Սիեննա Միլլեր
Սիեննա Միլլեր անգլ.՝ Sienna Miller | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1981[1][2][3][…] (42 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Կրթություն | Հիթֆիլդի դպրոց, Ասքոթ, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Ֆրենսիս Հոլանդի դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, դերասանուհի, նորաձևության դիզայներ և բարձրաշխարհիկ հեղինակություն |
Համատեղ ապրող(ներ) | Ջուդ Լոու և Թոմ Սթարիջ |
Սիեննա Ռոուզ Միլլեր (անգլ.՝ Sienna Rose Miller, դեկտեմբերի 28, 1981[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), բրիտանա-ամերիկյան դերասանուհի և ֆոտոմոդել։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սիեննա Միլլերը ծնվել է 1981 թվականի դեկտեմբերի 28-ին Նյու Յորք քաղաքում։ Սիեննայի հայրը՝ Էդվարդ Միլլերը բանկիր է, իսկ մայրը՝ Ժոզեֆին Միլլերը ծնունդով ՀԱՀ-ից է։ Սիեննան ունի հարազատ քույր՝ Սավաննա (ծնվել է 1970 թվականին)։
Երբ Սիեննան 6 տարեկան էր, նրա ծնողները բաժանվում են։ Նրա մայր Ժոզեֆինան քարտուղարուհի էր աշխատում Դեյվիդ Բոուիի մոտ և ղեկավարում էր Լի Ստրասբերգի դերասանական դպրոցը Լոնդոնում։ Հայրը՝ Էդվարդը, նախկին բանկիր, իսկ այժմ արվեստի ստեղծագործությունների վաճառական, նորից ամուսնանում է, այս անգամ ինտերիերի դիզայնի գուրու Կելլի Հոպպենի հետ և նորից ամուսնալուծվում է։ Բաժանումից հետո Սիեննան մոր հետ մեկնում է Անգլիա, որտեղ սովորում է Էսկոտ քաղաքի, Բերկշիր կոմսություն, աղջիկների պանսիոնում։ 18 տարեկանում տեղափոխվում է հետ՝ Նյու Յորք, որտեղ մեկ տարվա ընթացքում հաճախում է Լի Ստրասբերգի դերասանական դպրոցը։
Վաղ տարիքում Սիեննան ձեռք է բերում մի սովորություն, որից չի կարողանում հրաժարվել մինչ այսօր՝ ծխելը։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
16 տարեկան հասակից Սիաննան սկսում է ֆոտոմոդել աշխատել։ Դերասանական ասպարեզում առաջին քայլերի հետ միաժամանակ սկսվում է նրա մոդելային կարիերան։ Նա նկարահանվում է Coca-Cola-ի, իտալական Vogue-ի, Prada-ի և հանրահայտ «Pirelli Calendar» (2013 թվական) օրացույցի համար։
2002 թվականին, Լոնդոնում, Սիեննան նկարահանվում է «The Ride» (նաև հայտնի է «Joy-Rider» անվանումով) անկախ կինոնկարում։ 2004 թվականին Սիեննան Թեմիի ոչ մեծ դերն է խաղում «Շերտավոր թխվածք» («Layer Cake») գանգստերական ֆիլմում։ Նկարահանումները Սիեննայի համար տևում են ընդամենը հինգ օր։
2006 թվականի հունվարին Սիեննան պայմանագիր է ստորագրում անգլիական «Pepe Jeans» ընկերության հետ, ջինսային հագուստների և պարագաների սեփական արտադրանքի թողարկման համար՝ «2812» անվանումով[5]։ «2812» անվանումը վերծանվում է որպես Սիեննայի ծննդյան օրը[6]։
2005 թվականին նա նկարահանվում է «Կազանովա» («Casanova») ֆիլմում, Հիտ Լեդջերի և Ջերեմի Այրոնսի հետ միասին։ 2007 թվականին էկրան է բարձրանում ֆիլմ-հեքիաթ, Նիլ Հեյմանի ֆանտաստիկ վեպի էկրանավորումը՝ «Աստղային փոշի» («Stardust»), որտեղ Սիեննան կատարում է Վիկտորիայի դերը։
Նաև Սիեննան նկարահանվում է ռեժիսոր Բիբան Կիդրոնի «Հիպպի Հիպպի Շեյք» («Hippie Hippie Shake») դրամայում, Ռիչարդ Նևիլի հիշողությունների հիման վրա, որտեղ նա խաղում է Լուիզա Ֆերյեի դերը։ Ֆիլմի պրեմիերան կայանում է 2008 թվականին։
