Անիի եկեղեցիների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ստորև ներկայացվում է Անի քաղաքի եկեղեցիների ցանկը[1]։

Բուն քաղաքի եկեղեցիները․ Սմբատաշեն պարիսպներից ներս[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Պատկեր Կառուցման ամսաթիվ Տեղակայություն Նշումներ
1. «Պալատական» եկեղեցի 20110419 Ruins in Citadel Ani Turkey 2.jpg 7-րդ դար 40°30′07″ հս․. լ. 43°34′02″ ավ. ե.HGЯO Շինարարական արձանագրության համաձայն կառուցել է Աբիսողոմ վարդապետը։ Դատելով ճարտարապետությունից՝ կառուցվել է 7-րդ դարում։ Ստույգ անունը հայտնի չէ, թեև ուսումնասիրողները հաճախ Սուրբ Գևորգ կամ Սուրբ Սարգիս են կոչում[2]։ Եկեղեցու մուտքից վեր եղած, անցյալ դարի կեսերին անհետացած ճակատակալ քարի վրա եղել է զույգ հեծյալների պատկերով մի քանդակ (հեծյալներից մեկը նիզակահարում է վիշապին, մյուսը ևս նիզակավոր է)։ Այս քանդակի շուրջն էլ հյուսվել են եկեղեցու ենթադրյալ անունները։ Ղևոնդ Ալիշանը գրում է․ «Ըստ ոմանց՝ յաւանդութենէ կոչին Սուրբ Գէորգ եւ Ս․ Սարգիս»[3]։ Նիկողայոս Մառը եկեղեցին կոչում է Ս․ Սարգիս[4]։ Պաոլո Կունեոն և Ժան-Միշել Թիերին կոչում են «Ս․ Թորոս և Սարգիս», հայերեն թարգմանության մեջ՝ «Ս․ Թադեոսի և Սարգսի եկեղեցի»[5]։ Թեև քանդակը որոշակի կռվան է, բայց դժվար է ստույգ ասել, թե այն երբ է հայտնվել եկեղեցու վրա։ Դատելով նրա պահպանված գծապատկերներից[3][4]՝ քանդակն ուշ շրջանի արվեստի դրոշմ ունի։ «Պալատական» եկեղեցու անունը չի կարելի բացառապես այս քանդակի հետ կապել[6]։
2. Մատուռ 13-րդ դար 40°30′07″ հս․. լ. 43°34′02″ ավ. ե.HGЯO Կառուցված է «Պալատական» եկեղեցու հյուսիսային պատին կից, երկհարկանի է[2]։
3. Միջնաբերդի եկեղեցի Գտնվում է պալատական համալիրից հարավ-արևելք։ Հավանաբար կառուցվել է Բագրատունյաց շրջանում, արձանագրություններ չունի[2]։
4. Սուրբ Հովհաննես եկեղեցի (արձանագրությամբ եկեղեցի) 1201 Գտնվում է պալատական համալիրից հարավ-արևմուտք։ Թվակիր երկու հնագույն արձանագրությունները 1201 թվականից են[2]։
5. Եկեղեցի (եկեղեցի պարսպի մոտ) Գտնվում է պալատից հարավ, արձանագրություն չունի[2]։
6. «Աբուխանմի» եկեղեցի (պարսպամերձ վանք) Եկեղեցին ունի Աբուխանմ իշխանի և Սահակ քահանայի անունով անթվական արձանագրություն։ Ըստ Հովսեփ Օրբելու՝ «Եկեղեցին ոչ մեծ վանքի մաս է կազմել»։ Բուն կառույցը հատակագծում բոլորաձև է, ունի վեց խորան[2]։
7. Եկեղեցի (եկեղեցու ավերակներ) Գտնվում է միջնաբերդի տարածքում, պալատից արևմուտք[2]։
8. Սուրբ Աստվածածին եկեղեցի (Զաքարեի եկեղեցի, Սուրբ Գրիգոր վանք) 20110419 Kizkale church Ani Turkey.jpg 13-րդ դարի սկիզբ Անիի ներքին բերդում (Աղջկաբերդ) կառուցել է Զաքարե ամիրսպասալարը 13-րդ դարի սկզբներին։ Ըստ Հովսեփ Օրբելու՝ եկեղեցու մոտ երևում են «մի քանի սենյակների մնացորդներ, վանքի հետքեր[2]։
9. Սուրբ Հովհաննես եկեղեցի 14-րդ դարից առաջ Գտնվել է Ներքին բերդում, կառուցման ժամանակն անհայտ է։ 1298 թվականին այստեղ մի Ավետարան է ընդօրինակել գրիչ Եղբայրիկը։ Ունի 14-րդ դարի վիմագրեր[2]։
10. Սուրբ Սարգիս եկեղեցի (Սիթի Պահլավունու եկեղեցի, Գայլի հուշակոթողը մատուռի մոտ) 1210-1226 Գտնվում է պալատից հյուսիս, 1210-1226 թվականներին նորոգել է Սիթի իշխանուհին։ Եկեղեցուն կից եղել է Ազատշահի որդի, քսանամյա Գայլի տապանաքարը և խաչքար[2]։
11. Սուրբ Հակոբ եկեղեցի (Շուշան Պահլավունու եկեղեցի, Աբլղարիբի փոքրիկ եկեղեցի) 1037 1037 թվականին կառուցել է Գրիգոր Պահլավունու կինը՝ Շուշանը, կամ նրա որդին՝ Աբլղարիբը[2]։
12. Սուրբ Աստվածածին եկեղեցի (Խամբուշենց եկեղեցի) 1042 թվականից առաջ Կառուցվել է Բագրատունյաց շրջանում, հնագույն արձանագրությունը՝ 1042 թվականի է։ Եկեղեցին «Սուրբ Աստուածածինս Խամբուշինց» է կոչվում 1054 թվականի մի արձանագրության մեջ[2]։
13. «Քարիմադինի» եկեղեցի (գեղեցիկ տաճարի ավերակներ) 1912 թվականին պեղված այս եկեղեցին Նիկողայոս Մառը կոչում է «մեծ եկեղեցի»՝ համարելով քաղաքի հնագույն եկեղեցիներից մեկը։ 13-րդ դարում Ուքան Քարիմադինի և այլոց կողմից նորոգվել է, կից կառուցվել զանգակատուն[2]։
14. «Աղբերիկի» եկեղեցի (ձիթհանք շենքի ավերակներով) Աշոտյան պարիսպներից ներս գտնվող տարածքում 1912 թվականին պեղված այս եկեղեցին Նիկողայոս Մառը կոչում է «փոքր եկեղեցի» (ի տարբերություն «Քարիմադինի» «մեծ եկեղեցու»)։ Ըստ նրա՝ վիմագրական բեկորներից մեկի վրա պահպանվել է 1042 թվականը։ Եկեղեցին, կառուցված լինելով Բագրատունյաց շրջանում, գմբեթավորվել է ավելի ուշ՝ 13-րդ դարում։ Եկեղեցուն կից գտնված խաչքարերից մեկի վրա պահպանվել է ոմն Աղբերիկի անունը, որից էլ վիմագրերի ժողովածուում եկեղեցին կոչվում է «Աղբերիկի եկեղեցի», բայց գրքի վերջում՝ ցանկում, այն անվանված է նաև Սուրբ Աստվածածին։ Թե ինչի վրա է հիմնված այս անունը՝ անհայտ է։ Վիմագրերում նման տեղեկություն չկա[2]։
