Քիրա Նայթլի
Քիրա Նայթլի անգլ.՝ Keira Knightley | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1985[1][2][3][…] (39 տարեկան) |
Ծննդավայր | Թեդինգտոն, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5] |
Կրթություն | Էշեր քոլեջ և Teddington School? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Ուիլ Նայթլի, մայր՝ Շարման Մակդոնալդ |
Ամուսին(ներ) | Ջեյմս Ռայտոն[6] |
Համատեղ ապրող(ներ) | Ջեյմի Դորնան, Դել Սինոթ և Ռուփերթ Ֆրենդ |
Պարգևներ և մրցանակներ | |
Քիրա Նայթլի (անգլ.՝ Keira Knightley, Keira Christina Knightley [ˌkɪərə ˈnaɪtlɪ]}[7][8], մարտի 26, 1985[1][2][3][…], Թեդինգտոն, Ռիչմոնդ ափոն Թեմզա, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), բրիտանացի դերասանուհի։ Ներկայացվել և արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Հայտնի է իր դերերով հետևյալ ֆիլմերում. «Խաղա ինչպես Բեքհեմը» («Bend It Like Beckham»), «Դոկտոր Ժիվագո» («Doctor Zhivago»), «Հպարտություն և նախապաշարմունք» («Pride & Prejudice»), «Արթուր արքա» («King Arthur»), «Բաճկոն» («The Jacket»), «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» («Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl», 2003 թվական), «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը» («Pirates of the Caribbean: Dead Man’s Chest», 2006 թվական) և «Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին» («Pirates of the Caribbean: At World’s End», 2007 թվական) և այլն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիրա Նայթլին ծնվել է 1985 թվականի մարտի 26-ին Թեդդինգտոնում, Լոնդոնում, Մեծ Բրիտանիա գրազի արդյունքում, որը կնքվել էր նրա ապագա ծնողների միջև՝ բրիտանացի դերասաններ Ուիլլ Նայթլիի և Շերման Մակդոնալդի միջև։ Գրազի իմաստը կայանում էր հետևյալում. եթե Շերմանը, որն այդ ժամանակ թողել էր դերասանուհու կարիերան և որոշել էր զբաղվել դրամատուրգիայով, վաճառեր իր առաջին պիեսը, ապա Նայթլիների ընտանիքում կհայտնվեր ևս մեկ երեխա։ Այդ ժամանակ զույգն ուներ որդի՝ Քալեբը, ծնված 1979 թվականին։ Շերմանը գրազը հաղթում է։ Արդյունքում բրիտանական գրականությունը՝ ի դեմս Շերման Մակդոնալդի, ձեռք է բերում ևս մեկ հրաշալի դրամատուրգ, իսկ համաշխարհային կինեմոտոգրաֆիան նոր աստղ՝ Քիրա Նայթլիին։ Ինչպես հետագայում խոստովանում է Քիրա Նայթլին, նրա անունը ընտրել է հայրը, որը հանդիսանում էր խորհրդային գեղասահորդուհի Կիրա Տվանովայի երկրպագուն։ Սակայն, գրանցման ժամանակ մայրը պատահականորեն սխալվում է անվան գրառման մեջ և արդյունքում նրան գրանցում են որպես Քիրա (Keira)[9]։
Երեք տարեկան հասակում Քիրան խնդրում է ծնողներին, որ ինքը ևս, ինչպես նրանք, ունենա սեփական գործակալը։ Ծնողները խոստանում են կատարել նրա խնդրանքը, եթե նա քրտնաջան սովորի։ Գործարքի իր մասը Քիրան կատարեց գերազանց։ Դերասանուհին հիշում է իրեն գերազանցիկ, որը գիտեր բոլոր հարցերի պատասխանները և միշտ առաջինն էր ձեռք բարձրացնում։ Իր նպատակն էր հաջողության հասնել դպրոցում։ Բացի դրանից նա ձգտում էր դառնալ դերասանուհի։ Դրան հասնելու համար, բացի ուսումը, դպրոցական արձակուրդների ժամանակ, աղջիկը տքնաջանորեն և երկարատև զբաղվում էր դերասանական վարպետությամբ։
Կարիերայի սկիզբը
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Քիրան դարձավ վեց տարեկան, նա ունեցավ իր սեփական գործակալը, յոթում նա արդեն նորամուտն էր նշում «Royal Celebration» ֆիլմում՝ խաղալով փոքրիկ աղջնակի դերը։ 11 տարեկան հասակում նրա դերասանական օրագրում նշվում են մասնակցությունները փոքրիկ հեռուստասերիալներում և հեռուստաշոուներում, որոնք ցուցադրվում էին եվրոպական հեռուստաալիքներով, ինչպես նաև փոքրիկ դերեր «Գյուղական սիրավեպ» («A Village Affair», 1994 թվական), «Անմեղ սեր» («Innocent Lies», 1995 թվական), «Գանձեր որոնողները» («Treasure Seekers», 1996 թվական) և «Վերադարձ տուն» («Coming Home», 1998 թվական)՝ Պիտեր Օ'Թուլի հետ գլխավոր դերում, ֆիլմերում։
