Բախտաղեկի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բախտաղեկի եկեղեցի, Անիի Խաչուտի եկեղեցի, ս․ Գրիգոր, ճարտարապետական հուշարձան, կառուցված 1271 թ, Շահեր վարդապետի ծախքով։

Ըստ մի արձանագրության, պայմանականորեն այսպես է կոչվել Ն․ Մառի 1892-ի պեղումների ժամանակ բացված, քաղաքի հս․ մասում գտնվոդ «Գրիգոր Լուսավորիչ» փոքր եկեղեցին։ Հիմնովին ավերված, սակայն բեկորները զգալիորեն պահպանած հուշարձանի վերակազմության նախագծի հեղինակը Թ․ Թորամանյանն է։ Եկեղեցին կառուցվել է XII–XIII դդ․, պատկանել է գմբեթավոր դահլիճ տիպին։ Ճակատները հարդարված են եղել զույգ որմնասյուներին հանգչող որմնակամարներով։ Ճակտոնները, կամարամեջերը, պատուհանների լայն երեսակալները ծածկված են եղել բույսերի և երկրաչափական նրբաճաշակ զարդաքանդակներով, մասամբ նաև մարդկանց պատկերներով։ Ներսից՝ պատերը, սյուները, թաղերը, թմբուկն ու գմբեթը սվաղված էին ու ծածկված որմնանկարներով (Հին ու Նոր կտակարանների թեմաներով, հայոց հայրապետների, այդ թվում՝ Գրիգոր Լուսավորչի, պատկերներով, հայերեն արձանագրություններով)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիվան հայ վիմագրության, պր․ 1, Ե․, 1966։
  • Марр Н․ Я․, Ани, Л․-М․, 1934;
  • Орбели И․ А․, Избранные труды, Е․, 1963, с․ 120․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 240