Գևորգ Մեղրիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Մեղրիկ
Ծնվել է1043
Վախճանվել է1113
Վախճանի վայրԴրազարկի վանք, Ադանայի մարզ, Թուրքիա
Մասնագիտությունգիտնական

Գևորգ Մեղրիկ (1043 - 1113, Դրազարկի վանք, Ադանայի մարզ, Թուրքիա), հայ աստվածաբան, մանկավարժ և 11-12-րդ դարերի հայ նշանավոր գործիչ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մոտավորապես 1043/45 թվականներին Վասպուրականում գտնվող Անալյուր գյուղում։ Կրթություն է ստացել Սևանավանքում։ Ուսուցումից հետո երկար ժամանակ մնացել է այնտեղ և զբաղվել մանկավարժական գործունեությամբ։ «Մեղրիկ» (քաղցրագլուխ) մականունը ստացել է իր մեղմ բնավորության համար։ 11-րդ դարի վերջին, իշխան Թորոսի հրավերով[2], մեկնել է Կիլիկիա Հայաստան, որտեղ հիմնել է (այլ տվյալներով՝ վերականգնել է) Սիսի Խորին վանքը և անապատները։ Հենց նրա գործունեության շնորհիվ է, որ Դրազարկի վանքը դարձել է Հայաստանի գրքի խոշորագույն կենտրոններից մեկը։ Եղել է Գրիգոր Վկայասեր և Բարսեղ Անեցի կաթողիկոսների աջակիցը։ Ապրել է միաբանական խիստ կանոնակարգով, ընդհանուր առմամբ 50 տարի ապրել է ճգնավորությամբ, ինչի համար հռչակվել է որպես «բոլոր հայերի հոգևոր հայր»։ Մահացել է Դրազարկի վանքում 70 տարեկանում[3][4][5][6]։

Նրա կյանքի և գործունեության մասին կենսագրական տվյալները պահպանվել են Սամուել Անեցու[Ն 1], Ստեփանոս Օրբելյանի, Կիրակոս Գանձակեցու, Վարդան Արևելցու, Մատթեոս Ուռհայեցու, Սմբատ Սպարապետի, ինչպես նաև Գևորգի հուշագրություններում և ձեռագրերում[7]։

Ժառանգությոսւն և հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գևորգի գրական ժառանգությունից քիչ բան է պահպանվել։ Հայտնի է, որ Գրիգոր Վկայասեր կաթողիկոսի հանձնարարությամբ նա խմբագրել և համալրել է «Ճաշոց» կրոնական գիրքը։ Նրա գրչին են պատկանում մի շարք աստվածաբանական ստեղծագործություններ՝ Աղոթական բանք յաղագս զղջման մեղաց, Համառոտ պատմութիւն նշխարաց առաքելոյն Պետրոսի, Գիրք ողջույնի եւ պաղատանաց, ինչպես նաև աղոթքներ, խոստովանություններ և կրոնական երգեր՝ (Աղօթք եւ երգք աւրհնութեանց, Աղոթք ի Հայրն երկնավոր, Խոստովանութիւն հավատացելոց ուղղափառաց[3][4][5]։ Պահպանվել են նաև 11-12-րդ դարերի մի քանի ձեռագրեր, որոնք վերագրվել կամ պատվիրված են անձամբ Գևորգ Մեղրիկի կողմից[7]։

Գևորգ Մեղրիկի հիշատակը Հայսմավուրքում նշվում է հուլիսի 30-ին[3][4]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ըստ հին աղբյուրների, մասնավորապես, Մ. Չամչյանի, Սամուել Անեցին իր աշակերտներից մեկն էր (տես H. Petermann Beiträge zu der Geschichte der Kreuzzüge aus armenischen Quellen // Abhandlungen der Königlichen Akademie der Wissenschaften in Berlin. — 1860.), սակայն այս պնդումը հաստատում չի գտնում ժամանակակից աղբյուրներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Г. П. Хомизури Армянская Апостольская Церковь. Святые, мученики, видные священнослужители, богословы, христианские деятели культуры: словарь. — М.: «Гуманитарий», 2007. — ISBN 978-5-91-367-020-5
  2. Дразаркский монастырь = Դրազարկի վանք // Энциклопедия «Христианская Армения». — 2002. — С. 281. Архивировано из первоисточника 1 Հոկտեմբերի 2015.
  3. 3,0 3,1 3,2 Геворг Мегрик = Գևորգ Մեղրիկ // Энциклопедия «Христианская Армения». — 2002. — С. 208—209. Архивировано из первоисточника 1 Հոկտեմբերի 2015.
  4. 4,0 4,1 4,2 Կաղապար:Православная энциклопедия
  5. 5,0 5,1 Robert Bedrosian Armenian Writers // Eleventh century // Ge'org Meghrik
  6. Sirarpie Der Nersessian Miniature Painting in the Armenian Kingdom of Cilicia from the Twelfth to the Fourteenth Century. Vol 1. — Dumbarton Oaks, 1993. — С. 3. — 652 с.
  7. 7,0 7,1 Матевосян А. С. Памятные записи армянских рукописей V—XII веков. — Ер.: изд-во АН АрмССР, 1988. — С. 117, 144, 149, 171.