Դասթի Սպինգֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դասթի Սպինգֆիլդ
Dusty Springfield.png
Բնօրինակ անունանգլ.՝ Dusty Springfield
Ծնվել էապրիլի 16, 1939(1939-04-16)[1][2][3][4]
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մահացել էմարտի 2, 1999(1999-03-02)[1][2][3][4] (59 տարեկանում)
Հենլի Թեմզայի վրա, Միացյալ Թագավորություն
Ժանրերսոուլ, ռիթմ էնդ բլյուզ և փոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, երաժիշտ, Երաժիշտ և հեռուստահաղորդավարուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլUnited Artists Records, Atlantic Records, Dunhill? և Philips Records
ՊարգևներԲրիտանական Կայսրության շքանշանի սպա
Կայքdustyspringfieldofficial.com
Dusty Springfield Վիքիպահեստում

Մերի Իզոբել Քեթրին Բերնադետ Օ.Բրայեն (Mary Isobel Catherine Bernadette O’Brien ապրիլի 16, 1939(1939-04-16)[1][2][3][4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - մարտի 2, 1999(1999-03-02)[1][2][3][4], Հենլի Թեմզայի վրա, Միացյալ Թագավորություն), ավելի հայտնի է ինչպես Դասթի Սպրինգֆիլդ (Dusty Springfield), բրիտանացի երգչուհի, որի կարիերան տևել է չորս տասնամյակ, ամենամեծ ժողովրդականության է հասել 1960-ականների և 1980-ականների վերջին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդություն և կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվական

Դասթին ծնվել և մեծացել է Լոնդոնում՝ հարկային հաշվապահ և խորհրդատու Ջերարդ Էնթոնի Օ'Բրայենի (1904-1979) և լրագրող Քեթրին Էնն Ռայլի (1900-1974) ընտանիքում: Դասթին ընտանիքում երկրորդ երեխան էր: Dusty (փոշոտ) մականունը նա ստացել է դեռևս մանկության տարիներին, հավանաբար այն պատճառով, որ անտանելի երեխա էր: Նա սիրում էր լսել ամերիկյան ջազ, իսկ նրա սիրելի երգչուհին Պեգգի Լին էր։ Դասթին առաջին պրոֆեսիոնալ երաժշտական փորձը ստացել է «Lana Sisters» վոկալ խմբում, որտեղ աշխատել է 1958-1960 թվականներին: 1960 թվականին ընդգրկվել է «The Kensington Squares» կոլեկտիվ, որը բաղկացած էր նրա եղբայր Թոմից և նրա ընկեր Թիմ Ֆիլդից, որը վերանվանվեց «The Springfields» ֆոլկ-տրիո: Այնտեղ նա իր համար վերցրեց Դասթին Սպրինգֆիլդի կեղծանունը, իսկ նրա եղբայրը՝ Դայոն Օ.Բրայենը։ Առաջին պայմանագիրը նրանք ստորագրել են «Philips Records» ընկերության հետ։  Երբ Թիմ Ֆիլդը թողեց խումբը, նրան փոխարինեց Մայքլ Հյորսթը, և եռյակը դարձավ ավելի հաջողակ: Շուտով, իր «Breakaway», «Bambino» և «Island of Dreams» հիթերի շնորհիվ, «The Springfields»-ը դարձավ Մեծ Բրիտանիայի ամենահայտնի խմբերից մեկը։  1962 թվականին նրանք ոչ մեծ հաջողության հասան ԱՄՆ-ում՝ «Silver Threads and Golden Needles» երգերով, ինչը բրիտանական երաժշտության մեծ ձեռքբերում դարձավ նախքան «The Beatles»-ի հայտնվելը։ Սակայն 1963 թվականի նման հաջողությանը, եռյակը փլուզվեց ։

Սոլո կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա առաջին սինգլը՝ «I Only Want To Be With You»–ն, ձայնագրվել է խմբի փլուզումից մի քանի օր անց և շատ հայտնի է դարձել Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում։ Հաջորդեցին ոչ պակաս հաջողված «Stay Awhile», «I Just Don’t Know What To Do With Myself» և «Losing You»։