2008 թվականին Սիեննան Քիրա Նայթլիի հետ միասին նկարահանվում է «Արգելված սեր» («The Edge of Love») ֆիլմում, անգլիացի բանաստեղծ Դիլան Թոմասի մասին կենսագրական ֆիլմում, որտեղ նա խաղում է նրա կնոջ՝ Քեյթլինի դերը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականին Սիեննան խոստովանում է, որ սիրում և հաճախ օգտագործում է հալյուցինոգեններ, մասնավորապես հալյուցինացիոն սնկեր[7]։
2004 թվականին, «Սիրունիկ Ալֆի կամ Ինչ են ուզում տղամարդիկ» («Alfie») ֆիլմի քասթինգի ժամանակ Սիեննեն ծանոթացել է բրիտանացի դերասան Ջուդ Լոուի հետ, որոշ ժամանակ անց նրանք հայտարարում են իրենց նշանադրության մասին։ Սիեննա և Ջուդը պապարացիներին անընդհատ ուրախցում էին թեժ կադրերով՝ նրանք մերթ համբուրվում էին կարմիր գորգի վրա, մերթ բոլորի առջև վիճում էին գիշերային ակումբներում։ Սակայն 2005 թվականի օգոստոսին նրանք բաժանվում են այն բանից հետո, երբ հայտնի է դառնում, որ Ջուդը դավաճանել է Սիեննային առաջին ամուսնությունից իր երեխաների դայակի հետ։
Հարաբերություններ է ունեցալ ուելսցի դերասան Ռիս Իվանսի հետ[8], սակայն մերժում է նրա ամուսնության առաջարկը[9]։ Զույգը բաժանվում է, քանի որ, ըստ Սիեննայի խոստովանության, իրենց հարաբերությունները «երբեք լուրջ չեն եղել և նա պատրաստ չէ ամուսնության»[10]։
2008 թվականին Սիեննան սկսում է հանդիպել դերասան Բալթազար Գետի հետ։ Սակայն Գետի պաշտոնական ամուսնացած լինելու կապակցությամբ լրատվամիջոցներում մեծ աղմուկ է բարձրանում
2009 թվականի նոյեմբերին Սիեննան վերականգնում է հարաբերությունները Ջուդի հետ։ Սակայն 2011 թվականի փետրվարին զույգը նորից բաժանվում է։
2011—2015 թվականներին Սիեննան փաստացի ամուսնակըան հարաբերությունների մեջ էր գտնվում դերասան Թոմ Սթարիջի հետ[11]։ Նախկին զույգն ունի դուստր՝ Մառլոու Օտտոլին Լեյնգ Սթարիջ[12] (ծնված 2012 թվականի հուլիսի 8-ին)[13]։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սիեննա Միլլերը մասնակցել է անգլիական «TopGear» (13-րդ եթերաշրջան, դրվագ 5) հեռուստահաղորդմանը, որում ուղեգիծը անցնում է 1 րոպե 49 վայրկյանում։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
2001 | Հարավային Քենսինգթոն | South Kensington | Շերոն |
2002 | Առավելագույն արագություն | High Speed | Սավաննա |
2002 | Ամերիկյան դեսպանատուն | The American Embassy | Բեյբ |
2002 | Քնելու ժամանակ | Bedtime | Սթեյսի |
2003 | Ուղևորություն | The Ride | Սառա |
2003-2004 | Կին Էդդի | Keen Eddie | Ֆիոնա Բիկերտոն |
2004 | Շերտավոր թխվածք | Layer Cake | Թեմմի |
2004 | Սիրունիկ Ալֆի կամ Ինչ են ուզում տղամարդիկ | Alfie | Նիկկի |
2005 | Կազանովա | Casanova | Ֆրանչեսկա Բրունի |
2006 | ես հրապուրել եմ Էնդի Ուորհոլին | Factory Girl | Էդի Սեջվիկ |
2007 | Հարցազրույց | Interview | Կատյա |
2007 | Աստղային փոշի | Stardust | Վիկտորիա Ֆորեստեր |
2008 | Կամիլայի մեղրամիսը | Camille | Կամիլա Ֆոստեր |
2008 | Փիթսբուրգի գաղտնիքները | The Mysteries of Pittsburgh | Ջեյն Բելվեզեր |
2008 | Կիս Վուկ | Kis Vuk | Դարսի |
2008 | Արգելված սեր | The Edge of Love | Քեյթլին Թոմաս |
2008 | Նախադիտում։ Սիրո եզր | Looking Over։ The Edge of Love | Քեյթլին Թոմաս |
2009 | Comic Relief 2009 | Սոֆի | |
2009 | Կոբրայի թռիչքը | G.I. Joe։ The Rise of Cobra | Անաստասիա Դե Կոբրեյ (բարոնուհի Անա Լյուիս) |
2010 | Հիպպի Հիպպի Շեյք | Hippie Hippie Shake | Լուիզա Ֆերյե |
2012 | Երկու Ջեք | Two Jacks | Դիաննա |
2012 | Դեղին | Yellow | Կսաննա |
2012 | Լրիվ ինչպես կին | Just Like a Woman | Մերիլին |
2012 | Աղջիկ | The Girl | Տիպի Հեդրեն |