մեծ մասամբ դերասանուհուն օգնում է նրա արտաքին նմանությունը Նատալի Փորտմանի՝ Աստղային պատերազմներ․ Էպիզոդ I․ Թաքնված սպառնալիք («Star Wars: Episode I — The Phantom Menace», 1999 թվական) ֆիլմում Թագուհի Ամիդալի դերակատարուհու հետ։ Դիմահարդարմամբ ր Քիրա Նայթլիին և Նատալի Փորտմանին չէին կարողանում տարբերել նույնիսկ նրանց հարազատ մայրերը, որի մասին «Star Wars Insider»-ին տված իր հացազրույցում նշում է Նատալին[10]։ Ջորջ Լուկասը նրան հրավիրել էր Թագուհու կրկնօրինակի՝ Սաբեի դերի համար։ Ավելին, նկարահանման հրապարակում Քիրան երբեմն ստիպված էր լինում փոխարինելու նաև անձամբ Փորտմանին։ Ֆիլմի թողարկումից հետո այդ փաստը նկատվում է միայն մասնագետների և ուշադին հանդիսատեսի կողմից, իսկ շատերը համոզված էին, որ երկու դերերն էլ՝ Ամիդալին և Սաբեին, խաղացել է Նատալի Փորտմանը։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին լուրջ դերը խաղացել է բրիտանական «Օլիվեր Թվիստ» («Oliver Twist», 1999 թվական) սերիալում։ Այնուհետև հետևում են Լարայի դերը «Դոկտոր Ժիվագո» («Doctor Zhivago», 2002 թվական) ֆիլմում, փոքրիկ դեր «Փոս» («The Hole», 2001 թվական) ֆիլմում, որտեղ Քիրա Նայթլին առաջին անգամ նկարահանվում է մերկ, առաջին գլխավոր դերը «Ռոբին Հուդի դուստրը․ Ավազակների Արքայադուստր» («Princess of Thieves», 2001 թվական, արտադրվել է Disney ընկերության կողմից) ֆիլմում։ Եվ, վերջապես, բեկում՝ «Խաղա ինչպես Բեքհեմը» («Bend It Like Beckham», 2002 թվական) ֆիլմում գլխավոր դերերից մեկը, որտեղ Քիրան խաղում է դեռահաս աղջնակի դեր։ Ֆիլմը միջազգային վարֆույթում հավաքում է 76 միլլիոն դոլլար, որը ավելի քան 20 անգամ գերազանցում է ներդրած գումարը և դերասանուհուն բերում է այդքան երկար սպասված հանրաճանաչություն։
Ճանաչումը, փառքը և հանրաճանահությունը իրենց հետ բերում են նոր առաջակների և շահավետ պայմանագրերի հեղեղ։ Ուսումը քոլեջում, ուր 2002 թվականին ընդունվել էր Քիրա Նայթլին, որպեսզի ուսումնասիրի դասական և անգլիական գրականությունը և պատմությունը, անհամատեղալի են դառնում դերասանուհու նրա կարիերայի հետ։ Նայթլին թողնում է քոլեջը, չնայած ասում է, որ ինքը մտադրված է ավարտել ուսուցումը։
2003 թվականին Քիրա Նայթլին խաղում է գլխավոր կանացի դերը «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը» («Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl») ֆիլմում։ Ջոնի Դեփի և Օռլանդո Բլումի հետ ընկերակցությամբ էկրանին հայտնվելը դերասանուհուն դարձնում են ոչ միայն հայտնի, այլ նաև սերտորեն մոտեցնում են հոլլիվուդյան Օլիմպի աստիճաններին։ Այնուհետև հետևում են նկարահանումները «Կարիբյան ծովի ծովահեններ»-ի հաջորդ երեք շարունակություններում։ Հենց Էլիզաբեթի դերը Քիրային շատ հանրաճանաչ են դարձնում։ Հետագայում հետևում են նկարահանումներ «Իրական սեր» («Love Actually», 2003 թվական), «Արթուր Արքա» («King Arthur», 2004 թվական), «Բաճկոն» («The Jacket», 2005 թվական), «Դոմինո» («Domino», 2005 թվական) և, վերջապես, «Հպարտություն և նախապաշարմունք» («Pride & Prejudice», 2005 թվական) ֆիլմերը։ Վերջին ֆիլմում Էլիզաբեթ Բեննեթի դերի համար նա անվանակարգվում է «Օսկար» մրցանակի, որպես «Լավագույն դերասանուհի»։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2001-2003 թվականներին Քիրան հարաբերություններ է պաշտպանում դերասան Դել Սիննոթի հետ, որի հետ ծանոթացել էր «Ավազակների Արքայադուստրը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ 2003-2005 թվականներին հանդիպել է մեկ այլ դերասան Ջեյմ Դորնանի հետ։ «Հպարտություն և նախապաշարմունք» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ծանոթանում է Ռուպերտ Ֆրենդի հետ, որի հետ մտերմություն է անում մինչև 2010 թվականի դեկտեմբերը։