15. Եկեղեցի (եկեղեցու ավերակներ)[2]
16. Մատուռ Գտնվում է Աշոտյան պարսպի անկյունային բուրգի մեջ։ Հովսեփ Օրբելին գրում է․ «Համաձայն պատմիչների՝ բոլոր բուրգերում փոքր եկեղեցիներ էին կառուցված։ Եվ իրոք, եզրերի երկու բուրգերում, որոնք մինչև այժմ միակ ուսումնասիրվածներն են, ճարտարապետ Թորոս Թորամանյանը պարզեց մատուռների գոյությունը[2]։
17. Մատուռ Գտնվում է Աշոտյան պարսպի անկյունային բուրգի մեջ (տես՝ նախորդը)[2]։
18. Սուրբ Ասվտածածին եկեղեցի (Հոռոմ տիկնոջ եկեղեցի) 1217 Գտնվում է Աշոտյան պարսպից ոչ հեռու, դեպի հյուսիս։ 1217 թվականին նորոգել է Հովհաննեսի դուստր Հոռոմ տիկինը՝ թողնելով համապատասխան արձանագրություն[2]։
19. Եկեղեցի (եկեղեցու ավերակներ․ սյուն խարիսխ և խաչքար)[2]
20. Սուրբ Գրիգոր եկեղեցի («Աբուղամրենց եկեղեցի» կամ «Գրիգոր Պահլավունու եկեղեցի», «Ապլղարիպի եկեղեցի») Ani Church of St Gregory of the Abughamrents 3574.jpg 10-րդ դարի վերջ Կառուցել է Աբուղամրի որդի Գրիգոր Պահլավունին (Գրիգոր Ա Համզե) 10-րդ դարի վերջերին։ Հնագույն թվակիր արձանագրությունը (994) պատկանում է Գրիգորի կնոջը՝ Շուշանին։ Արձանագրություն ունի նաև Գրիգորի որդին՝ Աբլղարիբը[2]։
21. Սուրբ Քրիստափոր մատուռ 1040 թվականին կառուցել է Աբլղարիբ մարզպանը Սուրբ Գրիգոր («Աբուղամրենց») եկեղեցուն մոտ, որպես հանգստարան հոր՝ Գրիգորի և մոր՝ Շուշանի համար[2]։
22. Սուրբ Ստեփանոս մատուռ 1040 թվականին կառուցել է Աբլղարիբ մարզպանը Սուրբ Գրիգոր («Աբուղամրենց») եկեղեցուն մոտ, որպես հանգստարան հոր՝ Գրիգորի և մոր՝ Շուշանի համար[2]։
23. Եկեղեցի (եկեղեցու ավերակներ) Գտնվում է քաղաքի կենտրոնական մասում[2]։
24. Մայր Տաճար (Կաթողիկե) Ani-Cathedral, Ruine.jpeg 989-1001 Անիի գլխավոր եկեղեցին, 989 թվականին հիմնադրել է Սբատ Բ Տիեզերակալը, շինարարությունն ավարտել է Գագիկ Ա-ի կինը՝ Կատրամիդե թագուհին, 1001 թվականին, ճարտարապետն է Տրդատը[2]։
25. Կատրամիդե թագուհու մատուռ-տապանատուն (Կատրամիդե թագուհու դամբարան) Գտնվում է Մայր Տաճարից արևելք։ Պեղումների ժամանակ պարզվել է, որ թագուհու գերեզմանը ավելի վաղ կողոպտված է եղել[2]։
26. Մատուռ Գտնվել է Մայր Տաճարից արևելք[2]։
27. «Ութանկյուն» մատուռ (մկրտարան) Գտնվում է Մայր Տաճարից հարավ-արևելք։ Կառույցի բնույթի վերաբերյալ եղել են տարբեր կարծիքներ[2]։
28. Սուրբ Առաքելոց եկեղեցի 20110419 Surp Arakelots Holy Apostles Ani Turkey.jpg 10-րդ դարի վերջ - 11-րդ դարի սկիզբ Կառուցվել է 10-րդ դարի վերջերին կամ 11-րդ դարի սկզբներին (հնագույն արձանագրությունը 1031 թվականից է)։ Շինարարությունը վերագրվում է Պահլավունիներին։ Եղել է Անիի եպիսկոպոսարանի եկեղեցին, ունեցել է երեք գավիթ և կից կառույցներ[2]։
29. Մատուռ-տապանատուն 13-րդ դար Գտնվում է Սուրբ Առաքելոց եկեղեցու մոտ, դեպի արևելք։ Հավանաբար 13-րդ դարի կառույց է, որը թեև ամբողջովին ավերված է եղել, բայց ունեցել է բազմաթիվ քանդակազարդ բեկորներ, որոնք պեղումների ժամանակ տեղաափոխվել են քաղաքի թանգարան և ըստ Նիկողայոս Մառի՝ «Անիի թանգարանի լավագույն զարդերից են»[2]։
30. Եկեղեցի Գտնվում է Սուրբ Առաքելոց եկեղեցու հարավային գավիթին կից։ Պեղվել է 1909 թվականին։ Ըստ Նիկողայոս Մառի՝ այս եկեղեցին ունի «հնության նշաններ․․․ որոնք նրան մոտեցնում են 7-րդ դարի Պալատական եկեղեցուն»[2]։
31. Մատուռ-տապանատուն Գտնվում է նախորդ եկեղեցու մուտքից հարավ, ունեցել է քանդակազարդ քարեր[2]։
32. Եկեղեցի (եկեղեցու ավերակներ)[2]
33. Եկեղեցի (հարուստ զարդաքանդակներով եկեղեցու ավերակներ)[2]
34. Սուրբ Սարգիս եկեղեցի (Սարկավագի եկեղեցի) Բագրատունյաց շրջանի կառույց, որը 1151 թվականին նորոգել է անեցի Սարկավագ քահանան։ Ներսում պահպանված է եղել մկրտության ավազանը[2]։
35. Մատուռ բնակելի տան մեջ հայտնաբերվել է 1913 թվականին Գայլիձորի դարպասի դիմաց գտնվող մեծ մահարձանի մոտ պեղված տան մեջ։ Նիկողայոս Մառը գրում է, որ Հայաստանում նման այլ դեպք իրեն հայտնի չէ․ «Խորան ունեցող փոքր մատուռը գտնվում է անիական բնակելի տան մեծ սրահի մեջ»[2]։
36. Եկեղեցի (եկեղեցու ավերակներ)[2]
37. «Շախմատային» եկեղեցի 13-րդ դար Հավանաբար կառուցվել է 13-րդ դարում, բայց ավելի վաղ կառուցված եկեղեցու տեղում։ Պատերի շարվածքում օգտագործվել են հին եկեղեցու արձանագրությամբ քարեր, որոնք Բագրատունյաց շրջանից են։ Եկեղեցուն «Շախմատային» պայմանական անունը տվել են քաղաքի հետազատողները՝ ելնելով ճակատամասի քարերի շախմատաձև շարվածքից[2]։
