին ուղերձով դիմեց` ներքևում հավաքված զինվորներին։ Նրա ճառը նախատեսված էր ոգեշնչելու պետական հեղաշրջմանը ու կայսեր իշխանությունը վերականգնելուն։ Նրան հաջողվեց միայն նյարդայնացնել զինվորներին, ծաղրի ու հեգնանքի առարկա դառնալ։ Նա ավարտեց իր նախատեսված ճառը մի քանի րոպե անց` վերադարձավ հրամանատարի գրասենյակ։ Կայսյակուի աջակցությամբ նա պարտավորվում էր այս ծիսակատարության գլխավոր նշանակել (մինչև այդ Միսիման էր) Տատենոկայի անդամ Մացակացու Մորիտային, ով չէր կարողանում պատշաճ կերպով կատարել աշխատանքը։ Հետո մի քանի անհաջող փորձերից հետո նշանակում են Տատենոկայի մեկ ուրիշ անդամի` Հիրոյասու Կոգային, որը փոխարինում է Միսիմային։ Մորիտան ծնկի է գալիս և իրեն հարվածում` որովայնի շրջանում, ինչից հետո կաիշակունիի պաշտոնը կրկին ստանձնում է կոգան։
Ծիսական ինքնասպանության մեկ այլ ավանդական միավոր է այսպես կոչված մահվան պոեմները[20]։ Միսիման իր ինքնասպանությունը մանրակրկիտ պլանավորել էր առնվազմ մեկ տարում։ Նրա կենսագիրը, թարգմանիչ` Ջոն Նաթան, նշում էր, որ պետական հեղաշրջումը ընդամենը պատրվակ է եղել` երազելի ինքնասպանությունը իրականացնելու համար[21]։
Միսիմայի գերեզմանը գտնվումէ «Տամա» գերեզմանոցում` Ֆուտյուում։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շինչո մրցանակ` Շինչոսա հրատարակությունից, 1954, «Ալիքների ձայնը»
- Կիշիդա մրցանակ` Շինչոսա հրատարակությունից, Shiroari no Su-ի (白蟻の巣?, "Termites' nest") համար
- Յոմիուրի մրցանակ` Յոմիուրի հրատարակությունից, լավագույն վեպ, 1954, Bara to Kaizoku (薔薇と海賊?, «Վարդը և ծովահենը)
- Յոմիուրի մրցանակ` Յոմիուրի ամսագրից, լավագույն դրամա, 1961, Toka no Kiku (十日の菊?)
- 1963 թվականի Գրականության նոբելյան վեց մրցանակակիրներից մեկը[22]
- Մաինիչի արվեստի մրցանակ` Մաինիչի Շիմբունից, 1964
- Արվեստի փառատոն շքանշան` կրթության նախարարության կողմից, 1965
Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճապոներեն վերնագիր | Անգլերեն վերնագիր | Տարի | Անգլերեն թարգմանություն, տարի |
---|---|---|---|
假面の告白 (仮面の告白) Kamen no Kokuhaku |
Confessions of a Mask | 1949 | Meredith Weatherby, 1958 |
愛の渇き Ai no Kawaki |
Thirst for Love | 1950 | Alfred H. Marks, 1969 |
禁色 Kinjiki |
Forbidden Colors | 1951–1953 | Alfred H. Marks, 1968–1974 |
潮騷 Shiosai |
The Sound of Waves | 1954 | Meredith Weatherby, 1956 |
金閣寺 Kinkaku-ji |
The Temple of the Golden Pavilion | 1956 | Ivan Morris, 1959 |
鏡子の家 Kyōko no Ie |
Kyoko's House | 1959 | |
宴のあと Utage no Ato |
After the Banquet | 1960 | Donald Keene, 1963 |
黒蜥蜴 Kuro Tokage (play) |
The Black Lizard and Other Plays | 1961 | Mark Oshima, 2007 |
午後の曳航 Gogo no Eikō |
The Sailor Who Fell from Grace with the Sea | 1963 | John Nathan, 1965 |
肉体の学校 Nikutai no Gakkō |
The School of Flesh | 1963 | |
絹と明察 Kinu to Meisatsu |
Silk and Insight | 1964 | Hiroaki Sato, 1998 |
三熊野詣 Mikumano Mōde (short story) |
Acts of Worship | 1965 | John Bester, 1995 |
サド侯爵夫人 Sado Kōshaku Fujin (play) |
Madame de Sade | 1965 | Donald Keene, 1967 |
