Թոմ Սթարիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ Սթարիջ
Ծնվել էդեկտեմբերի 21, 1985(1985-12-21)[1][2] (38 տարեկան)
ԾննդավայրԼամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՈւինչեսթեր քոլեջ և The Harrodian School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և դերասան
Ծնողներհայր՝ Charles Sturridge?, մայր՝ Phoebe Nicholls?
Համատեղ ապրող(ներ)Սիեննա Միլլեր և Կամիլա Բել
Պարգևներ և մրցանակներ

Թոմաս Սիդնի Ջերոմ Սթարիջ (անգլ.՝ Thomas Sidney Jerome Sturridge, դեկտեմբերի 21, 1985(1985-12-21)[1][2], Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան և «Թոնի» մրցանակի հավակնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթարիջ Թոմը ծնվել է 1985 թվականի դեկտեմբերի 21-ին Անգլիայում՝ Լոնդոնում՝ ռեժիսոր Չարլզ Սթարիջի և դերասանուհի Ֆիբի Նիկոլսի ընտանիքում։ Ավարտել է Վինչեստերի քոլեջը։ Ունի կրտսեր քույր՝ Մատիլդան, և կրտսեր եղբայր՝ Արթուրը։

Կինոյում առաջնաելույթ է ունեցել 1996 թվականին՝ «Գուլիվերի ճանապարհորդությունները» ֆիլմում խաղալով իր հոր դերը։ 2004 թվականին նկարահանվել Է «Փառամոլության տոնավաճառ» ֆիլմում Ջորջ Օսբորն կրտսերի և «Լինել Ջուլիա» ֆիլմում՝ Ռոջեր Գոսելինի դերում։

2008 թվականին «Տելեպորտ» ֆիլմում պետք է խաղար գլխավոր դեր[4], սակայն ռեժիսոր Դագ Լայմանը նկարահանումների սկզբնական շրջանում որոշել է, որ Սթարիջը շատ երիտասարդ է այդ դերի համար, և նրան փոխարինել է Հեյդեն Քրիստենսենը։ 2009 թվականին թողարկվել է «Ռոք-վոկալ» ֆիլմը, որտեղ Սթարիջը խաղացել է գլխավոր դերերից մեկը։

Նա սովորել է դերասան Ռոբերտ Փեթինսոնի հետ նույն դասարանում, որի հետ այժմ էլ ընկեր են[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011-2015 թվականներին Սթարիջը հարաբերությունների մեջ է եղել դերասանուհի Սիեննա Միլլերի հետ[6]։ Նրանք ունեցել են դուստր՝ Մարլոու Օտոլին Լեյնգ Սթարիջը[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1996 հֆ Գուլիվերի ճանապարհորդությունները Gulliver's Travels Թոմ Գուլիվեր
1997 ֆ Կախարդական պատմություն FairyTale: A True Story Հեբ
2004 ֆ Փառամոլության տոնավաճառ Vanity Fair երիտասարդ Ջորջ Օսբորն
2004 ֆ Լինել Ջուլիա Being Julia Ռոջեր Գոսելին
2005 ֆ Brothers of the Head Brothers of the Head Բարի Հաու
2005 հֆ Շեքսպիրի սոնետների հանելուկը A Waste of Shame: The Mystery of Shakespeare and His Sonnets Ուիլյամ Հերբերթ
2006 ֆ Like Mind Like Mind Նայջել
2009 ֆ Ռոք-վոկալ The Boat That Rocked Կարլ
2010 ֆ Հավերժության ակնկալիքով Waiting for Forever Ուիլ Դոներ
2011 ֆ Թափթփուկներ Junkhearts Դենի
2012 ֆ Ճանապարհին On the Road Կարլ Մարքս/Ալեն Գինզբերգ
2014 ֆ Էֆի Effie Gray Ջոն Էվերեթ Միլլե
2015 ֆ Խենթ ամբոխից հեռու Far from the Madding Crowd սերժանտ Ֆրենսիս Թրոյ
2015 ֆ Մնացած մասը Remainder Թոմ
2016 ս Դատարկ թագ The Hollow Crown Հենրի VI
2017 ֆ Երգ երգի հետևից Song to Song ԲիՎիի եղբայր
2017 ֆ Ճանապարհորդության ավարտ Journey's End Հիբերթ
2017 ֆ Գեղեցկուհին հրեշի համար Mary Shelley Ջորջ Բայրոն
2017 ֆ Ճանապարհորդության վերջը Journey's End Կարլ
2018-2019 ս Քաղցր դառնություն Sweetbitter Ջեյք
2019 ֆ Թավշյա բենզասղոց Velvet Buzzsaw Ջոն Դոնդոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Սթարիջ» հոդվածին։