Փոքրիկ արքայադուստրը
| Փոքրիկ արքայադուստր | |
|---|---|
| Տեսակ | գրական ստեղծագործություն |
| Ժանր | մանկական արվեստի գործ |
| Ձև | վեպ |
| Հեղինակ | Ֆրենսիս Էլիզա Բարնեթ[1] |
| Երկիր | |
| Բնագիր լեզու | անգլերեն |
| Գրվել է | 1905 |
| Տեսարան | Լոնդոն |
| Նկարազարդող | Ethel Franklin Betts? |
| Հրատարակչություն | Charles Scribner's Sons |
| Հրատարակվել է | 1905 |
| Թվային տարբերակ | gutenberg.org/ebooks/146 |
Փոքրիկ արքայադուստր (անգլ.՝ A Little Princess), վեպ երեխաների համար, որը գրել է Ֆրենսիս Էլիզա Բարնեթը։ Ըստ 2007 թվականի ԱՄՆ Կրթության ազգային ասոցիացիայի կողմից անցկացված հարցման՝ «Փոքրիկ արքայադուստր» վեպը մտել է մանկական գրքերի թոփ-100-ի մեջ, որոնք առաջարկվում են դպրոցների համար[2]։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունները կատարվում են հեղինակի ժամանակները Անգլիայում։ Կապիտան Քրուն Հնդկաստանից բերում է իր դստերը՝ Սառային, և ընդունում է աղջիկների համար նախատեսված գիշերօթիկ դպրոց։ Դպրոցի տնօրեն օրիորդ Մինչինը միանգամից չի հավանում նոր աշակերտուհուն, բայց նա ստիպված թաքցնում է անբարյացակամությունը, որովհետև Սառայի հայրը հարուստ էր, և այդպիսի աշակերտուհի ունենալը ձեռնտու էր գիշերօթիկ դպրոցի համար։ Իմանալով կապիտան Քրուի հանկարծամահ լինելու մասին՝ օրիորդ Մինչինը սկսում է վատ վերաբերվել Սառային։ Բայց արդարությունը միշտ հաղթում է։ Սակայն ոչ ոք չգիտի, որ Քրուի կեղծ սնանկացումը բազմակի ավելացնում է նրա ունեցվածքը։ Եվ մինչ Սառան պատվով կրում է բոլոր կողմերից եկող վիրավորանքները, փնտրում են այդ միլիոնների ժառանգորդին...
Վեպի շարունակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին լույս տեսավ Հիլարի Մակքեյի (անգլ.՝ Hilary McKay) «Wishing For Tomorrow» գիրքը։ Այնտեղ պատմվում է օրիորդ Մինչինի գիշերօթիկ դպրոցի մյուս աշակերտուհիների կյանքի մասին՝ Սառայի և նրա ընկերուհու՝ Բեքիի այնտեղից հեռանալուց հետո։
Գրքի էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ֆիլմի անվանում | Երկիր | Թվական | Սառայի դերում | Մեկնաբանություն |
|---|---|---|---|---|
| Փոքրիկ արքայադուստր | 1917 | Մերի Փիքֆորդ | ||
| Փոքրիկ արքայադուստր | 1939 | Շիրլի Թեմպլ | Ֆիլմում, ի տարբերություն գրքի, Սառայի հայրը չի մահանում, այլ համարվում է պատերազմի ժամանակ անհետ կորած։ Ֆիլմը երջանիկ ավարտ ունի․ ընտանիքը վերամիավորվում է։ | |
| Արքայադուստր Սառան | 1985 | Սումի Սիմամուտո | Անիմե-սերիալ՝ բաղկացած 46 մասից | |
| Փոքրիկ արքայադուստր | 1986 | Մինի-սերիալը բաղկացած 6 մասից։ Այս էկրանավորումը առավելագույնս մոտ է բնօրինակին։ | ||
| Փոքրիկ արքայադուստր | 1995 | Լիզել Մեթյուս | 1939 թվականի ֆիլմի ռիմեյք, որում Սառայի հայրը ողջ է մնում։ Ֆիլմի գործողությունները կատարվում են Նյու-Յորքում, Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ | |
| Փոքրիկ արքայադուստր | 1997 | Անաստասիա Մեսկովա | ||
| Փոքրիկ արքայադուստր | 2009 | Գործողությունները կատարվում են ժամանակակից Ճապոնիայում։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ National Education Association (2007). «Teachers' Top 100 Books for Children». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.