Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճար
Եկեղեցի

ավերակները

ՏեղադրությունԱրևելյան Հայաստան, Այրարատ, Անի
ԱշխարհԱյրարատ
Պատմական երկիրԲագրատունյաց Հայաստան Բագրատունյաց Հայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ)Գագիկ Ա
Ճարտարապետություն
ԿարգավիճակԱվերակներ
Ակտիվ էՈչ
Ճարտարապետ(ներ)Տրդատ ճարտարապետ
Ճարտարապ. տիպԶվարթնոցատիպ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ11-րդ դար
Կառուցման ավարտ1110
Ավերումերկրաշարժից
Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճար (Թուրքիա)##
Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճար (Թուրքիա)
Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճար (Մեծ Հայք)##
Սուրբ Գրիգոր Լուսավորչի տաճար (Մեծ Հայք)
40°45′50″ հս․ լ. 43°43′32″ ավ. ե.HGЯO
Հատակագիծ

Գագկաշեն, Գագիկաշեն կամ Անիի Գրիգոր Լուսավորչի տաճար, հայկական ճարտարապետական հուշարձան Անիում։ 1001−10 թթ. կառուցել է ճարտարապետ Տրդատը, Գագիկ Ա Բագրատունի թագավորի պատվերով՝ մայրաքաղաքում վերակերտելով ավերակ Զվարթնոցի տիպարը։ Կառույցի ավերակները բացվել են 1905−06 թթ. պեղումներով։ Թորոս Թորամանյանը ուսումնասիրել և կազմել է Գագկաշենի վերակազմության նախագիծը, որը հիմնավորվել է հետագայում, պեղումներով Գագիկ Ա Բագրատունու՝ ձեռքին եկեղեցու մանրակերտը, արձանի հայտնաբերմամբ։

Կառույցը եռաստիճան (եռահարկ) դեպի վեր աստիճանաբար նվազող տրամագծերով երեք գլանային (արտաքուստ բազմանիստ) ծավալներով կենտրոնագմբեթ հորինվածք է, որի հատակագծային հիմքը շրջանց սրահի մեջ ներառնված քառակոնքն է (սյունակազմ կոնքերի միջև չորս հուժկու մույթեր են)։ Երեք հարկի արտաքին պատերը գոտևորում են կրկնակի կիսասյուների վրա ձգվող դեկորատիվ կամարաշարեր։ Պահպանելով Զվարթնոցի կառուցվածքային ընդհանուր հորինվածքը՝ ճարտարապետը ուրույն մոտեցումով մեծացրել է ենթագմբեթային քառակուսու չափերը, ծանր, հաստահեղույս մույթերը փոխարինել նրբագեղ, վերասլաց սյուներով, ավելացրել արտաքին նիստերի քանակը (32-ի փոխարեն՝ 36), պարզեցրել ճարտարապետական մանրամասերը։

1013-ին տաճարը մեծ վնասվածքներ է ստացել (կառուցվածքային թերությունների պատճառով), և նրա որոշ մասեր (աբսիդների կենտրոնական զույգ սյուները, միջին հարկը պահող կամարները և այլն) ամրացվել են։ Այդուհանդերձ, Գագկաշենը կործանվել է (ավելի վաղ, քան Անիի մյուս եկեղեցական շենքերը)։ Հետագայում տուժել է նաև թուրքերի արշավանքից։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մարության Տ., Զվարթնոց և զվարթնոցատիպ տաճարներ, Երևան, 1963։
  • Մնացականյան Ս., Զվարթնոցը և նույնատիպ հուշարձանները, Երևան, 1971։
  • Թորամանյան Թ., Զվարթնոց, Գագկաշեն, Երևան, 1984։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 215