Alfa Romeo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Alfa Romeo Automobiles S.p.A.
Изображение логотипа
ՏեսակԲաժնետիրական ընկերություն
Հիմնադրված է1910 թվականի հունիսի 24
ՀիմնադիրԱլեքսանդր Դարրաք
Ուգո Ստելլա
Նիկոլա Ռոմեո
ՎայրՄիլան
ԵրկիրԻտալիա
ՏնօրենJean-Philippe Imparato?
Արդյունաբերությունավտոմոբիլային արդյունաբերություն
Մայր ընկերությունFCA Italy, Fiat Chrysler Automobiles N.V.
ՍեփականատերStellantis
Կայքalfaromeo.com(անգլ.)
Պորտալ2016 ANNUAL REPORT
 Alfa Romeo Վիքիպահեստում

Alfa Romeo (Alfa Romeo Automobiles S.p.A.), կրճատ՝ Alfa, պրեմիում դասի իտալական ավտոարտադրող։ Ընկերությունը հիմնադրվել է A. L. F. A. (Anonima Lombarda Fabbrica Automobili) անվամբ 1910 թվականի հունիսի 24-ին, Միլանում[1]։ A.L.F.A. համարձակվել է անմիջապես մասնակցել ավտոարշավներին առաջատարներ Ֆրանկինիի (Franchini) և Ռոնզոնիի (Ronzoni) հետ Targa Florio 1911 թվականի մրցավազքում 24 HP-ի երկու մոդելներով։

Իր հիմնադրման օրվանից ի վեր Alfa Romeo–ն ակտիվորեն մասնակցել է ավտոմոբիլային մրցավազքերին և արժանի սպորտային մեքենաների կոչում է վաստակել[2]։

Ընկերության սեփականատերը 1932-1986 թվականներին եղել է Իտալիայի IRI պետական հոլդինգը՝ նախքան Alfa Romeo-ն կդառնար Fiat Group կոնցեռնի մի մասը[3], իսկ ավելի ուշ՝ 2007 թվականից արդեն Fiat Group Automobiles S. p. A. մի մասն էր, այժմ ընկերությունը պատկանում է FCA Italy–ին։

Իր ողջ պատմության ընթացքում Alfa Romeo-ն հաջողությամբ հանդես է եկել տարբեր նշանակալի ավտոմոբիլային մրցաշարերում և առաջնություններում՝ ներառյալ Գրան–պրի, Ֆորմուլա-1 շարքերի մրցավազքերը, ԻնդիԿարի շարքի սպորտային մրցարշավները, Touring շարքի օղակապտույտ ավտոարշավները և ռալլի մրցարշավները։ Alfa Romeo-ն իր Alfa Corse կամ Autodelta թիմային անվանումներով տարբեր մրցարշավային սերիաներում մասնակցել է կոնստրուկտորների գավաթներին։ Բացի այդ, Alfa Romeo-ն հանդես է եկել այլ բրենդների ներքո և շարժիչներ է մատակարարել տարբեր մրցարշավային թիմերի համար։ Հարկ է նշել, որ Alfa Romeo-ն հաղթել է 1925 թվականին Գրան–պրիի առաջին աշխարհի առաջնությունում։ Էնցո Ֆերրարի ապրանքանիշի հովանու ներքո հիմնադրել է մրցարշավային Scuderia Ferrari թիմը, որը Alfa Romeo թիմն էր մինչև 1939 թվականին անկախանալը[4]։ 1954 թվականին ընկերությունը մշակել է դասական Alfa Romeo Twin Cam շարժիչը, որը արտադրության մեջ մնացել է մինչև 1995 թվականը։ Հարկ է նշել, որ 1960-ական և 1970-ական թվականներին Alfa Romeo-ն թողարկել է հսկայական քանակությամբ սպորտային ավտոմեքենաներ, սակայն, չնայած դրան, իտալական Finmeccanica կառավարական ընկերությունը (այժմ՝ Leonardo), ընկերության սեփականատերը, շահույթ հետապնդելով, 1986 թվականին ապրանքանիշը վաճառել է Ֆիատին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում և առաջին հաջողություններ (մինչև 1945 թվականը)[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականի Darracq 8/10 HP, Իտալիայում հավաքած Alfa Romeo–ի նախորդը։
A.L.F.A 24 HP՝ Castagna–ի դիզայնով։ Anonima Lombarda Fabbrica Automobili–ի կողմից ստեղծված առաջին ավտոմեքենան, 1910 թվական։

Ընկերությունը, որն այժմ կրում է Alfa Romeo անունը, հիմնադրվել է որպես Società Anonima Italiana Darracq (SAID) 1906 թվականին ֆրանսիացի ավտոմոբիլային ինժեներ Ալեքսանդր Դարրաքի կողմից, իտալական ներդրումների օգնությամբ։ Նեդրողներից մեկը Միլանի ազդեցիկ արիստոկրատ, կավալեր Ուգո Ստելլան էր, ով 1909 թվականին զբաղեցրեց SAID–ի նախագահի պաշտոնը[5]։ Ի սկզբանե ընկերությունը հիմնադրվեց Նեապոլում, բայց երբ սկսվեցին գործարանի կառուցման նախագծային աշխատանքները, Դարրաքը 1906 թվականի վերջին որոշում կայացրեց, որ Միլանը ավելի հարմարավետ և հարմար է գործարանի համար, ուստի ձեռք բերվեց տարածք Միլանի արվարձանում՝ Պորտելո տեղանքում (այժմ՝ Զոնա 8)[6], որտեղ 6700 քառակուսի մետր տարածքի վրա կառուցվեց Alfa Romeo Portello Plant նոր գործարանը։

1909 թվականի վերջից իտալական Darracq մոդելները շատ դանդաղ էին վաճառվում, ինչի արդյունքում Ուգո Ստելլան այլ համասեփականատերերի հետ միասին որոշեց նոր ընկերություն հիմնել A.L.F.A. (իտալ.՝ Anonima Lombarda Fabbrica Automobili) անունով՝ սկզբում դեռ Darracq–ի հետ համագործակցությամբ։ Ընկերության կողմից 1910 թվականին թողարկված առաջին ոչ–Darracq ավտոմոբիլը 24 HP մոդելն էր, որը մշակվել էր իտալացի ինժեներ Ջուզեպպե Մերոզիի կողմից։ Վերջինս 1909 թվականին աշխատանքի էր ընդունվել իտալական շուկայի համար ավելի հարմար նոր ավտոմեքենաների մշակման համար։ Մերոզին կարողացել է մշակել A. L. F. A. մոդելների նոր շարք՝ ավելի հզոր 40/60 HP շարժիչներով։ A. L. F. A.-ն անմիջապես ռիսկի է դիմել Ֆրանկինիի (Franchini) և Ռոնզոնի (Ronzoni) առաջատարների հետ մասնակցելու ավտոարշավներին Targa Florio–ի 1911 թվականի մրցաշարում, 24 HP-ի երկու մոդելներով։ 1914 թվականին հավաքվեց հատուկ դասի մոդել՝ GP1914, Գրան պրիի մրցարշավի համար՝ DOHC համակարգի չորս գլան շարժիչով, չորս գլան փականներով և կրկնակի ներարկումով[7]։ Սակայն առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը երեք տարով կասեցրեց A. L. F. A.-ի արտադրությունը։

1915 թվականի օգոստոսին ընկերությունն անցավ նեապոլցի գործարար Նիկոլա Ռոմեոյի կառավարմանը, ով գործարանները տեղափոխեց իտալական և դաշնակցային բանակի համար ռազմական սարքավորումների արտադրության ռելսերի վրա։ Ռազմական սարքավորումներ, օդանավերի շարժիչներ և այլ բաղադրիչներ, ներառյալ գեներատորներ և կոմպրեսորներ՝ այս ամենն արտադրվել է ընկերությունում առկա ավտոմոբիլային շարժիչների հիման վրա, պատերազմի ընթացքում ամրացված գործարանում։ Պատերազմից հետո Ռոմեոն իր ռազմական շահույթը ներդրել է Սարոնոյում (Costruzioni Meccaniche di Saronno), Հռոմում (Officine Meccaniche Tabanelli) և Նեապոլում (Officine Ferroviarie Meridionali) լոկոմոտիվային և երկաթուղային գործարանների ձեռքբերման մեջ, որոնք հետագայում միացվել են A. L. F. A. ընկերությանը։

Alfa Romeo-ի արտադրությունը 1934-1939 թվականներին[8]
Տարեթիվ Սովորական ավտոմեքենա Արդյունաբերական

տեխնիկա

1934 699 0
1935 91 211
1936 20 671
1937 270 851
1938 542 729
1939 372 562

Ավտոմոբիլային արտադրությունն առաջին տեղում չէր, սակայն այն վերսկսվեց 1919 թվականին՝ այն բանից հետո, երբ 105 ավտոմեքենաների արտադրության համար նախատեսված դետալներ էին մնացել, որոնք դեռևս 1915 թվականից գտնվում էին A. L. F. A.–ի գործարանում[5]։ 1920 թվականին ընկերության անունը փոխվեց Alfa Romeo–ի, և առաջին մեքենան, որը ստացավ նոր խորհրդանիշը, Torpedo 20/30 HP էր[9]։ Սրա առաջին մրցարշավային հաջողությունը 1920 թվականին էր, երբ Ջուզեպպե Կամպարին հաղթեց Մուջելլոյի մրցավազքում, իսկ երկրորդ հաջողությունը դարձավ երկրորդ տեղը Targa Florio մրցավազքում Էնցո Ֆերրարիի հետ։ Ջուզեպպե Մերոզին շարունակում էր մնալ գլխավոր ինժեներ, իսկ ընկերությունը շարունակեց հաջող մրցարշավային մոդելների (ներառյալ 40/60 HP և RL Targa Florio) հետ մեկտեղ թողարկել նաև ճանապարհային ավտոմեքենաներ։

1923 թվականին Վիտտորիո Յանոն Fiat-ի հանդեպ հետաքրքրությունը թողեց՝ շնորհիվ Alfa–ի երիտասարդ ավտոարշավորդ Էնցո Ֆերրարիի համոզիչ կերպարի։ Յանոն փոխարինեց Մերոզիին Alfa Romeo-ի գլխավոր ինժեների պաշտոնում։ Յանոյի գլխավորությամբ առաջին մեքենան դարձավ P2 Grand Prix մոդելը, որը Alfa Romeo-ի համար 1925 թվականին հաղթանակ բերեց Գրան– պրիի առաջին համաշխարհային առաջնության ժամանակ։ Ճանապարհային տրանսպորտային միջոցների համար Յանոն P2–ի հիմքի վրա մշակել է մի շարք փոքր–միջին շարքի 4 -, 6 -, 8-գլանավոր շարժիչներ, որոնք ստեղծվում էին հեշտ լուղարկելի նյութերից և վառելիքի այրման համար ունեին կիսագնդաձև գլխիկներ, ունեին կենտրոնական մասում տեղադրված մոմեր, փականների վրա երկշարք մխոց և երկու բաշխման լիսեռի համակարգ։ Յանոյի մշակումները հզոր և հուսալի էին։

Էնցո Ֆերրարին ավելի հաջող մրցարշավային մենեջեր էր, քան մրցարշավորդ, և գործարանային թիմի սեփականաշնորհումից հետո նա հիմնադրեց Scuderia Ferrari-ն։ Այն բանից հետո, երբ Ferrari–ն լքեց Alfa Romeo–ն, Էնցոն վերադարձավ իր սեփական մեքենաները նախագծելու աշխատանքներին։ Տացիո Նուվոլարին բոլորից հաճախ է վարել Alfa-ի մրցավազքերը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ հաղթելով մեծ թվով մրցավազքերում։

Alfa Romeo 6C

P2 մոդելի հիման վրա 1925 թվականին ստեղծվել է 6C1500 ճանապարհային տարբերակը։

Alfa Romeo 8C 2900B Touring Spider (1937)