38. Եկեղեցի «երկու խաչքարերով» գտնվում է Սուրբ Փրկիչ եկեղեցուց հյուսիս-արևմուտք, պեղվել է 1913 թվականին։ Ըստ Նիկողայոս Մառի՝ կառուցվել է Բագրատունիների օրոք, սելջուկյան ներխուժման հետևանքով վնասվել է, ապա 12-րդ դարում վերականգնվել, որի ընթացքում կառուցվել է փոքր գավիթը[2]։
39. Սուրբ Փրկիչ եկեղեցի 20110419 Church of Redeemer Ani Turkey view2.jpg 1036 1036 թվականին կառուցել է Աբլղարիբ Պահլավունին։ հատակագծում ութ խորանով, բոլորաձև կառույց է (ունեցել է զանգակատուն և կից այլ շինություններ), ունի բազմաթիվ արձանագրություններ։ Սամուել Անեցին եկեղեցին կոչում է Ամենափրկիչ և հիշատակում ավերումը 1131 թվականի երկրաշարժի հետևանքով[2]։
40. Եկեղեցի[2]
41. Եկեղեցի (եկեղեցու ավերակներ)[2]
42. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Տիգրան Հոնենցի եկեղեցի) 20110419 Saint Gregory (Tigran Honents) Ani Turkey.jpg 1215 1215 թվականին կառուցել է անեցի մեծատուն Տիգրան Հոնենցը, ամբողջովին որմնանկարազարդ է։ Ունի գավիթ, որը կառուցվել է մի փոքր ուշ[2]։
43. Սուրբ Աստվածածին մատուռ Գտնվել է Գրիգոր Լուսավորչի (Տիգրան Հոնենցի) եկեղեցու տեղում և վերջինիս կառուցման ժամանակ (13-րր դարի սկզբներին) քանդվել է[2]։
44. Մատուռ Կառուցվել է Գրիգոր Լուսավորչի (Տիգրան Հոնենցի) եկեղեցու հյուսիսային պատին կից[2]։
45. Բեխենց վանք (ավերակներ) Կառույցի ավերակները Բեխենց վանք է կոչում Թորոս Թորամանյանը, թեև տեղում հավանորեն արձանագրություններ չեն եղել։ Ըստ Գրիգոր Լուսավորչի (Տիգրան Հոնենցի) եկեղեցու արձանագրության՝ վանքը 13-րդ դարի սկզբներին նորոգել է Տիգրան Հոնենցը։ Եղել է գրչության կենտրոն[2]։
46. «Կուսանաց վանք» վանք 20110419 Monastery of Hripsimian Virgins Ani Turkey.jpg 13-րդ դար Դատելով ճարտարապետությունից՝ 13-րդ դարի կառույց է (Շինարարությունը վերագրվում է Տիգրան Հոնենցին), ունի գավիթ[2]։
47. Եկեղեցի (ավերակներ (եկեղեցո՞ւ))[2]
48. Մատուռ-Տապանատուն («Գրիգոր գորեմիկի բլուր») տեղում մատուռ-տապանատուն լինելու մասին վկայում է Նիկողայոս Մառը[2]։
49. Սուրբ Գրիգոր եկեղեցի (Գագկաշեն) Ani King Gagik church of St Gregory 3521.jpg 1001 Կառուցել է Գագիկ Ա Բագրատունի թագավորը՝ ըստ Զվարթնոցի ճարտարապետական ձևի։ Որոշ աղբյուրների համաձայն՝ շինարարությունն ավարտվել է 1001 թվականին[2]։
50. «Վիմափոր» եկեղեցի Գտնվում է Ծաղկոցաձորի ափին՝ ձորեզրից դուրս ցցված ժայռի զանգվածի մեջ։ Եկեղեցին թեև ամբողջովին ժայռափոր է, բայց գտնվում է քաղաքի մյուս կառույցների բարձրության վրա։ Մուտքից հյուսիս պահպանվել է 1291 թվականի արձանագրություն[2]։
51. Իգաձորի եկեղեցի (գալարաններով եկեղեցի) Գտնվում է Սմբատաշեն պարսպի մոտ, ըստ Թորոս Թորամանյանի՝ նախաբագրատունյան շրջանի կառույց է[2]։
52. Եկեղեցի (մեծ տաճարի ավերակներ) Հնարավոր է, որ այս կառույցն է Անիի՝ Մարմաշենի և Հոռոմոսի մի քանի արձանագրություններում հիշվող Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որը (ըստ Հոռոմոսի արձանագրության) գտնվել է քաղաքի՝ Կարսի դարպասի մոտ[2]։
53. Սուրբ Գրիգոր եկեղեցի (Խաչուտի եկեղեցի, Բախտաղեկի որմնանկարազարդ եկեղեցի) 11-րդ դար Ենթադրվում է, որ 11-րդ դարի կառույց է, որը նորոգվել ու որմնանկարազարդվել է 13-րդ դարում։ Արձանագրություններից մեկում պահպանվել է Շահեր վարպետի (ճարտարապետի) անունը, որը սակայն հիշվում է որպես նվիրատու[2]։
54. «Վրացական» եկեղեցի 11-րդ դար հավանորեն 11-րդ դարի շինություն է, որը 13-րդ դարում անցել է Անիի քաղկեդոնական համայնքին։ 1218 թվականին նրա պատին ընդարձակ վրացերեն արձանագրություն է թողել Վրաց Ետիփան կաթողիկոսը[2]։
55. «Չորս մույթերով» եկեղեցի (մույթերով շինություն) շատ վաղ ծագում ունեցող (նախաքրիստոնեակա՞ն) կառույց է եղել, որի սկզբնական նշանակությունը պեղումների ժամանակ չի պարզվել, սակայն ինչպես Նիկողայոս Մառն է նշում, այն «վերածված է եղել եկեղեցու»[2]։
56. Եկեղեցի (եկեղեցու ավերակներ)[2]
57. Եկեղեցի (եկեղեցու ավերակներ)[2]
58. «Կարմիր» եկեղեցի 11-րդ դար Արձանագրություն չունի, բայց ըստ ճարտարապետական առաձնահատկությունների՝ 11-րդ դարի կառույց է։ Եկեղեցին հանգամանորեն ուսումնասիրած է Նիկոլայ Տոկարսկին այն կոչում է «եզակի հուշարձան»։ Պեղումների շրջանում պայմանականորեն «Կարմիր» եկեղեցի է կոչվել ըստ օգտագործված քարի գույնի[2]։
59. Եկեղեցի Գտնվում է Սմբատաշեն պարսպի կենտրոնական մասից ոչ հեռու[2]։

