Գոլդա Մեիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գոլդա Մայերից)
Գոլդա Մեիր
גולדה מאיר‎
Golda Meir 03265u.jpg
Իսրայել Իսրայելի 4-րդ վարչապետ
17 մարտի 1969 - 6 հունիսի 1974
Նախորդող Լևի Էշկոլ
Հաջորդող Իցհակ Ռաբին
Իսրայել Իսրայելի ներքին գործերի 7-րդ նախարար
16 հուլիսի 1970 - 1 սեպտեմբերի 1970
Նախորդող Մոշե-Հաիմ Շապելո
Հաջորդող Յոսեֆ Բուրգ
Իսրայել Իսրայելի 2-րդ արտգործնախարար
18 հունիսի 1956 - 12 հունվարի 1966
Նախորդող Մոշե Շարեթ
Հաջորդող Աբբա Էբան
Իսրայել Իսրայելի աշխատանքի ու սոցապ 1-ին նախարար
10 մարտի 1949 - 19 հունիսի 1956
Հաջորդող Մորդեխայ Նամիր
 
Քաղաքացիություն՝ Իսրայել
Կուսակցություն՝ ՄԱՊԱՅ և Մաարախ
Կրթություն՝ Վիսկոնսին-Միլուոկի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և ուսուցիչ
Ազգություն հրեա
Դավանանք հուդայականություն
Ծննդյան օր մայիսի 3, 1898({{padleft:1898|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:3|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Կիև[4]
Վախճանի օր դեկտեմբերի 8, 1978({{padleft:1978|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:8|2|0}})[1][3] (80 տարեկանում)
Վախճանի վայր Երուսաղեմ
Թաղված Հերցլի լեռ
Հայր Մոյշե-Իցհոկ Մաբովիչ
Մայր Բլյումա Մաբովիչ
Ամուսին Մորիս Մեյերսոն
Զավակներ Մենահեմ
Սառա
 
Ինքնագիր Golda Meir Signature.svg
 
Պարգևներ

Colorado Women's Hall of Fame և Իսրայելի մրցանակ

Գոլդա Մեիր (եբր.՝ גולדה מאיר‎), ամուսնական ազգանունը՝ Մեյերսոն (եբր.՝ מאירסון‎), ծննդյան ազգանունը՝ Մաբովիչ (եբր.՝ מבוביץ׳‎, մայիսի 3, 1898[1][2][3], Կիև[4] - դեկտեմբերի 8, 1978[1][3], Երուսաղեմ), իսրայելցի քաղաքական և պետական գործիչ, Իսրայելի 5-րդ վարչապետը, Իսրայելի ներքին գործերի, արտաքին գործերի, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար։ Մեիրը վարչապետ դարձավ 1969 թվականի մարտի 17-ին, մինչ այդ նա եղել էր աշխատանքի նախարար և արտգործնախարար։[5] Աշխարհում չորրորդ, իսկ Իսրայելում առաջին և միակ կինը, որ այդպիսի պաշտոն էր զբաղեցնում, քաղաքական գործիչների կողմից նկարագրվում էր որպես "երկաթյա տիկին",[6]թեև նա արդեն իր պաշտոնավարումն ավարտեց ավելի վաղ, քան Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի նկատմամբ կիրառվեց այդ մականունը։ Նախկին վարչապետ Դավիդ Բեն Գուրիոնը Մեիրին անվանում էր "կառավարության լավագույն մարդը"; նա հաճախ ներկայացվում էր որպես "ուժեղ բնավորությամբ, ուղիղ խոսող, հրեա ժողովրդի խիստ տատիկ".[7]

1974 թվականին, Յոմ Կիպուրի պատերազմի հաջորդ տարում, Մեիրը վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց։ Նա մահացավ 1978 թվականին։[8]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլդա Մեիրը ծնվել է Կիևում՝ նախկին Ռուսական կայսրությունում՝ աղքատ հրեայի ընտանիքում[9]։ Ընտանիքում կար 8 երեխա, որից 5-ը ( 4 տղա և 1 աղջիկ) մահացան մանուկ հասակում, մնացին Գոլդան և երկու քույրերը՝ ավագը՝ Շեյնան (1889-1972) և ամենափոքրը՝ Կլարան (սկզբում՝ Ցիպկա) (1902-1981)։

