Դրազարկ
| Դրազարկի վանք | |
|---|---|
| Հիմնական տվյալներ | |
| Տեսակ | վանք |
| Երկիր | |
| Տեղագրություն | Ադանայի մարզ |
| Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
| Հիմնական ամսաթվերը | 10-րդ դար |
| Հիմնադիր | Գևորգ Մեղրիկ |
| Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
| Հիմնադրված | 10-րդ դար |
![]() | |
![]() | |
Դրազարկի վանք (նաև՝ Աբբա, ֆրանսերեն՝ Abbatiya de Trezarko (Աբբատիա դե Տրեզարկո), իտալ.՝ Abbati de tresarko (Աբբատի դե Տրեսարկո)), Հայ Առաքելական եկեղեցու ավերված վանական համալիր Կիլիկիայի հյուսիս-արևելյան կողմում, Սիս քաղաքի մոտ, 36 կմ դեպի արևմուտք, Կիլիկյան Տավրոս լեռնաշղթայի լանջին, անառիկ ու անմատչելի վայրում[1]։
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրազարկի վանքի անունը հավանաբար ծագել է հայերեն «դուռ» և «զարկ» (բախել, թակել) կամ «թուր» և «զարկել» բառերից։ Բացի այդ, համալիրը հայտնի է բազմաթիվ անունների տակ, որոնք են՝ Աբբա, Աբբատիա դե Տրեզարկո, Աբբատի դի Տրեսարկո, Ապպա, Ապպե, Ավագ վանք, Դռվազ Արք, Դրազարկ, Եռակամար վնաք, Եռսաեղ վանք, Եռաղեղ-Եռակամար վանք, Երեք Կամարի աբբայություն, Թրազարկ, Փոսի վանք[1]։ Ֆրանսերեն աղբյուրներում Դրազարկը երբեմն անվանվել է՝ Աբբատիա դե Տրեզարկո[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ գրչության և մշակույթի նշանավոր կենտրոնն էր։ Հիմնադրման ժամանակը հայտնի չէ, հավանաբար գոյություն է ունեցել 10-րդ դարից։ Առաջին անգամ վերանորոգվել է 11-12-րդ դարերում՝ Թորոս Ա Ռուբինյան իշխանի օրոք՝ Վասպուրականից հրավիրված Գևորգ Մեղրիկ վարդապետի ջանքերով։ Դրազարկը հանդիսացել է Ռուբինյան իշխանների և թագավորների դամբարանը, դրա համար էլ դարձել էր նրանց հոգածության առարկան[1]։
Վանքի եկեղեցու՝ Սուրբ Աստվածածնի ավերակները պահպանվել են մինչև այժմ։ Վանքի եռանդուն գործունեությունը ծավավել է 12-14-րդ դարերում։ Այստեղ գործում էր միջնադարյան տիպի բարձրագույն դպրոց, որտեղ ապրել ու ստեղծագործել են Գևորգ Մեղրիկ վարդապետը (1045-1114), Կիրակոս Գիտնականը, երաժիշտ Թորոս Փիլիսոփան (13-րդ դար), Բարսեղ Գիտնավորը, հայտնի առարկագիր Վարդան Այգեկցին, նշանավոր մանրանկարիչ Սարգիս Պիծակը, Առաքել Հնազանդենցը և ուրիշներ։ Որպես գիտության խոշոր կենտրոն՝ այստեղ սրբագրվել են հունարենից թարգմանված «Գործք Առաքելոց»-ը, լրացվել է ճաշոցը, թարգմանվել են վարքեր ու վկայաբանություններ։ Վանքի մատենադարանում պահվում էին Ավետարաններ, ճաշոցներ, Նարեկ, Շարակնոց, Տաղարան, երաժշտական ժողովածուներ և այլ ձեռագրեր։ Դրազարկի վանքից այժմ հայտնի են շուրջ 40 ձեռագիր մատյաններ, որոնց մեծ մասը գրված է մագաղաթի վրա։ Հնագույն ձեռագիրը 1113 թվականի է, վերջինը՝ 1371 թվականի։ Այդ ձեռագրերի մի մասը պահվում է Մատենադարանում (ձեռ․ №№ 154, 199, 1576, 3792, 3845, 3929, 5736, 6290, 6763, 10524)[1]։
Դրազարկի գերեզմանատանն են թաղված Թորոս Ա, Թորոս Բ, Թորոս Գ, Ռուբեն Բ հայոց իշխանները, Հեթում Ա թագավորը, Զապել թագուհին, Գրիգոր Դ Տղա (1173-1193), Գրիգոր Ե Քարավեժ (1193-1194), Հովհաննես Զ Սսեցի (1203-1221), Կոստանդին Ա Բարձրբերդցի (1221-1267) կաթողիկոսները, մանրանկարիչ Սարգիս Պիծակը, Գևորգ Մեղրիկ վարդապետը և նշանավոր այլ աշխարհիկ ու եկեղեցական գործիչներ։ Վանքի ավերակները պահպանվել էին մինչև 1430-ականները[1]։
Կրթամշակութային կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]12-դարում վանքը վերանորոգել է Թորոս 1-ին իշխանը, այն վերածել Կիլիկայի Ռուբինյան հարստության դամբարանի, և ուսումնագիտական կենտրոնի։ Դրազարկը եղել է նաև Սսի եպիսկոպոսանիստը:Դրազարկի վանքի նկարագրությունը մեզ չի հասել, հիշատակարաններում հիշատակվում է «հոյաշեն» «հոյակերտ, ականավոր, գերահռչակ» որակավորումներով, ինչն էլ առիթ է տալիս մտածելու, որ վանքը եղել է շատ գեղեցիկ կառույց:Դրազարկի վանքի ավագ եկեղեցին կոչվելէ Ա.Աստվածածին, որի ավերակները պահպանվում են մինչև այսօր:Նրան կցված եկեղեցիներից, կամ մատուռներից են եղել`Ս.Փրկիչը, Ս.Գրիգոր Լուսավորիչը, և Ս. Թորոսը[2]։