Սմբատաշեն պարիսպներից դուրս գտնվող տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

60. Մատուռ Հայտնաբերել է Միքայել վարդապետը 1908 թվականին։ Կից եղել են գերեզմաններ, որոնցից մեկի վրա կա արձանագրություն. «Այս է հանգիստ Ամիր Սարգսին» (արձանագրությունը դուրս է մնացել Անիի վիմագրերի ժողովածուից)։
61. Մատուռ Կառուցված է անմիջապես Ախուրյանի գետափին, ունի 1304 և 1328 թվականների արձանագրության հատվածներ, որոնք դուրս են մնացել Անիի վիմագրերի ժողովածուից։
62. Կարմիր վանք 985 Գտնվում է Ախուրյանի հոսանքն ի վեր, քաղաքի պարիսպներից շուրջ 600 մ. հյուսիս-արևելք՝ փոքրիկ ձորի ափին։ Համաձայն շինարարական արձանագրության՝ կառուցվել է 985 թվականին։ 1271 թվականին վանքը գնել, նորոգել ու նրան նվիրատվություններ են կատարել Ուքան Քարիմադինը, Պապքան Վախրադինը և Դապտա Խաթունը՝ այս մասին թողնելով ուշագրավ արձանագրություն։
63. Եկեղեցի (եկեղեցու ավերակներ) Գտնվում է պարիսպներից մինչև «Հովվի» եկեղեցի ընկած հատվածում։
64. «Հովվի» եկեղեցի Church of Hovvi Ani 1920.jpg 11-րդ դար Կառուցումը վերագրվում է 11-րդ դարին, արձանագրություններ չունի, անունը ծագում է ժողովրդական մի ավանդությունից։
65. Մատուռ Գտնվում է «Հովվի» եկեղեցուց հյուսիս, կից ունեցել է գեղեցիկ մահարձան։
66. Եկեղեցի (փոքրիկ եկեղեցու ավերակներ) Գտնվում է Իգաձորից ոչ հեռու՝ դեպի հյուսիս։
67. Մատուռ (մատուռի ավերակներ) Գտնվում է Իգաձորից հյուսիս։
68. Կիրակոսի մատուռ-տապանատուն 14-րդ դար Երկհարկանի է, ներքևում տապանատունը, վերևում՝ մատուռը։ Ունի 1330 և 1348 թվականների արձանագրություններ, որոնցից երկրորդի համաձայն՝ շինությունը կառուցվել է նահատակված Կիրակոս վարդապետի համար։

Ժայռափոր եկեղեցիներ և մատուռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկոցաձոր[խմբագրել | խմբագրել կոդը]

