Բերտ Բակարակ
Բերտ Բակարակ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Burt Bacharach |
Ի ծնե անուն | անգլ.՝ Burt Freeman Bacharach |
Ծնվել է | մայիսի 12, 1928[1][2][3][…] (94 տարեկան) Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, lounge music?, orchestral pop?, վոկալ և թեթև երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահար, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, երգիչ, երաժշտական պրոդյուսեր և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր, ստեղնաշարային գործիքներ և vocal? |
Լեյբլ | A&M Records, Columbia Records, Kapp Records? և DJM Records? |
Կրթություն | Մաննես քոլեջ, ՄաքԳիլի համալսարան, Արևմուտքի երաժշտական ակադեմիա և Forest Hills High School? |
Ամուսին | Էդջի Դիքինսոն և Carole Bayer Sager? |
Պարգևներ | |
Կայք | bacharachonline.com |
![]() |
Բերտ Բակարակ (անգլ.՝ Burt Bacharach [bækəræk], մայիսի 12, 1928[1][2][3][…], Կանզաս Սիթի, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի դաշնակահար և կոմպոզիտոր, ով գրել է հարյուրավոր շլյագերներ անգլալեզու էստրադայի համար։ Նա եղել է առաջին կոմպոզիտորներից մեկը, որն ինքնուրույն է արտադրել իր բազմաթիվ ձայնագրությունները[4]։
«Լավագույն երգ», «Դրամատիկական ֆիլմի լավագույն սաունդթրեքը» անվանակարգերում «Օսկար» մրցանակի եռակի դափնեկիր է։ ԻՆչպես նաև երկու «Ոսկե գլոբուսի» և մեկ BAFTA-ի դափնեկիր է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բակարակը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1950-ականներին՝ նվագակցելով և շրջագայելով Մառլեն Դիտրիխի հետ[5]։ 1957 թվականին հանդիպել է բանաստեղծ-երգահան Հել Դեյվիդին, ում հետ հիմնականում համագործակցել է հաջորդ երկու տասնամյակների ընթացքում։ Նրանց առաջին ստեղծագործություններից էր «Magic Moments» երգը, որը գրվել է Փերի Կոմոյի համար։
1960-ական թվականների ընթացքում Բակարակը ևԴեյվիդը նպաստել են երգիչ Դայոն Ուորվիկի աստղի սոուլին, որի համար գրել են երեսունութ հիթեր, ներառյալ դասական «Walk on By»֊ը (1964, 6-րդ տեղն ԱՄՆ-ում)։ Այս երգերից շատերն այժմ ավելի հայտնի են այլ երգչուհիների կատարմամբ՝ «Wishin' and Hopin'»֊ը հաջողությամբ վերագրվել է անգլիուհի Դասթի Սպինգֆիլդի կողմից, իսկ «I Say a Little Prayer»-ը հայտնի է դարձել Արետա Ֆրանկլինի մեկնաբանությամբ։
1967 թվականին Բակարակը երաժշտություն է գրել «Կազինո Ռոյալ» լրտեսական ֆիլմի համար, իսկ հաջորդ տարի Բրոդվեյում նշել է նրա «Միայն խոստումներ» մյուզիքլի նորամուտը։ 1968 թվականի ամենահայտնի մեղեդիներից մեկը նրա կողմից գրված «This guy' s in Love with You» կոմպոզիցիան էր՝ նրա A&M Records լեյբլի սեփականատեր Գերբ Ալփերտի կատարմամբ։ 1969 թվականին նրան շնորհվել է «Օսկար» մրցանակը՝ ներկայումս հանրահայտ դարձած «Raindrops Keep Fallin' On My Head» երգի համար՝ «Բուտչ Քեսիդի և Սանդենս Քիդ» տոմսարկղ վեստերներից։ 1970 թվականին Billboard Hot 100-ի գագաթին կրկին իշխում էր Բակարակի խոշոր հիթը՝ «(They Long to Be) Close to You»֊ն The Carpenters դուետի կատարմամբ։ Իր հեռուստաշոուի ժամանակ կոմպոզիտորը կատարել է այն Բարբրա Ստրեյզանդի հետ դուետում։ Այս տարին Բակարակի կարիերայի գագաթնակետն էր, որը յոթանասունական թվականներին աստիճանաբար սկսել է անկում ապրել։ Դա պայմանավորված էր Էլթոն Ջոնի և Փոլ ՄաքՔարթնիի կողմից սրված մրցակցությամբ, որոնք ամեն տարի փոփ-չարթերին նոր մեղեդիներ էին մատակարարում, որոնց հիթային ներուժը հաճախ չէր զիջում էստրադայի վետերանի լավագույն աշխատանքներին։ 1971 թվականին այն ներկայացվել է կոմպոզիտորների Ազգային փառքի սրահ։