1928 թվականին Նիկոլա Ռոմեոն լքեց ընկերությունը՝ պաշտպանական պայմանագրերի ավարտից հետո Alfa–ին թողնելով խեղդվելու սնանկության մեջ։ 1932 թվականի վերջին Alfa Romeo-ն հարություն առավ կառավարության կողմից[9], որն արդյունավետ կառավարում հաստատեց ձեռնարկությունում։ Alfa Romeo-ն դարձավ Իտալիայի Մուսոլինիի գործիքը և ազգային խորհրդանշանը։ Այս ժամանակահատվածում հարուստ մարդկանց համար, հատուկ պատվերով ստեղծվեցին Carrozzeria Touring կամ Pininfarina թափքով մոդելները։ Այս ժամանակաշրջանը դարձավ Alfa Romeo 2900B Type 35 մոդելի գագաթնակետը մրցարշավների ժամանակ։ Սակայն իրական հաջողությունը և ժողովրդականությունը եկան 1929 թվականին «ծնված» 6С 1750 մոդելներով։

Alfa Romeo 8C 2300 Scuderia Ferrari

Այն ժամանակ, երբ ամբողջ Եվրոպայում մոլեգնում էր տնտեսական ճգնաժամը, ֆիրման հանգիստ աշխատում էր նոր մեքենաների ստեղծման վրա։ 6С 1750 մոդելի ծերացման առաջին նշանների ի հայտ գալուց քիչ առաջ Յանոն ձեռնամուխ եղավ նոր մեքենայի ստեղծմանը։ Խոսքը մեկ այլ հայտնի մոդել 8С 2300–ի մասին է, որը հագեցած էր 2336 սմ³ աշխատանքային ծավալով 8-մխոցանի շարժիչով, որն ավելի քան 140 ձիաուժ հզորություն էր զարգացնում։

1930 թվականը շատ հաջող էր Alfa Romeo-ի համար, հատկապես գործնական առումով։ Բացի ավտոսպորտի կողմնորոշումից, ընկերությունը սկսում է ուժեղացված պայքար սովորական գնորդների ներգրավման համար, քանի որ նրա նախկին ողջ արտադրանքը նախատեսված էր բավական հարուստ հաճախորդների համար։ Ամբողջությամբ վերակազմակերպվում է վաճառքի բաժինը։ Միաժամանակ ներկայացուցչություններ են բացվում Անգլիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Իսպանիայում, Հունգարիայում և Չեխոսլովակիայում։ Նրանց պարտականությունները ներառում էին ավտոմեքենաների վաճառքի և սպասարկման կազմակերպումը, ինչպես նաև Alfa Romeo-ի առավելությունների և սպորտային նվաճումների գովազդը։ Եվրոպայի արագընթաց մայրուղիներում նոր գերմանական մրցարշավային մեքենաների հայտնվելը իտալական ընկերությանը ստիպում է շտապ արդիականացնել իր մեքենաները. 8-մխոցանի շարժիչով բարելավված տարբերակը ստանում է 8С 2300В ինդեքսը, իսկ շուտով ստեղծվում է նաև նոր 8С 2300В–ը։

1929 թվականին Էնցո Ֆերրարին հիմնադրում է Scuderia Ferrari սպորտային ընկերությունը, որի կենտրոնը Մոդենայում էր․ գլխավոր նպատակը պրոֆեսիոնալ մրցարշավային թիմի ստեղծումն էր և մասնակցությունը ավտոմրցարշավներին։ 1933 թվականին Scuderia-ն հանդիսանում էր Alfa Romeo-ի պաշտոնական թիմը։ Նրանով ընկերությունը զգալիորեն ամրապնդեց իր դիրքերը սպորտում։ Alfa Romeo ավտոմեքենաները Լե Մանեում հաղթել են 1931-1934 թվականներին, Targa Florio-ում՝ 1931-1935 թվականներին, ինչպես նաև Միլլե Միլլի մրցարշավներում հաղթել են 1931-1934 թվականներին, 1936 և 1937 թվականներին։

Անցնելով ստանդարտ ավտոմեքենաների արդիականացման առաջին փուլը՝ Ֆերրարիի թիմը ձեռնամուխ է եղել սեփական մրցարշավային մեքենաների ստեղծմանը։ 1930-ականների կեսերին Alfa Romeo ընկերությունը ստեղծել է մի քանի մոդելներ՝ 8-մխոցանի , 12-մխոցանի 12C և նույնիսկ Bi-motore երկշարժիչանի։ Այդ մեքենաները տարբեր հաջողություններ են ունեցել, սակայն ավելի լավ գերմանական մեքենաների կողմից աճող ճնշումը չեն կարողացել զսպել։ Դա դարձել է Վիտորիո Յանոյի հրաժարականի պատճառը, ով պատերազմից հետո իր գործունեությունը շարունակել է իտալական Lancia ավտոմոբիլային ընկերությունում։

Գլխավոր տեխնիկական տնօրենի տեղը զբաղեցրել է իսպանացի Վիլֆրեդո Ռիկարտը։ Alfa Romeo-ում իր ողջ կարճ կյանքի ընթացքում նա հայտնի դարձավ միայն ընկերության ապագայի մասին երկարատև քննարկումներ վարելու ունակությամբ, և որպես ժառանգություն թողեց միայն երկու մրցարշավային մեքենաներ, որոնք երբեք չեն մասնակցել մրցումներին։ Դա եղել է V-ձև 16 մխոցանի 3 լիտրանոց շարժիչով 162 մոդելը և կենտրոնական մասում գտնվող շարժիչով 512 մոդելը։ Միևնույն ժամանակ, Էնցո Ֆերրարին ընկերության գլխավոր տնօրենից թույլտվություն է ստացել ներգրավել տաղանդավոր ինժեներ Ջոակկինո Կոլոմբոյին՝ 1,5 լ դասի համար նոր մրցավազքային մեքենայի ստեղծման համար։ Սկզբում գործը անհաջող էր ընթանում՝ թողարկելով երեք մրցավազքային մոդելներ՝ Tipo 308, 312, 316, իսկ ավելի ուշ, որոշ ժամանակ անց, հայտնվեց մրցարշավային Alfa Romeo 158-ը։ 1939 թվականին սկսվում է 6С 2500 ավտոմեքենայի մշակումը։ Ավելանում է ավիացիոն շարժիչների արտադրությունը։

Alfa գործարանը Daimler-Benz 600 շարժիչների շարքի լիցենզիան ձեռք բերելուց հետո պատերազմի ժամանակ արտադրել է Macchi C. 202 Folgore կործանիչի շարժիչները։ Այս ինքնաթիռը լավագույններից մեկն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և դրա մոդիֆիկացիան թողարկվել է նույնիսկ պատերազմի ավարտից հետո։

Լյուքս կարգի ավտոմեքենաների արտադրությունն ավարտվել է։ Միջին, զանգվածային ավտոմեքենաները սկսել են արտադրվել 1954 թվականի մոդելային շարքից, երբ ներկայացվել է Giulietta շարքը՝ berlina (սեդան), կուպե և երկտեղանոց կաբրիոլետ թափքերով։ Բոլոր երեք տարբերակները հագեցած էին քառամխոց Alfa Romeo Twin Cam–ով, 1,3 լ սկզբնական ծավալով։ Այս շարժիչը հետագայում ավելացել է մինչև 2.0 լ և մնացել է արտադրության մինչև 1995 թվականը։

Երբ Alfa Romeo եմ տեսնում՝ հանում եմ իմ գլխարկը։
- Հենրի Ֆորդը Ուգո Գոբատոյի հետ զրույցի ժամանակ, 1939 թվականին[10]։

Հետպատերազմյան տարիներ (1945 թվականից մեր օրեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

Alfa Romeo 6C 2500SS՝ թագավորական ավտոմոբիլային թանգարանում, Բրյուսել։

Պատերազմից հետո Alfa Romeo-ի նախագահի պաշտոնը զբաղեցրեց Պասկալ Գալոն (Pasquale Gallo), որի ուսերին բարդ խնդիր էր դրված արտադրությունը վերականգնելու համար։ Խնդիրն իսկապես բարդ էր. սարքավորումների մինչև 60 տոկոսը կորել էր, իսկ գործարանն՝ ինքը, փլատակների մեջ էր։ Այնուամենայնիվ, նոր նախագահի և մնացած աշխատողների տիտանական ջանքերի շնորհիվ համեմատաբար կարճ ժամանակահատվածում գործարանը հաջողվեց վերականգնել։ Գլխավոր նորույթը եղել է 6c 2500 շասսին՝ աերոդինամիկ թափքերով բարձրակարգ մարդատար ավտոմեքենաների համար։ Արդյունքում 1947 թվականին արտադրվեց Alfa Romeo 6C Golden Arrow-ի վերջին նախապատերազմական մոդելը։

Alfa Romeo-ի արտադրությունը 1998-2014թթ.[11]
Տարեթիվ Քանակ
1998 197,680
1999 208,336
2000 206,836
2001 213,638
2002 187,437
2003 182,469
2004 162,179
2005 130,815
2006 157,794
2007 151,898
2008 103,097
2009 103,687
2010 119,451
2011 130,535
2012 101,000[12]
2013 74,000
2014 58,948[13]
2015 56,688[13]

Գնորդներին հիշեցնելու համար հայտնի ապրանքանիշի նախկին մարզական հաջողությունների մասին, որոշվեց վերսկսել մասնակցությունը մրցումներին։ Միայն մեկ տեսակի ավտոմրցարշավ էր վերականգնվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, որտեղ Alfa Romeo անմիջապես ցանկություն հայտնեց մասնակցելու։ Մեկտեղանոց մրցարշավային մոդելների համար նոր ֆորմուլայի (Ֆորմուլա-1) ստեղծմամբ՝ Alfa Romeo Tipo 158 Alfetta–ն դարձավ ամենահաջողը։ Պատերազմից առաջ պատրաստված Alfa Romeo 158 մրցավազքի վեց մոդելները, որոնք խնամքով թաքցվում էին նացիստներից, դուրս բերվեցին իրենց թաքստոցից և էապես վերափոխվեցին։ Այսպես ծնվեց իր ժամանակի ամենաարագընթաց, մինչև 1,5 լիտր դասի ավտոմեքենաներից մեկը, որը կոչվեց Alfetta։ Արդյունքում Ջուզեպպե Ֆարինան 158–ի ղեկին 1950 թվականին նվաճեց Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջին առաջնությունը։ Նա ընկերությանը բերել է ևս բազմաթիվ մարզական պարգևներ և դարձել է առաջին Alfa Romeo-ն, որը հանդես է եկել Ֆորմուլա-1-ի ավտոմեքենաների դասում, աշխարհի առաջնության մրցումներում։ Արդեն ավելի ուշ, 1951 թվականին Խուան Մանուել Ֆանխիոն Ֆորմուլա-1-ում երկրորդ հաղթանակը նվաճեց Alfa Romeo-ի համար։

Alfa Romeo 1900

1950 թվականին ներկայացվեց Alfa Romeo 1900 նոր մոդելը՝ 90 ձիաուժ հզորությամբ 1,9 լիտր ծավալի շարժիչով, իսկ երկու տարի անց դեբյուտեցին Coupe և Spider տարբերակները։ Վերջինիս դիզայնը մշակվել է Pininfarina թափքի արհեստանոցի կողմից։

1954 թվականին Alfa Romeo հրավիրվեց նոր, ավստրիացի ինժեներ Ռուդոլֆ Հրուշկան (Rudolf Hruska), որն ավելի վաղ աշխատում էր Porsche-ում։ Նրա գալուց հետո թողարկվեց Giulietta մոդելը։ Մեքենան ստացել էր լիովին անկախ կախոց և 1,3 լիտր ծավալով շարժիչ։ 90 ձիաուժ հզորությամբ բավարար էր մեքենան մինչև 165 կմ/ժամ վարելու համար։