2013 թվականի մայիսի 4-ից Քիրան ամուսնացած է երաժիշտ Ջեյմս Ռայտոնի հետ[11], որի հետ նա երկու տարի հանդիպում էր իրենց ամուսնությունից առաջ[12][13][14][15]։ 2015 թվականի մայիսի 25-ին ծնվել է նրանց դուստրը՝ Իդին[16], իսկ 2019 թվականի սեպտեմբերին ծնվել է նրանց երկրորդ երեխան՝ Դելիլան[17]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բաճկոն» ֆիլմի ռեժիսոր Ջոն Մեյբերին, դիտելով «Կարիբյան ծովի ծովահենները», համոզված էր, որ Քիրան չի կարողանում խաղալ։ Սակայն Քիրան կարողանում է տարհամոզել նրան և կինոփորձերը հաջող են ընթանում։
- Դերասանուհին մինչ այժմ ամբողջությամբ չի դիտել «Կարիբյան ծովի ծովահենները»։ «Եթե ես գնամ կինո ինձ դիտելու, ապա ինձ կզգամ ապուշ», — բացատրւմ է նա։
- Քիրա Նայթլիի նախապապը և նախատատը տառապում էին անորեքսիայով (սննդամթերքի ընդունման խանգարում)։ Այնուամենայնիվ, դերասանուհին պնդում է, որ իր նիհարությունը բացարձակ բնական ծագում ունի։
- Երկրպագում է լոնդոնյան «Վեսթ Հեմ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբին։
- Քիրա Նայթլին պատանեկությունում տառապում էր դիսլեքսիայով (կարդալու ունակության տիրապետման խանգարում)[18][19][20]։
Պարգևներ և անվանակարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևներ և անվանակարգումներ | ||||
---|---|---|---|---|
Պարգև | Թվական | Անվանակարգ | Ֆիլմ | Արդյունք |
Օսկար | 2006 | Լավագույն դերասանուհի | Հպարտություն և նախապաշարմունք | Առաջադրված |
2015 | Երկրորդ պյանի լավագույն դերասանուհի | Նմանակման խաղ | Առաջադրված | |
Սատուրն | 2004 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը | Առաջադրված |
Cinescape Genre Face of the Future Award | Առաջադրված | |||
BAFTA | 2008 | Լավագույն դերասանուհի | Հատուցում | Առաջադրված |
2015 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Նմանակման խաղ | Առաջադրված | |
Bordeaux International Festival of Women in Cinema | 2002 | Լավագույն դերասանուհի (Լիամետրաժ կատակերգություն) | Խաղա ինչպես Բեքհեմը | Հաղթանակ |
Բրիտանական անկախ կինոյի մրցանակ | 2005 | Entertainment Personality Award | Հաղթանակ | |
2008 | Լավագույն դերասանուհի | Դքսուհին | Առաջադրված | |
2010 | Երկրորդ պլանի լավագույն կինոդերասանուհի | Մի թողնիր ինձ | Առաջադրված | |
Քննադատների ընտրություն | Կաղապար:Год в кино | Լավագույն դերասանուհի | Հպարտություն և նախապաշարմունք | Առաջադրված |
Կաղապար:Год в кино | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Նմանակման խաղ | Առաջադրված | |
Character and Morality in Entertainment Awards | 2006 | Camie | Հպարտություն և նախապաշարմունք | Հաղթանակ[21] |
Չիկագոյի կինոքննադատների ասոցիացիա | 2006 | Լավագույն դերասանուհի | Հպարտություն և նախապաշարմունք | Առաջադրված |
Կայսրություն | 2002 | Լավագույն նորամուտ | Փոս | Առաջադրված |
2003 | Լավագույն բրիտանական դերասանուհի | Խաղա ինչպես Բեքհեմը | Առաջադրված | |
2004 | Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը | Առաջադրված | ||
2005 | Արթուր Արքա | Առաջադրված | ||
2006 | Լավագույն դերասանուհի | Հպարտություն և նախապաշարմունք | Առաջադրված | |
2007 | Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը | Առաջադրված | ||
2008 | Հատուցում | Հաղթանակ | ||
Ոսկե Գլոբուս | 2006 | Լավագույն դերասանուհի մյուզիքլում կամ կատակերգությունում | Հպարտություն և նախապաշարմունք | Առաջադրված |
2008 | Լավագույն դերասանուհի в драме | Հատուցում | Առաջադրված | |
2015 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Նմանակման խաղ | Առաջադրված | |
Հոլլիվուդյան կինոփառատոն | 2004 | Տարվա բեկում (կանայք) | Հաղթանակ | |
Irish Film and Television Awards | 2004 | Լավագույն օտարերկրյա դերասանուհի | Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը | Հաղթանակ |
2008 | Լավագույն օտարերկրյա դերասանուհի | Հատուցում | Առաջադրված | |
