Գրավիտացիա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրավիտացիա
անգլ.՝ Gravity
Երկիր ԱՄՆ[1][2][3]
 Միացյալ Թագավորություն[1][3]
Ժանրդրամա, թրիլեր, ֆիլմ աղետի մասին, ֆիլմ փրկվելու մասին, տեխնոթրիլեր, սարսափ ֆիլմ և ֆանտաստիկ ֆիլմ
Թեմամենություն և ձախորդություն
Թվականհոկտեմբերի 4, 2013[4], հոկտեմբերի 3, 2013[5][6], հոկտեմբերի 25, 2013[7], նոյեմբերի 7, 2013, հոկտեմբերի 23, 2013, օգոստոսի 28, 2013 և սեպտեմբերի 27, 2013
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլֆոնսո Կուարոն
ՊրոդյուսերԱլֆոնսո Կուարոն և Դևիդ Հեյման
Սցենարի հեղինակԱլֆոնսո Կուարոն, Ռոդրիգո Գարսիա, Խոնաս Կուարոն[8] և Ջորջ Կլունի[8]
ԴերակատարներՍանդրա Բուլոք[9], Ջորջ Կլունի[9], Էդ Հարիս[9], Փոլ Շարմա[9] և Էմի Ուորեն[9]
ՕպերատորԷմանուել Լյուբեցկի և Մայքլ Սերեզին
ԵրաժշտությունՍթիվեն Փրայս
ՄոնտաժԱլֆոնսո Կուարոն և Մարկ Սանգեր[8]
Պատմվածքի վայրցածր մերձերկրյա ուղեծիր, Միջազգային տիեզերական կայան, Սոյուզ ՏՄԱ և Tiangong-1?
Նկարահանման վայրԼոնդոն և Արիզոնա
ԿինոընկերությունWarner Bros., Heyday Films և Warner Bros. Pictures
Տևողություն91 ± 1 րոպե
Բյուջե100 000 000 $[4]
Շահույթ723 192 705 $[4]
Պաշտոնական կայքէջ
Թրեյլերhttps://www.youtube.com/watch?v=OiTiKOy59o4
 Gravity (film) Վիքիպահեստում

«Գրավիտացիա» (անգլ.՝ Gravity), Ամերիկյան և բրիտանական տեխնոթրիլեր է մեքսիկացի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի կողմից։ Այն հանդիսացավ որպես բացման ֆիլմ «Վենետիկի 70-րդ միջազգային կինոփառատոն»-ում։ Գլխավոր և միակ հերոսները Սանդրա Բուլոքն ու Ջորջ Քլունին են։

Ֆիլմը համաշխարհային կինոքննադատների կողմից արժանացավ շատ բարձր գնահատականի։ Ըստ ամերիկյան «Metacritic» կայքի տվյալների, ֆիլմը այս տարի իր դրական գնահատականների ու ռեցենզիաների շնորհիվ զբաղեցնում է երկրորդ տեղը, զիջելով միայն «12 Տարվա Ստրկություն» պատմական դրամային։ «Rotten Tomatoes»-ի տվյալների համաձայն, ֆիլմը այս տարի իր դրական արձագանքներով գլխավորում է ֆիլմացանկը, առաջ անցնելով «Կեսգիշերից Առաջ» (2-րդ տեղ) և «12 Տարվա Ստրկություն» ֆիլմերից։ «Գրավիտացիան» դասվեց 2013 թվականի լավագույն ֆիլմերի շարքին։ Իսկ ֆիլմը լավագույնն են համարել այնպիսի հեղինակավոր ամսագրեր, ինչպիսիք են «Empire»-ն և «Time»-ը։

Կուարոնի ֆիլմը դարձավ «Օսկար»-2014-ի «Լավագույն ֆիլմ»-ի հավակնորդ, սակայն այն զիջեց «12 Տարվա Ստրկություն» ֆիլմին։ Ընդհանուր առմամբ, «Օսկարին» ֆիլմը նոմինացվել էր 10 անվանակարգերում, որոնցից 7-ում նվաճեց ոսկե արձանիկներ, այդ թվում նաև՝ «Լավագույն ռեժիսոր»։ Կուարոնը դարձավ «Լավագույն ռեժիսոր» նաև «Ոսկե Գլոբուս»-ում։ Բրիտանական կինոակադեմիան ֆիլմին նոմինացրեց ռեկորդային՝ 11 անվանակարգերում, որոնցից ֆիլմը հաղթող ճանաչվեց 6-ում, այդ թվում նաև՝ «Տարվա լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքի ժամանակ ամերիկացի տիեզերագնացներին բաց տիեզերքում ողբերգություն է պատահում։ Տիեզերագնաց-գիտնական Ռայան Սթոունը (Սանդրա Բալոք), որը զբաղված էր տիեզերական «Հաբլ» տելեսկոպի վերանորոգմամբ, և վետերան-տիեզերագնաց Մէթ Կովալսկին (Ջորջ Քլունի), տիեզերքում արշավախմբի հրամանատարը, տիեզերանավի՝ տիեզերական աղբի հետ վթարից հետո միակ փրկվածներն էին։