1958 թվականին թողարկվեց Alfa Romeo 2000-ը, իսկ 1961-ին՝ փոփոխված 2600-ը։ 2600 սմ³ ծավալով և 130 ձիաուժ հզորությամբ շարժիչով մեքենան զարգացնում էր մինչև 175 կմ/ժամ արագություն։ Alfa Romeo ավտոմեքենաների կտրուկ աճող պահանջարկի պատճառով որոշում է կայացվել Պոմիլյանո դ'Արկոյում (Pomigliano d’Arco) նոր գործարան կառուցելու մասին։ 1961 թվականին Giulietta-ին փոխարինելու է գալիս Alfa Romeo Giulia նոր մոդելը։ Շարժիչի ծավալն ավելացել էր մինչև 1570 սմ³, իսկ հզորությունը՝ մինչև 90 ձիաուժ, ինչը թույլ էր տալիս մինչև 165 կմ/ժ արագություն զարգացնել։

1960-ական թվականների ընթացքում Alfa Romeo-ն կենտրոնացել է մրցարշավային մրցումների վրա՝ սովորական արտադրության գնացող ավտոմեքենաների օգտագործմամբ, այդ թվում՝ GTA-ի (Gran Turismo Allegerita), ալյումինե թափքով մոդելով, որը մշակվել էր Bertone-ի կողմից և գլանի վրա երկու մոմերով հզոր շարժիչ ուներ։ Ի թիվս մեծ թվով հաղթանակների, 1966 թվականին GTA–ն հաղթել է Trans-Am առաջին առաջնությունը Sports Car Club of America–ի հովանու ներքո։ 1970–ական թվականներին Alfa Romeo-ն արդեն կենտրոնացել է Tipo 33 մոդելի սպորտային նախատիպերի վրա, որով առաջին հաղթանակը գրանցվել է արդեն 1971 թվականին։ Հիմնական հաղթանակների թվում էին այնպիսի մրցաշարեր, ինչպիսիք էին 1975 թվականի մրցաշրջանը Սպորտային ավտոմեքենաների համաշխարհային առաջնությունը՝ Alfa Romeo 33TT12-ով և 1977 թվականի Սպորտային ավտոմեքենաների համաշխարհային առաջնությունը՝ Alfa Romeo 33SC12-ով[14][15]։

Alfa Romeo Alfasud

1971 թվականին ավարտվել է երկրի հարավում նոր գործարանի շինարարությունը, միլանյան բաժանմունքը տեղափոխվել է Արեզե։ Նույն թվականին թողարկվել է Alfa Romeo Alfasud նոր մոդելը։ 1186 սմ³ ծավալով չորս մխոցանի շարժիչը մշակվել էր Porsche-ի հետ համատեղ։ 63 ձիաուժ հզորությամբ և 830 կգ քաշով մեքենան հասել է 152 կմ/ժամ առավելագույն արագության։ Թափքը ստեղծել էր իտալացի հայտնի դիզայներ Ջորջետտո Ջուջարոն (Giorgetto Giugiaro)։

Alfa Romeo 75

70-ականների վերջում Alfa Romeo-ի համար ծանր ժամանակներ են սկսվել։ Նոր մոդելների մշակման և արդիականացման համար արդեն փողը չէր բավարարում։ Ապրանքանիշի ժողովրդականությունը սկսեց նվազել։ Այդ ժամանակ ղեկավարությունը որոշում է կայացնում համագործակցել այլ ավտոարտադրողների հետ։ 1981 թվականին պայմանագիր է կնքվում Nissan-ի հետ՝ A. R. N. A. (Alfa Romeo Nissan Automobili) նոր համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին։ Համատեղ ջանքերի առաջին արտադրանքը Alfa Romeo Arna մոդելն էր։ Բայց հատուկ ժողովրդականություն մեքենան չունեցավ։

1985 թվականին հայտնվեց Alfa Romeo 75 նոր մոդելը, որի համարը ի պատիվ ապրանքանիշի հոբելյանի էր։ Ամենահզոր տարբերակը V6 շարժիչով էր՝ 192 ձիաուժ հզորությամբ և 220 կմ/ժ առավելագույն արագությամբ։

Alfa Romeo 156

Չնայած մեքենաների հաջողությանը, Alfa Romeo–ն հերթական անգամ հայտնվել է ֆինանսական ճգնաժամի մեջ։ Որքան էլ Ռուդոլֆ Հրուշկան փորձում էր ընկերությանը ճգնաժամից դուրս բերել ինքնուրույն, նա չկարողացավ։ Դրա համար էլ որոշում է կայացվել ինչ-որ խոշոր ավտոարտադրողի հետ միավորվելու մասին։ Բանակցություններն ընթացել են Ford-ի և BMW-ի հետ, սակայն համաձայնության հասնել չի հաջողվել։ Արդյունքում 1986 թվականին պայմանավորվածություն է ձեռք բերվել FIAT-ի հետ Alfa Romeo-ի՝ նրա կազմի մեջ մտնելու մասին։ Արդյունքում սկսվում է ընկերության նոր վերելքը։

Alfa Romeo MiTo

Alfa Romeo 75 հնացած մոդելը հանվեց արտադրությունից, նրան փոխարինելու եկավ 155-ը։ Այլ՝ Fiat–ի հետ միաձուլված մոդելները՝ 164–ը և 145–ը ևս բավական հաջողված էին։ 1993 թվականին ավարտվեց 1963 թվականից թողարկվող Alfa Romeo Spider մոդելի արտադրությունը։ Նոր Spider-ը հանրությանը ներկայացվեց Փարիզի ավտոսրահում, 1994 թվականին Alfa Romeo GTV մոդելի հետ միասին։ Այս ավտոմեքենաների արտադրությունն սկսվեց մեկ տարի անց։ 1998 թվականին Alfa Romeo 156-ն արժանացավ Տարվա եվրոպական ավտոմեքենայի տիտղոսին[16]։ 2001 թվականին 145–ին փոխարինեց նոր 147–ը, որը ևս արժանացել է Տարվա եվրոպական ավտոմեքենայի տիտղոսին[17]։

2005 թվականին MaseratiFerrari–ից ամբողջությամբ գնվել է Fiat-ի կողմից։ Fiat Group-ը նախատեսում էր Maserati-ից և Alfa Romeo-ից ստեղծել սպորտային և լյուքսային ստորաբաժանում[18]։ Որոշ շուկաներում՝ շարժիչների, պլատֆորմների և ընդհանուր դիլերային ցանցի զարգացման գործում նախատեսվում էր երկու ապրանքանիշերի ռազմավարական գործընկերություն[19]։

2007 թվականի սկզբին Fiat Auto S.p.A. վերակազմավորվել է չորս նոր ավտոմոբիլային ընկերությունների՝ Fiat Automobiles S.p.A., Alfa Romeo Automobiles S.p.A., Lancia Automobiles S.p.A. և Fiat Light Commercial Vehicles S.p.A.։ Բոլոր չորս ընկերությունների սեփականատերը հանդիսանում է Fiat Group Automobiles S.p.A․–ը[20]։

2007 թվականին հանրությանը ներկայացվեց Alfa Romeo 8C Competizione սպորտային մոդելը։ Առաջին անգամ այն ցուցադրվել էր Ֆրանկֆուրտի ավտոսրահում 2003 թվականին՝ որպես կոնցեպտ-քար։ 2008 թվականին սկսվեց քաղաքային Alfa Romeo MiTo ավտոմեքենայի թողարկումը։ 2010 թվականին թողարկվել է կոմպակտ դասի Alfa Romeo Giulietta նոր մոդելը։ 2013 թվականին ներկայացվեց բոլորովին նոր Alfa Romeo 4C մոդելը։

2018 թվականի հունիսին Սերջիո Մարկիոնեն հաստատեց Alfa Romeo 8C-ի վերադարձը։ Դա պետք է լիներ հիբրիդային սուպերքար, որը կարող էր մրցակցել Ferrari-ի հետ։ Նոր 8C-ը օգտագործում է նույն 2.9 V6 շարժիչը, ինչպես Alfa Romeo Giulia Quadrifoglio-ն։

Carabinieri և Իտալիայի կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-ական թվականներին Alfa Romeo-ն ճանաչում է ստացել իր կոմպակտ մեքենաների և մոդելների շնորհիվ, որոնք մշակվել են հատուկ իտալական ոստիկանության[en] և կարաբիների համար։ Դրանց թվում են եղել «Giulia Super» կամ 2600 Sprint GT՝ «Inseguimento» մականունով (ռուս.՝ Гонщики-охотники)։ Ոստիկանության կողմից օգտագործվող Alfa Romeo մոդելների գույները կանաչ կամ կապույտ էին՝ սպիտակ շերտերով և գրություններով, դրանք հայտնի են որպես «Pantera» (Պանտերա), որոնք բարձրացնում էին Alfa-ի ագրեսիվ տեսքը (հատկապես Giulia շարքը)։ Կարաբիների համար Alfa-ի մեքենաները մուգ կապույտ էին՝ սպիտակ տանիքով և կարմիր շերտերով՝ հայտնի էին «Gazzella» (գազել) անունով, ինչը նշանակում էր «Pattuglie» (ռուս.՝ Вооружённые патрульные формирования

«Panther» 1971 Alfa Giulia Super իտալական ոստիկանության համար

Այդ ժամանակից ի վեր, Alfa Romeo մոդելները մնում են կարաբիների (քաղաքացիական ոստիկանության նպատակների համար օգտագործվող իտալական զինված ուժերի մի մասը), Polizia Autostradale–ի (Ճանապարհային ոստիկանություն) և սովորական ոստիկանական ծառայության (Polizia) համար հիմնականը։ Արդյունքում, հաջորդող Berlina թափքով Alfa Romeo–ները հաջողությամբ սկսել են կիրառվել իտալական ոստիկանության և պետական ծառայության մեջ[21]՝

• Alfa Romeo Alfetta
• Alfa Romeo Giulietta 1977 թվականի նմուշ
• Alfa Romeo 33 (Միայն Polizia di Stato–ի համար)
• Alfa Romeo 75
• Alfa Romeo 164 (պաշտոնական ավտոմեքենաներ)
• Alfa Romeo 155
• Alfa Romeo 156
• Alfa Romeo 166 (պաշտոնական ավտոմեքենաներ)
• Alfa Romeo 159.

