Տիպ 56

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիպ 56
Տեսակզենքի մոդել
Ենթատեսակինքնաձիգ
Երկիր Չինաստան և  Հնդկաստան
Ծառայության ընդունման տարի1956
ՊատերազմներՍառը պատերազմ
ԱրտադրողNorinco
Արտադրված է15 000 000
Փամփուշտի տեսակ7,62×39 մմ

Տիպ 56, չինական ավտոմատ, Կալաշնիկովի ինքնաձիգի լիցենզավորված պատճենը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինացի նավաստի Type 56 ինքնաձիգով

Տիպ 56 ինքնաձիգը Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակի սպառազինության մեջ ընդգրկվել է 1956 թվականին համանուն կարաբինի հետ միասին, որը Սիմոնովի ինքնալիցքավորվող կարաբինի տարբերակ է։ Մինչև 1973 թվականն արտադրվել է 66 գործարանում, ապա թողարկումը շարունակել է Norinco ընկերությունը։ 1980-ական թվականների սկզբին սկսվել է ՉԺԱԲ-ի աստիճանական վերազինումը Տիպ 81 ինքնաձիգով, որը նույնպես Կալաշնիկովի ինքնաձիգի տարբերակն է։ Սակայն Norinco ընկերությունը շարունակել է Տիպ 56 ինքնաձիգի արտադրությունն արտահանման նպատակներով։

Իրանում Defense Industries Organization ընկերությունը 1980-ական թվականների վերջին ձեռնարկել է KL-7,62 ինքնաձիգների արտադրությունը, որը Տիպ 56 ինքնաձիգի չարտոնագրված տարբերակն է։ Առաջին թողարկումների ինքնաձիգները չեն տարբերվել չինականներից, սակայն հետագայում փայտե դետալները փոխարինվել են պլաստիկով, ինչը հանգեցրել է ինքնաձիգի չափերի ու զանգվածային չափանիշների փոփոխության։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիպ 56 ինքնաձիգն ընդհանուր առմամբ նման է Կալաշնիկովի ինքնաձիգին, բացառությամբ չհանվող ասեղնավոր եռակողմ սվինի, որը երթի ժամանակ ծալվում է ներքև-հետ։ Վաղ թողարկման ինքնաձիգների մոտ բացակայել է փողի ակոսների, գազախցիկի ու փակաղակային խմբի քրոմապատումը, ինչը նվազեցրել է տվյալ դետալների դիմացկունությունը։ Ընդհանուր առմամբ տվյալ զենքի արտադրության որակը, ինչպես չինական բոլոր զենքերի դեպքում, եղել է ոչ բարձր և զիջել է խորհրդային զենքերին։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Type 56-1, Type 84S և Type 56 առանց սվինի
  • Type 56 – բազային տարբերակ ֆիքսված փայտե կոթով,
    • Type 56-1 – պահեստային մետաղե ոթով տարբերակ (ԱԿՍ-ի պատճեն),
    • Type 56-2 – Type 56-1 ինքնաձիգի կատարելագործված տաբերակ արտահանման համար, որը դրանից տարբերվում է սվինի բացակայությամբ և ծալովի կոթով, որը նման է Տիպ 81-ի կոթին,
    • Type 56C (QBZ56C) – Type 56-2 ինքնաձիգի տարբերակ 280 մմ երկարությամբ փողով, որը նախատեսված է Չինաստանի ռազմածովային նավատորմի, ինչպես նաև հատուկ ստորաբաժանումների սպառազինման համար,
    • Type 56S (Sporter) – ինքնալից տարբերակ (7,62×39 մմ փամփուշտներով) քաղաքացիական շուկայի համար,
    • Type 84S (Sporter) – ինքնալից տարբերակ (ՆԱՏՕ 5,56×45 մմ փամփուշտներով) քաղաքացիական շուկայի համար,
  • KL-7,62 – Տիպ 56-ի իրանական չարտոնագրված տարբերակ,
    • KLS – փիքսված կոթով տարբերակ,
    • KLF – ներքև-առաջ ծալվող կոթով տարբերակ,
    • KLT – կողքի ծալվող կոթով տարբերակ։

Շահագործող երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրի Լանկա Շրի Լանկա[2]

