Անջեյ Պալաշ
Անջեյ Պալաշ լեհ.՝ Andrzej Pałasz | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ամբողջական անուն | Անջեյ Ֆերդինանդ Պալաշ | ||||||||||||||
Քաղաքացիությունը |
Լեհաստան Գերմանիա | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 22, 1960 (64 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Զաբժե, ԼԱՀ, | ||||||||||||||
Հասակ | 172 | ||||||||||||||
Քաշ | 63 | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Անջեյ Ֆերդինանդ Պալաշ (լեհ.՝ Andrzej Ferdynand Pałasz; հուլիսի 22, 1960[1][2], Զաբժե, Սիլեզիայի վոյեվոդություն[3], Լեհական ազգային Հանրապետություն) կամ Անդրեաս Պալլաշ (գերմ.՝ Andreas Pallasch), լեհ ֆուտբոլիստ, կիսապաշտպան և մարզիչ։ Եղել է Լեհաստանի հավաքականի նախկին խաղացող։ Նվաճել է 1982 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալ, և մասնակցել է 1986 թվականի աշխարհի առաջնությանը։ Ներկա ժամանակում գլխավորում է Կրայսլիգի Ա «Հակենբրոյխ» ակումբը[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլիստը իր կարիերան ավարտել է Դորմագենի «Բայեր» ակումբում, որը հանդես էր գալիս Լանդեսլիգա Նիդերեյնում (6-րդ դիվիզիոն)։ 1993 թվականին ստացել է մարզիչի Բ կարգի աշխատանքի լիազորագիր, 1997 թվականին էլ Ա կարգի։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև Լեհաստանի հավաքականում դեբյուտը Անջեյ Պալաշը հանդես է եկել Լեհաստանի երիտասարդական հավաքականում (մինչև 20 տարեկան), որի կազմում էլ, 1979 թվականին մասնակցել է երիտասարդական թիմերի միջև աշխարհի առաջնությանը։ Նա այդ մրցաշարում խաղացել է վեց խաղ, խփել հինգ գոլ, և զբաղեցրել է չորրորդ տեղը։
Լեհաստանի գլխավոր հավաքականում Անջեյ Պալաշը իր դեբյուտը նշել է 1980 թվականի փետրվարի 17-ին, խաղալով ընկերական խաղ, Մարոկկոյի հավաքականի դեմ, իսկ խաղը ավարտվեց լեհերի պարտությամբ 0:1 հաշվով[5]։ 1982 թվականին Պալաշը մասնակցել է աշխարհի առաջնությանը, նա իր հավաքականում խաղաց միայն երկու խաղ։ Այդ առաջնությունում լեհերը կարողացան նվաճել բրոնզե մեդալ, երրորդ տեղի համար պայքարում 3:2 հաշվով հաղթելով Ֆրանսիայի հավաքականին[6], բայց Պալաշը այդ խաղում խաղադաշտ դուրս չեկավ։ 1986 թվականին Պալաշը մասնակցել է իր համար երկրորդ աշխարհի առաջնությանը։ Լեհերը կարողացան դուրս գալ իրենց խմբից, բայց հետագայում 1/8 եզրափակչի խաղից արդեն դուրս մնացին, իսկ Պալաշը խաղադաշտում չանցկացրեց և ոչ մի րոպե։ Ընդ որում Պալաշը հավաքականի վերջին խաղը, անցկացրել էր աշխարհի առաջնությունից մեկ տարի առաջ, 1985 թվականի դեկտեմբերի 8-ին, խաղալով Թունիսի հավաքականի դեմ կայացած ընկերական խաղում, որն էլ ավարտվեց Լեհաստանի պարտությամբ 0:1 հաշվով[7]։ Այսպիսով Լեհաստանի հավաքականում Անջեյ Պալաշը անցկացրեց 34 խաղ, որոնցում խփեց միայն 7 գոլ[8]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշխարհի առաջնութան բրոնզե մեդալակիր, 1982
- Լեհաստանի չեմպիոն (3). 1985, 1986, 1987
- Լեհաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության չեմպիոն. 1979
- Լեհաստանի գավաթի եզրափակչի մասնակից։ 1986
- Լեհական լիգայի գավաթի հաղթող. 1978
- Արդյունք։ 5 տիտղոս
- Թուրքիայի գավաթի եզրափակչի մասնակից. 1992
Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշար | ԳՖՀ առաջնություն | ԳՖՀ գավաթ | Արդունք | |||
---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |
1986/87 | 16 | 1 | 0 | 0 | 16 | 1 |
1987/88 | 24 | 0 | 1 | 0 | 25 | 0 |
Արդյունք | 40 | 1 | 1 | 0 | 41 | 1 |
Վիճակագրությունը հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունքում։ 34 խաղ / 7 գոլ; 10 հաղթանակ, 8 ոչ-ոքի, 16 պարտություն։
Տարի | ԱԱ եզրափակիչ խաղեր | ԱԱ ընտրական փուլ | ԵԱ ընտրական փուլ | Ընկերական խաղեր | Արդյունք | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |
1980 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 10 | 1 | 11 | 1 |
1981 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 1 | 3 | 1 |
1982 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
1983 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 2 | 0 |
1984 | 0 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 3 | 1 | 5 | 2 |
1985 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 9 | 3 | 11 | 3 |
Արդյունք | 2 | 0 | 6 | 1 | 1 | 0 | 25 | 6 | 34 | 7 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ MAK (польск.)
- ↑ 3,0 3,1 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ Andreas Pallasch - Trainerprofil - FuPa
- ↑ Morocco - Poland 1:0
- ↑ France - Poland 2:3
- ↑ Tunisia - Poland 1:0
- ↑ eu-football.info
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը fifa.com կայքում Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
- Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում (գերմ.)
- Լեհաստանի հավաքականում անցկացրած խաղերի վիճակագրությունը eu-football.info կայքում
- Խաղացողի էջը transfermarkt.de կայքում
- Ֆուտբոլիստի էջը national-football-teams.com կայքում
- Գերմանիայի առաջնությունում հանդես եկած խաղերի վիճակագրությունը fussballdaten.de կայքում
- Ֆուտբոլիստի էջը 90minut.pl կայքում
- Խաղացողի էջը tff.org.tr կայքում
- Խաղացողի էջը footballdatabase.eu կայքում
- Անջեյ Պալաշի ֆուտբոլային դպրոցի կայքը Արխիվացված 2015-08-15 Wayback Machine (գերմ.)
- Życia i piłki uchyło nas podwórko Արխիվացված 2015-09-24 Wayback Machine (լեհ.)
|