Առաքել Հնազանդենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաքել Հնազանդենց
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունկազմող

Առաքել Հնազանդենց (ծննդյան և մահվան թվականները անհայտ), XIII դարի երկրորդ կեսի կազմարար։ Ապրել և աշխատել է Կիլիկիայում։ Աշակերտել է Սարգիս Կազմարարին։

Կազմել է Դրազարկի, Հռոմկլայի, Մաշկևորի, Մեծքարի և այլ գրչության կենտրոններում գրված ձեռագրեր։ Նա է կազմել թագավորական տան անդամների և կաթողիկոսի համար գրված ձեռագրերը։ Աշխատել է Թորոս Ռոսլինի, նշանավոր գրիչ Ավետիսի և այլոց հետ։ Տիրապետել է կազմարարական բարձր արվեստին, իր ժամանակին եղել է հռչակավոր։ Երևանի Մատենադարանի չորս ձեռագրերում է նա հիշվում, սակայն դրանցից միայն մեկի՝ 1271 թվականի «Մասունք Աստուածաշնչի» կազմն է Առաքել Հնազանդենցի ձեռքով կազմածը (ձեռ. № 199), մյուս երեքի (ձեռ, № 234, 468, 9509) կազմերը հետագայում փոխվել են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 533