Տափաստանի ծուխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տափաստանի ծուխ
Տափաստանի ծուխ
Տափաստանի ծուխ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ցեղ Մարեմխոտ (Geum)
Տեսակ Տափաստանի ծուխ (G. triflorum)
Միջազգային անվանում
Geum triflorum

Տափաստանի ծուխ կամ Սարոնի վարդ (լատին․՝ Geum Triflorum Geum Triflorum, Gravilat Triflorum, Rosa de Saron, Prairie Smoke Flower, Purple Avens, Prairie Avens, Old Man's Beard), գարնանը ծաղկող տափաստանային բազմամյա խոտաբույս՝ անսովոր ծաղիկներով[1]։ Geum Triflorum- ը զարդարում է ամենաանհարմար լանդշաֆտներն իր թռչող փափկամազ մանյակներով։ Հյուսիսային Ամերիկայում այն կոչվում է «տափաստանի ծուխ» կամ «մոխրագույն մորուք», ինչը ճշտորեն արտացոլում է այս անպաճույճ, բայց շատ տարբերակիչ ծաղկի թողած տպավորությունը։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարոնի վարդը՝ (Geum triflorum) հանդիպում է Միացյալ Նահանգների արևմուտքում, և Նյու Յորք նահանգում։ Կանադայում այն աճում է Օնտարիոյի արևմուտքում, ինչպես նաև Յուկոնում և հյուսիսարևմտյան տարածքներում գտնվող նահանգներում[2]։ Տեսակը նախընտրում է աճել չոր, լավ ջրահեռացված հողերում՝ լիարժեք արևի տակ։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարոնի վարդ

Բազմամյա խոտաբույս է, ոչ ավելի, քան 30 սմ բարձրությամբ։ Այն աճում է Հյուսիսային Ամերիկայի լեռնատափաստանում, տեղացիներն այն անվանում են Սարոնի կամ Շարոնի վարդ։ Բույսն իր անունը ստացել է Պաղեստինում հայտնի հարթավայրի՝ Սորոնի դաշտի անունից, որը հարուստ է տարբեր բույսերով` հակինթ, վարդ, անեմոն, կակաչ և այլն։

Այս վայրի գեղեցկությամբ օժտված բույսը ոչնչով չի զիջում այգում աճած մնացած հիբրիդային բույսերից[3]։

Տեղի բնակչությունը վարդին անվանում է նաև «տափաստանային ծուխ»։ Ծաղկման ժամանակ այս ծաղկի փափկամազ մանրաթելերը նման են քամու թեթև մշուշի։ Այս վարդերը նման են ուտելի բամբակի։

Հյուսիսային Ամերիկայում հանդիպող վարդը, ավելի ճիշտ՝ փուշը, աճում և ծաղկում է գարնան կեսերից մինչև ամառվա սկիզբը։ Նրա սերմերը նման են ավազի հատիկների և կարող են տասնյակ տարիներ գոյատևել անապատում։ Խոնավության առաջին նշանների դեպքում նրանք բողբոջում են։

Սարոնի վարդը Արևելքում համարվում է ծաղիկների թագուհի իր հոտով, արտաքինով և գեղեցկությամբ։ Մ.թ.ա. III- րդ դարում նա շուշանի հետ միասին, համարվում էր աստվածային բույս, որը հյուսված էր ծաղկեպսակների մեջ կրոնական ծառայությունների համար։

Վարդերի որոշ տեսակներ դեռ առատորեն աճում են Սարոնի հովտում։ Նրանք հանդիպում են նաև Պաղեստինում։ Այն աճում է Սիրիայի, Եգիպտոսի և Արաբիայի ավազոտ անապատներում։ Չոր վիճակում ցողունը գլորվում է ավազների վրայով՝ ամբողջ տափաստանով, իսկ խոնավ օդում բույսը ուղղվում է, իսկ ճյուղերը ստանում են իրենց նախկին տեսքը։

Սարոնը հարթավայր է։ Աստվածաշնչում Սարոնը միշտ օգտագործվում է այնպիսի բառերի հետ, ինչպիսիք են «բերրի» կամ «շնորհքով լցված»։ Սարոնի հովիտը միշտ հայտնի է եղել իր բուսականությամբ և ծաղիկների առատությամբ։ Սարոնայի վարդը սիրո խորհրդանիշ է Պաղեստինի ժողովուրդների շրջանում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տափաստանի ծուխ բույսի սերմեր

Բույսը 7–17 կտրտված առաջնային տերևներով և մի քանի փոքր երկրորդական տերևներ ունեցող օրգանիզմ է[4]։ Ցողունների վրա տեղադրված բազալ տերևները մնում են ձմռանը և հաճախ դառնում կարմրավունից մանուշակագույն։

Ծաղիկները ծաղկում են գարնանը։ Նրանք հայտնվում են 15-ից 41 սմ բարձրությամբ կարճ կարմրավուն մանուշակագույն երանգով ցողունների վրա և դասավորված են 3-5 ծաղիկներից բաղկացած հովանոցներով, որի հիմքում կան տերևագույն կանաչից մինչև կարմրավուն մանուշակագույն թերթեր[5]։ Երբեմն հովանոցից ներքև գտնվող ցողունի կամ առանձին ծաղիկների ցողունների վրա կան նաև զույգ տերևանման թերթեր։ Ծաղկման ընթացքում ծաղիկները գլխիկները կախվում են դեպի ներքև և մնում են հիմնականում փակ բողբոջի տեսքով, բացառությամբ տակի փոքրիկ բացվածքի։

