Ֆրանս Հալսի թանգարան
Ֆրանս Հալսի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, թանգարան և մշակութային կառույց |
Երկիր | Նիդերլանդներ |
Տեղագրություն | Հաառլեմ |
Վայր | Ֆրանս Հալսի թանգարան՝ դահլիճ |
Կազմված է | Ֆրանս Հալսի թանգարան՝ դահլիճ |
Ղեկավարության նստավայր | Հաառլեմ, Նիդերլանդներ[1] |
Հասցե | Groot Heiligland 62[1]2011RDGroot Heiligland? (62)[1] |
Հիմնադրվել է | 1862 |
Այցելուներ | 195 000 մարդ |
Հավաքածուի չափս | 17 000 |
Կայք | franshalsmuseum.nl/en/(անգլ.) և franshalsmuseum.nl/nl/(նիդեր.) |
Ֆրանս Հալսի անվան թանգարան (հոլ.՝ Frans Hals Museum), գեղարվեստի թանգարան Նիդերլանդների Հաարլեմ քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1862 թվականին։ 1950 թվականին թանգարանը տեղակայվել է երկու վայրերում. Ժամանակակից արվեստի հավաքածուն տեղափոխվել է Museum De Hallen, իսկ հիմնական հավաքածուն, որը ներառում է նաև 17-րդ դարի հայտնի նկարիչ Ֆրանս Հալսի կտավները և որի անունով կոչվում է թանգարանը, գտնվում է Groot Heiligland-ում նախկին Oude Mannenhuis–ում։
Թանգարանը ի սկզբանե հիմնադրվել է 1862 թվականին նոր վերանորոգված նախկին Դոմինիկյան եկեղեցական վանքերի տեղում, որը գտնվում է Prinsenhof կոչվող Հաարլեմի քաղաքապետարանի հետնամասում, և ավելի մեծ տարածքի անհրաժեշտության պատճառով 1913 թվականին տեղափոխվել է քաղաքի մանկատան շենք։
Հավաքածուն ներառում է Հաարլեմ քաղաքին պատկանող նկարների մեծ մասը՝ ավելի քան 100 ստեղծագործություններ զավթված կաթոլիկ եկեղեցիներից 1580 թվականի Ռեֆորմացիայից հետո, ինչպես նաև 15-րդ դարի տեղական շենքերից փրկված արվեստի գործեր։
Թանգարանի դասական հավաքածուն գտնվում է Հաարլեմի նախկին անկելանոցում (հոլ.՝ Oudemannenhuis), որը հիմնադրվել է 1609 թվականին։ Բնակելի տները տեղակայված էին ներքին բակի կողմում։ Յուրաքանչյուր տնակում ապրում էր երկու տարեց։ Այնտեղ ապրելու իրավունք ունեին առնվազն 60–ամյա Հաարլեմի միայնակ բնակիչները, որոնցից յուրաքանչյուրին ընդունում էին իրենց ունեցվածքով՝ մահճակալ, բազմոց, գիշերանոթ, 3 ծածկոցներ, 6 լավ վիճակում գտնվող վերնաշապիկ, 6 գիշերային թասակ։ Ամռանն անկելանոցի դռները փակվում էին ժամը 8-ին, ձմռանը՝ ժամը 7-ին։ Անկելանոցի բնակիչները շարունակ ողորմություն էին խնդրում, և թանգարանի սրահի մուտքի մոտ կարելի է տեսնել ողորմություն խնդրող մարդու քանդակը։ Անկելանոցը ղեկավարում էին 5 խնամակալներ, որոնց մասին պատմող Ֆրանս Հալսի ստեղծած կտավները ներկայացված են թանգարանում[2][3]։
1810 թվականին այս շենքում է տեղակայվում մանկատուն, որի կենսապայմանները նկարագրված են Յակոբ Լոյայի ինքնակենսագրական պատմվածքներում։ 1913 թվականին մանկատան շենքը հանձնվում է թանգարանին։
Թանգարանային հավաքածուի հին մասը ձևավորվել է հեղափոխության ժամանակ և բաղկացած է կրոնական թեմաներով կտավներից։ Կաթոլիկ եկեղեցու տիրապետության ներքո գտնվող կտավները 1648 թվականին առգրավվեցին քաղաքային խորհրդի կողմից։ Ֆրանս Հալսը դառնում է քաղաքի առաջին պաշտոնական վերականգնողը և զբաղվում է քաղաքային կտավների վերականգնմամբ։
1605-1635 թվականներին Հաարլեմում ստեղծվել են ավելի քան 100 հազար կտավներ, որոնց մեծամասնությունը հասել է մեզ, մեծ մասը գտնվում է Հաարլեմից դուրս աշխարհի տարբեր թանգարաններում[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հաարլեմի խաչակիրների կողմից Դամիետա գրավումը
-
«Ծերունին շնորհակալ է ողորմության համար»
-
Բակ նայող թանգարանի պատուհանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://whichmuseum.nl/museum/frans-hals-museum-hof-haarlem-198
- ↑ J.A. Bierens de Haan, De geschiedenis van een verdwenen Haarlemsch museum van natuurlijke historie. Het Kabinet van Naturalien van de Hollandsche Maatschappij der Wetenschappen 1759-1866. Haarlem, F. Bohn, 1941.
- ↑ Commentary in "De Gids" number 37, by Victor de Stuers, 1873
- ↑ J.A. Bierens de Haan, De geschiedenis van een verdwenen Haarlemsch museum van natuurlijke historie. Het Kabinet van Naturalien van de Hollandsche Maatschappij der Wetenschappen 1759-1866. Haarlem, F. Bohn, 1941
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Frans Hals Museum, official website
- De Hallen Haarlem Արխիվացված 2018-02-08 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանս Հալսի թանգարան» հոդվածին։ |
|