Քերոլ Բայեր Սեյջեր
Քերոլ Բայեր Սեյջեր | |
---|---|
![]() | |
Ի ծնե անուն | անգլ.՝ Carole Bayer |
Ծնվել է | մարտի 8, 1947[1][2][2] (76 տարեկան) Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | երգերի հեղինակ, երգչուհի, կոմպոզիտոր, երգերի հեղինակ և հեղինակ-կատարող |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Elektra Records |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան և Երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոց |
Ամուսին | Բերտ Բակարակ և Robert A. Daly? |
Պարգևներ | |
Կայք | carolebayersager.com |
![]() |
Քերոլ Բայեր Սեյջեր (անգլ.՝ Carole Bayer Sager, մարտի 8, 1947[1][2][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծուհի, երգչուհի, երգերի հեղինակ, նկարչուհի[3]։ «Օսկար», «Գրեմմի» և հեղինակավոր այլ մրցանակների դափնեկիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Նյու Յորքի Մանհեթեն շրջանում, Անիտա Նաթան Բայերի և Էլի Բայերի ընտանիքում[4], որոնք հրեական ծագում ունեին[5]:: Ավարտել է Նյու Յորքի համալսարանը, որտեղ ոըսումնասիրել է անգլերեն, դրամատիկական արվեստներ, ճարտասանություն։ Դեռևս Նյու Յորքի երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոցում սովորելու ժամանակ ստեղծել է իր առաջին հիթային երգը՝ "A Groovy Kind of Love-ը (Թոնի Ուայնի հեղինակակցությամբ)[6]։ Այդ երգը ձայնագրվել է բրիտանական The Mindbenders երաժշտախմբի կատարմամբ, տարածվել աշխարհով մեկ, ամերիկյան Billboard Hot 100 չարթերում գրավել 2-րդ տեղը։ Հետագայում ձայնագրվել են նաև Սոննի և Շերի, Պետուլա Քլարկի, Ֆիլ Քոլինզի կատարումները, ընդ որում՝ վերջինիս կատարումը 1988 թվականին առաջին տեղն է զբաղեցրել չարթերում[3]։
Քերոլ Բայեր Սեյջերը «Լավագույն ինքնատիպ երգ» անվանակարգում արժանացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս», Satellite մրցանակների, «Տարվա երդգ» անվանակարգում՝ «Գրեմմի»-ի։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1970 թվականին Քերոլն ամուսնացել է ձայնագրման պրոդյուսեր Էնդրյու Սեյջերի հետ, 1978 թվականին ամուսնալուծվել[7]։ 1970-ական թվականների վերջերին ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել կոմպոզիտոր Մարվին Համլիշի հետ[7]։ 1982 թվականի ապրիլի 3-ին, շուրջ մեկ տարի տևած կենակցումից հետո, ամուսնացել է կոմպոզիտոր և դաշնակահար Բըրթ Բուչարաչի հետ։ 1985 թվականի դեկտեմբերին նրանք մի տղայի են որդեգրել, ում անվանել են Քրիստոֆեր Էլտոն Բուչարաչ[8]։ Բուչարաչն ու Սեյջերը 1991 թվականին ամուսնալուծվել են[9]։
1996 թվականի հունիսից Քերոլն ամուսնացած է Ռոբերտ Դելիի հետ[10], ով նախկինում եղել է Warner Brothers կինոընկերության, ապա բեյսբոլի «Լոս Անջելես Դոջերս» (Los Angeles Dodgers) թիմի նախագահը, իսկ ներկայումս ղեկավարում է Ամերիկյան կինոինստիտուտը (American Film Institute -AFI): Ամուսնական զույգն ապրում է Լոս Անջելեսում[8]։
2016 թվականի հոկտեմբերին Քերոլ Բայեր Սեյջերը հրատարակել է իր հուշերի գիրքը՝ They're Playing Our Song: A Memoir խորագրով[11], հետագայում այն թողարկել է նաև աուդիոգրքի տարբերակով, ընդ որում՝ ձայնագրել է հենց իր ասմունքով։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերնագիրը | Թողարկման մանրամասներ | Բարձրագույն դիրքը չարթերում |
Հավաստագրում |
---|---|---|---|
Kent Music Report|AUS [12] | |||
Carole Bayer Sager |
|
4 |
|
...Too |
|
68 | |
Sometimes Late at Night |
|
- |
Վարկանշված սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին | Վերնագիրը | Բարձրագույն դիրքը չարթերում |
---|---|---|
Kent Music Report|AUS [12] | ||
1977 | "You're Moving Out Today" | 1 |
"Don't Wish Too Hard" | 82 | |
1978 | "I'd Rather Leave While I'm in Love" | 98 |
Երգերի ընտրանի՝ դրանք կատարած երգիչների անուններով հանդերձ[խմբագրել | խմբագրել կոդը]
- "Anyone at All" – Քերոլ Քինգ
- "Best That You Can Do", «Արթուր» կինոնկարից – Քրիստոֆեր Քրոս
- "Better Off Alone" Շիրլի Բեսսի
- "Crazy" – Նիլ Դայմոնդ
- "We Were Made For Each Other" – The Monkees
- "Don't Cry Out Loud" – Մելիսա Մանչեստր
- "Don't Say You Love Me" – The Corrs
- "Ever Changing Times" – Արետա Ֆրանկլին