Հինգ ծաղկաթերթերը կաթնագույնից մինչև դեղնավուն են՝ ներծծված վարդագույն կամ մանուշակագույնով երանգներով, որոնք ծածկված են հինգ կարմիր բաժակաթերթերով։ Բաժակաթերթերի միջև ընկած է հինգ նեղ շերտիկ։ Ծաղկի ներսում թաքցված են վարսանդի կենտրոնական կլաստերը շրջապատված բազմաթիվ առէջների օղակներով։

Փոշոտված ծաղիկները շրջվում են դեպի վեր և բացվում։ Ծաղկի կենտրոնից դեպի գագաթ են բարձրանում երկար քիստերը, որոնց մազերը նման են մանուշակագույն ծխի, այդ իսկ պատճառով էլ անվանում են տափաստանի ծուխ։

Տերևներն ու ծաղիկները աճում են ցողունից, հողում ամրանում կարճ ստորգետնյա ռիզոմներով։ Բույսի սերմերը կարող են տասնամյակներ գոյատևել անապատում և բողբոջել ջրի առաջին նշաններից հետո։

Բույսը նախընտրում է լիարժեք արևը, վայելում է չորից մինչև միջին խոնավություն, ապրում է չոր հողերում։ Դիմանում է երաշտին[6]։ Տափաստանային ծուխը (Geum Triflorum) չափազանց հետաքրքիր բույս է, հանդուրժում է երաշտը, և բոլոր տեսակի հողերը։ Սառնամանիքի դիմադրությունը թույլ է տալիս աճել Ռուսաստանի բոլոր տարածաշրջաններում և ամբողջ աշխարհում` առանց բացառության։

Տաք կլիմայական պայմաններում տերևները կարող են մնալ մշտադալար, իսկ բույսը կարող է կրկնակի ծաղկել աշնանը։ Բույսերն ընդգրկված են Կարմիր գրքում կամ որոշ տարածքներում գտնվել խիստ պաշտպանության տակ, ուստի այն կարող է համալրվել բնակչությանը օգնությամբ[7]։ Հաղթող է ճանաչվել և արժանացել է տնկարանային լանդշաֆտի ասոցիացիայի և Նեբրասակա նահանգի դենդրոպարկի GreatPlants մրցանակի։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ բնիկ ամերիկացիներ ժամանակին թեյ էին պատրաստում բույսի արմատներից[8]։ Բարձրավանդակի մի շարք հնդկական ցեղեր տուբերկուլյոզը բուժելու նպատակով օգտագործում էին բույսի օրգանները[9]։ Բացի այդ, նրանք պուրակներ զարդարելու ու ծաղկանոցներին նոր հմայք տալու նպատակով աճեցնում էին այդ բույսից։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկած վարդ մարգագետնում

Բույսի ծաղիկներն արտադրում են ինչպես նեկտար, այնպես էլ առատ ծաղկափոշի։ Միջատներից հիմնականում իշամեղուներն են, որ կարողանում են ուժով ներխուժել փակ ծաղիկների մեջ ու սնվել նեկտարով[10]։ Նրանք նաև փոշոտում են, բույսերը, նեկտար հավաքում իրենց ձագերին կերակրելու համար։ Ավելի փոքր մեղուները, կրետներն ու այլ միջատներ, ծաղկի բացումից սնվում են ծաղկափոշու հատիկներով[11]։

Տարբեր միջատներ անցք են բացում ծաղկի վերևի հատվածում՝ ցողունի մոտ, որպեսզի հասնեն նեկտարին։ Գտնվում են ոչ միայն միջատների, այլև թիթեռների ուշադրության կենտրոնում։ Վնասատուների նկատմամբ կայուն են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Роза де Сарон (саронская роза)-уникальный цветок, точнее-колючка,». m.ok.ru (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին. {{cite web}}: Text "OK.RU" ignored (օգնություն)
  2. Khare, C.P. (2007). «Desmodium triflorum (Linn.) DC». Springer New York. էջեր 1–1. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «Природа не перестаёт удивлять». Пикабу (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  4. Peggy Shumaker (2010). «The Woman Who Reads Smoke». էջեր 39–42. doi:10.1353/psg.2010.0013. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  5. «The Name "United States of America"<xref ref-type="fn" rid="fn1">1</xref>». 1925-10. doi:10.1086/ahr/31.1.79. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  6. «geum triflorum - Google Որոնում». www.google.com. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  7. «Geum triflorum - Интернет-магазин семян "Каудекс" - Адениум в Самаре». caudex.ru. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  8. Niering, William A. (1979). «The Audubon Society field guide to North American wildflowers, eastern region». Knopf. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  9. Hunn, Eugene S. (1990). Nch'i-Wana, "The Big River": Mid-Columbia Indians and Their Land. University of Washington Press. էջ 353. ISBN 0-295-97119-3.
  10. «Wildflowers of the Tallgrass Prairie». University of Iowa Press. էջեր 6–264. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
  11. Vaughan, Mace; Black, Scott Hoffman (2008-07). «Native pollinators: how to protect and enhance habitat for native bees». էջեր 80–91. doi:10.2979/npj.2008.9.2.80. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 15-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափաստանի ծուխ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տափաստանի ծուխ» հոդվածին։