1960-ական թվականներից Իտալիայի վարչապետերն օգտագործել են Alfa Romeo, իսկ ավելի ուշ՝ նոր Maserati Quattroporte՝ որպես կառավարական լիմուզին։ 164-րդը և 166-րդը ծառայել են վերջին երկու տասնամյակների ընթացքում։

Զարգացման վերջին միտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ Alfa Romeo-ն տառապում է իր մեքենաների պահանջարկի անկումից։ Որոշ փորձագետներ կարծում են, որ ավտոարտադրողը այդ «փոսում» հայտնվել է 2000-ականների կեսերից՝ տարեկան կորցնելով եկամտի 15-20 տոկոսը և տարեկան մոտ 300-500 միլիոն եվրո։ 2010 թվականին վաճառվել է ընդամենը 112,000 ավտոմեքենա, դա զգալիորեն ավելի քիչ է, քան նախատեսել էր գլխավոր գործադիր տնօրեն Մարկիոննեն (300,000 մեքենա՝ մեկ տարվա ընթացքում)։ Հարկ է նշել, որ Alfa–ն 170,000 տրանսպորտային միջոցներ է վաճառել 2011 թվականին, այդ թվում՝ 100,000 Giulietta և 60,000 MiTo, բայց արդեն 2012 թվականին վաճառել է ընդամենը 130,000 մեքենաներ[22]։ Ընկերության նպատակն է եղել մինչև 2014 թվականը վաճառել 500,000 ավտոմեքենա, ներառյալ 85,000-ը՝ Հյուսիսային Ամերիկայի շուկայում[23]։

Վերադարձ ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Giulietta Spider

Alfa Romeo-ն ԱՄՆ է ներկրվել Մաքս Հոֆֆմանի գործունեության միջոցով 1960-ականների կեսերից[24]։ Giulietta Spider մոդելը հայտնվել է Մաքս Հոֆֆմանի հարցման շնորհիվ, ով Giulietta-ի բաց տարբերակի ստեղծման առաջարկ է արել[25]։ 1961 թվականին Alfa Romeo-ն սկսեց իր մեքենաները ներմուծել ԱՄՆ[26]։

1995 թվականին Alfa Romeo-ն դադարեցրեց իր ավտոմեքենաների արտահանումը ամերիկյան շուկա[27]։ ԱՄՆ-ում վաճառված վերջին մոդելը 164-րդն էր։ Վաճառքի ավարտից հետո լուրեր էին շրջանառվում նոր վերադարձ լինելու մասին, սակայն Alfa Romeo–ն անգլիական վեբ-կայքի FAQ բաժնում ասել էր, որ «Alfa Romeo-ի վերադարձը ԱՄՆ շուկա տեղի կունենա 2007 թվականին՝ մի շարք նոր մոդելներով»

Alfa Romeo-ի վերադարձը ԱՄՆ հաստատել է 2006 թվականի մայիսի 5-ին Ֆիատ-ի գլխավոր տնօրեն Սերջո Մարկյոննեն։ ԱՄՆ-ում վաճառքները պետք է վերսկսվեին 2008 թվականի հոկտեմբերին՝ 8C Competizione-ի թողարկով[28]։ Բացի այդ, Alfa Romeo-ն և Chrysler-ը հայտարարել էին, որ հնարավոր է, որ Alfa Romeo-ն օգտագործի Chrysler-ի գործարանները, որոնք փակվել էին պետքական չլինելու պատճառով։

Հարկ է նշել, որ նոր Alfa Romeo Spider-ը հիմնված կլինի mazda Miata պլատֆորմի վրա[29]։ Մեքենայի արտադրության մեջ հիմնական պրոցեսները տեղի կունենա Ճապոնիայի Mazda's Hiroshima–ում։ Գործարանին Alfa-ի կողմից կտրամադրվի հետևի շարժակի տեխնոլոգիան, որի հիման վրա Mazda-ն նախատեսում է կառուցել MX-5 մոդելների հաջորդ սերունդը (հայտնի է որպես Miata): Ավտոարտադրողները հայտարարել են, որ երկու ավտոմեքենաների թափքերը տարբեր կլինեն։ Մոդելները կլինեն տարբեր ոչ միայն արտաքինից, այլև պետք է տարբեվեն շարժիչով։ Alfa Romeo-ն նախատեսում էր իր նոր արտադրանքն ամերիկյան շուկայում ներկայացնել 2013 թվականի երկրորդ կեսին Alfa Romeo 4C մոդելով՝ մեկ այլ երկտեղանի սպորտ-քարով։ Fiat Group Automobiles S.p. A.-ի և Mazda Motor Corporation-ի միջև կնքված՝ Spider/MX-5-ի վերաբերյալ համաձայնագիրը պետք է ավարտվեր 2012 թվականի վերջին, իսկ նոր Spider-ի արտադրությունը պետք է սկսվեր 2015 թվականին։

The Wall Street ամսագիրը 2009 թվականի նոյեմբերի 4-ին հայտնել Է, որ Chrysler-ը պետք է հայտարարի Dodge և Jeep մի քանի մոդելների արտադրության ավարտի մասին՝ Alfa Romeo և Fiat 500 մոդելները ԱՄՆ-ի շուկա դուրս բերելու նպատակով[30]։ Բայց դա տեղի չի ունեցել։

Արդյունքում, Alfa Romeo 4C-ն կդառնա առաջին զանգվածային ավտոմեքենան, որը ամերիկյան շուկա վերադարձավ 2013 թվականին[31]։ Հարկ է նշել, որ փորձը հետաձգվել է առաջին անգամ 2012 թվականին։ Վաճառքի մեկնարկը նախատեսված է եղել 2014 թվականի սկզբին[32]։

Դիզայն և տեխնոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեխնոլոգիաների զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Alfa Romeo ներկայացրել է տեխնոլոգիական բազմաթիվ նորարարություններ իր արտադրության ընթացքում, բացի այդ, ընկերությունը միշտ եղել է առաջատար գծի վրա՝ ավտոմոբիլային արտադրության մեջ նոր տեխնոլոգիաների օգտագործման առումով։ Alfa Romeo ապրանքանիշով շարժիչը առաջին անգամ օգտագործվել է 1914 թվականին Grand Prix մոդելի վրա[33], իսկ նույն շարժիչով առաջին ճանապարհային տարբերակը 1928 թվականին հայտնվել է 6C 1500 Sport-ի վրա։

Alfa Romeo-ն առաջինն է փորձարկել Caproni-Fuscaldo ընկերության կողմից վառելիքի մատակարարման ամենաառաջին էլեկտրական ինժեկտորային համակարգը Alfa Romeo 6c 2500–ի վրա՝ «Ala spessa» թափքով, 1940 թվականին Mille Miglia մայրուղու վրա։ Շարժիչն ուներ վեց էլեկտրոնային վարդակ, որոնք սնվում էին վառելիքի պոմպի համակարգից, կիսաբարձր ճնշման միջոցով[34]։

Այրման փուլերի մեխանիկական վարիատորը ներկայացվել է Alfa Romeo Spider-ի վրա, որը վաճառվել է ԱՄՆ-ում 1980 թվականին[35]։ Մեկնարկման փուլերի էլեկտրոնային վարիատորը ներկայացվել է Alfetta–ի վրա։

Giulia 105-րդ սերիան արագ դարձավ առաջադեմ մեքենա՝ օգտագործելով հետևյալ տեխնոլոգիաները՝ բոլոր սկավառակային արգելակները[36], ռադիատորի պլաստիկ ընդլայնման բաքը, ինչպես նաև մեքենան իր դասում ունեցեր աերոդինամիկ դիմադրության ամենացածր գործակիցը (Cd)[37]։ Նոր միտումները շարունակվեցին Alfetta 2000 և GTV մեքենաներով, որտեղ օգտագործվել էին այնպիսի առանձնահատկություն, ինչպիսին էր 50:50 հարաբերակցությամբ առանցքների ցրումը[38]։ Բացի այդ, ստանդարտ կոմպլեկտավորմամբ ընթանում էին թեթևաձույլ անվային սկավառակները և Transaxle–ը[39]։

Նոր նորարարությունները, ինչպիսիք են տոտալ CAD համակարգի դիզայնի մշակումը, արդեն օգտագործվել էր Alfa Romeo 164–ի վրա[40], ենթաղեկային թերթիկավոր փոխանցման ռոբոտացված Selespeed տուփը՝ 156–ի վրա[41]։ Հարկ է նշել նաև Twin Spark-2 տեխնոլոգիայով՝ մեկ մխոցով այրման մոմերով շարժիչի մասին, որը թույլ է տալիս հասնել վառելիքի առավելագույն այրման՝ դրանով իսկ մեծացնելով շարժիչի հզորությունը։ Բացի այդ, ունիվերսալ թափքով 156-րդը Common rail (վերալիցքավորվող վառելիքի համակարգ) համակարգով առաջին մարդատար ավտոմոբիլն էր դիզելային շարժիչներով[42]։ Multiair–ը՝ էլեկտրահիդրավլիկ բոցավառման փուլային համակարգ, նոր տեխնոլոգիա էր, որը ներկայացվել է MiTo–ի վրա, 2009 թվականին[43]։

Թափքի դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Alfa Romeo Ոճի կենտրոնի լոգոն

Իտալիայում մեծ թվով ավտոմոբիլային դիզայներական տներ ընդունել են Alfa Romeo-ի համար կոնցեպտ-քարերի (concep –car) ստեղծման և ավտոմեքենաների արտադրության պատվերներ։ Նրանց թվում էին՝

Ցուցակի վերջին՝ Ոճի կենտրոնը հանրաճանաչություն է ձեռք բերել իր աշխատանքներով․ Սուպեր–կուպե 8C Competizione, հետչբեք MiTo և Giulietta՝ սրանք բոլորը այս ստորաբաժանման աշխատանքներն են[44]։

Հարկ է նշել, որ Alfa Romeo-ում օգտագործվող ավտոմոբիլաշինության շատ տեխնոլոգիաներ սկսել են պատճենահանվել այլ ավտոարտադրողների կողմից։ Դրա համար էլ Alfa Romeo-ի թափքի դիզայնը միշտ եղել է նորաձևության օրենսդիրը։ Ահա այլ ավտոարտադրողների մոտ նմանակման մի քանի օրինակներ՝

Alfa 6C 2500 S
  • 1950-ական թվականներ՝ Giulia–ի մոնոկոկի թափքի դիզայն․ այդ ժամանակ դա նորամուծություն էր, իսկ հիմա այդ տեխնոլոգիան շատ տարածված է և օգտագործվում է մեր օրերում։
  • 1960-ական թվականներ՝ Աերոդինամիկա՝ Guilia–ի 116-րդ սերիան աերոդինամիկական դիմադրության ցածր հարաբերակցությամբ (Cd)։ Toyota–ն փորձել է արտադրել ավտոմեքենաների իր շարքը՝ նմանօրինակ չափորոշիչներով։
  • 1970-ական թվականներ՝ բախարգելների շրջահոսիչներ՝ ամերիկյան crash–թեստերի չափանիշները բավարարելու համար, Alfa–ն մշակել էր նոր դիզայներական տեխնոլոգիա, որը ընդհանուր թափքի դիզայնի մեջ ներառում էր բախարգելը, դրանք առանձին չէին։ 1980-ականներին այս տեխնոլոգիայի գագաթնակետը դարձավ Alfa Romeo 75-ը։ Այս տեխնոլոգիան սկսեց լայնորեն կիրառվել, հատկապես՝ Գերմանիայում և Ճապոնիայում։
  • 1980-ական թվականներ․ Alfa Romeo 164՝ մեքենայի մշակման վրա ազդել են Alfa ավտոմեքենաների գրեթե բոլոր նախորդ սերունդները։ Մեքենան ամբողջությամբ նախագծվել է համակարգչի (CAD) վրա և ամբողջությամբ հավաքվել է ավտոմատ գործընթացում՝ մարդու նվազագույն մասնակցությամբ (CAM): Հարկ է նշել, որ 164-րդի ոճը ազդել է ժամանակակից Alfa Romeo-ի դիզայնի վրա նաև մեր օրերում։ Շատ արտադրողները վերցրել են 164-րդը ստեղծելու փորձը՝ իրենց մոդելների նախագծման համար։
  • 1990-ական թվականներ՝ Կեղծ–կուպե 156 և 147․ դրանք 4-դռնանի ավտոմեքենաներ էին, որոնք առջևի դռների վրա տեսանելի բռնակներ և հետևի դռան վրա թաքնված բռնակներ ունեին։Ավելի ուշ, Honda–ն սկսեց օգտագործել այս դիզայներական լուծումը Civic ավտոմեքենաների հետչբեք թափքում, ինչպես նաև նմանատիպ գաղափարներ սկսեցին հայտնվել Ժամանակակից Mazda RX-8 քառատեղ կուպեում և Acura–ի որոշ մոդելներում։
  • 2000-ական թվականներ՝ Brera և159․ նրանց դիզայնը մշակել է Ջորջետտո Ջուջարոն, ով մեծապես ազդել է սեդանների և կուպեի դիզայնի վրա՝ դրանով իսկ ցույց տալով, որ կոնցեպտ-քարերը կարող են լիովին դառնալ ճանապարհային ավտոմոբիլներ՝ պայմանով, որ ավտոմեքենայի դիզայնի նախնական մշակումն իրականացվի ավտոմատ նախագծման (CAD) օգտագործմամբ։
1950-ական թվականներ–B.A.T. մոդելներ
BAT–ի երեք տարբեր սերիաներ՝ BAT 5, BAT 7, BAT 9