69. Մատուռ Գտնվում է Միջնաբերդի հարավային ստորոտում։ Ավերվել է և ժայռաբեկորի հետ գլորվել ներքև։ Պահպանվել է հյուսիսային պատը 3,45 մ., երկու որմնամույթերով։
70. Եկեղեցի Գտնվում է Միջնաբերդից արևմուտք, Անիի մեզ հայտնի բոլոր ժայռափոր եկեղեցիների մեծագույն մասի պես միանավ է, ունի կիսաշրջան խորան (չափսերը՝ 4,95x3,15 մ.), աչքի է ընկնում կատարման բարձր ճշգրտությամբ։
71. Մատուռ Գտնվում է Աբուղամրենց Սուրբ Գրիգոր եկեղեցուց ցած գտնվող տարածքում, պահպանվել է միայն հյուսիս-արևելյան մասը՝ խորանով (5x2 մ.):
72. Մատուռ Գտնվում է Սմբատաշեն պարսպի հ. 95 բուրգի ստորոտում եղած ժայռային հրվանդանի մեջ, մասամբ ավերված է, ունի կիսաշրջան խորան։
73. Մատուռ Ներքուստ խորանի մասում պատերը եղել են ծեփածածկ, հավանաբար նաև որմնանկարազարդ (երևացել է կարմիր ներկ), բայց մոտից չի ուսումնասիրվել, քանի որ, ըստ դԱՎԻԹ Ղիփիշիձեի, առանց հատուկ աստիճանի այն «անմատչելի է» եղել։
74. Եկեղեի Գտնվում է «Վիմափոր» եկեղեցու (հ. 50) մոտերքում, արևմտյան մասը վնասված է (չափերը՝ մոտ. 8,90x4,45 մ.):
75. Եկեղեցի Ծաղկոցաձորի՝ Իգաձորից Անիձոր ընկած հատվածում։ Ունեցել է ժայռափոր փոքր գավիթ, ներքուստ պատերին կան ծեփի հետքեր (չափերւ՝ 2,50x2,80 մ.):
76. Մատուռ Գտնվում է նախորդ եկեղեցուց հյուսիս, ունի կիսաշրջան խորան։ Դավիթ Ղիփիշիձեն այն կոչում է «գեղեցիկ» մատուռ (չափերը՝ 4,50x2,50 մ․)։
77. Մատուռ Մոտ է նախորդ եկեղեցուն, խորանն ուղղանկյունաձև է (չափսերը՝ 3x2 մ․), ծածկը բավական բարձր է՝ 3,50 մ․։
78. Եկեղեցի Նախորդ մատուռների շարքում։ Ունեցել է գավիթ, որն ավերվել է (չափերը՝ 3,5x2 մ․)։
79. Եկեղեցի Գտնվում է նախորդին շատ մոտ, պահպանվել է ծեփածածկ խորանը։
80. Մատուռ Գտնվում է արևմտյան կողմից Ծաղկոցաձորին միացող Անիձորի այրերից մեկում, Կիրկաոս վարդապետի մատուռ-տապանատնից (հ․ 68) շուրջ 300 մ․ հյուսիս։ Պատերը եղել են ծեփված, առանց որմնանկարի (չափերը՝ 4,50x2,50 մ․)։
81. Եկեղեցի Գտնվում է նախորդ մատուռի մերձակայքում, եռանավ է, յուրաքանչյուր նավ ունի համապատասխան խորան։ Պատերը ծեփածակ են, մասամբ ավերված։
82. Մատուռ Գտնվում է նախորդների մոտ, կիսավեր։
83. Մատուռ Գտնվում է Ծաղկոցաձորի և Անիձորի միացման շրջանում, Անի գյուղի մոտ։ Ունի կիսաշրջան խորան, պատերը ծեփածածկ են։
84. Մատուռ Գտնվում է նախորդ մատուռի մոտերքում, խորանն ուղղանկյունաձև է, ունեցել է փոքր գավիթ։
85. Եկեղեցի Գտնվում է նախորդ երկու հուշարձաններից ոչ հեռու, խորանը՝ կիսաշրջան է, ունի երկու գավիթ՝ արևմուտքից և հարավից։
86. Մատուռ Խորանը կիսաշրջանաձև։
87. Մատուռ Գտնվում է Ծաղկոցաձորի աջ ափին, Իգաձորի միախառնման վայրի հանդիպակաց մասում։ Խորանն ուղղանկյունաձև է, կից ունի երկու տապանատուն։
88. Տապանատուն (Տիգրան Հոնենցի տոհմական տապանատունը) Գտնվում է Ծաղկոցաձորի աջ ափին, Սուրբ Գրիգոր (Գագկաշեն) եկեղեցու հանդիպակաց մասում, բաղկացած է մի քանի բաժանմունքից, որոնցից մեկում բավականին լավ են պահպանված որմնանկարները (Բարեխոսություն, Գաբրիել և Մկրտիչ հրեշտակապետներ), ունի ներկագիր արձանագրություններ։
89. Եկեղեցի Գտնվում է Տիգրան Հոնենցի տապանատան և նրան կից եղած մեկ այլ ընդարձակ տապանատան մոտ, հատակագծով մոտենում է վերգետնյա խաչաձև փոքր եկեղեցիների տիպին։ Ունի գեղեցիկ խոյակավոր որմնասյուներ, պատերը ծեփված են և սպիտակեցված։
90. Վանք Գտնվում է Ծաղկոցաձորի աջ ափին, Բագնայրի վտակի միախառնման վայրում, ընդգրկված է քարայրների բավական մեծ համալիրում։ Բուն եկեղեցու չափերն են՝ 5,25x3,50 մ․, հարավային մասում ունի փոքր ավանդատուն (Բ), իսկ հյուսիսում՝ բավական մեծ գավիթ (Գ)՝ 13,80x8,50 մ․։ Պատերին կան փորագրված խաչեր և գրադարակի խորշեր։
91. Եկեղեցի տապանատներով Գտնվում է Ծաղկոցաձորի աջ ափին՝ միջնաբերդի հանդիպակաց մասում, ունի երկու խորան՝ արևելքից (ավելի մեծ) և արևմուտքից։ Մուտիքց վեր պահպանվել են կարմիր ներկով պատկերի հետքեր, պատերը ծեփածածկ են (չափերը՝ 6,15x2,45 մ․)։ Եկեղեցու հարավային կողմում կան երեք տապանատներ։
92. Եկեղեցի Գտնվում է նախորդի մոտ, ունի կիսաշրջանաձև խորան՝ 6,15x2,50 մ․։
93. Վանք Գտնվում է Ծաղկոցաձորի աջ ափին, միջնաբերդի դիմաց՝ ընդգրկելով բավական ընդարձակ ժայռափոր համալիր, որի արևելյան կողմում կիսավեր եկեղեցի է։ Հարավային կողմում եղած կամարակապ առաստաղով սրահը հավանորեն ծառայել է որպես գավիթ։ Եկեղեցում և համալիրի կենտրոնական մեծ սրահում կան ծեփի հետքեր։ Ըստ Դավիթ Ղիփիշիձեի՝ մի քանի ժայռափոր սենյակներ (b, c, d, f) վանքի խցեր են, իսկ կենտրոնական մեծ սրահը (a)՝ հավանաբար սեղանատուն։ Ուսումնասիրողների կարծիքով վանական համալիրը եղել է երկհարկ, բայց ստորին մասն ավերվել է։

Իգաձոր[խմբագրել | խմբագրել կոդը]

94. Եկեղեցի Գտնվում է Իգաձորի աջ ափին (Անիի Պարոնի պալատից հյուսիս)։ Ունի կիսաշրջանաձև խորան և, չնայած որ չափերով փոքր է (4,45x5,15 մ․), բայց աջ և ձախ կողմերից ունի ուղղանկյուն ելուստներ, որոնցում տեղավորված են մկրտության ավազաններ։
95. Եկեղեցի Գտնվում է նախորդից քսան քայլ դեպի հարավ և հատակագծով մոտ է նրան, միայն թե մկրտության ավազանով ելուստ ունի հյուսիսային կողմից։ Դռան կողքերին կան փոքր փորագիր խաչեր, եղել է նաև 14 տողից կազմված խոշոր տառերով արձանագրություն, որն անընթեռնելի է եղել (չափերը՝ 4,32x4,71):
96. Մատուռ Ունի կիսաշրջանաձև խորան։
97. Եկեղեցի Մասամբ ավերված է, կիսաշրջանաձև խորանով (չափերը՝ 4,25x2,35 մ․), ունի երկու մուտք՝ հյուսիսից և հարավից։ Արևմտյան կողմում կա մի մեծ սրահ՝ 8,90x3,35 մ․, որը հավանորեն ծառայել է որպես գավիթ։

Բագնայրի ձոր[խմբագրել | խմբագրել կոդը]

