Please Please Me (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Please Please Me
Բիթլզի ստուդիական ալբոմ
Թողարկվածմարտի 22, 1963, ապրիլի 26, 1963, փետրվարի 26, 1987 (CD)
Ժանրռոքնռոլ, մերսիբիթ[1]
Տևողություն32։27
Լեզուանգլերեն
ԼեյբլParlophone
ՊրոդյուսերՋորջ Մարթին
Բիթլզի ալբոմների ժամանակագրություն
Please Please Me (1963) With The Beatles (1963)

Please Please Me, Բիթլզ խմբի դեբյուտային ալբոմը, որը ձայնագրվել է մեկ օրում՝ 1963 թվականի փետրվարի 11-ին[2]։

Ալբոմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակի ձայնագրման համար խմբից պահանջվել է երկու տարի։ Այդ ժամանակահատվածում խումբը մի շարք համերգներով հանդես է եկել Լիվերպուլի և Համբուրգի տարբեր ակումբներում։ Ալբոմի երգերի մեծ մասը Բիթլզը չի հեղինակել. դրանք հիմնականում այդ ժամանակաշրջանի հայտնի երգերի քավեր տարբերակներ են։ Մնացածը գրել են Ջոն Լենոնը և Փոլ Մաքքարթնիին։ Ամենահաջողակ սինգլը դարձել է «Please Please Me», որը Բիթլզ խմբի առաջին երգն է եղել, որ առաջին հորիզոնականն է զբաղեցրել բրիտանական հիթ շքերթներում։ Հայտնի են նաև «I Saw Her Standing There» և «Love Me Do» երգերը։

Please Please Me ալբոմում կան այլ կատարողների երգեր, որոնցից ամենահայտնին «Twist and Shout» է։ Երգը պահանջում է մեծ վոկալային տվյալներ, և Ջոնը դա իր վրա էր վերցրել։ Լենոնը այդ երգի մասին ասել է․ «Մենք միշտ այդ երգը թողել ենք համերգի վերջում, քանի որ ես չեմ կարող պարզապես երգել այդ սարսափելի երգը, ես միշտ կորցնում եմ ձայնս»։ Սակայն մեկ համերգի ժամանակ Բիթլզը այդ երգը կատարել է համերգի սկզբում։

Սկավառակը ձայնագրվել է երկու կողմով։ Առաջին կողմում ներկայացված է գործիքավորումը, իսկ երկրորդում՝ վոկալը։ Ստերեո-միքսը ավելի ուշ է ստեղծվել։ Այս սկավառակում երգերի հեղինակը հիմանկանում «McCartney/Lennon» զույգն է։

Բրիտանական հիթ շքերթում ալբոմը առաջին հորիզոնականն է զբաղեցրել մոտ 30 շաբաթ (1963 թվականի մայիսի 11)։

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր երգերի հեղինակն է Գրվել են Ջոն Լենոնի և Փոլ Մաքքարթնիի կողմից. 

1-ին կողմ
# Անվանումվոկալ Տևողություն
1. «I Saw Her Standing There»  Փոլ Մաքքարթնի 2:54
2. «Misery»  Ջոն Լենոն և Փոլ Մաքքարթնի 1:50
3. «Anna (Go to Him)» (Արթուր Ալեքսանդր)Ջոն Լենոն 2:57
4. «Chains» (Ջերի Գոֆին, Քերոլ Քինգ)Ջորջ Հարիսոն 2:23
5. «Boys» (Լյութեր Դիկսոն, Վես Ֆարել)Ռինգո Սթար 2:27
6. «Ask Me Why»  Ջոն Լենոն 2:27
7. «Please Please Me»  Ջոն Լենոն 1:59
2-րդ կողմ
# ԱնվանումՎոկալ Տևողություն
1. «Love Me Do»  Փոլ Մաքքարթնի, Ջոն Լենոն 2:18
2. «P.S. I Love You»  Փոլ Մաքքարթնի 2:05
3. «Baby It’s You» (Բերտ Բաքարեկ, Մակ Դեյվիդ, Բարնի Ուիլյամս)Ջոն Լենոն 2:38
4. «Do You Want to Know a Secret?»  Ջորջ Հարիսոն 1:59
5. «A Taste of Honey» (Բոբի Սքոթ, Ռիկ Մարլոու)Փոլ Մաքքարթնի 2:05
6. «There’s a Place»  Ջոն Լենոն և Փոլ Մաքքարթնի 1:52
7. «Twist and Shout» (Ֆիլ Մեդլի, Բերտ Ռասել)Ջոն Լենոն 2:32

Ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

մյուս մասնակիցները - պրոդյուսերավորումը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Please Please Me (ալբոմ)» հոդվածին։