Գոլդա Մեիրի հայրը՝ Մոյշե-Իցխոկ (Մոիսեյ) Մաբովիչը, ատաղձագործ էր, մայրը՝ Բլյումա Մաբովիչը (օրիորդական ազգանունը՝ Նայդիչ)[10], աշխատում էր որպես ստնտու[11]։ 20-րդ դարի սկզբում Կիևի նահանգը նշանավորվեց հրեաների ջարդերով, այդ պատճառով էլ հրեաները Ռուսաստանում իրենց անվտանգ չէին զգում։ 1903 թվականին Մաբովիչները վերադարձան Պինսկ՝ Գոլդայի պապիկի և տատիկի տուն[12]։

Մոշե Մաբովիչը 1903 թվականին մեկնեց Նյու Յորք աշխատանք գտնելու։[13] Նրա բացակայության ժամանակ ընտանիքի անդամները տեղափոխվեցին Պինսկ միանալու մոր ընտանիքին։ 1905 թվականին Մոշեն բարձր վարձատրությամբ աշխատանք գտնելու ակնկալիքով տեղափոխվեց Միլուոքի, Վիսկոնսին և աշխատանք գտավ տեղական երկաթգծի արհեստանոցում։ Հաջորդ տարի նա ընտանիքին Միացյալ Նահանգներ տեղափոխելու համար բավականաչափ գումար խնայեց։

Գոլդա Մեիր, մինչ 1910

Գոլդայի մայրը Միլուոքիի հյուսիսային հատվածում մթերային խանութի էր աշխատացնում, որտեղ Գոլդան ութ տարեկանում հետևում էր խանութին, երբ մայրը մթերքի համար գնում էր շուկա էր գնում։ 1906 - 1912 թվականներին Գոլդան հաճախում էր չորրորդ փողոցի դպրոցը (այժմ Գոլդա Մեիրի անվան դպրոց)։ Մանկուց առաջնորդ Գոլդան իր դասընկերների դասագրքերի վճարի համար դրամահավաք էր կազմակերպել։ Երիտասարդ քույրերի հասարակական կազմակերպություն հիմնելուց հետո, նա հանրային հավաք կազմակերպելու համար դահլիճ վարձեց։ Նա իր ուսման ընթացքում շարունակեց դրամահավաքությունը իր դասարարանցիների համար։

14 տարեկանում նա ավագ դպրոցում սովորելուն զուգահեռ կես դրույքով աշխատում էր։ Նրա մայրն ուզում էր, որ նա թողնի դպրոցը և ամուսնանա, սակայն նա հակառակվեց։ Նա գնացքի տոմս գնեց և մեկնեց Her mother wanted her to leave school and marry, but she demurred. She bought a train ticket to Դենվեր , Կոլորադո իր ամուսնացած քրոջ Շեյնա Կորնգոլդի մոտ։ Կորնգոլդներն իրենց տանը ինտելեկտուալ երեկոներ էին կազմակերպում, որտեղ Մեիրը մասնակից էր դառնում Սիոնիզմի, գրականության, կանանց ընտրելու իրավունքի, արհմիությունների և այլնի մասին քննարկումներին։ Իր ինքնակենսագրականում նա գրել է․ "Իմ ապագա համոզմունքների ձավորման մեջ էական դեր են կատարել Դենվերի գիշերային զրույցները։" Դենվերում նա հանդիպեց նկարիչ Մորիս Մեյերսոնին, ում հետ նա հետագայում՝ 1917 թվականի դեկտեմբերի 24-ին ամուսնացավ։[14]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118580256 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 חה"כ גולדה מאיר (מאירסון)Քնեսեթ.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  4. 4,0 4,1 4,2 Меир Голда, Меир Голда // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015:
  5. Golda Meir becomes Israeli Prime Minister, History Today
  6. Golda Meir, a BBC News profile.
  7. Mother of a nation, but not much of a mother(չաշխատող հղում) Haaretz, July 7, 2008
  8. Yitzhak Shargil and Gil Sedan. "State Funeral Will Be Held Tuesday for Golda Meir Who Died Friday at the Age of 80." Jewish Telegraphic Agency 11 Dec 1978.
  9. ЕКАТЕРИНА НИКОЛАЕВА. Голда Меир: Золото нации.
  10. Голда Меир. Моя жизнь.
  11. ЛЮБОВЬ ГОЛДЫ МЕИР
  12. «Golda Meir: An Outline of a Unique Life» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-22-ին։ Վերցված է 2011-03-25 
  13. «Golda Meir’s American Roots»։ Ajhs.org։ Արխիվացված օրիգինալից-ից April 26, 2011-ին։ Վերցված է June 27, 2016 
  14. Golda Meir: An Outline Of A Life Metropolitan State College of Denver, mscd.edu; accessed November 22, 2015.