98. Եկեղեցի Խորանը կիսաշրջանաձև է, ունի երկու մուտք՝ արևմուտքից և հարավից, պատերը՝ ծեփածածկ (չափերը՝ 4,50x2,30 մ․)։
99. Եկեղեցի գտնվում է նախորդի հարավային կողմում և չափերով մոտ կրկնակի անգամ գերազանցում է նրան։ Ունի կիսաշրջանաձև խորան։
100. Եկեղեցի Մոտ է նախորդ երկուսին, խորանը՝ կիսաշրջանաձև, հարավային կողմից ունի տապանատուն (չափերը՝ 8,20x4,50 մ․)։
101. Եկեղեցի գտնվում է ժայռափոր համալիրի արևելյան կողմում, խորանն անկյունավոր է, ունի մուտքեր արևմուտքից և հարավից։

Ախուրյանի կիրճ[խմբագրել | խմբագրել կոդը]

102. Եկեղեցի Գտնվում է Ախուրյանի և Անի գետակի միախառնման վայրից արևելք ընկած ձորեզերքի այրերից մեկում (չափերը՝ 3,40x2,15 մ․), ունի փոքր գավիթ։

Գայլիձոր[խմբագրել | խմբագրել կոդը]

103. Երկխորան եկեղեցի գտնվում է Գայլիձորի աջ ափին, Սմբատաշեն պարսպից ոչ շատ հեռու։ Խորաններ ունի արևելյան և արևմտյան կողմերում։ Առաջինի բոլորակն ունի վեց կիսաշրջան խորշեր (ինչպիսիք կան Անիի Մայր տաճարի ավագ խորանում)(չափերը՝ 7,10x4,10 մ․)։ Այս հուշարձանը կառուցվածքի ինքնատիպության շնորհիվ արժանացել է հետազատողների առանձնահատուկ ուշադրությանը։
104. Եկեղեցի Գտնվում է Գայլիձորի ձախ ափին, կիսավեր։ Խորանի պատերին կան ծեփի հետքեր։

Գրավոր աղբյուրներում հիշատակված եկեղեցիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. «Լուսավորչահիմն» եկեղեցի 4-րդ դար գտնվել է Ներքին բերդում (Աղջկաբերդ), հիմնադրությունը վերագրվել է Գրիգոր Լուսավորչին։ Այս մասին է վկայում 13-րդ դարի սկզբին նույն տարածքում եկեղեցի կառուցած Զաքարե ամիրսպասալարի թողած արձանագրությունը, ուր ասվում է, թե նոր եկեղեցին կառուցվել է «ի մէնաստանիս մերձ առ էկեղեցե[եաւն] շինեալ ի Լուսաւորչէն մերմէ Սրբոյն Գրիգ[որի]»։
Բ. Փոքր Կաթողիկե 928-953 Ըստ Ասողիկի Պատմության ձեռագրերից մեկում արված հավելումի՝ այս եկեղեցին կառուցել է Աբաս Ա Բագրատունին (928-953). «Սա շինէ եւ զՓոքր Կաթողիկէն Անւոյ․․․»։
Գ. Սուրբ Հովհաննես եկեղեցի (վանք) Այս անվամբ է կոչվում Անիի թագավորական տան եկեղեցին, բնագրում՝ վանքը, Աշոտ Գ Ողորմածի (953-977) դստեր՝ Հռիփսիմեի՝ Սուրբ Նախավկայի (Մաղարդա) վանքին տրված կտակագրում։
Դ. Սուրբ Ստեփանոս եկեղեցի Եկեղեցին հիշատակվում է Մարմաշենի 1225 թվականի, Անիի Սուրբ Առաքելոցի 1239, 1288 թվականների և Հոռոմոսի մի անթվական արձանագրություններում։ Ըստ վերջին վկայության՝ այն գտնվել է քաղաքի Կարսի դարպասի մոտ։ Եկեղեցին ենթադրաբար կարելի է նույնացնել Հովսեփ Օրբելու ուղեցույցի 20 թվահամարով նշված կառույցի հետ, որն անվանված է «մեծ տաճարի ավերակներ» (այս ցուցակում՝ թիվ 52)։
Ե-Զ. Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս եկեղեցիներ Անիի այս երկու եկեղեցիները հիշվում են Թերան Անեցու 1246 թվականի հիշատակարանում, ուր նա հայտնում է, որ մի Տոնական է նվիրել Սուրբ Գրիգոր եկեղեցուն, բայց քանի որ մատյանը ստացել է իր բարեկամ Վարթերի օգնությամբ, պատվիրում է, որպեսզի վերջինիս համար Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվելիք պատարագի օրը ձեռագիրը տարվի այդ եկեղեցին։ Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս անուններով մի քանի եկեղեցիներ կան Անիում և օժանդակ փաստերի բացակայության պատճառով անհնար է ասել, թե հատկապես որ եկեղեցիներն են նշված հիշատակարանում, կամ արդյո՞ք դրանք մեզ հայտնի եկեղեցիներն են։
Է. Սուրբ Հովհաննես եկեղեցի հիշատակվում է քաղաքի Սուրբ Փրկիչ եկեղեցու 1050 թվականի մի նվիրատվության արձանագրության մեջ, ուր Վարդի որդի Շահիկը հայտնում է, թե իրենց կառուցած տունը բակով հանդերձ նվիրել է «ի Սուրբ Փրկիչս եւ ի Սուրբ Յովհաննէսն ․․․»։ Հավանական է, որ վերջինը Սուրբ Փրկչի մոտ, նրա ենթակայությամբ գտնվող փոքր եկեղեցի կամ մատուռ էր։
Ը. Սուրբ Սարգիս եկեղեցի (Գոգոնց) Եկեղեցին հիշվում է Խծկոնքում Շեխենց Խաչատուրի և նրա կին Ավագ տիկնոջ 1221 թվականի նվիրատվական արձանագրության մեջ, ուր նրանք հայտնում են, որ վանքին են նվիրել իրենց հայրենի տները՝ «որ ընդդէմ գոգոնց Սուրբ Սարգսի է», իսկ արձանագրության վերջում ճշգրտում են՝ «տներն ի մայրաքաղաքին է՝ ի յԱնի՝ մաւտ ի Տիգրանանց՝ ի դուռն»։ Հավանորեն պատկանել է «Գոգոնց» տոհմին։ Արձանագրությունից դատելով՝ եկեղեցին գտնվել է քաղաքի արևմտյան անկյունամասում (որը մեծ մասամբ Տիգրան Հոնենցին էր պատկանում) և եղել է պարսպամերձ, թերևս Գայլիձորի դռան մոտ։
Թ. Սուրբ Հռիփսիմյանց վկայարան 992-1019 Ըստ Վարդան Արևելցու՝ կառուցել է Սարգիս Ա կաթողիկոսը․ «Շինեաց վկայարան Սրբոց Հռիփսիմեանց առընթեր Կաթողիկէին Անւոյ»։
Ժ. «Քահանենց» եկեղեցի Այսպիսի լրացուցիչ անուն է ունեցել Անիի եկեղեցիներից մեկը՝ ըստ բագնայրի նվիրատվական մի արձանագրության․ «Ես Առիւծս ետու զիմ տուն ի Սուրբ Ուխտիս, որ ընդդէմ Քահանենց եկեղեցոյն․․․»։ Հայտնի է, որ ԱՆիում քիչ չէին քահանայական տոհմերը, հնարավոր է դրանցից մեկի տնօրինած եկեղեցին «Քահանենց» է կոչվել։ Չի բացառվում նաև, որ այս անունն առաջացել է Քահանա անձնանունից, որպիսին հանդպիում ենք Ներքին բերդի Սուրբ Հովհաննեսի արձանագրություններից մեկում։
ԺԱ. Սուրբ Նշան եկեղեցի Այս անվամբ անիական եկեղեցի հիշատակում է միջնադարյան հայրեններից մեկում՝ «․․․Քո ձագն ի Անի տեսայ, ի Անի ու Սուրբ Նշանի ․․․»։
ԺԲ. Սուրբ Գևորգ եկեղեցի Անիի այս եկեղեցում 1379 թվականին մի Ավետարան է ընդօրինակել Թորոս գրիչը, որի հիշատակարանում կարդում ենք․ «Գրեցաւ սուրբ Աւետարանս․․ ի քաղաքիս յԱնի, ընդ հովանեաւ Սրբոյն Գէորգայ զորավարի ․․․»։
ԺԳ. Սուրբ Մինաս եկեղեցի Նիկողայոս Մառի ծոցատետրերից մեկում պահպանվել է այս եկեղեցու համառոտ նկարագրությունը, ըստ որի այն ներքուստ ունեցել է կիսով չափ սվաղով ծածկված 1013 թվականի հայերեն արձանագրություն և 13-րդ դարի որմնանկարներ՝ վրացերեն մակագրություններով։ Ենթադրվում է, որ եկեղեցին, առանց անվան, նշված է Անիի հատակագծում, բայց թե որն է և ինչու է Նիկողայոս Մառն այն Սուրբ Մինաս կոչում, անհայտ է։
ԺԴ. Սուրբ Կարապետ եկեղեցի Անիում հայտնաբերված մի գրակալի նվիրատվական արձանագրությունը վկայում է, որ այն «Արութի որդի տիւրկէր Աւետիքի» հիշատակն է՝ «Սբ․ Կարապետ» եկեղեցուն։ Գրակալը հավանորեն 13-րդ դարի 70-ական թվականների գործ է, քանի որ շատ նման է 1272 թվականին պարոն Գրիգորի համար պատրաստված գրակալին (այս երկու աշխատանքն էլ վերագրում են հյուսն Ավետիքին)։ Անիում Սուրբ Կարապետ անվամբ եկեղեցի այլ աղբյուրներում հայտնի չէ (հնարավոր է, որ նաև այդպես է կոչվել Հովհաննես Մկրտչին (Կարապետ) նվիրված Սուրբ Հովհաննես անունով եկեղեցիներից մեկը (օրինակ՝ Հոռոմոսի Սուրբ Հովհաննեսի պարագայում)։
ԺԵ. «Անապատ» Որ Անիի վանքերից մեկը նաև այս անունով է կոչվել երևում է Գրիգոր Լուսավորչի (Տիգրան Հոնենց) եկեղեցու մի արձանագրությունից, ուր հիշվում է ոմն Ներսես՝ որպես «անապատին իպիսկոպոս»։ Իսկ Բեխենց վանքի ձեռագրերից մեկի՝ 13-րդ դարի սկզբների հիշատակարանում նշվում է «զմիակեցն «Սիմէոն որ բնակէր յանապատի․․․»։

