Անդրեա Ֆրեյզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեա Ֆրեյզեր
Ծնվել է1965[1][2][3][…]
ԾննդավայրԲիլինգս (Մոնտանա), Մոնտանա, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ[5][6]
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Կերպարվեստի դպրոց
Մասնագիտությունարվեստագետ, վիզուալ արտիստ, ակադեմիկոս, performance artist և վիդեոնկարիչ
Ոճֆեմինիստական արվեստ
Թեմաներկատարողական արվեստ
Պարգևներ

Անդրեա Ֆրեյզեր (անգլ.՝ Andrea Fraser, 1965[1][2][3][…], Բիլինգս (Մոնտանա), Մոնտանա, ԱՄՆ[4]), փերֆորմանս ժանրի ամերիկացի նկարչուհի, որը հայտնի է ինստիտուցիոնալ քննադատության բնագավառի աշխատանքներով։ Ֆրեյզերը բնակվում է Նյու Յորքում և Լոս Անջելեսում։ Ներկայումս Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի արվեստի և ճարտարապետության դպրոցի միջճյուղային ստուդիայի ամբիոնի վարիչն է և պրոֆեսոր[10]։

Վաղ կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեա Ֆրեյզերը ծնվել է Մոնտանա նահանգի Բիլինգս քաղաքում և մեծացել Կալիֆոռնիա նահանգի Բերքլի քաղաքում[11]։ Սովորել է Նյու Յորքի համալսարանում, Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի անկախ ուսուցման ծրագրում[12] և կերպարվեստի դպրոցում[13]։ Ֆրեյզերն աշխատել է «Dia: Chelsea» պատկերասրահում։

Ֆրեյզերն սկսել է զբաղվել գեղարվեստական քննադատությամբ` նախքան նման վերլուծությունն իր գեղարվեստական աշխատանքներում ներառելը[14]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեյզերի գործունեությունը փերֆորմանս ժանրում 1990-ական թվականներին ժողովրդականացրել է ինստիտուցիոնալ քննադատությունը որպես գեղարվեստական շարժում, ձևավորել է գեղարվեստական պրակտիկա, որը նախատեսված է արվեստի վաճառքով, ցուցադրմամբ և առևտրայնությամբ զբաղվող հաստատությունների քննադատության համար։ Որպես կանոն` Ֆրեյզերի աշխատանքները մեկնաբանում են ժամանակակից արվեստի թանգարանի քաղաքականությունը, առևտուրը, պատմությունը և նույնիսկ ինքնավստահությունը, ինչպես նաև արվեստի` որպես ձեռնարկատիրության բացառման պաշտոնակարգությունը և մեխանիզմները։ Նրա փերֆոմանսները, չնայած լուրջ թեմաներին, հաճախ ներկայացվում են հումորային, ծիծաղելի կամ երգիծական ձևով։ Նա իր աշխատանքները ցուցադրել է Լոնդոնի Ուայթչեփել պատկերասրահում, Նյու Յորքի «Dia Art» հիմնադրամում, Վիեննայի ժամանակակից արվեստի թանգարանում, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում, Փարիզի Պոմպիդու կենտրոնում և Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարանում[15]։

Ֆրեյզերը «The V-Girls» ֆեմինիստական փերֆորմանս-խմբի հիմնադիրներից մեկն է (1986-1996)։ Այն «Մակաբույծ» ծրագրի (1997-1998) և «Orchard»-ի կոոպերատիվ պատկերասրահի (2005-2008) աշխատանքների վրա հիմնված գեղարվեստական նախաձեռնություն է։ Նա Հելմութ Դրաքսլերի հետ նաև «Աշխատանքային խմբերի ցուցահանդեսի» կազմակերպիչն է, որի միտքը հղացել է Լյունեբուրգի համալսարանում գտնվող «Kunstraum»-ում և 1994 թվականից մինչև 2001 թվականը ներկայացվել Եվրոպայի և Միացյալ Նահանգների ութ հարթակներում[16]։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեյզերի աշխատանքները ցուցադրվել են հասարակական պատկերասրահներում, ինչպիսիք են Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանը (1989), «Kunstverein München»-ը (Գերմանիա, 1993, 1994), Վենետիկի բիենալեն (Իտալիա, 1993), Շփրենգելի թանգարանը (Հաննովեր, Գերմանիա, 1998), «The Kunstverein Hamburg»-ը (Գերմանիա, 2003), Ուայթչեփելի պատկերասրահը (Լոնդոն, Անգլիա, 2003), Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանը (2005), Ֆրանս Հալսի թանգարանը (Հաառլեմ, Նիդերլանդներ, 2007) և Պոմպիդու կենտրոնը (Փարիզ, 2009)[13]։ 2013 թվականին Քյոլնի Լյուդվիգ թանգարանը նկարչուհու` Վոլֆգանգ Հանի մրցանակ ստանալու առթիվ կազմակերպել է նրա լավագույն նկարների հետահայաց ցուցադրություններ[16]։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեյզերի աշխատանքները պահվում են խոշոր հանրային հավաքածուներում, ինչպիսիք են Չիկագոյի արվեստի ինստիտուտը, Փարիզի Պոմպիդու կենտրոնը, Քեմբրիջում գտնվող Հարվարդի արվեստի թանգարանը, Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանը, Քյոլնի Լյուդվիգ թանգարանը, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանը, Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանը և Լոնդոնի Թեյթ Մոդեռն թանգարանը[13][17]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրեյզերը կրթաթոշակներ է ստացել «Art Docent Matter Inc.» հիմնադրամից[13][16]։ Նա նաև դրամաշնորհ է ստացել Արվեստագետների Ժամանակակից արվեստի հիմնադրամի կողմից (2017)[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Andrea Fraser — 2008.
  2. 2,0 2,1 Andrea Fraser
  3. 3,0 3,1 Artnet — 1998.
  4. 4,0 4,1 4,2 Բարսելոնայի ժամանակակից արվեստի թանգարան — 1995.
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. https://rkd.nl/nl/explore/artists/241187
  7. http://gmk-koeln.de/wolfgang-hahn-preis/
  8. http://orf.at/stories/2313042/
  9. https://www.anonymouswasawoman.org/previous-recipients/
  10. «UCLA Department of Art - Faculty». www.art.ucla.edu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  11. Three Histories: The Wadsworth According to MATRIX 114 Wadsworth Atheneum, Hartford.
  12. «Spotlight: Andrea Fraser - Arts - The Harvard Crimson». www.thecrimson.com. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Andrea Fraser: Boxed Set, February 11 - April 4, 2010 Արխիվացված Մայիս 5, 2012 Wayback Machine Carpenter Center for the Visual Arts, Cambridge.
  14. La, Kristie T. Spotlight: Andrea Fraser (und) // The Harvard Crimson. — 2010.
  15. Andrea Fraser in conversation with Chris Dercon, 28 November 2013 Արխիվացված 13 Մարտ 2017 Wayback Machine Tate Modern, London.
  16. 16,0 16,1 16,2 Andrea Fraser - Professor, New Genres Արխիվացված 2019-11-29 Wayback Machine UCLA.
  17. tate.org: Արխիվացված 2011-08-04 Wayback Machine Andrea Fraser’s works in the collection.
  18. «Andrea Fraser :: Foundation for Contemporary Arts». www.foundationforcontemporaryarts.org. Վերցված է 2018 թ․ ապրիլի 19-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]