Ժողովրդական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիպ 56-ը ՉԺԱԲ Բժիշկ և Գրոհային դասերի հիմական ինքնաձիգն է Battlefield 2 խաղում։
  • Fallout խաղերի շարքում Տիպ 56-ին նման ինքնաձիգ առկա է ՉԺԱԲ-ի սպառազինությա մեջ մինչև Հայրենական մեծ պատերազմը։ Երրորդ մասում այն կոչվում է չինական ինքնաձիգ։
  • Ինքնաձիգն առկա է «7.62» խաղում, ընդ որում՝ այն ունի սվին-դանակ, որը հնարավոր չէ հանել, ինչպես ԱԿ ընտանիքի այլ ինքնաձիգների դեպքում։
  • Grand Theft Auto։ San Andreas-ում առկա է АК-47 անվանումով, ինչպես նաև Grand Theft Auto V-ում կա ինքնաձիգ, որն արդեն կոչվում է հենց type 56։
  • «Ռեմբո 4» ֆիլմում այս ինքնաձիգով զինված են Բիրմայի բանակ զինվորները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michael Bracken (2007 թ․ մարտի 17). «An Afghanistan National Police (ANP) instructor demonstrates to ANP…». Defenseimagery.mil (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Jones, Richard D. Jane's Infantry Weapons 2009/2010 / Terry Gander (Ed.), Leland S. Ness (Ed.). — 35 ed. — L: Jane's Information Group, 2009. — 944 p. — (Jane's Infantry Weapons). — ISBN 978-0-7106-2869-5(անգլ.)
  3. «Type 56 Semi-Automatic Rifle». BDMilitary.com (անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 23. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.(չաշխատող հղում) Paywall
  4. «Beninese soldiers training with a Type 56». Marines.mil (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 5,16 5,17 5,18 Staff Writer (2018 թ․ սեպտեմբերի 24). «Norinco Type 56 (AK47) Assault Rifle». MilitaryFactory.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  6. «Bolivia Land Forces military equipment and vehicles Bolivian Army». Armyrecognition.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  7. Christina Wille (2006-07). «How Many Weapons Are There in Cambodia?» (PDF). Small Arms Survey (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2018 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  8. 20th Century Military Uniforms / Unwin, Charles C.; Vanessa U., Mike R.. — 2nd. — Kent: Grange Books, 2002. — ISBN 0760730946
  9. 9,0 9,1 Miller, David The Illustrated Directory of 20th Century Guns. — 1 ed. — Ladysmith: Salamander Books Ltd., 2001. — 480 p. — (Illustrated Directory Series). — ISBN 978-1840652451(անգլ.)
  10. 猎猫 (2006 թ․ ապրիլի 5). «散布在世界各个角落里的中国轻兵器!(图片)». bbs.tiexue.net/ (չինարեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  11. scofield40 (2009 թ․ փետրվարի 12). «56-2式冲锋枪(原版)详解». bbs.tiexue.net/ (չինարեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  12. U.S. Army. «U.S. Army Staff Sgt. Kevin Sipes practices dismounted movements with a member of the Iraqi Army…». Flickr (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  13. U.S. Army. «Photo». Flickr (անգլերեն). Արխիվացված է flickr.com/photos/familymwr օրիգինալից 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  14. Matt Cetti-Roberts & Kevin Knodell (2014 թ․ օգոստոսի 21). «How Much Does a Gun Cost in Kurdistan?». Medium.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  15. «Gunmen Kill Dozens in Terror Attack at Kenyan Mall» (անգլերեն). New York Times. 2013 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  16. Damien Fruchart (2007). «United Nations Arms Embargoes Their Impact on Arms Flows and Target Behaviour. Case study: Rwanda, 1994–present» (PDF). Stockholm International Peace Research Institute (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (pdf) 2017 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  17. «S Sudan rebels 'control key state'». BBC News (անգլերեն). 2013 թ․ դեկտեմբերի 21.
  18. «Firearms MAZ / 7.62 Submachine Gun». MIC (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  19. Alejandro Licea (2007 թ․ հունվարի 30). «Tajik NCOs learning new responsibilities during U.S.-led exchange». DVIDS (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  20. «Exércitos dos países da CPLP». ForumDefesa.com (պորտուգալերեն). 2014 թ․ հուլիսի 22. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sullivan, Roy F. New Rifle. // Infantry. — November-December 1974. — Vol. 64 — No. 6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]