Մայքլ Ֆասբենդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Մայքլ Ֆասբենդեր
12 Years a Slave 26 (9733824624) (cropped).jpg
Մայքլը Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ, 2013 թ. սեպտեմբեր
Հասակը 185 սմ
Ծնվել է՝ ապրիլի 2, 1977 (1977-04-02) (37 տարեկան)
Ծննդավայր Գերմանիա Հայդելբերգ, Արևմտյան Գերմանիա
Քաղաքացիություն {{{2}}} Իռլանդիա
Ազգություն իռլանդագերմանացի
Կրոն Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություն Դերասան
Ակտիվ շրջան 1994–ից այժմ
Ընտրանի «Քաղց»,
«Անփառունակ սրիկաները»
«Ջեյն Էյր»
«Իքս-մարդիկ։ Առաջին դաս»
«Վտանգավոր մեթոդ»
«Ամոթ»
«Ստրկության 12 տարի»
IMDb ID 1055413
ԿինոՊոիսկ ID 659495

Մայքլ Ֆա՛սբենդեր (անգլ.՝ Michael Fassbender, ծնվ. 1977 թ. ապրիլի 2, Հայդելբերգ, Գերմանիա), գերմանական արմատներով իռլանդացի դերասան[1][2]։ Նրա հիշարժան դերակատարումներից են Արչի Հիքոքսը «Անփառունակ սրիկաները» ֆիլմում (2009), Մագնետոն գերհերոսների «Իքս մարդիկ. Առաջին կարգ» ֆիլմում (2011), Դեյվիդը գիտաֆանտաստիկ «Պրոմեթևս»-ում (2012) և ստրկատեր Էդվին Էփփսը «Ստրկության 12 տարի» ֆիլմում (2013)՝ պատմական դրամա, որի համար նա ներկայացվեց «Օսկարի»՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։ 2014 թ. Ֆասբենդերը կրկին խաղալու է Մագնետոյի դերը «Իքս մարդիկ. Ապագա անցյալի օրերը» ֆիլմում, այնուհետև 2015 թ. «Մարդասպանի հավատամք»-ում։

Հայտնի է նաև ֆանտաստիկ «300» մարտաֆիլմում, «Ակվարիում» դրամայում (2009), «Ջեյն Էյր» ռոմանտիկ դրամայում (2011), «Վտանգավոր մեթոդ» պատմական ֆիլմում (2011), Սթիվ ՄակՔուինի ռեժիսորությամբ կենսագրական «Քաղց» ֆիլմում (2008) և դրամատիկ «Ամոթ» ֆիլմում կատարած դերերով։ «Ամոթ» ֆիլմում տղամարդու լավագույն դերակատարման համար 2011 թ. օգոստոսին կայացած 68-րդ Վենետիկի միջազգային կինոփառատոնին արժանացել է «Վոլփի» գավաթի, ներկայացված է եղել «Ոսկե Գլոբուսի» (2012, 2014) և «BAFTA»-ի (2012, 2014)։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]