Kids' Choice Awards | 2006 | Սիրելի կինոաստղ (կանայք) | Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը | Առաջադրված |
2007 | Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին | Առաջադրված | ||
Լոնդոնի քննադատների ակումբի մրցանակ | 2003 | Բրիտանացի տարվա նորեկ | Խաղա ինչպես Բեքհեմը | Հաղթանակ |
2006 | Տարվա բրիտանացի դերասանուհի | Հպարտություն և նախապաշարմունք | Առաջադրված | |
2008 | Հատուցում | Առաջադրված | ||
MTV Movie Awards | 2003 | Լավագույն տրանսատլանտյան բեկում (կանայք) | Առաջադրված | |
2004 | Տարվա բեկում (կանայք) | Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը | Առաջադրված | |
2007 | Լավագույն կատարում | Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը | Առաջադրված | |
2008 | Լավագույն կատարում (կանայք) | Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին | Առաջադրված | |
National Movie Awards | 2007 | Լավագույն կատարում (կանայք) | Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին | Առաջադրված |
Online Film Critics Society Awards | 2004 | Լավագույն բեկում | Խաղա ինչպես Բեքհեմը | Առաջադրված |
2006 | Լավագույն դերասանուհի | Հպարտություն և նախապաշարմունք | Առաջադրված | |
Ազգի ընտրություն | 2005 | Սիրելի կինոաստղ (կանայք) | Առաջադրված | |
2007 | Սիրելի կինոզույգ[22] | Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը | Հաղթանակ | |
2008 | Սիրելի կինոաստղ (կանայք) | Հաղթանակ | ||
2009 | Սիրելի կինոաստղ (կանայք) | Առաջադրված | ||
Phoenix Film Critics Society Awards | 2004 | Լավագույն դերասանական կազմ[23] | Իրական սեր | Առաջադրված |
Տարվա բեկում էկրանում | Խաղա ինչպես Բեքհեմը | Առաջադրված | ||
Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը | Առաջադրված | |||
Rembrandt Awards | 2008 | Լավագույն օտարերկրյա դերասանուհի | Հատուցում | Հաղթանակ |
Սպուտնիկ | 2005 | Լավագույն դերասանուհի մյուզիքլում կամ կատակերգությունում | Հպարտություն և նախապաշարմունք | Առաջադրված |
2007 | Լավագույն դերասանուհի դրամայում | Հատուցում | Առաջադրված | |
2012 | Լավագույն դերասանուհի | Աննա Կարենինա | Առաջադրված | |
2014 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Նմանակման խաղ | Սպասվում է | |
ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի մրցանակ | 2015 | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի | Նմանակման խաղ | Առաջադրված |
Teen Choice Awards | 2004 | Տարվա բեկում (կինո, կանայք) | Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը | Առաջադրված |
2004 | Համբույր էկրանին[24] | Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը | Հաղթանակ | |
2004 | Սիրային ուղի[24] | Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը | Հաղթանակ | |
2005 | Լավագույն դերասանուհի (Էքշն, արկածային) | Արթուր Արքա | Առաջադրված | |
2006 | Լավագույն դերասանուհի (Դրամա, էքշն) | Հպարտություն և նախապաշարմունք | Հաղթանակ | |
2006 | Hissy fit | Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը | Հաղթանակ | |
2006 | Ճիչ | Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը | Հաղթանակ | |
2007 | Համբույր էկրանին | Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը | Հաղթանակ | |
2007 | Կինոյի դերասանուհի (Էքշն, արկածային) | Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին | Հաղթանակ | |
2008 | Կինոյի դերասանուհի (դրամա) | Հատուցում | Հաղթանակ | |
Visual Effects Society Awards | 2004 | Լուսային Էֆեկտներով ֆիլմում հանճարեղ կատարում | Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը | Առաջադրված |
Washington DC Area Film Critics Association Awards | 2005 | Լավագույն դերասանուհի | Հպարտություն և նախապաշարմունք | Առաջադրված |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քիրա Նայթլիի պաշտոնական կայքը (անգլ.)