Քանի որ վթարի հետևանքով տիեզերանավը վնասվել էր և չէր կարող Երկիր մոլորակ վերադառնալ, Կովալսկին որոշում է Ռայան Սթոունի հետ անհատական հրթիռային շարժիչի միջոցով հասնել մինչև Միջազգային տիեզերական կայան։ Սակայն կայանը նույնպես բախվել էր տիեզերական աղբի հետ, և անձնակազմի ոչ մի անդամ չէր մնացել այնտեղ։ Կայանում մնացած միակ տիեզերանավը՝ «Սոյուզ»-ը նույնպես վնասվել էր վթարի հետևանքով, և այն նույնպես չէր կարող վերադառնալ Երկիր մոլորակ։ Այնուամենայնիվ, Կովալսկին ասում է, որ «Սոյուզ»-ը նույնիսկ վթարված վիճակով կարող է տեղաշարժվել, բայց միայն տիեզերքի տարածքում։ Նրանք որոշում են այդ նավով հասնել մինչև «Տյանգուն»՝ Չինական տիեզերակայան, որի վրա առողջ վիճակում գտնվում էր «Շենժոու» տիեզերական ապարատը, որը համարվում էր «Սոյուզ»-ի կրկնօրինակը։ Կովալսկին իր հետևից պարանով քաշում էր Սթունին, որի սկաֆանդրում ավարտվում էր թթվածնի պաշարը։ Ճանապարհին Կովալսկին Սթոունին հարցրեց, թե արդյոք նրան որևէ մեկը սպասու՞մ է երկրի վրա։ Սթոունը պատմեց Կովալսկուն, որ նա ուներ աղջիկ, որը 4 տարեկան հասակում մահացել էր դժբախտ պատահարի պատճառով։

Քանի որ Կովալսկու շարժիչում ավարտվում էր վառելիքը, Միջազգային տիեզերակայանում կանգնելու ժամանակ նրանց մոտ խնդիր է առաջանում։ Որպեսզի երկուսն էլ չկորեն բաց տիեզերքում, Կովալսկին ինքն իրեն ազատում է պարանից և բաց է թողնում այն։ Որոշ ժամանակ Կովալսկին և Սթոունը կարողանում էին շփվել, բայց կապը աստիճանաբար վերանում էր։ Սթոունը կարողանում է մի կերպ մտնել տիեզերանավ և տեղափոխվում է դեպի «Սոյուզ»։ Սակայն նա ստիպված է լինում ևս մեկ անգամ դուրս գալ բաց տիեզերք, որպեսզի «Սոյուզ»-ը ազատի պարաշյուտի ճոպաններից։ Նրա դուրս գալու պահին նավը կրկին բախվում է տիեզերական աղբին, ինչի արդյունքում գրեթե ամբողջովին ավերվում է։ Սակայն «Սոյուզ»-ը այնուամենայնիվ հասցնում է դուրս գալ անվտանգ տարածք։ Սթոունը «Սոյուզ»-ով մի կերպ հասնում է «Տյանգուն», բայց պարզում է, որ հիմնական շարժիչի վառելիքն ամբողջությամբ սպառվել է, և հուսահատվում է։ Սթոունը փորձում է կապ հաստատել «Տյանգուն»-ի դիսպետչերների հետ, և հանկարծ կապ է հաստատվում ոմն «Անինգակ»-ի հետ, որը խոսում էր Սթոունի համար անհասկանալի ինուիթյան լեզվով։ Նրա մոտից լսվում էր նաև շան հաչոց և երեխայի լաց։ Աստիճանաբար սառչելով սառչող նավի մեջ, Սթոունը հագնում է սկաֆանդրը, որը լի էր թթվածնով, և պատրաստվում է մահվան։