Berlina Aerodinamica tecnica կոնցեպտ-քարերը, որոնք մշակվել են Bertone-ի կողմից, որպես աերոդինամիկ խողովակի մեջ մեքենայի դիզայնի բարելավման փորձ, նպատակ ունեին բարձրացնել արտադրողականությունը ստանդարտ շասսի վրա։ Այս փորձը նաև պետք է ցույց տար, թե արդյո՞ք այդ մեքենաները հանրության համար ընդունելի կդառնան։ Որպես հետևանք, BAT 5-րդ, 7-րդ, 9-րդ շարքերը հիմք դարձան 1900 Sprint–ի համար[45]։ Հարկ է նշել, որ վերջին BAT 11–ը թողարկվել է իր նախնիներից գրեթե 50 տարի անց և ստեղծվել է 8C Competizione–ի պլատֆորմի վրա[46]։

1960-ական և 1970-ական թվականներ –Tipo 33–ի հետնորդներ

Tipo 33 մրցավազքային մոդելը իր 2,0 լ V8 մեծածավալ շարժիչով դարձավ մեծաքանակ կոնցեպտ–քարերի հիմքը 1960-ական և 1970-ական թվականներին։ Արդյունքում երկու մոդելներ ներկայացվեցին արտադրությա։ Այս կոնցեպտներից շատերը հայտնվեցին Ժնևի ավտոսրահում։ Ահա դրանց ցանկը՝

  • Gandini/Bertone Carabo (1968)– Մարչելլո Գանդինիի գաղափարը, որը հետագայում վերցվել է Lamborghini Countach-ը.
  • Tipo 33.2 (1969)– մշակել է Pininfarina–ն։ Արդյունքում, այս մոդելը դարձել է ճանապարհային 33 Stradale–ը
  • Gandini/Bertone Montreal կոնցեպտ–քար (1967)– առաջին անգամ հայտնվել է 1967 թվականի Montreal Expo ցուցահանդեսում։ Կոնցեպտը հիմնված էր Guilia մոդելի վրա, որն ի վերջո վերածվեց Tipo 33-ի V8 շարժիչով Alfa Romeo Montreal ճանապարհային մեքենայի։
  • Bertone/Giugiaro Navajo (1976)– ամբողջությամբ ապակեթելից, հարթ պանելներով պատրաստված մեքենան։ Դարձել է Ջուջարոյի «Օրիգամի» ոճի մարմնավորումը։
1980-ական թվականներ և մեր օրեր

Հիմնականում Alfa Romeo-ի գրեթե բոլոր կոնցեպտ-քարերը դուրս են գալիս արտադրության։ Ճիշտ է, կոնցեպտները, այնուամենայնիվ, լրացուցիչ փոփոխություն են անցնում, որպեսզի պատրաստ լինեն արտադրությանը և ապահովեն անվտանգության նորմերը վարորդի և ուղևորների համար։ Zagato SZ–ը, GTV–ն և Spider–ը (նաև՝ ածանցյալ Proteo–ն), Brera–ն և 159–ը զանգվածային արտադրության մեջ Alfa Rome–ի դիզայնի գերազանց օրինակներ են։

Ապագա

Alfa Romeo կոնցեպտ–քարերը ավելի շատ շեշտադրում են հզորությունը՝ պատմական ավանդույթների հետ զուգակցված։ Nuvola-ի կոնցեպտը և սրանից անկախ մշակված Diva-ի կոնցեպտը հանրությանը ցույց են տալիս Alfa Romeo-ի դիզայնի նախագծման եղանակներին հատուկ բնույթը և ոգին։ Դա ընդգծվում է նաև Alfa 4C-ի ժամանակակից մեքենաների դեպքում։

Խորհրդանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Alfa–ի պատկերակը պարունակում է Իտալիայի խորհրդանշանի տարրերը, որոնք հայտնվել են դեռ XV դարում[47]։ Խորհրդանիշը մշակել է իտալացի գծագրիչ Ռոմանո Կատտանեոն (Romano Cattaneo) 1910 թվականին։ Նա օգտագործել է երկու հիմնական հերալդիկական տարրեր, որոնք ավանդաբար ասոցացվում են Միլանի հետ՝ աջից կանաչ օձ է՝ Biscione[en]՝ Վիսկոնտիի տան խորհրդանշանը, որը իշխում էր Միլանում XIV դարում, իսկ ձախ կողմում՝ կարմիր խաչ է՝ սպիտակ ֆոնի վրա, որը Միլանի խորհրդանիշն է, դա Կատտանեոն տեսել էր Սֆորցա ամրոցի դռան վրա[47][48]։ 1918 թվականին, երբ Նիկոլա Ռոմեոն տիրացավ ընկերությանը, պատկերակը վերափոխվեց Ջուզեպպե Մերոզիի օգնությամբ։ Ավելացվեց մուգ կապույտ մետաղական օղակը, որը պարունակում էր «ALFA–ROMEO» և «MILANO» մակագրությունները, որոնք բաժանված են Սավոյական տոհմի երկու հանգույցներով՝ ի պատիվ Իտալիայի թագավորության։ 1925 թվականի առաջին միջազգային ավտոմոբիլային առաջնությունում P2-ի հաղթանակից հետո, Alfa-ն նշանի շուրջը դափնեպսակ ավելացրեց[47]։ 1946 թվականին միապետության անկումից հետո Սավոյական հանգույցները փոխարինվեցին երկու կոր գծերով։ «MILANO» անունը, ենթամնան և գծերը հանվել են պատկերակից, երբ 1970-ականների սկզբին Նեապոլի մոտ՝ Պոմիլյանո դ'Արկոյում Alfa Romeo–ն բացեց իր նոր գործարանը․ նենգ օձն այդպես էլ մնաց խորհրդանշանի վրա։ Այս պատկերը հանդիպում է նաև արվեստի գործերում՝ սկսած մ․ թ․ ա․ III դարից։

Ավտոսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրայն Ռեդմանը Alfa Romeo 33 TT 12–ի ղեկին։

Alfa Romeo ընկերությունը սկսել է մասնակցել ավտոարշավներին 1911 թվականից, երբ 24 HP-ի երկու մոդելներ մասնակցել են Targa Florio մրցավազքին։ 1920-ական թվականներին և 30-ական թվականներին Alfa Romeo-ն մեծ քանակությամբ հաղթանակներ է նվաճել ամենահայտնի և ամենահեղինակավոր ավտոարշավներում, ինչպիսիք են Targa Florio-ն, Միլլե Միլլիան և Լե–Մանը։ Վիթխարի հաջողությունը շարունակվել է նաև Ֆորմուլա 1-ում, տուրինգային և գերտուրինգային մրցաշարերում, ինչպես նաև նախատիպերի մրցումներում։ Բացի այդ, մասնավոր թիմերը ևս մասնակցել են մրցարշավին։ Alfa Romeo-ն իր Alfa Corse, Autodelta գործարանային թիմերի և այլ մասնավոր թիմերի միջոցով մրցում էր ավտոմոբիլային մրցումներում և՛ որպես ավտոմոբիլային դիզայներ, և՛ որպես շարժիչի մատակարար։ Alfa Romeo–ի հաջող մրցարշավային թիմերից մեկը 1933-1938 թվականներին Էնցո Ֆերարիի՝ Scuderia Ferrari-ի թիմն էր։ Alfa Romeo-ի ամենալեգենդար ավտոարշավորդը համարվում է Տացիո Նուվոլարին, որը Նյուրբուրգրինգում 1935 թվականին կայացած Գերմանիայի Գրան–պրիում տարել է ավտոմրցարշավի ողջ պատմության ընթացքում ամենահիշարժան հաղթանակներից մեկը։

Quadrifoglio[խմբագրել | խմբագրել կոդը]

Quadrifoglio (նաև՝ Cloverleaf'; ռուս.՝ Четырёхлиственный клевер), էմբլեմա՝ Alfa Romeo մրցարշավային մեքենաների խորհրդանշանը սկսած 1923 թվականից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո խորհրդանիշն օգտագործվել է նաև ապրանքանիշի ավտոմեքենաների թոփ-մոդիֆիկացիաների նշման համար (համեմատության համար՝ BMW–ի M Performance-ը կամ Volkswagen-ի դեպքում՝ GTI շարքի մոդելներ)։ Quadrifoglio–ը սովորաբար տեղադրված է մեքենայի կողմնային պանելին՝ առջևի անիվներից մի փոքր ավելի մոտ կամ հեռու։ Խորհրդանիշը պարունակում է կանաչ կամ ոսկե երեքնուկ՝ չորս թերթիկներով, որը շրջանակված է սպիտակ եռանկյունով։

Խորհրդանշանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուգո Սիվոչչին Alfa Romeo P1–ի ղեկին, 1923 թվական

Քառաթև երեքնուկն օգտագործվել է Alfa Romeo-ում Ուգո Սիվոչչիի մահից անմիջապես հետո՝ 1923 թվականին։ Ինչպես և իր ընկեր Էնցո Ֆերրարին, Սիվոչչին հրավիրվել էր Alfa Romeo 1920 թվականին Alfa մոդելներով մրցավազքային մրցույթների՝ Alfa Corse–ի երեք հոգուց կազմված թիմային աշխատանքի համար, որի կազմում էին Անտոնիո Ասկարին, նա և Էնցոն։ Ուգո Սիվոչչին շատ տաղանդավոր ավտոարշավորդ էր՝ հսկայական փորձով, բայց հաճախակի հաղթանակներին խանգարում էր վատ հաջողությունը, որը նրան անընդհատ երկրորդ տեղ էր բերում։ Ավտոարշավներում իր սև գիծը դադարեցնելու համար նա Targa Florio-ի մեկնարկից առաջ իր մեքենայի ռադիատորի ճաղերի վրա սպիտակ ֆոնի վրա (Quadrifoglio) կանաչ քառաթև երեքնուկ էր նկարել։ Արդյունքում Սիվոչչին հաղթեց այդ մրցավազքում՝ առաջինը տեղ հասնելով։ Հետագայում քառաթև երեքնուկը դարձել է Targa Florio-ի հաղթանակի հետ կապված Alfa Romeo Racing մեքենաների խորհրդանիշը։ Ի դեպ, սա ընդամենը խորհրդանիշի կախարդական ազդեցություն էր, և չնայած դրան, Սիվոչչին մահացավ ինժեներ Մերոզիի նոր՝ P1–ի փորձարկման ժամանակ Մոնցայի ուղու վրա՝ Targa Florio–ում հաղթանակ տոնելուց ընդամենը մի քանի ամիս անց։ Բացի այդ, մեկ այլ արշավորդ P1–ով Սալեռնոյում ուղուց դուրս է թռել կտրուկ շրջադարձի վրա՝ առանց Quadrifoglio խորհրդանիշի մեքենայով։ Ավելի ուշ, սկսած 1923 թվականից, Alfa Romeo ավտոմրցարշավային ավտոմոբիլների բոլոր թափքերը սկսել են զարդարել քառաթև երեքնուկով՝ որպես հաջողության խորհրդանիշ։ Սպիտակ քառանկյունը փոխարինվել է եռանկյունիով՝ ի հիշատակ Ուգո Սիվոչչիի[49]։

Արտադրության և մակնշման առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1980-ական թվականները Alfa Romeo-ի մեքենաները, բացառությամբ Alfasud-ի, հետևի շարժիչով էին։ Ըստ Ֆիատի ընթացիկ գլխավոր գործադիր տնօրեն Սերջիո Մարկիոննի՝ մասշտաբ խնայելու նպատակով Alfa Romeo-ի բոլոր մոդելները կկատարվեն հարմար հարթակում, այսինքն՝ կունենան մեկ շրջանակ։ Maserati-ի նման Alfa-ն կունենա որոշ մոդելների բաղադրիչներ, և՝ հակառակը[50]։

