Voguéo

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Voguéo կատամարանը
Voguéo ուղեգծի սխեմա

Voguéo, Փարիզի հասարակական տրանսպորտի մաս, իրենից ներկայացնում է ջրային կատամարաններով ուղեգիծ։ Այս ծառայությունը գործարկվեց Փարիզում 2008 թվականի հունիսի 28-ին, Սեն և Մարնա գետերի վրա, այն սկսվում է Աուստերլից կայարանի մոտից 13-րդ շրջանում և ավարտվում Մեզոն-Ալֆորտի Վետերինարական դպրոցի մոտ։ Այս պահին Vogueo կանգնեցված է, նախատեսվում է շրագրի վերագործարկումը և ընդլայնումը 2013 թվականին[1]։

Նկարագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղեգիծը զբաղեցնում է միջինում 35 րոպե։ Ի տարբերություն տուրիստական զբոսանավերի և կատերների, Voguéo-ն մետրոյի, տրամվայի և ավտոբուսների հետ միասին հանդիսանում է ֆրանսիական մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի մաս, հետևաբար Voguéo կատամարանների վրա գործում է pass Navigo տեսակի տոմսերը։ Միանգամյա ուղևորությունների համար տոմս կարելի է գնել անմիջականորեն նստելիս (3 եվրո 2010 թվականի մայիս)

Նախագծի պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Voguéo-ի ժամանակակից նախագիծը մասնակիորեն կրկնում է Սենի վրա մարդատար նավարկության Սյուրենի և Մեզոն Ալֆորի միջև գործող ուղևորափոխադրումը, որը աշխատում էր ընդհուպ մինչև XX դարի սկիզբը, և վերացավ մետրոյի կառուցման հետ մեկտեղ։

Սենի վրայով ուղևորափոխադրումը XX դարի սկզբում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Voguéo. գետային մաքոք-լաստանավեր». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]