Պետուլա Կլարկ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 15, 1932[1][2][3][…] (90 տարեկան) |
Ծննդավայր | Ewell, Epsom and Ewell, Սյուրեյ, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մանկական դերասան, երգչուհի, կոմպոզիտոր, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և ստուդիական երաժիշտ |
Ժանրեր | փոփ և բիգ բենդ[4] |
Ընտրանի | Downtown? |
Ծնողներ | հայր՝ Լեսլի Կլարկ |
Պարգևներ և մրցանակներ | |
petulaclark.net | |
Պետուլա [5]Կլարկ (անգլ.՝ Petula Clark, ծնվ. նոյեմբերի 15, 1932[1][2][3][…], Ewell, Epsom and Ewell, Սյուրեյ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երգչուհի, դերասանուհի և երգահան, ում կարիերան արդեն 7 տասնամյակ է, ինչ շարունակվում է։ Նա համաշխարհային ճանաչման է հասել 1960-ական թվականներին «Downtown», «I Know a Place», «My Love», «Colour My World», «A Sign of the Times» и «Don’t Sleep in the Subway» հիթերի շնորհիվ։ Նրա՝ տարիների ակտիվ գործունեության շնորհիվ աշխարհում իր ալբոմների ավելի քան 68 միլիոն օրինակ է թողարկվել[6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պետուլա Սելլի Օլվին Կլարկը (անգլ.՝ Petula Sally Olwen Clark)՝ որպես երգչուհի, դեռ մանուկ հասակում իր առաջնելույթը կատարել է եկեղեցական երգչախմբում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սկսել է ելույթ ունենալ BBC-ի ռադիոյում։ 1944 թվականին նա առաջին անգամ հայտնվել է մեծ էկրանին՝ հետագայում կատարելով մի շարք աննշան դերեր բրիտանական Բ կարգի ֆիլմերում։ 1950-ական թվականներին Կլարկը երկար աշխատել է հեռուստատեսությունում, իսկ տասնամյակի կեսերին ակտիվ զբաղվել է երաժշտական կարիերայով՝ 1955 թվականին պայմանագիր կնքելով «Pye Records» ձայնագրման ստուդիայի հետ, որի հետ էլ համագործակցել է հետագա մի քանի տասնամյակների ընթացքում։
Փարիզի «Օլիմպիայում» հաջող ելույթներից հետո 1958 թվականին նա մի քանի հիթեր է ձայնագրել ֆրանսերեն, ինչպես նաև շրջագայել է Ֆրանսիայում և Բելգիայում։ Հետագա տարիներին Պետուլա Կլարկն ամենաշատ պահանջված երգչուհին էր Ֆրանսիայում, թեև մի քանի հաջող հիթեր է ձայնագրել նաև Մեծ Բրիտանիայում։ Նա համաշխարհային ճանաչման է հասել «Downtown» հիթի շնորհիվ, որը միանգամից մի քանի լեզուներով ձայնագրվել է 1964 թվականին և երգչուհուն բերել հեղինակավոր «Գրեմմի» մրցանակ։ 1965 թվականի հունվար ամսին երգը զբաղեցրել է ամերիկյան չարթերի առաջին հորիզոնականը և վաճառվել 3 միլիոն օրինակով։
1970-ական թվականների կեսերին Պետուլա Կլարկը զգալիորեն կրճատել էր իր ելույթները՝ իրեն նվիրելով ամուսնուն՝ պրոդյուսեր Կլոդ Վոլֆին, և երեք երեխաներին;
1960-ական թվականների վերջերին Կլարկը վերսկսել է իր արտիստական կարիերան՝ նկարահանվելով երկու երաժշտական ֆիլմերում։ «Ֆինիանայի ծիածանը» ֆիլմում նրա խաղընկերը հանրահայտ Ֆրեդ Ասթերն էր. Շենոն Մաքլոներգանի դերի համար նա արժանացել է «Ոսկե գլոբուս» կինոմրցանակին։ Մեկ տարի անց Պիտեր Օ՚Թուլի հետ նա նկարահանվել է Ջեյմս Հիլթոնի «Մնաս բարով,պարոն Չիպս» դասական նովելի երաժշտական էկրանավորման մեջ։
Հետագայում նա շարունակել է իր երաժշտական ելույթները։ 1990-ական թվականի սկզբներին Բրոդվեյում է հանդես եկել, ինչպես նաև հյուրախաղերվ շրջագայել՝ անելով իր սեփական թատերական բեմադրությունները, որոնցում պատմել է իր կյանքի և կարիերայի մասին։ 1998 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը նրան շնորհել է Բրիտանական կայսրության հրամանատարի կոչում[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ Montreux Jazz Festival Database
- ↑ Согласно «Словарю английских личных имен» А. И. Рыбакина имя Petula правильнее передавать как Петьюла
- ↑ «Petula Clark Official Website (biography)»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2010-03-23
- ↑ «New Year Honours: Success of song for Diana propels Elton John to a popular knighthood — News — The Independent»։ The Independent։ 31 December 1997։ Վերցված է 2009-05-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պետուլա Կլարկ կատեգորիայում։ |
|
- Նոյեմբերի 15 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Բրիտանացի երգիչներ
- Բրիտանացի դերասանուհիներ
- Բրիտանացի դերասաններ
- Անգլիացի դերասաններ
- 21-րդ դարի երգիչներ և երգչուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- Անգլիացի երգչուհիներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Բրիտանացի երաժիշտներ