Անսպասելիորեն նրա խցիկ է մտնում Կովալսկին։ Տեսնելով Սթոունի վիճակը, նա խորհուրդ է տալիս նրան վերջնականապես որոշել, արդյոք ուզու՞մ է նա շարունակել պայքարել իր կյանքի համար և պատրա՞ստ է արդյոք նոր կյանք սկսել, վերադառնալով երկիր և համակերպվելով դստեր մահվան հետ։ Նա նաև խորհուրդ է տալիս Սթոունին, չինական տիեզերակայան հասնելու համար օգտագործել փափուկ վայրէջքի համար նախատեսված շարժիչը։ Պարզվում է, որ դրանք ընդամենը գալուցինացիաներ են, և Կովալսկին իրականում արդեն մահացած էր։ Բայց այդ մտքերը աշխատում են։ Ուժեղ հրման արդյունքում նա հասնում է կայան։ Նա դուրս է գալիս խցիկից և օգտագործելով կրակմարիչը, որը փոխարինում էր ռեակտիվ շարժիչին, կարողանում է մտնել ապարատի մեջ։ Չնայած նրան, որ կառավարման բոլոր կոճակներն ու ուղեցույցերը չինական հիերոգլիֆներով էին, Սթոունը տիեզերանավի կառավարման իր սկզբունքներով կարողանում է նավին վայրէջքի հրաման տալ։ Նրա խցիկը բարեհաջող վայրէջք է կատարում ջրային տարածքի վրա։ Սթոունը դժվարությամբ դուրս է գալիս խցիկից և լողալով հասնում է մինչև ափ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի որդին՝ Խոնասը նրան տվեց ֆիլմի սցենարի ոչ լիարժեք տարբերակը։ Ծանոթանալով դրա հետ՝ Ալֆոնսոն հմայվեց որդու գրած պատմությամբ և հասկացավ, որ պետք է ինչ-որ կոնկրետ և ավելի մանրամասն բան ստեղծել։

Գլխավոր դերի համար ռեժիսորը դիտարկում էր Անջելինա Ջոլիի, Նատալի Փորտմանի, Բլեյկ Լայվլիի, Սքարլեթ Յոհանսոնի, Մարիոն Քոտիարի, Ռեյչել Ուայզի, Նաոմի Ուոթսի և այլ դերասանուհիների տարբերակները։ Բուլոքը վերջ ի վերջո համաձայնվեց գլխավոր դերը ստանձնելը և ասաց, որ ինքն էլ չգիտի, թե ինչպես է նկարվելու ֆիլմում։ «Ես ընդհանրապես գաղափար չունեմ, թե ինչպես կարող է այդպիսի միտքը գործնականում իրագործել։ Ինձ ասացին, որ պետք է նկարահանվեմ մի մեծ ինքնաթիռի մեջ, որը բարձրանում է երկինք և կտրուկ ընկնում է ներքև՝ խախտելով անկշռելիության պայմանները 20 վայկյանում։ Եվ այդպես ամեն օր։ Եվ այս ամենի հետ մեկտեղ ասեմ, որ ես թռչել չեմ սիրում» - ասում է Բուլոքը։

Ֆիլմի նկարահանումները սկսվեցին 2011 թ․ մայիսին՝ «Shepperton Studios»-ում, որը գտնվում էր Անգլիայի Սուրրեյ շրջանում և շարունակվեցին ԱՄՆԱրիզոնա նահանգի Պաուէլ ջրամբարի տարածքում։ Նկարահանման հրապարակում կային շատ ռոբոտներ և մեծ քանակությամբ տեխնիկա, իսկ սկաֆանդրների հարցում Կուարոնը որոշեց օգտագործել ամերիկյան «ՆԱՍԱ» և ռուսական «Սոկոլ» սկաֆանդրները։

Բրիտանական «Framestore» կազմակերպությունը, որը զբաղվում էր ֆիլմի վիզուալ էֆեկտների մշակմամբ, հավատացնում է, որ ֆիլմը կարելի է համեմատել Ջեյմս Քեմերոնի «Ավատար»-ի հետ։

Ֆիլմում կատարվող իրադարձությունների մոտ 60 տոկոսը ստեղծվել է համակարգչային գրաֆիկայի օգնությամբ։

Գործադիր պրոդյուսեր Քրիս Դեֆարիան հայտնում է, որ ֆիլմը սկսվում է 17 րոպեանոց տեսարանով, որն ընդհանրապես մոնտաժված չէ։

Ֆիլմի գրեթե բոլոր տեսարանները արվել են համակարգչով, դրանից հետո նոր ինտեգրվել են դերասանների դեմքերը։ Ռենդերինգը արվել է Arnold. ծրագրի շնորհիվ։ Միայն շեյդերների մշակման համար ծրագրավորողները 71 հազար տող կոդ են գրել։

Կրիտիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Rotten Tomatoes»-ի տվյալներով, կինոքննադատների 97%-ը ֆիլմին տվել են դրական գնահատական։ Միջին գնահատականը, որը ստեղծվել է մոտ 300 արձագանքներից, կազմել է 9.1, 10-ից։ «Metacritic»-ը ֆիլմին տվել է 96, 100-ից, այս ցուցանիշը կազմվել է 49 քննադատների շրջանակում։