- "Everything Old Is New Again" – Փիթր Ալեն
- "Fly Away' – Փիթր Ալեն
- "Fool That I Am' (Coast to Coast ֆիլմից) – Ռիտա Քուլիջ
- "Front Page Story" – Նիլ Դայմոնդ
- "GhostTown" – Քանյե Ուեսթ
- "Groovy Kind of Love" – The Mindbenders և Ֆիլ Քոլինզ
- "Heartlight" – Նիլ Դայմոնդ
- "How Do The Fools Survive" – Doobie Brothers
- "I Never Loved You Anyway" – The Corrs
- "I'd Rather Leave While I'm in Love" – Ռիտա Քուլիջ
- "I'm Guilty" – Նիլ Դայմոնդ
- "It's The Falling in Love" – Մայքլ Ջեքսոն
- "Maybe" – Ռոբերտա Ֆլաք
- "Midnight Blue" – Մելիսա Մանչեստր
- "On My Own" – Պատտի ԼաԲել և Մայքլ Մաքդոնալդ
- "On The Way to the Sky" – Նիլ Դայմոնդ
- "One Hello" – Ռենդի Քրոուֆորդ
- "One Man" (հեղինակակից՝ Բայեր Սեյջեր) – Շինա Իստոն
- "Our Night" – Շոն Քասիդի
- "Past Forever" – Ագնետա Ֆելցկոգ՝ ABBA-ց
- "The Prayer" – Սելին Դիոն և Անդրեա Բոչելլի, Ջոշ Գրոբան և Շառլոտա Չըրչ
- "Sleep With Me Tonight" – Նիլ Դայմոնդ, Պատտի ԼաԲել
- "Someone Else's Eyes" – Արետա Ֆրանկլին
- "Starmaker" – Ջուդի Քոլինզ
- "Through the Eyes of Love" – Ջուդի Քոլինզ
- "Turn Around" – Նիլ Դայմոնդ
- "We've Had Enough" – Մայքլ Ջեքսոն
- "When You Love Someone" – Անիտա Բեյքեր
- "Why Should I Care" - Դայանա Քրոլ
- "You Are My Life" – Մայքլ Ջեքսոն
- "You're Moving Out Today" – Քերոլ Բայեր Սեյջեր
Բեմական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջորջի (1970) – մյուզիքլ – երգերի տեքստերի հեղինակ
- Dancin' (1978) – ռևյու – If It Feels Good, Let It Ride և Easy երգերի տեքստերի հեղինակ
- They're Playing Our Song (1979) – մյուզիքլ – երգերի տեքստերի հեղինակ
- Up in One (1979) – ռևյու – երգերի հեղինակ
- The Madwoman of Central Park West (1979) – մյուզիքլ – երգերի հեղինակ
- Barbara Cook: A Concert for the Theatre (1987) – մյուզիքլ – երգերի հեղինակ
- The Boy from Oz (2003) – մյուզիքլ – երգերի հեղինակ՝ երաժիշտ Փիթր Ալենի մասնակցությամբ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 Colin Larkin, ed. (1997)։ The Virgin Encyclopedia of Popular Music (Concise ed.)։ Virgin Books։ էջ 1052։ ISBN 1-85227-745-9
- ↑ «Deaths: Bayer, Anita Nathan»։ The New York Times։ March 5, 2008
- ↑ Sager Carole Bayer (2016)։ They're Playing Our Song: A Memoir։ New York: Simon & Schuster։ էջ 2։ ISBN 9781501153266
- ↑ Rosenfeld Megan (October 29, 1985)։ «Carole Bayer Sager's Novel Technique»։ Daytona Beach Morning Journal։ Վերցված է June 22, 2012
- ↑ 7,0 7,1 Terry Clifford (October 20, 1985)։ «Singer-songwriter Carole Bayer Sager makes career change»։ Chicago Tribune
- ↑ 8,0 8,1 «About Carole Bayer Sager»։ CaroleBayerSager.com։ Արխիվացված է օրիգինալից February 14, 2012-ին։ Վերցված է March 11, 2012
- ↑ Heller Anderson Susan (July 13, 1991)։ «Chronicle: Discord in the pop-music world»։ The New York Times
- ↑ «Weddings of the Year: Carole Bayer Sager & Robert Daly (June 8, 1996)»։ People։ February 10, 1997
- ↑ «Carole Bayer Sager on her new memoir: They're Playing Our Song, a New York Times Best Seller.»։ CBS News։ Վերցված է October 17, 2016
- ↑ 12,0 12,1 Kent David (1993)։ Australian Chart Book 1970–1992 (illustrated ed.)։ St Ives, N.S.W.: Australian Chart Book։ էջ 28։ ISBN 0-646-11917-6
- ↑ Cashbox Magazine։ Billboard։ October 8, 1977: 65։ Վերցված է November 12, 2021 – via World Radio History
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Official website for Carole Bayer Sager
- Carole Bayer Sager Internet Movie Database կայքում
- Radio interview on The Diane Rehm Show (50 mins, 2016)
|
- Մարտի 8 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բրուքլինում ծնվածներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Երգչուհիներ
- Ամերիկացի երգչուհիներ
- Բանաստեղծներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Գրեմմի մրցանակակիրներ
- 20-րդ դարի երգչուհիներ
- 21-րդ դարի երգչուհիներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 21-րդ դարի բանաստեղծներ
- Կին գրողներ