- Քիրա Նայթլի
- Քիրա Նայթլի (անգլ.) Internet Movie Database կայքում
- Տեղակություն դերասանուհու մոսին — КиноПоиск.ru. կայքում
- Կենսագրություն Արխիվացված 2013-02-12 Wayback Machine — Kinomania.ru կայքում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.independent.co.uk/news/people/profiles/keira-knightley-sometimes-i-just-sit-on-the-bathroom-floor-and-burst-into-tears-6284848.html
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.moviefone.com/celebrity/keira-knightley/2075098/main
- ↑ https://www.vogue.co.uk/article/keira-knightley-wedding-marries-james-righton
- ↑ «Pronunciation of Keira Knightley» (անգլերեն). inogolo.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Keria Knightley –». Biography Today. Omnigraphics, Inc. 16 (2): 82. 2007. ISSN 1058-2347.
- ↑ Keira's year: Oscars, babies & Chanel | Fashion, Trends, Beauty Tips & Celebrity Style Magazine | ELLE UK
- ↑ «The Decoy Queen» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Sheridan, Emily (2012 թ․ մայիսի 25). «Never Let Her Go: Keira Knightley engaged to marry rocker boyfriend James Righton». Daily Mail. Associated Newspapers. Վերցված է 2012 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Gicas, Peter. «Keira Knightley's Latest Starring Role: Bridesmaid at Brother's Wedding». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Keira Knightley caught kissing new boyfriend». Daily Mail. London. 2011 թ․ ապրիլի 11.
- ↑ «Keira Knightley and new boyfriend hold each other close». Daily Mail. London. 2011 թ․ մայիսի 30.
- ↑ Կիրա Նայթլին ամուսնացավ երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ
- ↑ «Keira Knightley's First Interview Since Giving Birth». E!.
- Leon, Anya; Green, Mary; Boucher, Philip. «Keira Knightley Welcomes a Daughter». People. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունիսի 6-ին. - ↑ Cardoza, Riley. «Keira Knightley Gives Birth, Welcomes Baby No. 2 With Husband James Righton». Us Weekly.
- ↑ «Кира Найтли» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Кира Найтли» (ռուսերեն). peoples.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Keira Knightley» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Совместно с Джо Райтом, Мэтью Макфэдьеном, Брендой Блэзин и Дональдом Сазерлендом
- ↑ с Джонни Деппом
- ↑ совместно с Hugh Grant, Colin Firth, Sienna Guillory, Liam Neeson, Lulu Popplewell, Emma Thompson, Kris Marshall, Heike Makatsch, Martin Freeman, Joanna Page, Chiwetel Ejiofor, Andrew Lincoln, Կաղապար:Не переведено, Martine McCutcheon, Laura Linney, Thomas Sangster, Alan Rickman, Rodrigo Santoro, Rowan Atkinson, Claudia Schiffer, Bill Nighy, Gregor Fisher, Rory MacGregor, Carla Vasconcelos, Shannon Elizabeth, Denise Richards, Elisha Cuthbert
- ↑ 24,0 24,1 совместно с Орландо Блумом
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիրա Նայթլի» հոդվածին։ |
|
- Մարտի 26 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի աթեիստներ
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ
- Անգլիայում ծնվածներ
- Անգլիացի աթեիստներ
- Անգլիացի դերասանուհիներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Անգլիացի մոդելներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Հեռուստատեսային դերասանուհիներ
- Հոլիվուդյան դերասաններ
- Անգլիացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Աուդիոգիրք կարդացողներ