1987 թվականին Դասթի Սպրինգֆիլդը կրկին մեծ ճանաչում ձեռք բերեց բրիտանական Pet Shop Boys փոփ դուետի հետ համագործակցության շնորհիվ։ Նրանց համատեղ «What Have I Done To Deserve This?» սինգլը Մեծ Բրիտանիայի ազգային հիթ շքերթում բարձրացել է երկրորդ տեղը։ Առանց Pet Shop Boys-ի մասնակցության Սպրինգֆիլդը ձայնագրել է «Reputation» հաջողված ալբոմը, որը թողարկվել է 1990 թվականին։ Դուետի մասնակիցները ալբոմի համար մի քանի երգ են գրել, իսկ Թեննանտի վոկալը կարելի է լսել «Nothing has been proved» երգում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին, նոր ստուդիական ալբոմի ձայնագրման ժամանակ, Դասթի Սպրինգֆիլդը իրեն վատ զգաց։ Նրան հետազոտած բժիշկները ախտորոշել են՝ կրծքի քաղցկեղ։  Սպրինգֆիլդը բուժման կուրս անցավ, հիվանդությունը հետ նահանջեց, և երգչուհին կարողացավ զբաղվել «A Very Fine Love» ալբոմի առաջխաղացմամբ: Սակայն 1996 թվականի կեսերին հիվանդությունը նորից գլուխ բարձրացրեց, և չնայած ուժեղացված բուժմանը, այն հաղթահարելն արդեն չհաջողվեց: 1999 թվականի մարտի 2-ին Դասթի Սպրինգֆիլդը մահացավ 59 տարեկանում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին «Evening Standard»-ի լրագրող Ռեյ Կոննոլի Սպրինգֆիլդը տված հարցազրույցում խոստովանել է, որ իրեն կարող են գրավել հավասարապես և տղամարդիկ, և կանայք[5]։ 1970 թվականի համար նման հայտարարությունը շատ համարձակ էր։ 1970-ական և 1980-ական թվականների ընթացքում երգչուհին սիրավեպվեպեր է ունեցել Կանադայում և ԱՄՆ-ում մի քանի կանանց հետ, որոնք նույնասեռականների շրջանում գաղտնիք չեն եղել: Սպրինգֆիլդի նման սիրավեպերից մեկը եղել է ամերիկացի ֆոտոլրագրող Ֆեյ Հարրիսի հետ, որը շարունակվել է 1972-1978 թվականներին[6]։

1982 թվականին անանուն հարբեցողների հանդիպման ժամանակ Սպրինգֆիլդը ծանոթացել է դերասանուհի Թեդա Բրաչիի հետ։  1983 թվականի ապրիլին նրանք սկսեցին ապրել միասին, իսկ յոթ ամիս անց անցկացրին յուրահատուկ հարսանեկան արարողություն (Կալիֆոռնիայի այն ժամանակվա օրենսդրությանը համապատասխան այդ արարողությունը ոչ մի իրավական ուժ չուներ)։ Այնուամենայնիվ, սիրավեպը ուղեկցվում էր հարաբերությունների չափազանց բուռն պարզաբանմամբ և, ի վերջո, Սպրինգֆիլդը և Բրաչչին երկու տարի անընդմեջ բաժանվում էին, ապա կրկին միանում, մինչև վերջնականապես հեռացան իրարից[7]:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Dusty Springfield OBE 1939-1999 singer lived here 1968-1972.jpg
Տարի Ալբոմ
1964 A Girl Called Dusty
1964 Stay Awhile/I Only Want To Be With You
1964 Dusty
1965 Ooooooweeee!!!
1965 Ev’rything’s Coming Up Dusty
1966 You Don’t Have To Say You Love Me
1967 Where Am I Going?
1967 The Look of Love
1968 Dusty… Definitely
1969 Dusty in Memphis
1970 From Dusty With Love
1970 A Brand New Me
1972 See All Her Faces
1973 Cameo
1974 Longing
1978 It Begins Again
1979 Living Without Your Love
1982 White Heat (թողարկվել է միայն ԱՄՆ–ում և Կանադայում)
1990 Reputation
1995 A Very Fine Love

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]