憂國(憂国) Yūkoku (short story) |
Patriotism | 1961 | Geoffrey W. Sargent, 1966 |
真夏の死 Manatsu no Shi (short story) |
Death in Midsummer and other stories | 1953 | Edward G. Seidensticker, Ivan Morris, Donald Keene, Geoffrey W. Sargent, 1966 |
鹿鳴館 Rokumeikan (play) |
The Rokumeikan | 1956 | Hiroaki Sato, 2002 |
葉隠入門 Hagakure Nyūmon |
Way of the Samurai | 1967 | Kathryn Sparling, 1977 |
朱雀家の滅亡 Suzaku-ke no Metsubō (play) |
The Decline and Fall of The Suzaku | 1967 | Hiroaki Sato, 2002 |
わが友ヒットラー Waga Tomo Hittorā (play) |
My Friend Hitler and Other Plays | 1968 | Hiroaki Sato, 2002 |
癩王のテラス Raiō no Terasu (play) |
The Terrace of The Leper King | 1969 | Hiroaki Sato, 2002 |
太陽と鐡 (太陽と鉄) Taiyō to Tetsu |
Sun and Steel | 1968 | John Bester |
豐饒の海 (豊饒の海) Hōjō no Umi |
The Sea of Fertility tetralogy: | 1965–1970 | |
I. 春の雪 Haru no Yuki |
1. Spring Snow | 1969 | Michael Gallagher, 1972 |
II. 奔馬 Honba |
2. Runaway Horses | 1969 | Michael Gallagher, 1973 |
III. 曉の寺 Akatsuki no Tera |
3. The Temple of Dawn | 1970 | E. Dale Saunders and Cecilia S. Seigle, 1973 |
IV. 天人五衰 Tennin Gosui |
4. The Decay of the Angel | 1971 | Edward Seidensticker, 1974 |
Խաղը ճապոնական դասական թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ճապոներեն վերնագիր | Անգլերեն վերնագիր | Թատրոն |
---|---|---|---|
1950 | 邯鄲 Kantan |
The Magic Pillow | Նո |
1951 | 綾の鼓 Aya no Tsuzumi |
The Damask Drum | Նո |
1952 | 卒塔婆小町 Sotoba Komachi |
Komachi at the Gravepost | Նո |
1954 | 葵の上 Aoi no Ue |
The Lady Aoi | Նո |
1954 | 鰯賣戀曳網 (鰯売恋曳網) Iwashi Uri Koi Hikiami |
The Sardine Seller's Net of Love | Կաբուկի |
1955 | 芙蓉露大内実記 Fuyō no Tsuyu Ōuchi Jikki |
The Blush on the White Hibiscus Blossom: Lady Fuyo and the True Account of the Ōuchi Clan | Կաբուկի |
1955 | 班女 Hanjo |
Նո | |
1957 | Dōjōji | Dōjōji Temple | Նո |
1959 | Yuya | Նո | |
1960 | 弱法師 Yoroboshi |
The Blind Young Man | Նո |
1969 | 椿説弓張月 Chinsetsu Yumiharizuki |
A Wonder Tale: The Moonbow or Half Moon (like a Bow and arrow setting up): The Adventures of Tametomo |
Կաբուկի |
Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Վերնագիր | ԱՄՆ-ում թողարկման վերնագրեր | Ռեժիսոր |
---|---|---|---|
1951 | 純白の夜 Jumpaku no Yoru |
Unreleased in the U.S. | Hideo Ōba |
1959 | 不道徳教育講座 Fudōtoku Kyōikukōza |
Unreleased in the U.S. | Katsumi Nishikawa |
1960 | からっ風野郎 Karakkaze Yarō |
Afraid to Die | Yasuzo Masumura |
1966 | 憂国 Yūkoku |
The Rite of Love and Death Patriotism |
Yukio Mishima, Domoto Masaki |
1968 | 黒蜥蝪 Kurotokage |
Black Lizard | Kinji Fukasaku |
1969 | 人斬り Hitokiri |
Tenchu! | Hideo Gosha |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Vegetti Catalog of Fantastic Literature (իտալ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Revealing the many masks of Mishima. The Japan Times. Retrieved on 2014-05-12.