Երեքնուկ–խորհրդանշանը Alfetta 159–ի վրա

Քառաթերթիկ երեքնուկ կամ Quadrifoglio – էմբլեմա, որը խորհրդանշում է Alfa Romeo ավտոմեքենաների հարմարավետությունն ու շարժիչների վերփոխության առումով բարձր տեխնոլոգիականությունը, բայց այս էմբլեմայի սկզբնական իմաստը նախքան Երկրորդ աշխարհամարտը Alfa Romeo մրցավազքային մեքենաների մակնշումն էր։ Որոշ ժամանակակից Alfa Romeo-ներ կրում են Երեքնուկ խորհրդանշանը, որը սովորաբար սպիտակ ֆոնի վրա չորսական թերթիկով է, օրինակ՝ Quadrifoglio Verde–ն։ Սակայն սպիտակ ֆոնի վրա կապույտ ծաղկի տարբերակներ ևս վերջերս նկատվել են նոր մեքենաների վրա։

Alfetta մոդելները 1980-ականների սկզբին վաճառվել են հատուկ մոդիֆիկացիաներով՝ «Silver Leaf» և «Gold Leaf» (իտալ.՝ Quadrifoglio Oro) անունով։ Այս մոդելները վկայում են թոփ–փոփոխությունների մասին։ Դասական, ոսկու կամ արծաթի գույնի երեքնուկով Alfa–ի խորհրդանշումը ցույց է տվել մոդիֆիկացիայի «թոփ»–մակարդակը։ Օրինակ, Ոսկե երեքնուկի (անգլ.՝ Golden Leaf) պատկերակով մոդելները ևս որոշ շուկաներում մակնշվել են որպես «159i»՝ ի պատիվ օրիգինալ 159–ի։

Սրահի հարդարման մակարդակը և առկա տարբերակները այսօր նշվում են հետևյալ անուններով կամ մոդելային գծերով՝ ներառյալ lusso («լյուքս»), turismo («տուրինգ») և GTA («թեթև ուղևորություն») ցուցանակները։ GTA-ի փոփոխությունը հասանելի էին 147-ի և 156-ի համար, որը իր մեջ ներառում էր V6 շարժիչը։ Նախկինում Alfa Romeo-ի մոդելային գծերից մեկը Sprint-ի մոդիֆիկացիան էր, օրինակ՝ Giulia-ն։

Ինչ վերաբերում է ավտոարտադրությանը, 1990-ականների ընթացքում Alfa Romeo-ն իր արտադրությունը հայրենի Միլանից տեղափոխել է Իտալիայի այլ շրջաններ։ Պոմիլյանո-դ'Արկոյի գործարանը թողարկել է 155, ապա 145 և 146, իսկ Արեզեի գործարանը թողարկել է 164 և նոր Spider & GTV մոդելները։ 156–ի արտադրությունը մեկնարկել է 1997 թվականին, և մոդելը դարձել է առավել հաջողվածը Alfa Romeo–ների մեջ։ 1998 թվականին մոդելը ճանաչվել է «Տարվա ավտոմոբիլ»։ Նույն թվականին ներկայացվել է նոր առաջատար՝ 166–ը, որը թողարկվել է Թուրինի մոտ գտնվող Ռիվալտայի գործարանում։ 2000-ականների սկզբին թողարկվել է 147–ը, որը նույնպես պարգևատրվել է «2001 թվականի ավտոմեքենա» հեղինակավոր կոչումով։ 2003 թվականին Արեզեի գործարանը փակվել է։

2006 թվականի դրությամբ Արեզի գործարանը հիմնականում դատարկ ու լքվա է եղել։ Միակ բանը, որ մնացել է՝ մի քանի գրասենյակային շենքերն են և հոյակապ Alfa Romeo թանգարանը։ Հարկ է նշել, որ 2006 թվականին թանգարանը գտնվել է վերականգնման մեջ։

60-ական թվականներին ընկերության հիմնական բիզնեսը Միլանի սահմաններից տեղափոխվել է մերձակա հսկայական տարածք, որը գտնվում էր երեք մունիցիպալիտետների՝ Արեզեի, Գարբանյատե-Միլանեզեի և Լաինատեի հողերի վրա։ Սակայն Alfa Romeo-ի անունը, այնուամենայնիվ, հիմնականում կապվում է Արեզեի հետ, քանի որ գործարանի մուտքը հենց այնտեղից էր։

1960-ականների վերջին եվրոպական ավտոարտադրողների մեծ մասը ՀԱՀ-ում իրենց գործարանները բացեցին ձախակողմյան շուկաների համար մեքենաներ արտադրելու համար։ Fiat–ը և այլ իտալական արտադրողները նույնպես սկսեցին իրենց արտադրությունը այնտեղ։ Alfa Romeo–ի գործարան բացվեց Բրիթսում ՝ Պրետորիայից ոչ հեռու, այն ժամանակվա Տրանսվաալ նահանգում (ՀԱՀ, այժմ՝ Հյուսիսարևմտյան նահանգի տարածքում)։ 1970-ականներին և 1980-ականներին արևմտյան տերությունների պատժամիջոցների սահմանմամբ ՀԱՀ-ն ինքնաբավ դարձավ, իսկ ավտոմեքենաների արտադրության մեջ պետությունը սկսեց ավելի շատ ապավինել տեղական գործարանների արտադրանքին։ Դա երկրում հանգեցրեց ավտոմեքենաների արագ աճին։ Եվ 1972-1989 թվականներում ընկած ժամանակահատվածում ՀԱՀ-ում գրանցվել էր Իտալիայի սահմաններից դուրս Alfa Romeo ավտոմեքենաների ամենամեծ թիվը։ Տարօրինակ է, որ Բրիթսի Alfa Romeo գործարանը օգտագործվել է 1983 թվականի մարտից[51] մինչև 1985 թվականը Daihatsu Charade[en]–ի արտադրության համար՝ տեղական շուկայի համար և այդ մոդելները Իտալիա արտահանելու նպատակով՝ շրջանցելով ՀԱՀ–ում Իտալիայի ներմուծման սահմանափակումները[52]։ 1985 թվականի վերջին Հարավային Աֆրիկայում ապարտեիդի քաղաքականության դեմ միջազգային բոյկոտից առաջ Alfa Romeo-ն լքեց հարավաֆրիկյան շուկան և դադարեցրեց իր արտադրությունը երկրում։ Գործարանի փակումից հետո, բառացիորեն, բոլոր շենքերն ու տեխնիկան և հաստոցները քանդվել և ոչնչացվել են՝ ներմուծման հարկի վճարումից խուսափելու համար։

Ընթացիկ արտադրությունը ըստ մոդելների[53]
Գործարան Սեփականատեր Գտնվելու վայր Մոդել
Կասսինո FCA Italy S.p.A. Պյեդիմոնտե-Սան Ջերմանո Giulietta, Giulia, Stelvio
Միրաֆիորի FCA Italy S.p.A. Թուրին MiTo
Մոդենա Maserati S.p.A. Մոդենա 4C

Ավտոմեքենաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթացիկ մոդելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

MiTo Giulietta 4C 4C Spider Giulia Stelvio
Alfa Romeo MiTo

MiTo– երեք դռնանի սպորտային սուպերմինի մեքենա, պաշտոնապես ներկայացվել է 2008 թվականի հունիսի 19-ին, Միլանի Սֆորցա ամրոցում[54]։ Միջազգային դեբյուտը կայացել է բրիտանական ավտոսալոնում 2008 թվականին։ Ընկերության կողմից ավտոմեքենաների շարքի զարգացման նոր քարտեզի ընդունումից հետո[55] հայտարարվել է Mito մոդելի արտադրությունից 2019 թվականի սկզբից՝ փուլ առ փուլ հրաժարվելու պլանների մասին[56]։

Alfa Romeo Giulietta

Giulietta– հինգ դռնանի փոքր ընտանեկան մեքենա, որը պաշտոնապես ներկայացվել է Ժնևի ավտոսրահում 2010 թվականին[57]։ Մոդելը փոխարինել է 147-ին։

Alfa Romeo 4C

Alfa Romeo 4C- փոքր, թեթևաքաշ, հետշարժահաղորդ, երկտեղ սպորտային մեքենա՝ կուպե դասի, մոտ Alfa Romeo MiTo–ի չափի։ Մեքենան որպես կոնցեպտ-քար ներկայացվել է Ժնևի 81-րդ ավտոսալոնում, 2011 թվականին։ Ավտոմեքենայի արտադրությունը եվրոպական շուկայում գործարկվել Է 2013 թվականին Ժնևի 83-րդ ավտոսալոնի մեկնարկից ի վեր, իսկ ամերիկյան շուկայում գործարկումը սկսվել է 2013 թվականի նոյեմբերի վերջին, Լոս Անջելեսի ավտոսալոնից հետո։

Alfa Romeo 4C Spider

Alfa Romeo 4C Spider– փոքր երկտեղանոց ռոդսթեր։

Alfa Romeo Giulia

Alfa Romeo Giulia– սեդան և միջին դասի ունիվերսալ, ուլտրա-ժամանակակից դիզայնով, սակայն ընկերության ավանդույթներով, առաջին անգամ կոնվեյերից դուրս է եկել 2016 թվականի ապրիլի 19-ին, հունիսի 18-ից մոդելը հասանելի է Գերմանիայում և մի շարք այլ երկրներում գնումներ կատարելու համար։ 2015 թվականին ներկայացվել է Ferrari-ի շարժիչով տարբերակը՝ 510 ձիաուժ հզորությամբ։

Alfa Romeo Stelvio

Alfa Romeo Stelvio– կոմպակտ կրոսսովեր։ Ներկայացվել է 2016 թվականին։

Պատմական մոդելներ[խմբագրել | խմբագրել կոդը]

6C Gran Sport (1931)
8C 2300 (1931)
2600 Touring Spider (1961)
GT Junior (1965)
Montreal (1970)
GTV6 (1980)
Spider (1992)
156 (1997)
8C Competizione (2008)
Alfa Romeo Autotutto F12 Скорая Помощь
Ճանապարհային մոդելներ Մրցավազքային մոդելներ
1910

1910—1920 24 HP
1910—1911 12 HP
1911—1920 15 HP
1913—1922 40-60 HP

1911 15 HP Corsa
1913 40-60 HP Corsa
1914 Grand Prix

1920

1921—1922 20-30 HP
1920—1921 G1
1921—1921 G2
1922—1927 RL
1923—1925 RM
1927—1929 6C 1500
1929—1933 6C 1750

1922 RL Super Sport
1923 RL Targa Florio
1923 P1
1924 P2
1928 6C 1500 MMS
1929 6C 1750 Super Sport

1930

1931—1934 8C 2300
1933—1933 6C 1900
1934—1937 6C 2300
1935—1939 8C 2900
1939—1950 6C 2500

1931 Tipo A
1931 8C 2300 Monza
1932 Tipo B (P3)
1935 Bimotore
1935 8C 35
1935 8C 2900A
1936 12C 36
1937 12C 37
1937 6C 2300B Mille Miglia
1937 8C 2900B Mille Miglia
1938 308
1938 312
1938 316
1938 158
1939 6C 2500 Super Sport Corsa

1940


1948 6C 2500 Competizione

1950

1950—1958 1900
1951—1953 Matta
1954—1962 Giulietta
1958—1962 2000
1959—1964 Dauphine

1951 159
1952 6C 3000 CM

1960

1962—1968 2600
1962—1976 Giulia Saloon
1963—1967 Giulia TZ
1963—1977 Giulia Sprint
1963—1966 Giulia Sprint Speciale
1965—1967 Gran Sport Quattroruote
1965—1971 GTA
1966—1993 Spider
1967—1969 33 Stradale
1967—1977 1750/2000 Berlina

1960 Giulietta SZ
1963 Giulia TZ
1965 GTA
1965 Tipo 33
1968 33/2
1969 33/3

1970

1970—1977 Montreal
1971—1983 Alfasud
1972—1984 Alfetta Седан
1974—1987 Alfetta GT/GTV
1976—1989 Alfasud Sprint
1977—1985 Nuova Giulietta
1979—1986 Alfa 6

1972 33/4
1973 33TT12
1976 33SC12
1979 177
1979 179

1980

1983—1994 33
1984—1987 Arna
1984—1987 90
1985—1992 75
1987—1998 164
1989—1993 SZ/RZ