1980 թվականին Բակարակը բաժանվել է հայտնի դերասանուհի Էնջի Դիկինսոնից։ Նրա նոր մուսան (իսկ 1982-ից՝ կինը) դարձել է բանաստեղծուհի Քերոլ Բայեր Սեյջերը։ Միասին նրանք գրել են բազմաթիվ նոր հիթեր, ներառյալ «Արթուր» կատակերգության երգը, որը Քրիստոֆեր Քրոսի կատարմամբ հասել է հիթ-շքերթների առաջին հորիզոնականին և արժանացել է «Օսկարի», որպես կինոֆիլմի լավագույն երգ, և «That' s What Friends Are For» բարեգործական սինգլը, որը կատարել է Սթիվի Ուանդերի, Էլթոն Ջոնի, Դայոն Ուորվիկի և Գլեդիս Նայթի մասնակցությամբ աստղային քառյակը և ստացել է «Գրեմմի»՝ «Տարվա լավագույն երգ» անվանակարգում։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Beatles-ի «Please Please Me» առաջին ալբոմում կարելի է գտնել Բակարակի «Baby It ' s You» երգի քավեր-տարբերակը։
- Բակարակի դիմանկարը պատկերված է բրիտանական «Oasis» ռոք խմբի դեբյուտային ալբոմի «Definitely Maybe» շապիկին։
- Բակարակը հիշատակվում է (և ունի Կամեոյի դերեր) Օսթին Փաուերսի մասին պատմող բոլոր ֆիլմերում՝ որպես այս կերպարի սիրված երաժիշտ և որպես վաթսունականների ամերիկյան մշակույթի խորհրդանիշներից մեկը։
- Հարուկի Մուրակամին գրել է «Սիրո՞ւմ եք Բերտ Բակարակին» պատմվածքը։
Առավել հայտնի երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Raindrops Keep Fallin 'on My Head֊ը
- «Alfie»
- «Any Day Now»
- «Anyone Who Had a Heart»
- «Arthur’s Theme (Best That You Can Do)»
- «Baby It’s You»
- «Blue on Blue»
- «I Just Don’t Know What to Do with Myself»
- «I Say a Little Prayer»
- «I’ll Never Fall in Love Again»
- «Magic Moments»
- «Make It Easy on Yourself»
- «On My Own»
- «One Less Bell to Answer»
- «Only Love Can Break a Heart»
- «Raindrops Keep Fallin’ on My Head»
- «That’s What Friends Are For»
- «The Look of Love»
- «The Man Who Shot Liberty Valance» (գրված է համանուն ֆիլմի համար, չի ընդգրկվել ֆիլմում, բայց հայտնի է դարձել)
- «The Story of My Life»
- «(There’s) Always Something There to Remind Me»
- «(They Long to Be) Close to You»
- «This Guy’s in Love With You»
- «Tower of Strength»
- «Walk On By»
- «What’s New Pussycat?»
- «Wishin' and Hopin'»
- «Wives and Lovers»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ «Burt Bacharach»։ AllMusic (en-us)։ Վերցված է 2020-10-23
- ↑ Ефимова Марина (29 июля 2018)։ «Бессмертные "Капли дождя". История композитора Берта Бакарака»։ Радио Свобода
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անմահ «Անձրևի կաթիլները»։ Կոմպոզիտոր Բերտ Բակարակի պատմությունը // Ռադիո «Սվոբոդա», 1988 թվականի հուլիսի 25
- ԲԵրտ Բակարակ - Գլուխ Մառլեն Դիտրիխի «Մտորումներ» գրքից
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բերտ Բակարակ կատեգորիայում։ |