Թորոս Փիլիսոփա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թորոս Փիլիսոփա
Մասնագիտությունմանրանկարիչ
ԱշխատավայրԴրազարկի վանք

Թորոս Փիլիսոփա, 13-րդ դարի վերջի գրիչ և մանրանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործել է Կիլիկիայի Դրազարկի վանքում։ 1290 թվականին գրել և ծաղկել է 2 Ավետարան (Մատենադարան, ձեռագիր № 5736, Սանկտ Պետերբուրգ, Էրմիտաժ, ձեռագիր № 3/835)։ Ընդօրինակել է 1295 թվականի Ավետարանի Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի բնագրերը, ծաղկել խորաններն ու անվանաթերթերը (Մատենադարան, ձեռագիր № 6290)։ Նրա ընդօրինակած և ծաղկած մեկ այլ Ավետարան 19-րդ դարում պահվել է Արցախում (այժմ տեղն անհայտ է)։

Թորոս Փիլիսոփայի արվեստում նկատելի է Հռոմլայի և Կիլիկիայի մանրանկարչության դպրոցների ավանդույթների ազդեցությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։