Մանրաթելեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
մանրաթել

Մանրաթելեր, երկայնակի ձգված, բարակ, ճկուն և ամուր թելիկներ, որոնք պիտանի են գործվածքաթել, մանվածքաթել, թաղիք, կարելաթել, կորդաթել ևն պատրաստելու համար։ Մանրաթելերը մեծ մասամբ կառուցվածքային երկայնակի տարրերից բաղկացած բարձրամոլեկուլային նյութեր են, որոնք օգտագործվում են ուղղակի, ավելի հաճախ, նախօրոք մանվելուց հետո։ Ըստ ծագման տարբերում են բնական և քիմիական (արհեստական և սինթետիկ) մանրաթելեր։ Բնական մանրաթելերն ունեն բուսական, կենդանական կամ միներալային ծագում և բաղկացած են սահմանափակ երկարության թելիկներից։ Բուսական մանրաթելերն առաջանում են թելատու բույսերի սերմի (բամբակենի), տերևների (ագավա, արմավաշուշան և այլն) վրա, պտուղներում (մետաքսաբույս) կամ ցողունում (վուշ, ջուտ, կանեփ

Ամենատարածված բուսական մանրաթելը բամբակն է, որը նուրբ, ամուր և խոնավածուծ է, օգտագործվում է կենցաղային (արտահագուստի, ներքնահագուստի, սպիտակեղենի, մանածագործական) և տեխնիկական կտորեղեն, կտրելու թել, կորդաթել, պարան և այլն պատրաստելու համար։ Ցողունից, տերևից և պտուղներից ստացվող մանրաթելը սովորաբար օգտագործում են տեխնիկական նպատակներով։ Ցողունից ստացվող ամենանուրբ մանրաթելը վուշաթելն է, որն ամուր է, քիչ ձգվող և խոնավածուծ, օգտագործվում է պարկեր, սպիտակեղեն, զգեստ կտրելու, ինչպես նաև տեխնիկական և այլն կտորներ, ճոպաններ պաարասանլու համար։

Կենդանական մանրաթելից է բուրդը, որը բարձրառաձգական է, խոնավածուծ և ջերմամեկուսիչ։ Այն արժեքավոր մանրաթել է, որից մանված թելը մեծ մասամբ օգտագործվում է վերնազգեստ և տեխնիկական կտորներ, մանածագործական զգեստներ գործելու, թաղիք պաարասանլու համար։ Կենդանական մանրաթելեր է նաև շերամորդի գեղձահյութից առաջացող բնական մետաքսաթելը, որն ստանում են շերամի բոժոժից։ Սաացվում են մինչև 1200 մ երկարության և 20-30 մկմ հաստության մանրաթելեր, որոնք օգտագործվում են ուղղակի կամ ոլորելուց հետո, հիմնականում զգեստի կտոր գործելու համար (տես նաև Մետաքս)։

Միներալային ծագում ունեցող մանրաթել է ասբեստը, որից գործում են հրակայուն և այլ տեխնիկական կտորներ։

Արհեստական մանրաթել ստանում են բնական պոլիմերներից։ Ամենից հաճախ օգտագործվող վիսկոզային, պղինձամոնիակային և սպիտակուցային մանրաթելերը օրգանական պոլիմերներ են, որոնք ստացվում են փայտանյութում պարունակվող թաղանթանյութից կամ բուսական և կենդանական սպիտակուցներից (զեին, կագեին)։ Արհեստական մանրաթելերը կաղապարվում են համապատասխան պոլիմերի լուծույթը ֆիլիերների անցքերից ճնշման տակ դուրս մղելով։ Оգտագործվում են որպես մանածագործային, կորդային և շտապելային մանրաթելերը։ Վիսկոզային և պղինձամոնիակային մանրաթելերը հեշտ ճմրթվող են և թրջվելիս կորցնում են ամրությունը։ Վիսկոզային մանրաթելերի արտադրությունը, սակայն, անընդհատ ընդլայնվում է, քանի որ դրանք հիգիենիկ են, էժան և ստացվում են մատչելի հումքից։ Արժեքավոր են նաև ապակուց ստացվող մանրաթելերը, որոնք ջերմության, էլեկտրականության և ձայնի մեկուսիչներ են, կայուն են բարձր ջերմաստիճանների և քիմիական ազդակների նկատմամբ։ Օգտագործվում են ապակյա կտոր գործելու, ապակեպլաստիկներ, չայրվող և ջերմակայուն իրեր, ֆիլտրող սարքեր պատրաստելու համար։

Սինթետիկ մանրաթելեր ստանում են սինթետիկ պոլիմերներից։ Պոլիմերի հալույթը (պոլիամիդի, պոլիէթերի, պոլիօլեֆինի) կամ լուծույթը (պոլիակրիլանիտրիլ, պոլիվինիլքլորիդ, պոլիվինիլ սպիրտ) ֆիլիերներով մղելով։ Արտադրվում հն մանածագործական և կորդային թելերի, շտապելային մանրաթելերի և միամանրաթելի ձևով, որոնք չափազանց ամուր են, մաշվածակայուն, ջրակայուն, առաձգական և կայուն քիմիական ազդակների նկատմամբ։ Հումքի բազմազանության շնորհիվ հնարավոր է ստանալ բազմապիսի հատկություններով սինթետիկ մանրաթելեր, որոնց արտադրությունն ընդլայնվում է շատ արագ։ Այդ մանրաթելերի ժողտնտեսության բազմաթիվ բնագավառներից աստիճանաբար դուրս են մղում բնական և արհեստական մանրաթելերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png