Անիի եկեղեցիների շարքին կարելի է նաև դասել Հոռոմոսի, Բագնայրի, Արջոառիճի բազմաթիվ եկեղեցիները, քանի որ այդ վանքերը եկեղեցական վարչատարածքային և հոգևոր-մշակութային սերտ կապերի մեջ էին Անիի հետ և ըստ որոշ հետազոտողների՝ հանդիսանում էին քաղաքի հեռավոր արվարձանները։ Անիի մոտերքում պետք է գտնվեր նաև Խոռաս կրտսերի 1266 թվականի արձանագրության մեջ հիշատակվող Ջրձորիկ վանքը։

Անիի եկեղեցիների թվի հարցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիում մինչև 20-րդ դարը կանգուն կամ ավերակ վիճակում պահպանված և կամ տարբեր սկզբնաղբյուրներում հիշատակված եկեղեցիները բավականին մեծ թիվ են կազմել։ Հայ և օտար միջնադարյան մի շարք հեղինակների մոտ հիշատակվում է՝ հազար, կամ հազար ու մեկ եկեղեցիների գոյության մասին վկայություններ քաղաքում։ Ուսումնասիրողներից մի քանիսն այդօրինակ վկայությունները համարել են իրականության արտացոլում, մյուսներն ընդունել են որպես ճշմարտությունից հեռու ակնհայտ չափազանցություն, իսկ հետազոտողներից շատերն էլ եկել են այն եզրակացության, որ «հազար ու մեկ եկեղեցի» ասվածը Անիի եկեղեցիների բազմաքանակությունն արտահայտելու միջոց է եղել և կապ չունի եկեղեցիների իրական թվի հետ (այս կարծիքն առավել տարածվածն ու ընդունվածն է)։ Միևնույն ժամանակ, հետազոտողներից ոչ ոք մինչ այժմ չի զբաղվել Անիի եկեղեցիների թվի մասին պահպանված աղբյուրագիտական տեղեկութոյւնների համակարգմամբ և առկա նյութերի համակողմանի քննությամբ։ Այս առումով, ամենահետևողական հեղինակը Ղևոնդ Ալիշանն է, սակայն, նրան մատչելի աղբյուրներն ու օժանդակ տվյալները սահմանափակ են եղել, որի պատճառով միանշանակ եզրակացության չի եկել։

