Ամասիայի մարզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ամասյայի մարզից)
Ամասիայի մարզ
թուրքերեն՝ Amasya ili
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
Մասն էՍամսունի ենթաշրջան
Կարգավիճակմարզ
Մտնում էՍևծովյան տարածաշրջան
Ներառում է7 շրջան
ՎարչկենտրոնԱմասիա
Հիմնական լեզութուրքերեն
Բնակչություն (2018)337,508
Ազգային կազմթուրքեր
Կրոնական կազմսուննի իսլամ
Տարածք5,520
Ժամային գոտի+03:00
ISO 3166-2 կոդTR-05
Հեռախոսային կոդ+90 358
Փոստային ինդեքսներ05000–05999
Ավտոմոբիլային կոդ05
amasya.gov.tr

Ամասիայի մարզ (թուրքերեն՝ Amasya ili), վարչական միավոր Թուրքիայի հյուսիսում՝ Սևծովյան տարածաշրջանում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամասիայի մարզը գտնվում է Փոքր Ասիայի հյուսիսում, սահմանակցում է հետևյալ մարզերով. Սամսուն (հյուսիս), Թոքաթ (արևելք), Չորում (արևմուտք), Յոզգաթ (հարավ)։

Մարզի տարածքը գտնվում է Սև ծովի և ներքին Անատոլիայի միջև։ Հիմնականում լեռնային է, հովիտներում հոսում են Եշիլըրմաք, Չեքերեք և Թերսաքան գետերը։ Սև ծովի մերձակայքում լինում են տաք ամառներ և չափավոր ցուրտ ձմեռներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից՝ խեթերի, ապա նաև՝ փռյուգիացիների, կիմերների, լիդիացիների կողմից։ Մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսին այստեղ իրենց գերիշխանությունն են հաստատել Աքեմենյանները։ Ալեքսանդր Մակեդոնացու գլխավորությամբ ողջ թերակղզին ազատագրվեց պարսիկներից, ապա և վերացվեց նրանց պետականությունը։ Դրանից հետո սևծովյան ափերին հիմնվեց Պոնտոսի հունական թագավորությունը, որն արագորեն իր գերիշխանությունը հաստատեց Գալաթիայում (կենտրոնական Անատոլիա) և Փոքր Հայքում։ Մինչ այժմ պահպանվել է Պոնտոսի արքաների դամբարանը։ Մ.թ.ա. 1-ին դարում թագավորությունը նվաճվեց Հռոմի կողմից։ Այստեղ է ծնվել հույն աշխարհագրագետ Ստրաբոնը։ Հունա-հռոմեական, ապա բյուզանդական դարաշրջանը տևել է մոտ 1.5 հազարամյակ (մ.թ.ա. 4-րդ դար - մ.թ. 11-րդ դար)։

11-րդ դար վերջից մարզի և ամբողջ Փոքր Ասիայի տարածքը գրավվել էր թյուրքալեզու առաջնորդների կողմից։ Տեղի հույն կամ հելլենացած բնակչության կողքին աստիճանաբար հայտնվում են բազմաթիվ թյուրքալեզու ցեղեր։ Այդուհանդերձ՝ հույները շարունակել են մնալ բացարձակ մեծամասնություն։ Ամասիան նվաճվում է Սելջուկյան պետության, Դանեշմանդի ամիրայության, Իկոնիայի (Ռումի) սուլթանության, ապա՝ Իլխանության կողմից։ Անատոլիայի թյուրքական իշխանությունների շրջանում տարածքը գրավում են Էրեթնիները (1335-1390)։ Օսմանյան պետության գերիշխանությունն այստեղ հաստատվել է 14-րդ դարի վերջից։ Տարածքը մտել է Ռումի կուսակալության (1398-1864)։ 19-րդ դարի թանզիմաթի դարաշրջանում ստեղծվում է առանձին միավոր՝ Սեբաստիայի վիլայեթը (Ամասիայի գավառ-սանջաք)։ 1920-ական թվականներին ձևավորվել են ժամանակակից մարզերը, այդ թվում՝ Ամասիան։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի տարածքը 5,520 կմ² է, բաժանվում է 7 շրջանների։ Դրանք են՝

Բնակչությունը հասել է 337,508 մարդու (2018 թվականի տվյալներով)[1]։ Կենտրոնը Ամասիա քաղաքն է։ Այստեղ գործում է մարզի միակ՝ Ամասիայի համալսարան համալսարանը, հիմնադրված 2006 թվականին։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզի եկամտի հիմնական աղբյուրներն է գյուղատնտեսությունը։ Հայտնի է որպես երկրի խնձորի աճեցման լավագույն մարզ, նաև արտադրում են ծխախոտ, դեղձ, կեռաս։ Մարզում երկաթուղիներ չկան, գործում է տեղական նշանակության մեկ օդային դարպաս՝ Ամասիայի Մերզիֆոն օդանավակայանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Population of provinces by years - 2000-2018". Turkish Statistical Institute. Retrieved 9 March 2019.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]