2012 | Իմ Յորքը | Nous York | հեռուստաաստղ |
2013 | Գործը քեզնում է | A Case of You | Սառա |
2014 | Աղվեսի որսորդը | Foxcatcher | Նենսի Շուլց |
2014 | Նշանառու | American Sniper | Թայա Ռենե Կայլ |
2015 | Սև պատարագ | Black Mass | Քեթրին Գրեյգ |
2015 | Բարձրահարկ | High-Rise | Շառլոտա Մելվիլ |
Պարգևներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևներ և անվանակարգումներ | ||||
---|---|---|---|---|
Պարգև | Թվական | Անվանակարգ | Ֆիլմ | Արդյունք |
BAFTA | 2008 | Ծագող աստղ | Առաջադրված | |
Բրիտանական անկախ կինոյի մրցանակ | 2008 | Երկրորդ կարգի լավագույն դերասանուհիԵրկրորդ կարգի լավագույն դերասանուհի | Արգելված սեր | Առաջադրված |
Empire Awards | 2005 | Լավագույն նորամուտ | Սիրունիկ Ալֆի կամ Ինչ են ուզում տղամարդիկ | Առաջադրված |
Environmental Media Awards | 2007 | Հաղթանակ | ||
Անկախ ոգի | 2008 | Լավագույն դերասանուհի | Հարցազրույց | Առաջադրված |
Լոնդոնի կինոքննադատների խմբակի մրցանակ | 2008 | Տարվա բրիտանացի դերասանուհի | Հարցազրույց | Առաջադրված |
Ոսկե Ազնվամորի | 2010 | Երկրորդ կարգի վատագույն դերասանուհի | Կոբրայի թռիչքը | Հաղթանակ |
ShoWest Convention | 2009 | Երկրորդ կարգի լավագույն դերասանուհի | Հաղթանակ | |
Teen Choice Awards | 2009 | Աստղի առաջընթաց - Դերասանուհի | Կոբրայի թռիչքը | Առաջադրված |
2010 | Դերաբսանուհու ընտրություն - Արկածային ֆիլմ | Կին Էդդի | Առաջադրված |
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сиенна Миллер (անգլ.) Internet Movie Database կայքում
- Сиенна Миллер на сайте NNDB(անգլ.)
- tv.com person|137636| name=Сиенна Миллер
- Twenty8Twelve by Sienna Miller Արխիվացված 2007-08-28 Wayback Machine
- Сиенна Миллер Արխիվացված 2016-03-06 Wayback Machine Полная биография
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #142163104 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Сиенна МИЛЛЕР: конкурентка Виктории Бекхэм?
- ↑ «Из меня не получится сделать бренд». Интервью с Сиенной Миллер
- ↑ «Sienna: Drugs are loads of fun - I love magic mushrooms» (անգլերեն). dailymail.co.uk. 2007. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Sienna Miller: I 'Totally' Love Rhys Ifans». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Rhys Ifans Asks Sienna Miller to Marry Him
- ↑ It was never that serious: Sienna Miller on her relationship with Rhys Ifans
- ↑ «Actors Tom Sturridge & Sienna Miller are engaged and expecting their first child». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Bang Showbiz. (Jul. 12, 2012). «Sienna Miller names daughter Marlowe Ottoline Layng» (անգլերեն). azcentral.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Ее зовут Марлоу Старридж: Сиенна Миллер дала дочке имя» (անգլերեն). Сплетник. 10/07/12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիեննա Միլլեր» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 28 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի բրիտանացի դերասանուհիներ
- «Ոսկե ազնվամորի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի մոդելներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ
- Հոլիվուդյան դերասաններ
- Նորաձևության դիզայներներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- 21-րդ դարի բրիտանացի դերասաններ