Չնայած նրան, որ ֆիլմը տիեզերական ապարատների դիպուկ պատկեր է, այն բացասական քննադատության է արժանացել գիտնականների կողմից։ Մեծ մասամբ տարբեր տեխնիկական սխալների պատճառով, իսկ ավելի կոնկրետ՝ տարբեր տիեզերական օբյեկտների միջև թռիչքի անտեղի պարզեցվածության պատճառով։ Ի պատասխան բոլոր քննադատների, ֆիլմի ռեժիսորը հայտարարեց, որ «Ֆիլմը ոչ թե դոկումենտալ է, այլ ֆանտաստիկ»։

Աշխարհահռչակ կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը ասել է, որ «Գրավիտացիան» կինոյի պատմության մեջ տիեզերքի մասին լավագույն ֆիլմն է։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 - մրցանակ «Վենետիկի 70-րդ միջազգային կինոփառատոնում»
  • 2013 - մրցանակ «Հոլիվուդի կինոփառատոն»-ում լավագույն դերասանուհու համար (Սանդրա Բուլոք)
  • 2013 - դասվեց տարվա 10 լավագույն ֆիլմերի շարքին՝ «ԱՄՆ-ի կինոքննադատների պետական խորհուրդ»-ի կողմից
  • 2013 - դասվեց տարվա 10 լավագույն ֆիլմերի շարքին՝ «Ամերիկյան կինոմշակույթի ինստիտուտ»-ի կողմից
  • 2014 - 3 «Satellite Award» մրցանակ․ լավագույն երաժշտություն (Սթիվեն Պրայս)․ լավագույն վիզուալ էֆեկտներ․ լավագույն ձայն, և ևս 5 նոմինացիա․ լավագույն ֆիլմ․ լավագույն ռեժիսոր (Ալֆոնսո Կուարոն)․ լավագույն դերասանուհի (Սանդրա Բուլոք)․ լավագույն օպերատորական աշխատանք (Էմմանուել Լյուբեցկի)․ լավագույն մոնտաժ
  • 2014 - «Ամերիկյան կինոդերասանների Գիլդիա» մրցանակաբաշխությունում Սանդրա Բուլոքի նոմինացիա, որպես լավագույն դերասանուհի
  • 2014 - մրցանակ «Ոսկե Գլոբուս»-ում լավագույն ռեժիսորի համար (Ալֆոնսո Կուարոն) և ևս 3 նոմինացիա․ լավագույն դրամատիկ ֆիլմ․ լավագույն դերասանուհի, դրամա (Սանդրա Բուլոք)․ լավագույն երաժշտություն (Սթիվեն Պրայս)
  • 2014 - 6 մրցանակ «BAFTA»-ում․ լավագույն բրիտանական ֆիլմ․ լավագույն ռեժիսոր (Ալֆոնսո Կուարոն)․ լավագույն երաժշտություն (Սթիվեն Պրայս)․ լավագույն օպերատոր (Էմմանուել Լյուբեցկի)․ լավագույն վիզուալ էֆեկտներ․ լավագույն ձայն, և ևս 5 նոմինացիա․ լավագույն ֆիլմ․ լավագույն դերասանուհի (Սանդրա Բուլոք)․ լավագույն օրիգինալ սցենար (Ալֆոնսո Կուարոն, Խոնաս Կուարոն)․ լավագույն բեմադրող-նկարիչ․ լավագույն մոնտաժ (Ալֆոնսո Կուարոն, Մարկ Սէնգեր)
  • 2014 - 7 մրցանակ «Օսկար»-ում․ լավագույն ռեժիսոր (Ալֆոնսո Կուարոն)․ լավագույն երաժշտություն (Սթիվեն Պրայս)․ լավագույն օպերատորական աշխատանք (Էմմանուել Լյուբեցկի)․ լավագույն մոնտաժ (Ալֆոնսո Կուարոն, Մարկ Սէնգեր)․ լավագույն ձայն․ լավագույն ձայնային մոնտաժ․ լավագույն վիզուալ էֆեկտներ, և ևս 3 նոմինացիա․ լավագույն ֆիլմ․ լավագույն դերասանուհի (Սանդրա Բուլոք)․ լավագույն դեկորացիաներ։
  • 2014 - 8 նոմինացիա «Սատուրն» մրցանակաբաշխությունում։ լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմ․ լավագույն ռեժիսոր (Ալֆոնսո Կուարոն)․ լավագույն դերասանուհի (Սանդրա Բուլոք)․ երկրորդ պլանի լավագույն դերասան (Ջորջ Քլունի)․ լավագույն սցենար (Ալֆոնսո Կուարոն, Խոնաս Կուարոն)․ լավագույն մոնտաժ (Ալֆոնսո Կուարոն, Մարկ Սէնգեր)․ լավագույն դեկորացիաներ․ լավագույն վիզուալ էֆեկտներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրավիտացիա (ֆիլմ)» հոդվածին։