Թորոս Ա իշխանի հրավերով եկած՝ վանքի հիմնադիր-առաջնորդ Գևորգ Մեղրիկ Վասպուրականցին և Կիրակոս Գիտնականը (1050–1121) ծավալել են բեղուն մատենագրական. գործունեություն, միարա- նության համար` մշակել կանոնադրություն, ըստ որի, միաբանների զբաղմունքի մի մասը ընթերցանությունն ու ձեռագրերի ընդօրինակությունն էր։ Նրանց օրոք` սրբագրվել են հունարենից` թարգմանված «Գործք առաքելոցը», «Հովհաննեսի Ավետարանի մեկնությունը», լրացվել` «Տոնականը» կամ «Ճաչոցը», թարգմանել են նոր վարքեր ու վկայաբանություններ։ Գևորգ Մեղրիկ վարդապետի վախճանվելուց հետո` 1114-ին, առաջնորդ է ընտրվել Կիրակիկոս Գիտնական վարդապետը։ Լևոն Բ-ի (1198-1219) թագադրության արարողությանը ներկա է եղել նաև Դրազարկի վանքի առաջնորդ Հովհաննեսը:Նշանավոր առաջնորդներից էին հայտնի փիլիսոփա-երաժիշտ, րաբունապետ` Բարսեղը և Կոստանդինը, ով հետագայում դարձել է կաթողիկոս (Կոստանդին Լամբրոնացին):Դրազարկի վանքում գործունեություն է ծավալել Բարսեղ Գիտնավորը, Առաքել Հնազանդենցը, Վարդան Այգեկցին և ուրիշներ:Այստեղ սովորել է նաև Սարգիս Պիծակը։
Դրազարկի վանքից մեզ հայտնի է շուրջ չորս տասնյակ ձեռագիր մատյաններ՝ գրված մեծ մասամբ մագաղաթի վրա, բոլորգրով՝ նկարազարդված վարպետ մանրանկարիչների ձեռքով՝ ոսկով ու բազմերանգ գույներով։ Ձեռագրեր են ընդօրինակվել Կիլիկիայի թագավորների պատվերներով։ Հնագույն ձեռագիրը 1113-ից է. վերջինը` 1371-ից։ 1113-ի ձեռագիրը Ավետարան է՝ գրված Կիրակոս Գիտնականի համար, Գևորգ գրչի ձեռքով։ Արտագրված է Սահակ Ա Պարթևի «ընտիր և ստույգ օրինակից»
Մատենադարանում են պահվում նաև Դրազարկի վանքումում օրինակված ավետարաններ, մեկնություններ, մանրուսում ժողովածուներ , ինչպես նաև Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ը, որը հնագույններից է[3]։
Դրազարկի վանքը հայտնի է եղել նաև երաժշտագիտական կրթության բարձր մակարդակով։ Այդ կենտրո- նի հռչակավոր ղեկավարներից են Թորոս փիլիսոփան (երաժիշտը կամ դասապետը) և Հովսեփ երաժշտապետը։ Դրազարկի վանքը հռչակված էր Մանրուսում և Շարակնոց երաժշտական ժողովա- , ծուների ընտիր օրինակներով։ Ունեցել է նաև լեզուների բարձրորակ դասավանդման համբավ, եղել սաների ընդհանուր զարգացման ջատագով։ Վանքը դիվանագետներ է պատրաստել Կիլիկիայի հայկ- թագավորության համար։ Թորոս փիլիսոփան ոչ միայն դպրության ականավոր ներկայացուցիչ էր, այլև պետական գործիչ,Հեթում Բ (1289-1307) թագավորի օրոք երկար ժամանակ եղել է Կիլիկիայի հայկական թագավորության դեսպանը Անգլիայում[4]։
Ձեռագրեր են ընդօրինակվել Կիլիկիայի թագավորների պատվերներով։ Մեզ հասած շուրջ 40 ձեռագիր մատյաններ (մեծ մասը՝ մագաղաթ, բոլորգիր), նկարազարդել են վարպետ մանրանկարիչները՝ ոսկով ու բազմերանգ գույներով։
Հնագույն ձեռագիրը 1113 թվականի Ավետարանն է (պատվիրատու՝ Կիրակոս Գիտնական, գրիչ՝ Գևորգ)՝ ընդօրինակված Սահակ Պարթևի «ընտիր և ստույգ» օրինակից (Մատենադարան, ձեռագիր № 6763)։
Վերջին ձեռագիրը 1371 թվականից է։ Մատենադարանում են պահվում նաև Դրազարկի գրչության կենտրոնում ընդօրինակված մի շարք ձեռագրեր (ձեռագիր № 154, 199, 1576, 3792, 3845, 3929, 5736, 6290, 10524)՝ Ավետարաններ, Շարակնոցներ, Մանրուսումներ, Մեկնություններ. հնագույններից է Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 5, էջեր 5 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
- ↑ Ոսկյան, Հ. (1957). Կիլիկիայի վանքերը. Վիեննա.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան. էջեր էջ, 280–281.
- ↑ Ալիշան, Ղ. (1885). Սիսուան. Վենետիկ.
{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 447)։ |