1982 182
1983 183
1984 184
1985 185

1990

1992—1997 155
1994—2000 145
1994—2000 146
1993—2004 GTV/Spider
1997—2005 156
1998—2007 166

1992 155 GTA
1993 155 V6 TI
1993 GTV Cup
1998 156 D2

2000

2000—2010 147
2007—2009 8C Competizione
2008—2010 8C Spider
2003—2010 GT
2005—2010 Brera
2005—2011 159
2006—2010 Spider

2002 156 GTA Super 2000
2003 156 Super 2000
2003 147 GTA Cup

Բեռնատար մեքենաներ և թեթև առևտրային տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Romeo 2

Alfa Romeo-ի առաջին բեռնատարները ներկայացվել են 1930 թվականին։ Դրանք թեթև բեռնատարներ էին և ծանր առևտրային բեռնատար մոդելներ, որոնք կառուցվել էին Büssing (MAN) հիման վրա[58]։ 35–տոննայանոց բեռնատարների արտադրությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շարունակվել է իտալական բանակի համար, ավելի ուշ արտադրվել են նաև մեքենաներ Վերմախտի համար։ Պատերազմից հետո բեռնատարների թողարկումը շարունակվել է։ 1960-ական թվականներին Fiat-ի և Saviem-ի հետ համատեղ մշակվել են թեթև բեռնատարների մի քանի մոդելներ։ Ծանր բեռնատար մեքենաների արտադրությունը դադարեցվել է 1967 թվականին, թեև Բրազիլիայում՝ Alfa Romeo–Fábrica Nacional de Motores դուստր ընկերությունում՝ FNM անվամբ, ծանր բեռնատար ավտոմեքենաների արտադրությունը շարունակվել է ևս մի քանի տարի։ Ընկերության վերջին վագոնները եղել են AR6-ը և AR8-ը, որոնք համապատասխանաբար եղել են Iveco Daily-ի և Fiat Ducato-ի անալոգները։ Բացի այդ, Alfa Romeo-ն մասնագիտացել է Իտալիայի, Լատինական Ամերիկայի[59] Շվեդիայի[60], Հունաստանի[61], Գերմանիայի, Թուրքիայի և Հարավային Աֆրիկայի համար տրոլեյբուսների թողարկման գործում։

Թեթև բեռնատար մեքենաներ (LCV)
Alfa Romeo 430
Բեռնատար մեքենաներ
Alfa Romeo 1000 տրոլեյբուս Նեապոլում։
Ավտոբուսներ
Տրոլեյբուսներ

Կոնցեպտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիզայնը միշտ մեծ դեր է խաղացել Alfa Romeo-ի պատմության մեջ։ Alfa Romeo-ն թողարկել է հսկայական քանակությամբ կոնցեպտ-քարեր, որոնք մշակվել են հիմնականում հայտնի դիզայներական տների և դիզայներների կողմից։ Օրինակ, BAT-ի կոնցեպտների շարքը մշակվել է 1950-ականներից Իտալական Bertone դիզայներական ստուդիայի հետ համատեղ նախագծում։ Այլ հայտնի թյունինգ–արհեստանոցներ և դիզայներական տներ, ինչպիսիք են Pininfarina–ն, Bertone–ն, Zagato–ն և ItalDesign Giugiaro–ն կարևոր դեր են խաղացել Alfa Romeo–ի պատմության մեջ։ Նույնիսկ հիմա տվյալների դիզայներների դերը մեծ է Alfa Romeo–ի կյանքում։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ Alfa Romeo-ն ավելի հայտնի է որպես ավտոմոբիլային արտադրող, ընկերությունը թողարկել է տարբեր առևտրային տրանսպորտային միջոցներ, երկաթուղային լոկոմոտիվներ[5], ավտոբուսներ, տրամվայներ, կոմպրեսորներ, գեներատորներ, էլեկտրական գազօջախներ[64], սպորտանավեր և ավիացիոն շարժիչներ։

Ավտոմոբիլային շարժիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Շարժիչ Աշխատանքային ծավալ
1954-1994 Twin Cam 1290, 1567, 1750, 1779, 1962 սմ³
1992-2010 TwinSpark 1370, 1598, 1747, 1749, 1773, 1962, 1970, 1995 սմ³
1971-1995 Flat-4 1186, 1286, 1350, 1490, 1712 սմ³
1979-2006 V6 1997, 2492, 2959, 3179 սմ³
2006-մեր օրեր GM based V6 3.2

Օդանավերի շարժիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Alfa Romeo շարժիչ օդանավի վրա տեղադրվել էր դեռևս 1910 թվականին։ Դա արվել է Santoni-Franchini բիպլանի վրա[65]։ 1932 թվականին կառուցվել է ինքնաթիռների առաջին սերիական շարժիչը։ Դա եղել է D2 շարժիչը (240 ձիաուժ). այն տեղադրվել է Caproni 101 D2 ինքնաթիռների վրա։

1930-ական թվականներին հսկայական մասշտաբով Alfa Romeo շարժիչներ են տեղադրվել ինքնաթիռների վրա՝ Savoia-Marchetti SM․74, Savoia-Marchetti SM.75, Savoia-Marchetti SM.79 Sparviero, Savoia-Marchetti SM.81 և CANT Z. 506 Airone։ Բոլոր ինքնաթիռներում տեղադրվում էին միայն Alfa Romeo շարժիչներ[66]։ 1931 թվականին անցկացվեց մրցույթ, որտեղ Տացիո Նուվոլարին իր Alfa Romeo 8C 3000 Monza-ի ղեկին մրցում էր Caproni Ca 100 ինքնաթիռի հետ[67]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իտալական կործանիչների վրա տեղադրված են եղել ընկերության որոշ շարժիչներ։ Առավել հայտնին RA.1000 R. C. 41-I Monsone–ն էր, որը գերմանական Daimler-Benz DB 601 շարժիչի արտոնագրված պատճենն էր։ Այս շարժիչները առավել արդյունավետն էին իտալական բանակի Macchi C. 202 Folgore մարտական օդանավի համար։

Պատերազմից հետո Alfa Romeo-ն շարժիչներ է մատակարարել է FIAT–ին, Aerfer–ին և Ambrosini–ին։ 1960-ականներին Alfa Romeo-ն կենտրոնացած էր հիմնականում Curtiss-Wright, Pratt & Whitney, Rolls-Royce և General Electric ավիացիոն շարժիչների բարելավման և պահպանման վրա։ Բացի այդ, ընկերությունը Իտալիայում արտադրել է գազատուրբինային առաջին շարժիչը, որը տեղադրվել է Beechcraft King Air-ի վրա։ 1988 թվականին Alfa Romeo Avio ստորաբաժանումը վաճառվել է Aeritalia ընկերությանը[68] իսկ 1996 թվականից արդեն համարվում է Fiat Avio–ի մի մասը[69]։ Alfa Avio-ն նաև համարվում է Nhi NH90 ուղղաթիռի համար նոր T700-T6E1 շարժիչի մշակողների խմբի մի մասը[70]։

Ավիացիոն շարժիչների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գովազդ և հովանավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Alfa Romeo II–ի առաջին նավարկությունը

Տարիներ շարունակ Alfa Romeo-ն թողարկել է տարբեր կարգախոսերով գովազդներ, ինչպիսիք են «Ընտանեկան մեքենա, որը հաղթում է մրցավազքում»(անգլ.՝ «The family car that wins races»)․ սա օգտագործվում էր 1950-ական թվականներին 1900-ի գովազդային արշավի ընթացքում։ «Մրցավազքի 1911-ից» (անգլ.՝ «racing since 1911») կարգախոսը օգտագործվել է 1960-ականների՝ Alfa-ի բազմաթիվ գովազդներում[71]։ 1970 թվականին Alfa Romeo 1750 GTV-ն գովազդվել է այսպես՝ «Եթե նման մշակումը բավարար է մեր մրցարշավային մեքենաների համար, ապա այն հիանալիորեն հարմար է ձեզ համար։» (անգլ.՝ «if this kind of handling is good enough for our racing cars, it’s good enough for you.»)[72]։ Giulia Sprint GTA-ն թողարկվել է «Մեքենան, որը դուք վարում եք, չեմպիոն է» կարգախոսով (անգլ.՝ «The car you drive to work is a champion»)[73]։ Ավելի ժամանակակից կարգախոսներ, որոնք օգտագործվում են Alfa–ի կողմից սրանք են՝ «Միջակությունը մեղք է», «Մեր շարժիչ ուժը կիրքն է», «Cuore Sportivo», «Գեղեցկություն. դա բավարար չէ», «Առանց սրտի մենք պարզապես մեքենաներ կլինեինք» (անգլ.՝ «Without heart we would be mere machines»)։ Ներկա կարգախոսն է՝ «Զգացմունքների մեխանիկա» («La meccanica delle emozioni»)։

Որպես իր գովազդային քաղաքականության մաս, Alfa Romeo-ն հովանավորել է բազմաթիվ սպորտային մրցույթներ, ինչպիսին Mille Miglia է[74]։ 2007 թվականից մինչ այժմ Alfa Romeo-ն հովանավորում է Superbike World Championship[en] և Ducati թիմը։ Ընկերությունը տարիներ շարունակ Goodwood Festival of Speed-ի հովանավորն է, իսկ 2010 թվականին Alfa Romeo-ն այնտեղ նշել է իր 100-ամյակը[75][76]։ Alfa Romeo Giulietta –ն սկսել է օգտագործվել 2010 թվականի Մոնցի մրցարշավից՝ Superbike World Championship-ի փուլերում անվտանգության մեքենայի դերում[77]։

2002 թվականին թողարկվեց Alfa Romeo I –ը՝ Alfa Romeo-ի առաջին մաքսի-զբոսանավը։ Նա ընդհանուր առմամբ առաջինն է ֆինիշի հասել 74 մրցավազքում՝ ներառյալ 2002 թվականի հեղինակավոր Սիդնեյից մինչև Հոբարթ[en]զբոսանավ-մրցավազքը[78]։ Alfa Romeo II, թողարկված 2005 թվականին, մոտ 30 մետր երկարություն է ունեցել։ Այս զբոսանավը նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել Transpac մրցարշավում թիմակից զբոսանավերի համար, 2009 թվականին՝ Ժամանակի մեջ առաջինը՝ 5 օր, 14 ժամ, 36 րոպեև 20 վայրկյանում տեղ հասնելով[79]։ Ընդհանուր տվյալներով՝ զբոսանավը չեմպիոն է եղել 140 մրցավազքերում։ 2008 թվականի կեսերին թողարկվեց Alfa Romeo III-ը՝ IRC (Royal Ocean Racing Club) նորմատիվներով զբոսանավ-մրցարշավներին մասնակցելու համար։ Զբոսանավը ունեցել է 21,4 մետր երկարություն, իսկ զբոսանավի ներքին հարդարման առանձնահատկությունը եղել է Alfa Romeo 8C Competizione-ի դիզայնը[80]։

2013-2014 թվականների մրցաշրջանում Alfa Romeo–ն համարվել է գերմանական Բունդեսլիգայում հանդես եկող Այնտրախտ Ֆրանկֆուրտ ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը[81]։

2017 թվականի վերջին իտալական ավտոարտադրող Alfa Romeo ընկերությունը դարձավ Sauber ավտոարշավի «Ֆորմուլա-1» թիմի տիտղոսային հովանավորը[82]։ 2019 թվականին համագործակցությունն ընդլայնվեց, արդյունքում թիմը ստացավ Alfa Romeo Racing անունը։

Ռուսաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական շուկա ընկերությունը դուրս է եկել 2000-ական թվականներին։ Սակայն ապրանքանիշը բախվել է գերմանական բրենդերի՝ BMW–ի, Audi–ի և Mercedes–ի հետ բարձր մրցակցությանը, որոնք հիմնովին ամրապնդվել էին և արդեն զգալի մասնաբաժին էին զբաղեցրել ռուսական շուկայում։ 2008 թվականին ապրանքանիշը լքել է ռուսական շուկան։ 2014 թվականին այն կրկին Ռուսաստան է վերադարձել Giulietta, MiTo և 4C մոդելներով, վաճառքը տևել է մինչև 2016 թվականը, որից հետո ընկերությունը դադարեցրել է մատակարարումները։

Վաճառք Ռուսաստանում 2000-2016 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Alfa Romeo 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016
Giulietta 18 77 29 85
159 27 381 158 45 17 4 21
MiTo 17 1 8 21 15 12
7 3
GT 112 48 11 15
Brera 125 62 10 10
Spider 1 35 7 2 8
147 40 70 44 23 20 155 46 19 6
156 55 103 62 124 114 37
166 7 3 6
GTV 2 1
Ընդամենը՝ 55 103 108 201 163 68 54 808 321 104 56 5 29 18 105 44 100

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Alfa Romeo Celebrates 90 Years Of Success». autoweb.com. 2000. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 9-ին.
  2. «Alfa Romeo SpA -- Britannica Online Encyclopedia». library.eb.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. Jay P Pederson Alfa Romeo History // International Directory of Company Histories. — Detroit, Mich.: St. James Press, 2001. — Vol. 36. — 739 p. — ISBN 978-1558624412ց
  4. Alan Henry Ferrari: The Grand Prix Cars. — 2nd. — Hazleton, 1984. — P. 12. — 352 p. — ISBN 978-0905138619
  5. 5,0 5,1 5,2 «P. Italiano: 'Story of the Alfa Romeo factory and plants: Part 1, The early Portello'» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. Alessandro Sannia Alfa Romeo - 100 anni di leggenda. — Milano, 2010. — P. 9. — ISBN 978-88-7906-972-4
  7. Fusi, Luigi Le Alfa di Romeo e Merosi. — Milan: Edizione Dimensione S, 1985.
  8. Patrick Italiano. «Story of the Alfa Romeo factory and plants: Part 2, Alfa Romeo under a khaki uniform» (PDF). enzociliberto.it/aisastoryauto. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 19-ին.
  9. 9,0 9,1 «Alfa Romeo History/The Company». alfaromeo.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  10. Griffith Borgeson Alfa Romeo. I creatori della leggenda. — Nada, 1990. — 208 p. — ISBN 978-8879110457
  11. «Alfa Romeo production between 1998-2012». oica.net. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 14-ին.
  12. How Alfa Romeo plans to triple sales in 3 years(չաշխատող հղում)
  13. 13,0 13,1 Alfa Romeo European sales figures: Alfa Romeo European sales figures Արխիվացված 2016-11-23 Wayback Machine, accessdate: 23. February 2016
  14. «1975 World Championship for Makes». wspr-racing.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  15. «1977 - SP World Sports Car Championship». www.wspr-racing.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  16. «Alfa Romeo 156 restyling article, page. 9». ukipme.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 25-ին.
  17. «Previous winners». caroftheyear.org. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 13-ին.
  18. «News 12.07.2005». italiaspeed.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
  19. «Press release 1 April 2005» (PDF). fiatgroup.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
  20. «Press release 23 January 2007» (PDF). fiatautopress.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.
  21. «Le Alfa Romeo con il Centauro». poliziadistato.it. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին. Կաղապար:It icon
  22. «FIAT S.p.A. Annual Report 2011» (PDF). 2012 թ․ մարտի 27.
  23. Luca Ciferri (2011 թ․ ապրիլի 10). «Alfa's N. America return pushed to 2013». Automotive News.
  24. «Alfa Romeo, The First 100 Years, Part Two: Mass Production». www.automotivetraveler.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  25. «Giulietta Spider». autoviva.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
  26. «Alfa Romeo advertising: the 1960s». alfabb.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.
  27. «U.S. Sales Halt By Alfa Romeo». nytimes.com. 1995 թ․ հունվարի 25. Վերցված է 2011 թ․ հունվարի 9-ին.
  28. «Welcome Back! Alfa Romeo 8C Competizione Launches in America». wot.motortrend.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 24-ին.
  29. «Latest News 05/27/08». Autoblog.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 27-ին.
  30. Linebaugh, Kate (2009 թ․ հոկտեմբերի 27). «Fiat Models to Drive Chrysler New Lineup Will See Return of Alfa Romeo, End of Many Chryslers, Dodges and Jeeps». online.wsj.com. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 27-ին.
  31. «Alfa Romeo & Jeep: iconic brands to play globally» (PDF). Fiat SpA. 2011. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 17-ին.
  32. «Alfa Romeo 4C convertible is likely for 2015». Automotive News. 2012 թ․ օգոստոսի 20.(չաշխատող հղում)
  33. «Tech Analysis An Echo of the PastThe history and evolution of twin-cam engines». europeancarweb.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  34. «1940 6C 2500 Touring "Ala Spessa"». digilander.libero.it. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 11-ին. Կաղապար:It icon
  35. «Alfa Romeo Spider FAQ» (PDF). alfaspiderfaq.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  36. «Alfa Romeo Giulia». conceptcarz.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  37. «Alfa Romeo Giulia Ti». sportscarmarket.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  38. «Alfa Romeo GTV6 (1979)». autozine.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  39. «Alfa Romeo Alfetta Sedan». www.sportscarmarket.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  40. «The new Alfa Romeo 164». digest.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  41. «Alfa Romeo 156». alfaworkshop.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  42. «New powertrain technologies conference». autonews.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  43. «08.09.2009 NEW MODEL: ALFA MITO MULTIAIR (105 BHP, 135 BHP & 170 BHP)». www.italiaspeed.com/2009/cars. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  44. «Alfa Romeo to close Milan style centre and lay off workers». eurocarblog.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 6-ին.
  45. «L'Alfa Romeo B.A.T. 7 del 1954 su "conceptcarz.com"».
  46. «2008 Alfa Romeo B.A.T. 11». autoblog.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 3-ին.
  47. 47,0 47,1 47,2 Autocar & Motor, Volume 185. — Haymarket, Pub., Ltd., 1990. — С. 67.
  48. «The Visconti Family». ultimateitaly.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 17-ին.
  49. «Alfa Romeo Quadrifoglio History». Alfa Romeo Automobillismo Storico, Centre Documentazione. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  50. «Saving Fiat», The Economist, 3 December 2005, p. 64, vol. 377.
  51. Quattroruote: Tutte le Auto del Mondo 1985 / Mastrostefano, Raffaele. — Milano: Editoriale Domus S.p.A, 1985. — С. 30—31. — ISBN 88-7212-012-8
  52. Burford, Adrian, «A Sporting Heart Still Beats», Automotive Business Review (February, 2009): 30, Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 25-ին, Վերցված է 2009 թ․ փետրվարի 19-ին
  53. «Fiat Group Automobiles» (PDF). fiatgroup.com/it-it. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 20-ին.
  54. «Alfa MiTo: gallery and official presentation». eurocarblog.com. 2008. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  55. Alfa Romeo Giulietta, la nuova non si farà fino al 2022 motor1.com
  56. Чужой пример заразителен: Alfa Romeo отказывается от трёхдверного MiTo car.ru
  57. «2010 Geneva Motor Show: New Alfa Giulietta to Make Debut». theautochannel.com. Արխիվացված է օրիգինալից (2010) 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 12-ին.
  58. «Alfa Romeo trolleybusses» (PDF). newedgeconcept.com via web.archive.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 16-ին.
  59. «Latin American Trolleybus Installations». tramz.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 17-ին.
  60. «Stockholm Trådbuss 20/1-1941 -- 31/8-1964» (PDF). sparvagssallskapet.se. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 17-ին.
  61. «Europe - Soviet Union & Exported ZIU Trolleybuses». sptc.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 17-ին.
  62. «Alfa Romeo». trucksplanet.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 3-ին.
  63. 63,0 63,1 «Le modélisme militaire italien à toutes les échelles». italie1935-45. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 9-ին. (Ֆրանսերեն)
  64. [1] Արխիվացված 2014-03-28 Wayback Machine[2][3]Made after the WWII in about 500 examples
  65. Borgeson, Griffith The Alfa Romeo Tradition. — ISBN 0-85429-875-4
  66. «Alfa Romeo AEREI Collezione Modelli di Marco Rigoni Settembre 2005» (PDF). aerei-italiani.net. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 25-ին.
  67. «La storia di due "duelli" inconsueti avvenuti a 50 anni di distanza l'uno dall'altro». digilander.libero.it. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 25-ին. Կաղապար:It icon
  68. «Retrospective: Automobiles and aeroplanes: Alfa Romeo». channel4. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 7-ին.
  69. «FiatAvio acquires Alfa Romeo Avio». madeinfiat.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 20-ին.
  70. «Alfa Romeo Avio (Italy), Buyer's Guide Engine Manufacturers». janes.com. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 23-ին.
  71. «Alfa Romeo advertising: the 1960s». ranwhenparked. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  72. «Alfa Romeo advertising: the 1970s». ranwhenparked. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  73. «Alfa Romeo : Alfa 147 GTA». autointell.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 19-ին.
  74. «sponsors». 1000miglia.eu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  75. «21.11.2009 Centenary celebrating Alfa Romeo to take centre stage at Festival Of Speed». www.italiaspeed.com/2009/cars/alfa_romeo. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 21-ին.
  76. «Goodwood Festival of Speed - Sponsors». goodwood.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 9-ին.
  77. «Alfa Romeo present new Giulietta Safety Car». worldsbk.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 15-ին.
  78. «Alfa Romeo Maxi Yacht». www.alfaromeo.com.au. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 29-ին.
  79. Fitzpatrick, Lynn (2009 թ․ հուլիսի 11). «Alfa Romeo Smashes Transpac Record by a Day». Finish reports (անգլերեն and portion haw). Transpacific Yacht Club. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) She came within about five hours of breaking the multihull elapsed time record 5d, 9h, 18m set in 1997 by Bruno Peyron with his Commodore Explorer.
  80. «Alfa Romeo 3 Images». maxiyacht.alfaromeo.com.au. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 26-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)
  81. «Eintracht Francoforte in salsa italiana con le nuove divise 2013-2014». Daniele Costantini. passionemaglie.it. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
  82. «Alfa Romeo стал титульным спонсором команды Sauber «Формулы-1»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Энциклопедия легковых автомобилей. Изд-во «За рулем».
  • Borgeson, Griffith (1990). The Alfa Romeo Tradition. Haynes (Foulis) Publishing Group Ltd. Somerset, UK. ISBN 0-85429-875-4.
  • Braden, Pat (1994). Alfa Romeo Owner’s Bible Cambridge: Bentley Publishers. ISBN 0-8376-0707-8.
  • Stefano d' Amico and Maurizio Tabuchi (2004). Alfa Romeo Production Cars. Giorgio NADA Editore. ISBN 88-7911-322-4.
  • Hull and Slater (1982). Alfa Romeo: a History. Transport Bookman Publications. ISBN 0-85184-041-8.
  • Venables, David (2000). First among Champions. Osceola: Motorbooks International. ISBN 1-85960-631-8.
  • Owen, David. Great Marques, Alfa Romeo. London: Octopus Books, 1985. ISBN 0-7064-2219-8
  • Owen, David. Alfa Romeo: Always with Passion. Haynes Publications, 1999. ISBN 1-85960-628-8
  • Moore, Simon (1987). Immortal 2.9. Parkside Pubns. ISBN 978-0-9617266-0-7.
  • Mcdonough, E., & Collins, P. (2005). Alfa Romeo Tipo 33. Veloce Publishing. ISBN 1-904788-71-8
  • Tipler, John. Alfa Romeo Spider, The complete history. Crowood Press (UK), 1998. ISBN 1-86126-122-5
  • Tipler, John. Alfa Romeo Giulia Coupe Gt & Gta. Veloce Publishing, 2003. ISBN 1-903706-47-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Alfa Romeo» հոդվածին։