Մատենագրական վկայությունները Անիի եկեղեցիների թվի վերաբերյալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ ներկայացվում են այն վկայությունները, ուր նշվում է Անիի եկեղեցիների թիվը․

Հեղինակի անունը Ժամանակաշրջան Երկի անունը Վկայություն
1. Մատթեոս Ուռհայեցի 12-րդ դարի առաջին կես Խոսելով Ալփ-Արսլանի զորքերի կողմից 1064 թվականի Անիի պաշարման մասին, գրում է, թե քաղաքի բնակչությունը փրկության հույսով աղոթում է առ Աստված, և այդ օրերին Անիում հազար ու մեկ եկեղեցի պատարագ էին մատուցում՝ «․․․յայնմ աւուր հազար ու մէկ եկեղեցի ի պատարագի կայր ի յԱնի»։
2. Կիրակոս Գանձակեցի 13-րդ դար Պատմելով 1236 թվականի Չարմաղանի կողմից Անիի պաշարման մասին, նշում է, որ քաղաքում բազում եկեղեցիներ կային և մինչև իսկ խոսքի մեջ երդվելիս այսպես էին ասում՝ «Անիի հազար ու մեկ եկեղեցին վկա»։ «Եւ եկեղեցի բազում կայր ի նմա (Անիում), մինչ ի կարգ խօսից երդման այսպէս երդնուին՝ »Անւոյ հազար ու մի եկեղեցին»։
3. Իբն ալ-Ասիր 1160-1233 Արաբ պատմիչը Ալփ-Արսլանի կողմից Անիի գրավման կապակցությամբ գրում է․ «Սա մի շեն ու բազմամարդ քաղաք էր, ուր կար հինգ հարյուրից ավելի եկեղեցի»։
4. Անանուն վրացի պատմիչ 13-րդ դարի սկիզբ «Թագակիրների պատմությունն ու գովաբանությունը» Իր երկում, խոսելով 1161 թվականին Վրաց Գերոգի թագավորի կողմից Անիի գրավման մասին, գրում է․ «ուղղվեց դեպի մեծ քաղաք Անիսին, որն անցյալում մի ժամանակ հույների թագավորների տունն ու նստոցն էր և որտեղ մինչև այժմ էլ հազար ու մի եկեղեցի կա»։
5. Սիբթ իբն Ալ-Ջավզի 13-րդ դար Արաբ պատմագիրը, Անիի 1064 թվականի գրավմանն անդրադառնալով և վկայակոչելով դեպքերին ականատես Ալ-Քամիլ Աբուլ-Ֆավարիզին, գրում է․ «Ասում են, որ քաղաքում կա ․․․ հազար եկեղեցի և վանք» (ավելացնում նաև, որ Անին ուներ 700․000 տուն, իսկ սելջուկները գերեցին 50․000 մարդ)։
6. Աբուլ Ֆարաճ Բար Հերբեոս 13-րդ դար Ասորի պատմիչը գրում է, թե Անիում 1000 եկեղեցի կար։
7. Վինսենտ դը Բովե 1190-1264 Դոմինիկյան միաբանն իր կազմած հանրագիտարանում Անիի մոնղոլական զավթման կապակցությամբ գրում է․ «Հայաստանում կա մի հոյակապ քաղաք Անի անունով, ուր կա հազար եկեղեցի և 100․000 ընտանիք է բնակվում»։
8. Ռուբրուք 13-րդ դար Ֆրանցիսկյան միաբանը 1255 թվականին Անիում գտնվելով՝ իր ուղեգրության մեջ գրում է․ «Այստեղ կան հայերի հազար եկեղեցիներ և արաբական երկու մզկիթներ»։
9. Մանտվիլ (Ժան դը Մանդևիլ) 14-րդ դար Անգլիացի ճանապարհորդը ֆրանցիսկյան միաբանությունից, նույնպես հազար եկեղեցի է հիշատակում Անիում։
10. Տրդատ և Աննա Պահլավունիներ «Ղրիմահայերի պատմություն» հիշատակարան Սույն հիշատակարանը գրել են տվել Աբրահամ Պահլավունու զավակներ Տրդատն ու Աննան, 1690 թվականի մի Հայսմավուրքում (ՄՄ․, թիվ 7442) վկայում է․ «Մեծ թագաւորանիստ քաղաքն մեր ԱՆի իշխանաց եւ ազնուականաց էր բնակութիւն․․․ նաև ի նմա հազար ու մէկ եկեղեցիս․․»։
11. Անանուն կազմող «Պատմութիւն քաղաքին յԱնիոյ» Երկի անանուն կազմողը, նշելով սելջուկների կողմից քաղաքի գրամվան մասին, գրում է․ «Եւ աւերեցաւ քաղաքն բազմաժողով, որ Ռ (1000) եւ Ա (1) եկեղեցի կայր ի նմա»։
12. Աբրահամ Գ Կրետացի 17-րդ դար - 1737 «Անի քաղաքի պատմությունը» Մինչ կաթողիկոս դառնալը, 18-րդ դարի սկզբներին իր կողմից գրած կրոնաբարոյախոսական երկում նշելով անեցիների մեղսասիրության մասին, ավելացնում է, որ քաղաքացիները մեղք էին գործում՝ «․․․կարծելով թէ Ռ (1000) եւ Ա (1) եկեղեցաւն Աստուած ոչ բարկանայ մեզ եւ ոչ յիշէ զմեղս մեր․․․ վասն զի Ռ (1000) եւ Ա (1) եկեղեցի ունէին եւ ամեն եկեղեցւոյ Ա (1) ձիթհանք եւ Ա (1) այգի յիշատակ եդեալ էին առ ի շէն մնալն եկեղեցեացն»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Անի», Կարեն Մաթևոսյան, Էջմիածին, 1997․
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 2,39 2,40 2,41 2,42 2,43 2,44 2,45 2,46 2,47 2,48 2,49 2,50 2,51 2,52 2,53 2,54 2,55 2,56 2,57 2,58 «Անի», Կարեն Մաթևոսյան, Էջմիածին, 1997, էջ 162-168․
  3. 3,0 3,1 «Շիրակ», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1881, էջ 58․
  4. 4,0 4,1 «Ани, книжная история города и раскопки на месте городища», Н․Марр, Огиз, Гос. социально-экономическое изд-во, 1934. էջ 53, նկ․ 40․
  5. "Documents of Armenian Architecture", Ani, N12, Milano, 1984, Էջ 6, 85, 99․
  6. «Անի», Կարեն Մաթևոսյան, Էջմիածին, 1997, էջ 338՝ ծան․ 38․