- ↑ Yukio Mishima Essay – Mishima, Yukio. eNotes.com. Retrieved on 2014-05-12.
- ↑ Naoki Inose & Hiroaki Sato, Persona: A Biography of Yukio Mishima (Naoki Inose, Hiroaki Sato) (Stone Bridge Pr 2012)
- ↑ Liukkonen Petri։ «Yukio Mishima»։ Books and Writers (kirjasto.sci.fi)։ Finland: Kuusankoski Public Library։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 10, 2015-ին
- ↑ Matsudaira-Tokugawa genealogy (jp)
- ↑ 10,0 10,1 glbtq Entry Archived 2015-02-21 at the Wayback Machine. Mishima, Yukio (1925–1970). Retrieved on 2007-2-6.
- ↑ Profile Yukio Mishima (January 14, 1925 – November 25, 1970 Archived November 21, 2008, at the Wayback Machine.. 2007 February 2–6.
- ↑ * «Guide to Yamanakako Forest Park of Literature( Mishima Yukio Literary Museum)»։ Արխիվացված է օրիգինալից 2017-07-02-ին։ Վերցված է հոկտեմբերի 20, 2009
- «三島由紀夫の年譜»։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-27-ին։ Վերցված է հոկտեմբերի 20, 2009
- ↑ Mishima Yukio (1957)։ わが思春期 [My Puberty] (Japanese)։ Myōjō, Shueisha
- ↑ Anne Cooper-Chen, Miiko Kodama (1997)։ Mass communication in Japan։ Wiley-Blackwell։ էջ 187։ ISBN 978-0-8138-2710-0։ Վերցված է սեպտեմբերի 22, 2010
- ↑ «Nomination Database: Yukio Mishima»։ Nobel prize։ Վերցված է մայիսի 12, 2016
- ↑ Flanagan Damian։ «Mishima, Murakami and the elusive Nobel Prize»։ The Japan Times։ Վերցված է մայիսի 12, 2016
- ↑ McCarthy Paul։ «Revealing the many masks of Mishima»։ The Japan Times։ Վերցված է մայիսի 12, 2016
- ↑ Donald Richie, The Japan Journals: 1947–2004. Stone Bridge Press (2005). pp. 148–149.
- ↑ Mishima: Film Examines an Affair with Death by Michiko Kakutani. New York Times. September 15, 1985.
- ↑ Donald Keene, The Pleasures of Japanese Literature, p. 62
- ↑ Nathan, John. Mishima: A biography, Little Brown and Company: Boston/Toronto, 1974.
- ↑ «Candidates for the 1963 Nobel Prize in Literature»։ Nobel Prize։ 2013։ Վերցված է հունվարի 3, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Յուկիո Միսիմա Վիքիպահեստում |
---|
- 三島由紀夫文学館 The Mishima Yukio Literary Museum website Archived 2009-04-28 at the Wayback Machine. In Japanese only, with the exception of one page (see "English Guide" at top right)
- Yukio Mishima: A 20th Century Samurai Wayback Machine-ի միջոցով: (archived Հոկտեմբեր 27, 2009)
- Mishima chronology, with links
- YUKIO MISHIMA: The Harmony of Pen and Sword, a ceremony commemorating his 70th birthday
- Film review of Yukoku (Patriotism)
- Mishima is interviewed in English on a range of subjects ՅուԹյուբում, from a 1980s BBC documentary (9:02)
- Mishima is interviewed in English about Japanese nationalism ՅուԹյուբում, from Canadian Television (3:59)
- Headless God: A Tribute to Yukio Mishima Archived 2019-09-06 at the Wayback Machine. Mishima-related news, quotes, links
- «三島由紀夫研究会» [Yukio Mishima Meeting for the study] In Japanese only
|
- Հունվարի 14 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Տոկիո քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 25 մահեր
- 1970 մահեր
- Տոկիո քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ճապոնացի գրողներ
- Ինքնասպան գրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Տոկիոյի համալսարանի շրջանավարտներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Ճապոնացի վիպասաններ
- Թարգմանիչներ
- Ճապոնացի ռեժիսորներ
- Սցենարիստներ
- Ճապոնացի դրամատուրգներ
- Ճապոնացի արձակագիրներ
- Երգերի հեղինակներ
- Ճապոնացի դերասաններ
- Ճապոնացի հակակոմունիստներ