Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան
Whitney Museum from west.jpg
Տեսակպատկերասրահ[1]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
ՏեղագրությունՎերին Իսթ Սայդ[1]
Հասցե99 Gansevoort Street, Lower Manhattan, New York City
Հիմնադրված է1931
ՀիմնադիրGertrude Vanderbilt Whitney?
ՏնօրենJuliana R. Force?, Thomas N. Armstrong III?, David A. Ross?[2] և Adam D. Weinberg?[3]
Կոորդինատներ: 40°44′22.6″ հս․ լ. 74°0′32.0″ ամ. ե. / 40.739611° հս․. լ. 74.008889° ավ. ե. / 40.739611; 74.008889
Կայքwhitney.org


Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարան (անգլ.՝ Whitney Museum of American Art), 20-21-րդ դարերի ամերիկյան արվեստի ամենախոշոր հավաքածուներից մեկը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին Հերտրուդ Վանդերբիլթ Ուիթնիի կողմից, ով թանգարանին է նվիրաբերել իր անձնական հավաքածուի մոտ 700 գեղարվեստական ստեղծագործություն: Արդյունքում թանգարանը պահպանել է Հերտրուդի դուստրը` Ֆլորա Փեյն Ուիթնին, ով զբաղեցրել է Ուիթնի թանգարանի փոխնախագահի պաշտոնը, իսկ 1942-1974 թվականների եղել է թանգարանի տնօրենը: 1985 թվականից թանգարանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է Ֆլորա Փեյնի դուստրը` Ֆլորա Միլլեր Բիդլը: Մինչև 2015 թվականը թանգարանը գտնվել է Մեդիսոն Ավենյու 945, 75-րդ փողոց, Մանհեթեն, Նյու Յորք քաղաք, Նյու Յորք (նահանգ), ԱՄՆ հասցեում: Սա թանգարանի երրորդ շենքն է, որը նախագծվել ու կառուցվել է 1963-1966 թվականներին, ճարտարապետ Մարսել Բրոյերի և Համիլթոն Սմիթի կողմից: 1998 թվականին Ուիթնի թանգարանն ընդլայնվել է, երբ դրան է միացվել հարևան շենքը: 2015 թվականին թանգարանը տեղափոխվել է նոր շինություն Մանհեթենում, որը նախագծվել է իտալացի ճարտարապետ Պենցո Պիանոյի կողմից: Նոր շենքի շինարարությունն ընթացել է 2010-2015 թվականներին և արժեցել է 422 միլիոն դոլար, բացումը տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 1-ին[4]: Նախորդ շենքն անցել է Մետրոպոլիտեն թանգարանի տիրապետության տակ[5]: Յուրաքանչյուր երկու տարին մեկ Ուիթնի թանգարանը կազմակերպում է Ուիթնի Բիենալե, որտեղ կարելի է ծանոթանալ ամերիկյան ժամանակակից արվեստի նորագույն ձեռքբերումներին:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ներկայացված են ամերիկյան 20-21-րդ դարերի բոլոր գեղարվեստական ուղղությունները գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկայի, ինստալիացիայի, լուսանկարչության ու վիդեոարթի մեջ: Հավաքածուն ներառում է հայտնի նկարիչների ավելի քան 18.000 ստեղծագործություն: Ներկայացվաղ նկարիչներից են Էնդի Ուորհոլը, Ջասփեր Ջոնսը, Ջոն Սլոանը, Ման Ռեյը, Ուիլյամ Էգլսթոնը, Ռոբերտ Ռաուշենբերգը, Լուիզա Բուրժուան, Ջոն Մարինը, Հանս Հոֆմանը, Ալբերտ Ռայդերը, Մորիս Փրենդերհաստը, Ռոբերտ Հենրին, Ալեքսանդր Կոլդերը, Մարկ Ռոտկոն, Արթուր Դոուվը, Եվա Հեսսեն, Ռիչարդ Դիբենկորնը, Դան Քրիստենսենը, Ժոզեֆ Ալբերսը, Արշիլ Գորկին, Մարտին Նոքսը, Ջեքսոն Պոլլոքը, Քեննեթ Նոլանդը, Էլեն Ֆրանկենտալերը, Կիկի Սմիթը, Լուիզա Նևելսոնը, Լի Կրասները, Սինդի Շերմանը, Ստյուարտ Դէվիսը, Ռոնալդ Դէվիսը, Մարսդեն Հարթլին, Էդվարդ Հոփերը, Չարլզ Բուրշֆիլդը, Վիլեմ դը Կունինգը, Ֆրանց Քլայնը, Քեյթ Հարինգը, Բարնետ Նյումանը, Ռոբերտ Մոտերուէլը, Թոմաս Բենթոնը, Գրեյս Հարթիգանը, Ռոննի Լենդֆիլդը, Մորգան Ռասելը, Ուիլյամ Պոուպ Էլը և շատ ուրիշներ: Ուիթնի թանգարանում են պահվում նաև նկարիչ Էդվարդ Հոփերի այրու կողմից հավաքված գեղարվեստական հավաքածուն:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուիթնի թանգարանին պատկանող «Անանուն» ռեստորանում ծրագրվում է վաճառել սեփական արտադրության մեղր[6]: Մեղվի փեթակները տեղադրված են թանգարանի տանիքին: Պիտակի դիզայնը պատվիրվել է նկարիչ Կիկի Սմիթին[6]: Ապրանքն ստացել է «Flora Honey» անվանումը` թանգարանի հիմնադիր Հերտրուդ Ուիթնիի թոռնուհի և թանգարանի նախկին նախագահ Ֆլորա Միլլեր Բիդլի պատվին[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 archINFORM — 1994.
  2. Part One of a Feisty Dialogue — 2011.
  3. Staff ProfilesWhitney Museum of American Art.
  4. Robert Campbell (2015-05-02)։ «Whitney Museum building by Renzo Piano gets its design right» (անգլերեն)։ The Boston Globe։ Վերցված է 2015-08-19 
  5. Собств. корр. У биеннале Уитни — три куратора // artchronika.ru. — 2012. — 6 дек.
  6. 6,0 6,1 6,2 Собств. корр. Музей Уитни будет продавать мед // artchronika.ru. — 2012. — 11 марта.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]